User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: Vivaldi բրաուզեր

  1. #1
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Vivaldi բրաուզեր



    Vivaldi-ն Chromium-ի վրա ստեղծված բազմաֆունկցիոնալ բրաուզեր է` մշակված «Vivaldi Technologies™» ընկերության կողմից։ Ընկերությունը հիմնադրվել է «Opera Software»-ի համահիմնադիրներ Յոն Ստեֆենսոն ֆոն Թեչների եւ Տացուկի Տոմիտայի կողմից։ Բրաուզերը նախատեսված է այնպիսի օգտվողների համար, ում պետք է ավելի մեծ ֆունկցիոնալություն, ինչպես նաեւ կոչված է բավարարելու հին տարբերակի Opera բրաուզերից օգտվողների պահանջները, ովքեր բարկացած էին Opera-ի Presto շարժիչը Blink-ով փոխարինման համար, ինչից հետո Opera-ի միջից վերացան բազմաթիվ ֆունկցիաներ։

    Vivaldi-ի կարգախոսն է՝ բրաուզեր մեր ընկերների համար։

    Մի քանի խոսք, թե ինչ հետաքրքիր բաներ կան Vivaldi-ում։

    • Յուրահատուկ ինտերֆեյս, որը հարմարվում է կայքերի գույներին ու որը հնարավոր է փոփոխել ըստ ճաշակի` ստեղծելով սեփական ոճեր։

    • Կողային վահանակ (բացվում-փակվում է F4 կոճակով)։ Սա վահանակ է էկրանի ձախ կողմում (հնարավոր է տեղափոխել նաեւ աջ), որի լայնքը հնարավոր է կառավարել։ Մեջը գտնվում են էջանիշերի, ներբեռնումների ու նոթերի վահանակները, բայց այստեղ կարելի է ավելացնել ցանկացած կայք ու այն դիտել ինչպես բջջային հեռախոսի, այնպես էլ համակարգչային տարբերակով։ Օրինակ ես գցել եմ Google Translate, Google Keep, messenger.com, Յութուբ (կարելի է ցանկացած կայքում գտնվելիս կողքից փոքր վիդեո նայել) եւ այլն։ Ամեն վահանակի լայնությունը նույնպես հնարավոր է առանձին փոխել, կոնտեքստ մենյուից նշելով «Սեփական լայնք» կետը։
       •
      • 
       Սեղմել՝ ցույց տալու համար

    • Ներդիրների նշում։ Ctrl կամ Shift կոճակները սեղմած հնարավոր է նշել ներդիները ու նրանց հետ կատարել տարբեր գործողություններ՝ խմբավորել, կցաշարել, միանգամից փակել նշվածները եւ այլն։
       •
      • 
       Սեղմել՝ ցույց տալու համար

    • Ներդիրների խմբավորում (Tab Stacking)։ Այս ֆունկցիան հին Opera-ում էլ կար, բայց ես բացարձակ չէի սիրում, հեչ հարմար չէր ու անջատել չէր լինում։ Իսկ Vivaldi-ում շատ եմ օգտագործում, անհամեմատ հարմար է ու ցանկության դեպքում հնարավոր է նաեւ անջատել։

    • Ներդիրների կցաշարում (Tab Tiling)։ Ուղղակի անփոխարինելի ֆունկցիա է էն մարդկանց համար, ում հաճախ պետք է գալիս միաժամանակ աշխատել մեկից ավելի ներդիների հետ։ Հնարավորություն է տալիս բրաուզերի պատուհանում դիտել միաժամանակ մեկից ավելի էջեր։ Կցաշարման ձեւը հնարավոր է փոխել ուղղաձիգ, հորիզոնական կամ ցանցով տարբերակների միջեւ։
       •
      • 
       Սեղմել՝ ցույց տալու համար

    • Մկնիկի ժեստեր: Ժեստերով հնարավոր է կատարել տարբեր գործողություններ՝ մկնիկն, աջ կոճակը սեղմած, որոշակի ձեւերով շարժելու միջոցով։ Օրինակ ես ամենաշատ օգտագործում եմ հետ գնալու, առաջ գնալու ու էջը թարմացնելու ժեստերը։ Ժեստեր կային հին Opera-ում, կան նաեւ նոր Opera-ում, բայց շատ ավելի քիչ, քան հնում։ Vivaldi-ում ժեստերի պակաս չկա, դեռ մի բան էլ հնարավոր է ավելացնել սեփական ժեստերը նախընտրելի հրամանների համար։
       •
      • 
       Սեղմել՝ ցույց տալու համար

