User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: Vivaldi բրաուզեր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Vivaldi բրաուզեր



    Vivaldi-ն Chromium-ի վրա ստեղծված բազմաֆունկցիոնալ բրաուզեր է` մշակված «Vivaldi Technologies™» ընկերության կողմից։ Ընկերությունը հիմնադրվել է «Opera Software»-ի համահիմնադիրներ Յոն Ստեֆենսոն ֆոն Թեչների եւ Տացուկի Տոմիտայի կողմից։ Բրաուզերը նախատեսված է այնպիսի օգտվողների համար, ում պետք է ավելի մեծ ֆունկցիոնալություն, ինչպես նաեւ կոչված է բավարարելու հին տարբերակի Opera բրաուզերից օգտվողների պահանջները, ովքեր բարկացած էին Opera-ի Presto շարժիչը Blink-ով փոխարինման համար, ինչից հետո Opera-ի միջից վերացան բազմաթիվ ֆունկցիաներ։

    Vivaldi-ի կարգախոսն է՝ բրաուզեր մեր ընկերների համար։

    Մի քանի խոսք, թե ինչ հետաքրքիր բաներ կան Vivaldi-ում։

    • Յուրահատուկ ինտերֆեյս, որը հարմարվում է կայքերի գույներին ու որը հնարավոր է փոփոխել ըստ ճաշակի` ստեղծելով սեփական ոճեր։

    • Կողային վահանակ (բացվում-փակվում է F4 կոճակով)։ Սա վահանակ է էկրանի ձախ կողմում (հնարավոր է տեղափոխել նաեւ աջ), որի լայնքը հնարավոր է կառավարել։ Մեջը գտնվում են էջանիշերի, ներբեռնումների ու նոթերի վահանակները, բայց այստեղ կարելի է ավելացնել ցանկացած կայք ու այն դիտել ինչպես բջջային հեռախոսի, այնպես էլ համակարգչային տարբերակով։ Օրինակ ես գցել եմ Google Translate, Google Keep, messenger.com, Յութուբ (կարելի է ցանկացած կայքում գտնվելիս կողքից փոքր վիդեո նայել) եւ այլն։ Ամեն վահանակի լայնությունը նույնպես հնարավոր է առանձին փոխել, կոնտեքստ մենյուից նշելով «Սեփական լայնք» կետը։
       •
      • 
       Սեղմել՝ ցույց տալու համար

    • Ներդիրների նշում։ Ctrl կամ Shift կոճակները սեղմած հնարավոր է նշել ներդիները ու նրանց հետ կատարել տարբեր գործողություններ՝ խմբավորել, կցաշարել, միանգամից փակել նշվածները եւ այլն։
       •
      • 
       Սեղմել՝ ցույց տալու համար

    • Ներդիրների խմբավորում (Tab Stacking)։ Այս ֆունկցիան հին Opera-ում էլ կար, բայց ես բացարձակ չէի սիրում, հեչ հարմար չէր ու անջատել չէր լինում։ Իսկ Vivaldi-ում շատ եմ օգտագործում, անհամեմատ հարմար է ու ցանկության դեպքում հնարավոր է նաեւ անջատել։

    • Ներդիրների կցաշարում (Tab Tiling)։ Ուղղակի անփոխարինելի ֆունկցիա է էն մարդկանց համար, ում հաճախ պետք է գալիս միաժամանակ աշխատել մեկից ավելի ներդիների հետ։ Հնարավորություն է տալիս բրաուզերի պատուհանում դիտել միաժամանակ մեկից ավելի էջեր։ Կցաշարման ձեւը հնարավոր է փոխել ուղղաձիգ, հորիզոնական կամ ցանցով տարբերակների միջեւ։
       •
      • 
       Սեղմել՝ ցույց տալու համար

    • Մկնիկի ժեստեր: Ժեստերով հնարավոր է կատարել տարբեր գործողություններ՝ մկնիկն, աջ կոճակը սեղմած, որոշակի ձեւերով շարժելու միջոցով։ Օրինակ ես ամենաշատ օգտագործում եմ հետ գնալու, առաջ գնալու ու էջը թարմացնելու ժեստերը։ Ժեստեր կային հին Opera-ում, կան նաեւ նոր Opera-ում, բայց շատ ավելի քիչ, քան հնում։ Vivaldi-ում ժեստերի պակաս չկա, դեռ մի բան էլ հնարավոր է ավելացնել սեփական ժեստերը նախընտրելի հրամանների համար։
       •
      • 
       Սեղմել՝ ցույց տալու համար

    • Արագ հրամաններ։ Vivaldi-ում F2 կոճակը սեղմելով բացվում է հրամանների տող (command line), որի մեջ կարելի է մուտքագրել որեւէ տեքստ։ Այդ տեքստով որոնում կկատարվի էջանիշերի, բաց ներդիրների, պատմության, բրաուզերի որոշակի հրամանների մեջ։
       •
      • 
       Սեղմել՝ ցույց տալու համար

    • Սեսիաներ: Կարելի է բացված ներդիրների ամբողջ ցանկը պահպանել որպես սեսիա, հետո ցանկացած ժամանակ վերստին բացել դրանք առանձին կամ նույն պատուհանում:

    Հնարավորությունների մասին ավելի մանրամասն` այստեղ։

    Բրաուզերը դեռ չունի սինխրոնացման հնարավորություն, բայց հետագայում ունենալու է։ Նաեւ ունենալու է ներկառուցված Email Client.

    Vivaldi-ի մեջ հնարավոր է տեղակայել ընդլայնումներ (extension) անմիջապես Chrome Web Store-ից։


    Կարող եք ներբեռնել Vivaldi-ն այստեղից։


    Ասեմ նաեւ, որ ինչպես Vivaldi բրաուզերն, այնպես էլ vivaldi.com պաշտոնական կայքը թարգմանված են հայերեն։ Բրաուզերի թարգմանության գործին միացա նաեւ ես, երբ այն մասնակի կիսատ-պռատ թարգմանված էր։ Հիմա արդեն բրաուզերի ու կայքի թարգմանությամբ զբաղվում եմ միայն ես (իհարկե հարցնելով ու լսելով խորհուրդներ մտերիմ մարդկանցից, ակումբցիներից ու ֆբ-ի ընկերներից)։ Էնպես որ եթե կլինեն առաջարկներ կամ դիտողություններ, ուրախությամբ կլսեմ ու կքննարկեմ։

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (24.11.2016), Chilly (24.11.2016), Chuk (24.11.2016), John (24.11.2016), Life (24.11.2016), Mr. Annoying (24.11.2016), Progart (02.04.2017), Smokie (24.12.2016), _Հրաչ_ (24.11.2016), Աթեիստ (24.11.2016), Անվերնագիր (24.11.2016), Արամ (24.11.2016), Արշակ (24.11.2016), Հայկօ (24.11.2016), Նաիրուհի (25.11.2016), Նիկեա (24.11.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •