Իսկ ԸՆՏԱՆԻ կենդանիներին կրկեսում վարժեցնե՞լը
Որ բերում ենք շանը բակում ցեպով կապում ենք, վարժացնում ենք, օքեյ ա, կատվին տանը փակում ենք, օքեյ ա: Ձկնիկիներին բերում ենք մի հատ կաստրուլկի չափ թափանցիկ ակվարիումում պահում ենք, օքեյ ա: Թութակներին ու դեղձանիկներին իրանցից ուղիղ 7.5 անգամ մեծ վանդակի մեջ ենք պահում, օքեյ ա: Լիքը կենդանիների գյուղերում պահում ենք, էլի օքեյ ա: Ու դրանք բոլորը՝ միլիոններով:
Բայց որ մի քանի հազար կենդանի կենդանաբանական այգում ենք պահում՝ հնարավորինս լավ հետևելով, ի հակադրություն վերևի օրինակներից մի քանի հարյուր հազար դեպքերի, արդեն օքեյ չի, իրավունքի ոտնահարում ա: Կրկեսում ենք վարժացնում, նորից հնարավորինս լավ նայելով, իհարկե որոշակի բաներ պարտադրելով որ սովորեն, էլի իրավունքների ոտնահարում ա:
Ես հարյուր ձեռով կողմ եմ իրանց պայմանները հնարավորինս լավացնելուն, բայց երբ որ սրանք դառնում են «գերակա խնդիրներ», զգում եմ, որ հասարակ ջայլամային քաղաքականության, շոուի հետ գործ ունենք, որի ժամանակ գեղեցիկ ձևակերպւմներով ընդամենը մեր նուրբ լարերին են ուզում կպնել:
Էջանիշներ