    • Արագ հրամաններ։ Vivaldi-ում F2 կոճակը սեղմելով բացվում է հրամանների տող (command line), որի մեջ կարելի է մուտքագրել որեւէ տեքստ։ Այդ տեքստով որոնում կկատարվի էջանիշերի, բաց ներդիրների, պատմության, բրաուզերի որոշակի հրամանների մեջ։
       •
      • 
       Սեղմել՝ ցույց տալու համար

    • Սեսիաներ: Կարելի է բացված ներդիրների ամբողջ ցանկը պահպանել որպես սեսիա, հետո ցանկացած ժամանակ վերստին բացել դրանք առանձին կամ նույն պատուհանում:

    Հնարավորությունների մասին ավելի մանրամասն` այստեղ։

    Բրաուզերը դեռ չունի սինխրոնացման հնարավորություն, բայց հետագայում ունենալու է։ Նաեւ ունենալու է ներկառուցված Email Client.

    Vivaldi-ի մեջ հնարավոր է տեղակայել ընդլայնումներ (extension) անմիջապես Chrome Web Store-ից։


    Կարող եք ներբեռնել Vivaldi-ն այստեղից։


    Ասեմ նաեւ, որ ինչպես Vivaldi բրաուզերն, այնպես էլ vivaldi.com պաշտոնական կայքը թարգմանված են հայերեն։ Բրաուզերի թարգմանության գործին միացա նաեւ ես, երբ այն մասնակի կիսատ-պռատ թարգմանված էր։ Հիմա արդեն բրաուզերի ու կայքի թարգմանությամբ զբաղվում եմ միայն ես (իհարկե հարցնելով ու լսելով խորհուրդներ մտերիմ մարդկանցից, ակումբցիներից ու ֆբ-ի ընկերներից)։ Էնպես որ եթե կլինեն առաջարկներ կամ դիտողություններ, ուրախությամբ կլսեմ ու կքննարկեմ։

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (24.11.2016), Chilly (24.11.2016), Chuk (24.11.2016), John (24.11.2016), Life (24.11.2016), Mr. Annoying (24.11.2016), Progart (02.04.2017), Smokie (24.12.2016), _Հրաչ_ (24.11.2016), Աթեիստ (24.11.2016), Անվերնագիր (24.11.2016), Արամ (24.11.2016), Արշակ (24.11.2016), Հայկօ (24.11.2016), Նաիրուհի (25.11.2016), Նիկեա (24.11.2016)

  3. #2
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն մի քանի ամիս կլինի միայն սրանից եմ օգտվում, օգտվելու պատճառը՝ շատ լավ ա օգտագործում ռամը, հիսուն հատ թաբ էլ բացած լինի, ինքը մեկ ա, աշխատում ա թեթև ու չի կախում։

    Sent from my Redmi Note 3 using Tapatalk

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (24.11.2016), Աթեիստ (24.11.2016)

  5. #3
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Vivaldi-ի այսօր թողարկված 1.7 տարբերակի սնափշոթում ավելացել է էջը մասնակի կամ ամբողջական նկարի վերածելու (capture անելու) հնարավորություն։ Մասնակի տարբերակում նկարը սարքվում է ըստ օգտվողի ընտրած ուղղանկյուն հատվածի։ Իսկ ամբողջականի դեպքում նկարի է վերածվում ոչ թե էջի միայն երեւացող մասը, այլ ամբողջը։

    Օրինակ՝ Ակումբի գլխավոր էջը մի նկարով. http://i.imgur.com/m2VKSQp.png։

    Նկարի բարձրությունը սահմանափակվում է մինչեւ 20,000 պիքսել։ Ֆորմատը կարելի է ընտրել՝ PNG կամ JPEG։



    Հ.Գ. «Capture» բառի էս իմաստին լավ հայերեն համարժեք կա՞։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (23.12.2016), Աթեիստ (23.12.2016)

