Vivaldi-ն Chromium-ի վրա ստեղծված բազմաֆունկցիոնալ բրաուզեր է` մշակված «Vivaldi Technologies™» ընկերության կողմից։ Ընկերությունը հիմնադրվել է «Opera Software»-ի համահիմնադիրներ Յոն Ստեֆենսոն ֆոն Թեչների եւ Տացուկի Տոմիտայի կողմից։ Բրաուզերը նախատեսված է այնպիսի օգտվողների համար, ում պետք է ավելի մեծ ֆունկցիոնալություն, ինչպես նաեւ կոչված է բավարարելու հին տարբերակի Opera բրաուզերից օգտվողների պահանջները, ովքեր բարկացած էին Opera-ի Presto շարժիչը Blink-ով փոխարինման համար, ինչից հետո Opera-ի միջից վերացան բազմաթիվ ֆունկցիաներ։
Vivaldi-ի կարգախոսն է՝ բրաուզեր մեր ընկերների համար։
Մի քանի խոսք, թե ինչ հետաքրքիր բաներ կան Vivaldi-ում։
- Յուրահատուկ ինտերֆեյս, որը հարմարվում է կայքերի գույներին ու որը հնարավոր է փոփոխել ըստ ճաշակի` ստեղծելով սեփական ոճեր։
- Կողային վահանակ (բացվում-փակվում է F4 կոճակով)։ Սա վահանակ է էկրանի ձախ կողմում (հնարավոր է տեղափոխել նաեւ աջ), որի լայնքը հնարավոր է կառավարել։ Մեջը գտնվում են էջանիշերի, ներբեռնումների ու նոթերի վահանակները, բայց այստեղ կարելի է ավելացնել ցանկացած կայք ու այն դիտել ինչպես բջջային հեռախոսի, այնպես էլ համակարգչային տարբերակով։ Օրինակ ես գցել եմ Google Translate, Google Keep, messenger.com, Յութուբ (կարելի է ցանկացած կայքում գտնվելիս կողքից փոքր վիդեո նայել) եւ այլն։ Ամեն վահանակի լայնությունը նույնպես հնարավոր է առանձին փոխել, կոնտեքստ մենյուից նշելով «Սեփական լայնք» կետը։
••Սեղմել՝ ցույց տալու համար- Ներդիրների նշում։ Ctrl կամ Shift կոճակները սեղմած հնարավոր է նշել ներդիները ու նրանց հետ կատարել տարբեր գործողություններ՝ խմբավորել, կցաշարել, միանգամից փակել նշվածները եւ այլն։
••Սեղմել՝ ցույց տալու համար- Ներդիրների խմբավորում (Tab Stacking)։ Այս ֆունկցիան հին Opera-ում էլ կար, բայց ես բացարձակ չէի սիրում, հեչ հարմար չէր ու անջատել չէր լինում։ Իսկ Vivaldi-ում շատ եմ օգտագործում, անհամեմատ հարմար է ու ցանկության դեպքում հնարավոր է նաեւ անջատել։
- Ներդիրների կցաշարում (Tab Tiling)։ Ուղղակի անփոխարինելի ֆունկցիա է էն մարդկանց համար, ում հաճախ պետք է գալիս միաժամանակ աշխատել մեկից ավելի ներդիների հետ։ Հնարավորություն է տալիս բրաուզերի պատուհանում դիտել միաժամանակ մեկից ավելի էջեր։ Կցաշարման ձեւը հնարավոր է փոխել ուղղաձիգ, հորիզոնական կամ ցանցով տարբերակների միջեւ։
••Սեղմել՝ ցույց տալու համար- Մկնիկի ժեստեր: Ժեստերով հնարավոր է կատարել տարբեր գործողություններ՝ մկնիկն, աջ կոճակը սեղմած, որոշակի ձեւերով շարժելու միջոցով։ Օրինակ ես ամենաշատ օգտագործում եմ հետ գնալու, առաջ գնալու ու էջը թարմացնելու ժեստերը։ Ժեստեր կային հին Opera-ում, կան նաեւ նոր Opera-ում, բայց շատ ավելի քիչ, քան հնում։ Vivaldi-ում ժեստերի պակաս չկա, դեռ մի բան էլ հնարավոր է ավելացնել սեփական ժեստերը նախընտրելի հրամանների համար։
••Սեղմել՝ ցույց տալու համար- Արագ հրամաններ։ Vivaldi-ում F2 կոճակը սեղմելով բացվում է հրամանների տող (command line), որի մեջ կարելի է մուտքագրել որեւէ տեքստ։ Այդ տեքստով որոնում կկատարվի էջանիշերի, բաց ներդիրների, պատմության, բրաուզերի որոշակի հրամանների մեջ։
••Սեղմել՝ ցույց տալու համար- Սեսիաներ: Կարելի է բացված ներդիրների ամբողջ ցանկը պահպանել որպես սեսիա, հետո ցանկացած ժամանակ վերստին բացել դրանք առանձին կամ նույն պատուհանում:
Հնարավորությունների մասին ավելի մանրամասն` այստեղ։
Բրաուզերը դեռ չունի սինխրոնացման հնարավորություն, բայց հետագայում ունենալու է։ Նաեւ ունենալու է ներկառուցված Email Client.
Vivaldi-ի մեջ հնարավոր է տեղակայել ընդլայնումներ (extension) անմիջապես Chrome Web Store-ից։
Կարող եք ներբեռնել Vivaldi-ն այստեղից։
Ասեմ նաեւ, որ ինչպես Vivaldi բրաուզերն, այնպես էլ vivaldi.com պաշտոնական կայքը թարգմանված են հայերեն։ Բրաուզերի թարգմանության գործին միացա նաեւ ես, երբ այն մասնակի կիսատ-պռատ թարգմանված էր։ Հիմա արդեն բրաուզերի ու կայքի թարգմանությամբ զբաղվում եմ միայն ես (իհարկե հարցնելով ու լսելով խորհուրդներ մտերիմ մարդկանցից, ակումբցիներից ու ֆբ-ի ընկերներից)։ Էնպես որ եթե կլինեն առաջարկներ կամ դիտողություններ, ուրախությամբ կլսեմ ու կքննարկեմ։
Էջանիշներ