Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 29.11.2016, 13:53:
Բայց ոչ սադիստավարի։
Ասենք հետաքրքրությունդ բավարարելու համար ինչի՞ գլխի վրա չես թռնում 12-րդ հարկից, որ պրակտիկորեն ապացուցես ձգողականության ուժի օրենքը։ Նույն կերպ էլ կենդանիների հետ կապված - հասկանալու համար թե ինչ ա արջը, հեչ պարտադիր չի արջին մոտիկից տեսնել ճաղավանդակների հետևում։ Օրինակ ես կենգուրու սիրում եմ, կյանքում չեմ տեսել, բայց պատերացնում եմ, թե ինչ ա իրանից ներկայացնում։ Հիմա ի՞նչ, կենգուրու պահե՞մ։
Չուկ, դրա համար էլ կան տնային կենդանիներ ու վայրի կենդանիներ։ Տնային կենդանին, ասենք շունը, դարձել ա տնային մոտ 30.000 տարի առաջ։ Բայց շանը տանը պահելը չի արդարացնում կոկորդիլոսին վարժեցնելը։ Նույնը վերաբերվում ա ասենք կովին, որին կթում են ու նաև մորթում են միս ուտելու համար, քնաի որ կովին բուծում են հենց էտ նպատակի համար։ Բայց միս ուտելով որսը չի կարելի արդարացնել։
Ես օրինակ մսակեր եմ, բայց ամեն որսորդի քամակը, հատկապես Հայաստանում, ցանկանում եմ մտցնել հենց իր հրացանը։ Ես նաև շուն ունեմ, բայց փողոցում շանը քարով լարողի գլխին նույն քարով ուզում եմ խփեմ, ու երեխեքիս կյանքում կրես չեմ տարել, քանի որ ավելի ախմախ ժամանաց դժվարանում եմ պատկերացնել։ Մի անգամ էլ հազար տարի առաջ գազանանոց եմ տարել, դրանից հետո երեխեքս իրանք են հրաժարվել գազանանոց գնալուց։
Նենց որ, համեմատությունները տնային շան, կատվի, ոչխարի, մոծակի ու ասենք ընձուղտի միջև անտեղի ու անիմաստ համեմատություններ են։
Արի չանդրադառնանք նրան, որ եթե կոկորդիլոսին էսօր սկսենք վարժացնել, 500 տարի հետո ընտանի կլինի: Բայ դեֆոլտ համարենք, որ դա վատ բան ա, ու եթե մեր պապերը ղալաթ են արել, էդ դեռ չի նշանակում, որ մենք էլ պետք ա անենք: Սկզբունքորեն ես էլ դրական բան չեմ համարում կենդանիներին տանջելը, սահմանափակելը և այլն:
Բայց իմ գրածը դրա մասին չէր:
Գրածս նրա մասին էր, որ գազանանոցները ու կրկեսները կենդանիների իրավունքների ոտնահարման ամենափոքր օրինակներ են, որոնք չգիտես ինչու դարձել են առաջնային:
Օքեյ, ասում ես ընտանի կենդանի պահելը օք ա, որտև վաղուց սովորեցրել ենք: Իսկ ընտանի կենդանուն վատ պահելը օ՞ք ա: Ինքդ դեպքեր չգիտես, որ տնային կենդանուն ուղղակի տանջում են, տարբեր ախմախություններ սովորացնելով, վատ սնելով, ծեծելով ու ուրիշ բաներով: Ու դրանց թիվը անհամեմատ ավելի շատ ա, քան գազանանոցների ու կրկեսների կենդանիների թիվը: Թե՞ որ արդեն ընտելացրել ենք, ջհանդամ, ինչ ասես հետը կարանք անենք: Որսի թիվն անհամեմատ մեծ չի՞, քան գազանանոցներում ու կրկեսներում կենդանիների թիվը: Մեծ ա, բայց արի ու տես կուսակցությունների ծրագրերում, լրատվականների առաջին հորիզոնականներում ավելի շատ կրկեսների թեման ա: Ու սենց օրինակներն անվերջ կարելի ա շարունակել:
Ուռճացված խնդիր ա, մարդու զգայականի վրա ազդելու համար: Հիմար թեմա եմ համարում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իմ համար ավելի ընդունելի կլիներ, եթե էս խնդիրը ներկայացվեր էս տեսանկյունից.