  7. #4
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,703
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ճանկո՞ւմ

    Sent from my P8000 using Tapatalk
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. #5
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,747
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չի թողնում էս win 10-ը, որ install անեմ։ Ասում ա «This app can't run on your PC. To find a version for your PC, check with the software publisher»։ Windows 7+ի համար նախատեսված երկու տարբերակն էլ փորձել եմ Vivaldi 1.6 32bit ու Vivaldi 1.6 64bit

  9. #6
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Չի թողնում էս win 10-ը, որ install անեմ։ Ասում ա «This app can't run on your PC. To find a version for your PC, check with the software publisher»։ Windows 7+ի համար նախատեսված երկու տարբերակն էլ փորձել եմ Vivaldi 1.6 32bit ու Vivaldi 1.6 64bit
    Փորձի քաշել էստեղից։ Սա stable՝ 1.6 տարբերակն ա, վերջի գրածս բանը մեջը չկա, եթե 1.7-ն ա պետք, ասա։

    Ոնց որ թե հենց հայկական պրովայդերներից (Beeline-ից ու Rostelecom-ից նկատել եմ) իրանց download սերվերի հետ կապի խնդիր կա (արանքում մի տեղ packet loss կա) ու երբեմն download-ը մինչեւ վերջ չի հասնում։
    Ռեփորթել եմ իրանց։
    Ասենք Օպերան բացում եմ, VPN-ը միացնում եմ, երկու վայրկյանում քաշում ա Vivaldi-ն, բայց առանց դրա դժվար ա քաշվում՝ մենակ Download Master-ով եմ փորձել, արագ քաշում ա։




    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճանկո՞ւմ
    Եսի՞մ, էն չի մի տեսակ։
    Մայքրոսոֆթի առաջարկած «կորզել» տարբերակն էլ ինձ դուր չի գալիս։
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 23.12.2016, 05:06:

  10. #7
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ապուշ բագ ունի, որ մինչև հիմա ոչ մի վերսիայում չեն դզել: Տեքստը սելեքթ անելուց քրեշ ա լինում բրաուզերը: Արդեն մտածում եմ անցնեմ մի ուրիշ բրաուզերի որպես հիմնական:

  11. #8
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի ապուշ բագ ունի, որ մինչև հիմա ոչ մի վերսիայում չեն դզել: Տեքստը սելեքթ անելուց քրեշ ա լինում բրաուզերը: Արդեն մտածում եմ անցնեմ մի ուրիշ բրաուզերի որպես հիմնական:
    Ոչ մի անգամ չի եղել իմ մոտ նման բան։ Հնարավոր ա քո յուզեր ֆայլերում մի սխալ գոյացած ու մնացած լինի։
    Դա հասկանալու համար վերեւի գրառմանս հղումով նորից քաշի Vivaldi-ի սեթափը, բաց, սեղմի Advanced, Installation type-ը նշի Install standalone, տակը նշի, (եթե Windows ա) օրինակ՝ C:\Users\{Քո յուզերնեյմը}\Desktop\Vivaldi, թող դրա մեջ ինստալ անի։ Հետո, որ վերջացնի, բաց դեսկթոփիդ վրայի էդ պանակը, մտի Application, բաց vivaldi.exe-ն ու համեմատի հիմնական ինստալված տարբերակի հետ։
    Երկու տարբերակն էլ կարան միաժամանակ աշխատեն։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (23.12.2016)

  13. #9
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ screenshotն ա չէ՞ նույն։ Դրան մի տեղ հանդիպել եմ որ ասեն «էկրանահան»

  14. #10
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ screenshotն ա չէ՞ նույն։ Դրան մի տեղ հանդիպել եմ որ ասեն «էկրանահան»
    Դե էս դեպքում էջի սքրինշոթն ա, կարելի ա ասել։
    Ըստ Մայքրոսոֆթի screenshot-ը Էկրանի հանույթ ա։ Այսինքն սա էլ էդ տրամաբանությամբ պիտի լինի էջի հանույթ։


