User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 17 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: պՌեզիդենտների սենյակից

  1. #16
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,852
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Օրդինատուրայի ճանապարհին

    Ամեն հերթապահությունիցս առաջ ու հետո, միտեսակ, սրտխառնոց եմ ունենում։ Վախենում եմ սխալվելուց։ Կյանքում չեմ ուզենա, ինչ որ մեին ցավ պատճառել։ Կարևոր չի ես կլինեմ մեղավոր թե կյանքը, դրանից ցավը չի բթանա։ Էս ծանր միտքը պտտվում ա գլխումս արդեն մի քանի տարի ու քանի գնում ա ավելի խեղտող ա դառնում։ Զգում եմ, ոնց ա ամեն օր ավելի ճնշում ինձ ու հավասարեցնում գետնին։

    Էս ծանր միտքը սկզբից ասելով, ուզում եմ մի երկու բառով պատմեմ բժիշկ դառնալու ճանապարհին տեղի ունեցող “կիսահում” փուլերիցս։

    Հերթական նոր ու հետաքրքիր փուլերի՝ օրդինատուրայի մասին։

    Երրորդ կուրսից սկսած, մէ հրաշք արտահայտություն եմ լսում՝ դուք արդեն без пяти минут врачи եք։ Ինչ որ խորություն և պատասխանատվություն ունեցող միտք ա, չէ՞։

    Իրականում էդ զգուշացում ա։ Լավ ա պետք մտածել էդ մտքի շուրջ։

    Առաջին մի քանի անգամը լսելուց՝ հպարտությամբ էի լցվում։ Ժամանակի ընթացքում հասկացա, թե ինչ վարդագույն փուչիկ ա էդ արտահայտությունը։ Փուչիկ, որը ինչքան հնարավոր ա շուտ պիտի տրաքի: Թող տրաքի, որ հպարտությունը փոխարինվի վախով ու պատասխանատվությամբ։ Թող վերջապես տեղ հասնի թե ուր ես իրակում հայտնվել։ Իրականում, մենք ոչ թե հինգ րոպեից բժիշկ ենք, այլ հավերժ պՌակԾիկանտ։ Տենաս ինչքա՞ն մարդու ականջ “շոյեց” էս հրաշք բառը՝ ՊՌԱԿԾԻԿԱՆՏ։ Մարդ, ում չեն ուզում ձեռք մեկնել՝ կրթել, սովորեցնել։ Չէ, միայն ուզում են սխալները մատնանշել։

    Պայքարեք էդ գաղափարի դեմ, դուք պռակծիկանտ չեք, այլ օրդինատոր եք։

    Երբ գալիս ես օրդինատուրա, դու արդեն բժիշկ ես։ Հա-հա, անկեղծ եմ ասում։ Դու բժիշկ ես, ով չգիտի իրա պարտականությունները, ով չգիտի ինչ ա իրանից ներկայացնում հիվանդանոցը, հիվանդի պատմություն լրացնել-գրելը (ու նմանատիպ տեխնիկական բաներ) և ամենակարևորը, չգիտի թե իրականում ինքը ով ա պացիենտի համար և ինչ պատասխանատվություն ա կրում իրա առողջության համար։ Բժիշկ, ով գիտի մենակ պաթանատոմիայի {Pardon my French} քոսոտ գրքերը թերթել, գիշերվա հազարին՝ գողացած թեստեր անել, նայել հիվանդի աչքերի մեջ ու չտարբերել իրարից՝ առաջնայինը ու երկրորդայինը։ Մարդ ում պետք ա ձեռք մեկնել ու սովորացնել, բայց դրա փոխարեն, իրան մեկնում են դատարկ անկետա ու ասում՝ գնա անամնեզ հավաքի։ Հիվանդության ախտորոշումը սկսում ա ճիշտ հավաքած անամնեզից։ Էդ գիտենք, էդ մեր քսերոքսների առաջին էջին գրած ա։ Թեման ու դասախոսությունը, գրքանման նյութը միշտ սկսում ա անամնեզից։ Թվում ա, որ դժվար բան չկա, բայց մինչև դու չես մոտենում պացինետի սենյակ, մինչև չես լրացնում դատարկ անկետան, դու չգիտես թե էդ ինչ ա՝ անամնեզ հավաքելը։ Ինչքան սուտ ու ոչ կորեկտ տեղեկություններ են պետք ֆիլտրել այդ անամնեզից։ Դրա մասին գրքերում գրած չի։ Էդ ամենը շուտ իմանայինք, բայց չիմանալով գալիս ենք օրդինատուրա։ Ու մարդ չկա, ով մեզ կսովորեցնի։ Առաջին մի քանի ամիսը ծայրահեղությունից ծայրահեություն ա օրդինատուրան։ Չնայած նրան, որ դու օրդինատոր ես, դու քեզ բժիշկ ես համարում, որտև քեզ տենց են համոզել։ Հավատացել ես։ Հինգ րոպեն անցել ա, չէ՞, միամիտ մարդ: Հիպոկրտաի երդում, ռեկտորի հուզիչ ճառ, ֆլան – ֆստան․․․համոզիչ են։ Քանի դեռ չես խորտակվել անկետաների, էպիկրիզների ու հիասթափության մեջ, դու հոգիդ ես տալիս պացիենտներին։ Քո պացիենտները ամենահետաքրքիրն են, իրանց ասածները ամենակարևորն են: Դու առաջինն ես հավաքել իրանց անամնեզը։ Չես ալարի ու ինքդ կգնաս անալիզների հետևից, հատիկ-հատիկ կլսես իրանց բարեկամների մասին, հեռախոսիդ համարը կտաս ու օրվա բոլոր ժամերին կպատասխանես։ Գիշերվա հազարին կկարդաս թե ինչ ա իրանից ներկայացնում՝ Սուր շնչառական {շնչական} վարակը: Առավոտյան, օբխոդի ժամանակ, կշտապես բաժնի վարիչին ասել, թե ինչ ես լսել, ինչ ես տեսել։ Էդ ընթացքում չես էլ նկատի բուժող բժիշկի հայացքը։ Կանես էս ամենը էնքան՝ մինչև հասկանաս, որ դու բժիշկ չես, դու օրդինատոր ես։ Դու “վարող” բժիշկ ես։