Կրկեսներն ու գազանանոցները մարդկանց՝ մասնավորապես երեխաներին, սովորեցնում են, որ կենդանուն տանջելը, սահմանափակելը լավ բան ա, ու նաև դրա արդյունքում ա, որ մնացած բոլոր դեպքերում (որս, տեղահանում, տանջել և այլն) մարդիկ շատ ավելի մեծ քանակով են ոտնահարում կենդանիների իրավունքները:
Այ էս տեսակետը կարող էի ընդունել, թե չէ «կենդանիների իրավունք»-ը դրոշակ սարքելով պայքարի թիրախ հենց սրանք ընտրելը խնդալու, ապուշ բան եմ համարում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չգիտեմ, սադիստավարին որն է: Նորմալ երկրների գազանանոցներում արջը ճաղավանդակի հետևում չէ, հնարավորինս մեծ տարածք ունի: Ոչ այնքան նորմալ երկրները մի քիչ ծիծաղելի կլինի, որ իրենց մյուս խնդիրները թողած, կենդանիների իրավունքներով զբաղվեն:
Պարտադիր չէ որ աշխարհի բոլոր կենդանիներին մոտիկից տեսնես, բայց գոնե որոշ կուլտային կենդանիների՝ պետք է: Ասենք, գայլը, արջը, առյուծը լիքը հեքիաթների ու առակների մասնակիցներ են: Մի քիչ աննորմալ է, որ մարդը կյանքում նրանց միայն նկարներով տեսնի:
Chuk (29.11.2016)
Ի՞նչ մի հարձակվեցիր վրես, արյա Ես ասել եմ ընտանի կենդանուն տանջելը լավ բա՞ն ա։ Ես ասել եմ, որ շունն ու առյուծը նույն բանը չի ու համեմատությունը, որ եթե տունը շուն ենք պահում ուրեմն կարանք նաև վանադակում առյուծ պահենք, տեղին չի։ Դոդի Գագոն վկա ․․․
Ու հա, խնդիրը սահմանափակել մենակ կրկեսով ու գազանանոցով, աբսուրդ ա։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 29.11.2016, 15:08:
Ընտանի կենդանուն վատ վերաբերվելը- ասենք շանը վզնոցից անգամ թեթև քաշելը- բերում է ադմինիստրատիվ պատժի- ընթուպ կենդանուն առգրավվելը:
Արդեն օրենսդրություն է մշակվում այն պատիժների, որ կենդանուն մեքենայի մեջ մենակ թողնելու վերաբերյալ: Անգամ եթե այն ընտանի չէ: Ասենք օձ է, կամ կապիկ: Մի կին արդեն 2 տարի է դարտվում է քաղաքապետարանի հետ, որ իր կապիկին հետ բերի, որին շոփինգ մոլում մենակ էր թողել մեքենայի մեջ:
Այնպես որ, եթե Հայստանում նաև այս դաշտում քարե դար ա, չի նշանակում որ ամեն տեղ այդպես է:
Ապեր, դե նորմալ երկրում գետաձի կա Լֆիկից լավ ա ապրում - առավոտները քամակը լվանում են, մենակ ընտրի նոր-զելանդական ոչխարի դմակ ա ուտում, գիշերը մեկը երգում ա, որ լավ քնի, ու անձնական հոգեբան ունի։ Բայց քանի՞ հատ տենց գազանանոց գիտես։ Ընդհանուր պրակտիկան ալամ աշխարհով ցավոք սրտի նենց ա, որ գազաններին անազատության մեջ պահում են դաժան ու նվսատացուցիչ պայմաններում։ Ու էն որ լիքը երկրներում մարդու իրավունքներն ավելի վատ են պաշտպանված, քան շների իրավունքները Շվեյցարիայում, չի նշանակում, որ ես պիտի համակերպվեմ Երևանի գազանանոցի փնթի վիճակի հետ։ Հա, որ պահը գա, արջի ու Գյումրիի տնակներում ապրող ընտանիքի իրավունքները իրար կողք դնելու, Գյումրին առաջնային կլինի։ Բայց արջի համար սիրտս ցավում ա, քանի որ արջը իրա իրավունքները չի կարա պաշտպանի, իսկ ոտնահարված իրավունքներով մարդը՝ կարա։ Կենդանին ոնց որ երեխեն, պիտի իրան պաշտպանես, իսկ հասուն մարդը ինքը պիտի իրա իրավունքները նաև պաշտպանի։
Տրիբուն (29.11.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