Յոթ տարի սովորեցի բժիշկ լինել: Հիմա ութերորդն ա սկսել: Մեծ թիվ ա ըստ իս: Երբեմն մի ամբողջ կյանք:
Համալսարանը, դասերը ու հիվանդանոցը դարձել էին էն տեղը, որտեղ ես փախչում էի շատ խնդիրներից, վատ ընկերներից, էն կյանքից, որով կուզենայի ապրել, հիշողություններից: Կարիք չկար բացատրել ինչ ա տրանսմուրալը, կատառալը, տոնզիլիտը ու լիքը-լիքը բաներ:
Ֆետոբեզորաը ծաղիկի չի, էլի:
Բժշկականը ապաստարան էր իմ համար՝ բազմաթիվ լավ ու վատ պատմություններով: Հիմա էդ ապաստատրանը դարձել ա երկրորդ հարկում գտնվող փոքրիկ սենյակը, որում ապրում են տարբեր տեսակի բնակիչներ: Իրանք շատ են, աղմկոտ, փնթի, ճշտապահ, մաքրասեր, շտապող, խառը:
Կարդալուց կարող ա մտածեք՝ ի՞նչ կապ ունի էս ամենը բժշկության հետ: Ունի, գիտեք, էն էլ ինչքան: Երբ քո մոտ ամիսը փոխարինվում ա մեկ այլ ամսով ու դու միակ բանը, որ անում ես գնում բժշկության, հետո գալիս տուն ու տենց անընդհատ՝ կյանքը ու բժշկությունը խառնվում են իրար ու ցավոք կորում ա սահմանը: Հա, ցավոք, բայց էդ ուրիշ թեմա ա: Կյանքը դառնում ա սեռի ու կարմիր միաժամանակ: Մեկ-մեկ դեղին էլ ա ավելանում: Մեկ-մեկ կանաչ:
Տեսադաշտում ամեն ինչ մշուշոտ ա դառնում ու սովորական՝ մինչև ակնոցները գտնելը: Ակնոցը դնում եմ ու գնում քույրի հետևից հիվանդասենյակ, որտև երեխու ջերմությունը դարձել ա 37,5ից 73,1 աստիճան ցելսիուս:
Կապ չունի գիշերվա երեքն ա, թե քեզ տունը սպասող կա, աշխատանքային ժամը վերջացել ա, թե դուրսը անձրև ա՝ դու Հիպոկրատի երդում ես տվել, որը մինչև գուգլելը ոչ մեկ չգիտի, բայց դու գիտես:
Բարի գալուստ:
Էջանիշներ