Չգիտեմ` բուհերում հայերենն ինչ մակարդակի վրա ա դրված, ու թե ոնց են ավարտում, բայց երբ Բրյուսովում 5-րդ կուրս էի, Ստեփանակերտից երկու աղջիկներ տեղափոխվեցին մեր խումբ, էնտեղ իրենք համապատասխան բուհի բակալավրիատն էին ավարտել, գրական հայերենը ոնց որ օտար լեզու լիներ իրենց համար: Նույնիսկ իրար հետ հիմնականում ռուսերեն էին խոսում, միայն երբեմն` արցախյան բարբառով, իսկ մեզ հետ` միշտ ռուսերեն, գրական հայերենով մի բառ չեմ լսել իրենցից: Իհարկե, պարզ ա, որ ոչ բոլորն են տենց, բայց որ բուհերից խոսեցիր, էդ էլ քեզ Ստեփանակերտում բուհ ավարտածների օրինակներ: Մեր Արցախի ազգականների ֆեյսբուքյան էջերն էլ որ նայում եմ, համատարած ռուսալեզու մթնոլորտ ա:





:
Մեջբերել
Էջանիշներ