User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 97 հատից

Թեմա: Ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #28
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ա ասում, որովհետև եթե օտար լեզու չիմանանք, աշխարհից իզոլացվելու ենք։ Իսկ էսօրվա օրով աշխարհից իզոլացվել նշանակում ա չզարգանալ, հիսուն տարով հետ մնալ, ինչը, ի դեպ, Հայաստանում հենց էդպես էլ կա բազմաթիվ բնագավառներում։ Իհարկե ամեն մարդ ինքը պիտի ընտրի՝ ուզում ա լեզու սովորել, թե չէ, բայց դրանով պայմանավորված ա էդ մարդու լավ մասնագետ լինել կամ չլինելը։
    նախարարի խոսքերի ու ասածը մատուցելու ձևի մասին արդեն գրել եմ ))

    կարծում եմ շատերը սեփական փորձից կհամաձայնեն, որ դպրոցը տալիս է միայն տեսական ու աղոտ պատկերացում լեզվի մասին: գուցե մեր օտար լեզվի ուսուցիչները պարբերաբար վերապատրաստվեն ու պատկերը մի քիչ ավելի լավը լինի, բայց միևնույն է, մարդու համար գոյություն ունեն քնած լեզուներ ու մեռած: եթե մի լեզու սովորում ես, բայց ինտենսիվ չես օգտագործում, այն մեջդ քնում է, իսկ տարիների հետ էլ լրիվ մեռնում՝ այն աստիճան, որ եթե դրա կարիքը զգաս, ուրեմն նորից 0-ից պիտի սկսես սովորել:
    ասածս ինչա՝ իմ դիտարկումներով միջին հայը ի վիճակի ա 3 լեզվով էշը ցեխից հանել, ու դա ոչ թե դպրոցի շնորհքնա, այլ՝ ուսման ու զարգացվածության ձիրքի, որը հատուկա հայ հասարակությանը:
    նախարարը կարա սրա համար էդ աստիճան չնեղվի..
    ավելի լավ կանի մեր ԲՈՒՀ-երի որակային հատկանիշների ու դրանք ավարտած ուսանողների մրցունակության հարցերով զբաղվի, այլ երկրների հետ ուսանողական փորձի փոխարինման կամ իրենց մոտ մեր ուսանողներին ստաժի ուղարկելու ծրագրեր մշակի, ու կստացվի բազմաշերտ ու բազմալեզու չիզոլացված հասարակություն..


    Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ շրջաններում ուսուցիչների պակաս կա։ Դրան գումարենք գրադարանների բացակայությունը, ինտերնետի ոչ նորմալ հասանելիությունն ու այլ խնդիրներ, հասկանալի կդառնա, որ երևանցին ավելի հավանական ա, որ օտար լեզու կիմանա, քան մարզից եկածը։ Երևանում հեչ որ չէ մի քանի թեքումով դպրոց կա։
    հա.. բա ԿԳ նախարարի բան ու գործի անունն ի՞նչա...


    Հայերեն մասնագիտական գրականության ավելացման խնդիրների մասին արդեն խոսեցի նախորդ գրառման մեջ։ Դա ավելի աշխատատար ա, ավելի շատ ռեսուրս ա պահանջում ու պակաս արդյունավետ ա, քան հասարակությանը լեզու սովորացնելը։ Էդքանով հանդերձ, հա, պիտի հայերեն վիքին զարգանա, պիտի կարևորագույն գրքերը թարգմանվեն։ Բայց կրկնում եմ. գիտական հոդված թարգմանելն անմիտ ու անշնորհակալ գործ ա։
    տես նախորդ կետը..
    կունենանք աշխարհումս առաջատար ԲՈՒՀ-եր ելումուտ ունեցող ուսանողություն՝ կունենանք և իրենց գիտական գործունեության ընթացքում գրքեր թարգմանող ու սեփականները գրող քո ասած համաշխարհային մասնագետներ:


    Համաշխարհային մասնագետ ասելով նկատի ունեմ, որ տեսականորեն կարա աշխատի ցանկացած երկրում (օտար լեզվի իմացությունը հանած, մենակ գիտելիքները հաշվի առնելով):
    Հայաստանում բարձրորակ մասնագետներ պատրաստելու համար մեզ ոչ օտար լեզուն կփրկի, ոչ էլ՝ հայերեն վիքին, եթե էդ ամեն ինչը չզուգորդվեն տեխնիկական հագեցվածությամբ..
    ասենք՝ զարգացած երկրներում մեքենաշինությունը վաղուց արդեն հիմնվումա ծրագրավորված համակարգերի վրա, իսկ մեր Ագրարային Համալսարանում ուսանողներին դեռ նախորդ դարասկզբի գութաններ են ցուցադրում:
    կամ ասենք եվրոպական նորմալ ճարտարապետը 50 հատ ճարտարապետաշինական ծրագրերիա տիրապետում, իսկ մեր ԵՃՊՇՀ Համալսարանի ուսանողները դեռ ծանր ծանր վատմանները գրկած են ման գալիս..


    Դու կարող ես չհամաձայնել, բայց էս քեզ պաշտոնական թվեր։ Հոլանդիայի բնակչության 71%-ը հոլանդերեն խոսում ա, աշխարհում երկրորդ տեղում Շվեդիայից հետո։ Չգիտեմ՝ էդ ինչ տարօրինակ փորձ ես դու ունեցել, բայց դու կյանքիս մեջ հանդիպած առաջին մարդն ես, որը դժգոհում ա հոլանդացիների անգլերենի իմացությունից։ Թե՛ բոլոր ընկերներս, թե՛ հոլանդացիներն իրենք, թե՛ Հոլանդիա այցելած ցանկացած մարդ կհամաձայնի, որ էնտեղ բոլորն անգլերեն խոսում են՝ անկախ մասնագիտությունից։ Անձամբ իմ դեպքում էնտեղ ապրելուս մի տարվա ընթացքում մենակ մի անգամ եմ հանդիպել մեկի, ով անգլերեն չէր խոսում, էն էլ հասկանում էր, ուղղակի հոլանդերեն էր պատասխանում։ Մնացածները՝ սկսած շուկայի ֆերմերներից, վերջացրած ավտոբուսի վարորդներով ու հիվանդանոցի սանիտարներով նորմալ անգլերեն էին խոսում։
    ինչ ասեմ՝ իմ փորձն էլ էդպիսին է եղել..
    մյուս կողմից՝ Հայաստանում էլ ստատիստիկայով հավանաբար 100%-ը ռուսերեն պիտի որ իմանան, բայց որ դուրս գաս փողոց՝ քանի՞սը կկարսղանան երկու բառ կապել իրար..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (25.11.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երկրորդ երեխան
    Հեղինակ՝ anslov, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 04.03.2017, 17:41
  2. Երկրորդ շանս
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 12.02.2017, 22:09
  3. Գրառումներ: 8
    Վերջինը: 08.07.2010, 14:40
  4. Ռուսերենը՝ որպես օտար լեզու
    Հեղինակ՝ LevX, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 173
    Վերջինը: 07.11.2009, 23:51
  5. Ունի՞ արդյոք Հայաստանը ապագա՝ որպես պետական կազմավորում
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 27.12.2008, 01:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •