StrangeLittleGirl-ի խոսքերից
Տրիբուն ձյա, ռուսերենը մանրից հայերենին համփ էր անում, եթե դեմը չառնեին։ Դու կարող ա մեծ ձյաձյա ես ու ինձնից լավ ես հիշում, բայց նույնիսկ 91-92 թվերին ես ռուսական մանկապարտեզ էի հաճախում, որտեղ էրեխեքը ռուսերեն էին խոսում, դայակներն էլ, ծնողներն էլ։ Ես ու ախպերս միակ ռուսերեն չիմացող էրեխեքն էինք, ու ծնողներիս կռիվներից հետո մենակ դայակները սկսեցին հայերեն խոսել մեզ հետ։
Ի դեպ, երկլեզու հասարակություն չի նշանակում, որ բնակչության ինչ-որ տոկոս ինչ-որ լեզվի լեզվակիր ա, այլ նշանակում ա, որ առօյայում գրեթե հավասարապես երկու լեզու գործածվում ա։ Մեկի մոտ ռուսերենն ա դոմինանտ, մեկի մոտ՝ հայերենը, բայց երկուսն էլ գործածվում են։ Ու խնդրում եմ՝ չփորձես համոզել, որ Սովետի վախտով գրեթե ամեն օր ռուսերենին որևէ կերպ չէիք առնչվում։ Նույնիսկ մեր օրերում Երևանում աշխատելիս ես ամեն օր ռուսերենի հետ գործ էի ունենում, ու դա ահավոր ջղայնացնող էր, անկեղծ ասած։
Էջանիշներ