    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց որ թե հենց հայկական պրովայդերներից (Beeline-ից ու Rostelecom-ից նկատել եմ) իրանց download սերվերի հետ կապի խնդիր կա (արանքում մի տեղ packet loss կա) ու երբեմն download-ը մինչեւ վերջ չի հասնում։
    Ի դեպ, Internet Explorer-ով, Edge-ով ու հին Opera-ով նորմալ, ստաբիլ քաշում ա, ի տարբերություն Քրոմի, Օպերայի, Վիվալդիի ու Ֆայրֆոքսի։
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 23.12.2016, 14:07:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (23.12.2016)

  16. #11
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի անգամ չի եղել իմ մոտ նման բան։ Հնարավոր ա քո յուզեր ֆայլերում մի սխալ գոյացած ու մնացած լինի։
    Դա հասկանալու համար վերեւի գրառմանս հղումով նորից քաշի Vivaldi-ի սեթափը, բաց, սեղմի Advanced, Installation type-ը նշի Install standalone, տակը նշի, (եթե Windows ա) օրինակ՝ C:\Users\{Քո յուզերնեյմը}\Desktop\Vivaldi, թող դրա մեջ ինստալ անի։ Հետո, որ վերջացնի, բաց դեսկթոփիդ վրայի էդ պանակը, մտի Application, բաց vivaldi.exe-ն ու համեմատի հիմնական ինստալված տարբերակի հետ։
    Երկու տարբերակն էլ կարան միաժամանակ աշխատեն։
    չէ, ապ, 4 տարբեր կոմպերի վրա օգտագործում եմ, մի յուզերի համար էլ, բոլորի համար էլ ինստալ արած ձևերով, ու բոլորի մեջ խնդիրը կա:

  17. #12
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե էս դեպքում էջի սքրինշոթն ա, կարելի ա ասել։
    Ըստ Մայքրոսոֆթի screenshot-ը Էկրանի հանույթ ա։ Այսինքն սա էլ էդ տրամաբանությամբ պիտի լինի էջի հանույթ։
    Էկրանի հանույթը մի տեսակ անկապ ա ։Ճ Էկրանահանը ավելի լավ ա հնչում իմ համար։ Պտուտակահան, խցանահան ․․․

  18. #13
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ, ապ, 4 տարբեր կոմպերի վրա օգտագործում եմ, մի յուզերի համար էլ, բոլորի համար էլ ինստալ արած ձևերով, ու բոլորի մեջ խնդիրը կա:
    Շատ տարօրինակ ա, քանի որ ես էլ 3 տարբեր կոմպերի վրա եմ օգտագործել (հիմա՝ 2) ու որեւէ մեկի վրա ոչ մի նման խնդիր չի եղել։
    Իսկ իմ հիմնական կոմպի վրա ես ունեմ 4 հատ Vivaldi, մեկը՝ հիմնական stable հայերենով, մի հատ standalone stable անգլերեն, երկու հատ էլ snapshot, մեկը հայերեն, մյուսը անգլերեն։ Ոչ մեկի վրա տենց խնդիր չկա։

    Եթե ճիշտ հասկացա՝ ցանկացած էջում ցանկացած տեքստ նշելուց փակվում ա՞ բրաուզերը։ Եթե չէ, կարա՞ս նկարագրես՝ ոնց reproduce անեմ էդ բագը։



    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Էկրանի հանույթը մի տեսակ անկապ ա ։Ճ Էկրանահանը ավելի լավ ա հնչում իմ համար։ Պտուտակահան, խցանահան ․․․
    Հենց էդ ա, էկրանահանը ոնց որ ինչ-որ գործիքի անուն լինի։ Իսկ capture ասում են համ պրոցեսին համ էլ ստացված նկարներին։ Ոչ նրան, ոչ նրան գործիքի անուն դնելը չի սազում ըստ իս։

  19. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Չգիտեմ ինչի «արտապատկեր» տարբերակի վրա եմ մտածում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Life (23.12.2016), Rammstein (23.12.2016), Արէա (23.12.2016)

  21. #15
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ինչի «արտապատկեր» տարբերակի վրա եմ մտածում
    Բավական ընդունելի տարբերակ ա։ Ավելի կոնկրետ, երեւի սենց՝

    Capture (Page) - (Էջն) արտապատկերել կամ (էջի) արտապատկերում։

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •