Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Հա, հաստատ։ Բայց ինձ ալկոհոլն էլ ա խիստ կասկածելի թվում։ Ի՞նչ ա նշանակում՝ պարբերաբար ալկոհոլ ես օգտագործում. դա մարդկանց երևի առնվազն 90 տոկոսին վերաբերում ա։ Բացի դրանից, տենց բան հայտնի՞ ա, որ ալկոհոլը խելքը շատացնում ա ։

Մեկ էլ հումորի զգացման հետ կապված. հետաքրքիր ա, տենց մարդ կա՞ աշխարհում, որ մտածում ա, որ ինքը հումորի զգացում չունի ։

Մնացածը քիչ թե շատ խելքին մոտ են թվում կամ առնվազն բացահայտ անկապ չեն թվում։
Ընդհանրապես, էս կետերի մեծ մասը պատճառահետևանքային կապ չունեն խելքի հետ։ Ալկոհոլը հատկապես։ Ուղղակի դիտարկում ա, կորելացիա։ Թե չէ կան նաև հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ ալկոհոլի կիրառումը վատացնում ա կոնգիտիվ ֆունկցիաները։

Հումորի պահն էլ իրանք չենք որոշել, որ ունեն կամ չունեն հումորի զգացում, այլ անկախ մարդիկ։


Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց 8-րդ կետը արդեն չերեզչուռ ա. ոչ մի կերպ չեմ կարողանում դրա տրամաբանական հիմքը պատկերացնել:
Կատու պահելու վերաբերյալ կետն էլ ոտնահարում ա մնացած ընտանի կենդանիների իրավունքները. դա կատվիզմ ա))
Ութի հետ կապված վախտին կարդացել եմ նշված հոդվածներից մեկը։ Ավելի շատ էն մասին էր, որ բոյով մարդիկ ավելի հեշտ են գործ ճարում, ավելի շատ են ղեկավար պաշտոններ զբաղացնում, բայց դա ոչ էնքան խելքի հետ էր կապված, ինչքան զուտ արտաքին գրավչության։ Գործատուն դիմողի բոյին նայում ա, ու դրա դեմ բան չես կարա անես։

Այ էն մյուս հետազոտությունը, որ ասում ա՝ բոյով էրեխեքն IQ թեստերն ավելի բարձր են հավաքել, մի քիչ անհասկանալի ա։


Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
էս «բրիտանացի գիտնականները» էլի պարապ են մնացե՞լ
Բրիտանացի գիտնականները չեն։ IFL Science-ը լուրջ գիտահանրամատչելի կայք ա ու միշտ օրիգինալ հետազոտությանը հղում ա անում, որ կարողանաս բացես, կարդաս։