    Ոչինչ։ Կսովորես ճիշտ պահին խոսել։ Էն պահին ու էն մարդկանց մոտ, ովքեր քեզ լսում են։

    Ու էդ վատ բան չի։ Էդ վիրավորանք չի: Պետք ա չամաչես դրանից: Ես, էս վերջերս եմ սկսել չամաչել: Երբ գնացի Ավստրիա: Էնտեղ, ինձ ոչ մեկ վերևից չէր նայում: Իրանց համար տարբերություն չկար դու օրդինատոր ես թե բժիշկ: Դու կոլեգա ես: Քեզ ձեռք են մեկնում ու քեզ սովորացնում են։

    Չպետք ա մեծամտանաս ու համարես, որ դու ամեն ինչ գիտես։ Պետք ա սովորես քիչ խոսալ ու շատ լսել։ Լսել բոլորին, թե մեծերին, թե փոքրերին։ Գտնել էն մարդկանց, ովքեր պատրաստ են քեզ մարդ դարձնել։ Ասել քեզ էն ամենը ինչ չկա գրքերում։ Անգամ նրանք, ովքեր նվաստացնում են քեզ, սովորացնելու ընթացքում։ Անգամ իրանց պետք ա լսես, ամեն ասածը հիշես ու գրես։ Գիտեմ, բժիշկին վայել չի բլոկնոտով ման գալը, դե ինձ տենց են ասել օրդինատուրայիս առաջին օրերին, բայց մեկ ա ման եմ գալիս ու ամեն ինչ գրում։ Որտև հպարտության հարց չի, հիվանդի կյանքի հարց ա։ Կարող ա դու բժիշկ չես դեռ, բայց դու պատասխանատու ես միշտ։ Պատասխանատու ես դիմացինի առողջության համար։

    Ծայրահեղություից ծայրահեղություն ա։ Պացինետները, հիմնականում, երբ իմանում են դու օրդի․․․պռակծիկանտ ես, այլ ոչ թե դոկտորը, խառնվում են իրաի։ Կամ իրանք գնահատում են քո ծախսած էներգիան, հոգին, շարունակում են հարգել ու սիրել քեզ, կամ գցում-բռնում են, որ զի վասն դու բժիշկը չես, ապա արժանի չես իրանց ուշադրությանը։ Պետք չի դրանից կոտրվել, նեղվել։ Ինքնագնահատակդ ոնց քցել ես, տենց էլ բարձրացրու վերև։ Եթե դու համարում ես, որ ամեն ինչ գիտես ու անթերի ես, ապա վիրավորվի պացինետից։ Թող ամեն ինչ ու գնա։ Իսկ եթե դու համարում ես, որ լիքը թերություններ ունես ու գիտելիքների պակաս, ապա գլուխդ վեր պահելով՝ լսի թե ինչ են ասում քեզանից ավելի մեծերը։ Սովորի ինչքան կարաս։ Կարդա, եղբայր, ամեն տեղ ու անընդհատ։ Խոսա պացինետներիդ հետ, աշխատի գտնել իրանց բոլոր հարցերի պատասխանները։ Հարգի իրանց, հաճախ ժպտա խոսալուց։ Դուրս արի սպիտակ խալաթով խիստ բժիշկի կերպարից։ Գիտեմ, որ Հայաստանում էդ շատ դժվար ա, տասից մեկը կարող ա չհասկանա, բայց էդ հեչ։

    Էս ամենին չմոռանամ հավելել, որ էն ամենը ինչ զգում ես դու, մինչև քեզ զգացել են բոլորը։ Պարզապես մի մասը մոռացել ա, կամ ձևացնում ա, որ մոռացել ա։ Բոլորն էլ նայել են պրոֆեսորի սառած աչքերի մեջ։ Տեսել են դատարկություն ներշնչող հայացքը։

    Ես գիտեմ, որ մեծ մասը մեծ ոգևորվածությամբ են գնում օրդինատուրա։ Ու ճիշտ ա անում, կարևորը էդ չանցնի։

    Օրդինատորներին, անկախ մասնագիտությունից, ոչ ոք չի սիրում, մաքսիմում մի տարի փոքր օրդինատորը։ Էն էլ դա էլ ա կարճ տևում։ Մինչև մեծանալը։

    Կարևորը դու ինքնդ քեզ հարգես։ Ուրիշներին մի նայի։

    Ընդհանրապես, բժշկական ոլորտում ջահելներին չեն սիրում՝ լինես բժիշկ, թե բուժքույր։ Դու միշտ ինչ որ բանից հետ ես մնում, չնայած չես հասկանում թե ինչից։ Երևի ժամանակից։ Լիքը կարդալու բան կա, իսկ դու էպիկրիզ ես գրում։

    Օրդինատուրայիս ճանապարհին բազմաթիվ անգամ ուզեցել եմ թողել ամեն ինչ։ Արթնանալ ու չգնալ հիվանդանոց։ Ցերեկային ժամին դուրս գալ փողոց ու զբոսնել, մարդկանց ուսումնասիրել, արև զգալ։

    Մի անգամ, վերակենդանացման բաժանմունքից երեխա էր տեղափոխվել բաժին հերթապահությանս ժամանակ։ Էդ նշանակում ա, որ հերթապահը պիտի նայի երեխային մինչև առավոտյան բաժնի բժիշկները գան։ Պարզ բան։ Դե ես, լինելով առաջին կուրսի կիսահում դոդոշ, գնացի ու հերթապահ բժիշկին ասեցի։ Հիվանդը տեղափոխվել ա։ Ասեց՝ Էլիզ ջան, դու ինձանից լավ գիտես ինչ ա պետք անել, գնա նայի։ Ես էլ, մեծ ոգևորությամբ, մեծ պատասխանատվությամբ, գնացի, որ մենակով հիվանդին զննեմ։ Նայեցի, բուժումները գրեցի ու մեջքս ուղիղ պահած դուրս եկա։ Ինձ վստահել են, ես ինքնուրույն եմ։ Հաջորդ օրը, նենց էր ստացվել, որ համայցի ժամանակ հասանք էդ երեխուն։ Բաժնի վարիչը նայեց ու ասեց՝ էս ո՞վ ա գրել, մամա ջան Ձեր բալիկին ո՞վ ա նեյլ։ Մաման ժպտաց, գլխով իմ կողմ ցույց տվեց ու ասեց՝ բժիշկը։ Ես էլ էլի հպարտությամբ լցվեցի։ Էդ բաժնի վաչիչը նայեց ինձ, հետո նայեց կողքի բժիշկին ու կրկնելով մամայի ասածը քմծիծաղախառը ձայներ հանեցին։ Ամենավատը, որ ես գետինը մտա։ Չգիտեմ ինչի։ Ինձ թվաց, որ ես աշխարհի ամենավատ բանն եմ արել։ Որ ես ամենավատն եմ։ Ու կողքիս օրդինատորները նայեցին ինձ, շատ վատ հայացքով։ Մեկը անգամ միացավ բժիշկների քմծիծաղին։ Ինչքան ծանր տարա էդ պահը, աստված իմ։

    Ինչքան բան ա փոխել իմ կյանքում էդ ակնթարդը։ Ամեն նման դեպքը փոխում էր մեջս ինչ որ մի բան։ Լսում էի, ոնց ա նրեսս փշրվում հոգսիս։ Ինչքան շատ են եղել՝ օրդինատորը ով ա, որ վիրաբույժ կանչի, ավագը մինչև չասի չեմ գա կամ իրանք ով են դառել, որ արժանանան Ձեր բարկությանը կամ մնում էր օրդինատորները բուժքույրներին ասեն թե իրանք ինչ անեն և այլն և այլն։ Մենակ իմ հետ չէ, մեր հետ։ Մեր բոլորիս հետ են եղել։

    Շատերս կոտրվել ենք, բայց հավատացեք, մենք ուրիշ ձևի լավ բժիշկներ կլինենք։ Որտև մենք իրար հարգել ենք սովորել, իրար հետ խոսել։ Հպարտանում ենք, որ օրդինատոր ենք։ Իսկ նրանք, ովքեր որոշել են, որ էս անվանումը շատ ցածր ա իրանց համար՝ թող գնանք գրոցի ծոծցը։

    Շատ բան եմ սովորել օրդինատուրայիս ճանապարհին։ Շնորհակալ եմ բոլոր մարդկանց, իմ ընկերներին, ովքեր տվել են ինձ իրանց սերը, գիտելիքը ու ժամանակը։ Սովորացրել են, սիրել ու հարգել պացինետին։ Չվախենալ հիվանդից, հիվանդի մոտ մարդ լինելուց, հիվանդի դրության մեջ մտնելուց։

    Էսքանը։
    Vitam regit fortuna, non sapientia.

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.10.2018), Cassiopeia (21.10.2018), kitty (18.08.2019), matlev (21.10.2018), Progart (21.10.2018), Smokie (04.02.2019), Աթեիստ (21.10.2018), Գաղթական (22.10.2018), Ներսես_AM (22.10.2018)

  3. #17
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,852
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վատ եմ։ Շատ։
    Տենաս էդ ամոթ ա բարձր ասելը? Հա, ամոթ ա։ Բայց շատ վատ եմ։
    Չեմ դիմանում։
    Հերթապահ եմ, հաջորդ օրը մինչև 18:00-ը աշխատանքի տեղն եմ, հետո 1 ժամ հանրային տրանսպորտի մեջ գողերի ու հոտերի միջից հասնում եմ տուն։ Հաց ուտում ու քնում։ Ու էլի հերթապահ եմ... ու սենց արդեն 2 ամիս ա։ Ոնց ա հնարավոր օրը մեջ 40 ժամ արթուն մնալ։ Սենց դեպի ուր? Ինչքան? Ինչի համար?
    Ուր ա էդ բախտ կոչվածը?
    Չեմ դիմանում էլ Հայաստանում։ Խեղդվում եմ նորից։
    Ավստրայիս 3-րդ մերժման նամակը եկավ։
    Ուզում եմ նկարել, գեղարվեստական գիրք կարդալ, շարֆ գործել, հին ու լավ ընկերներիս տեսնել։
    Ոնց ա հնարավոր միաժամանակ քաոսի ու ապաթիայի մեջ լինել?
    Ինչ գրեմ մարդկանց ում ամիսներով ոչ տեսնում եմ, ոչ խոսում? Գրեմ` կներես, հիշում ես ինձ?, կար ժամանակ, երբ մենք ծանոթ էինք ու իրար շատ էինք սիրում, հետո ես անհետացա, իսկ հիմա ես վատ եմ, շփվի իմ հետ, ես ձեզ շատ եմ կարոտում։ Բայց մի սպասիր, որ կպատասխանեմ ու էլի չեմ կորի։
    Չքնել, կռիվներ, դժգոհ ծնողներ, ջերմող երեխեք ու էլի նույն բանը...
    Ինչից են դժգոհ? Որ տեղամասային բժիշկը վատն ա, կամ ռայոնում բժշկություն չկա? Բայց ինչ մեղավոր եմ ես? Ինչ անեմ որ լավ լինի? Էլ ավել ոնց օգնեմ?
    10 տարի սովորել եմ, որ գիշերը 5-ին իմ վրա մատ թափ տան ու սպառնան։ Ու ինչի համար? Նրա համար, որ ես իրանց երեխուն օգնում եմ։
    Էլի թուքս կուլ տալ չեմ կարողանում։ Խեղդվում եմ։
    Ուզում եմ կանգնել էն տեղում, որտեղ կանգնել եմ, երբ 17 տարեկան էի։
    Վերջին անգամ երջանիկ եմ եղել էդ ժամանակ։
    Էլ չեմ դիմանում։
    Կներեք։
    Vitam regit fortuna, non sapientia.

  4. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.08.2019), CactuSoul (14.08.2019), Chilly (14.08.2019), Freeman (15.08.2019), kitty (18.08.2019), Progart (14.08.2019), Skeptic (16.08.2019), Thom (15.08.2019), Varzor (14.08.2019), Արէա (14.08.2019), Հայկօ (14.08.2019), Յոհաննես (14.08.2019), Նաիրուհի (15.08.2019), Ներսես_AM (14.08.2019), Նիկեա (15.08.2019), Ուլուանա (14.08.2019), Վիշապ (14.08.2019)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •