Հնարավոր ա, բայց մեկ ա, Հայաստանում ռուսերենը միշտ երկրորդ լեզու ա եղել։ Ու չհակաճառես, ես քեզանից մեծ եմ, զնաչիտ սովետը քեզանից լավ եմ հիշում
Մեր բակի նույնիսկ ռուսական դպրոց գնացող երեխեքը մեկա բակում հայերեն էին խոսում, տունը հայերեն էին խոսում ու ռուսերեն ակցենտով էին խոսում։ Ռուսական դպրոց էին գնում, քանի որ մոդա էր։ Ես հիմա ռուսերեն ավելի լավ եմ խսում ու գրում, քան իմ մի երկու ռուսական դպրոց գնացած ընկերները։ Ու հնարավոր ա, որ եթե մի հիսուն տարի էլ տենց շարունակվեր, իրոք մենք էլ դառնայինք Ղազախստան, չնայած հավանականությունը փոքր ա։
Հայաստանը, ու մեկ էլ Վրաստանը, համեմատած մյուս ԽՍՀՄ հանրապետությունների հետ, շատ ազգային ա եղել։ Պատճառներից մեկը նաև սլավոն բնակչության քչությունն էր երկրում։ Ես, բացի Ադրբեջանից ու Թուրքմենստանից, բոլոր հետխորհրդային երկրներում եղել եմ։ Ռուսերենը բոլոր տեղերը դոմինանատ ա եղել, նույնիսկ Տաջիկստանում։ Հիմնական պատճառն էն էր, որ մայրաքաղաքների բնակչության կեսը կամ ավելին սլավոն էր, քանի որ սարքել են հիմնականում ռուսները։ Էտ երկրներում նաև դպրոցներն ու գիր-գրականությունն են ռուսները բերել։ Ազգային այբուբենն էլ կիրիլիցայա եղել հիմնականում, նույնիսկ ռումինախոս մոլդովացիներինը, կամ արաբական ու ֆարսի գիր-գրականություն ունեցող ուզբեկներինն ու տաջիկներինը։
Ասածս ինչ ա, էտ երկերներում, ինչ-որ տեղ, ռուսերենի պետական լեզուներից երկրորդը կամ նույնիսկ առաջինը լինելը կարող ա և նորմալ ա։ Օրինակ՝ Ղազախստանում պետական բյուջեն տաս տարի չէին կարում ղազախերեն թարգմանեին, քանի որ բառապաշարը չէր հերիքում։ Կամ օրինակ՝ Մոլդովայում ռուսերենը պիտի լինի, քանի որ մոտ 40% ռուսախոս բնակչություն ունեն, էթնիկ ռուս, ուկրաինացի կամ բելոռուս, կամ նույնիսկ լեհ ու կիսա մոլդովացի, որոնք իրանց սաղ ռուս են համարում, կամ Պուծինի ասած, ռուսական աշխարհի կրողներ են, մեղա մեղա։
Բայց Հայաստանում, կամ Վրաստանում, կամ նույնիսկ Ադրբեջանում, կներեք, աբսուրդ ա։ Կարելի ա ու պետք ա սովորել ռուսերեն, եթե առաջին տեղով չէ, գոնե երկրորդ տեղով։ Ես իմ կյանքի փորձից եմ ասում, ռուսական ոչ մի բիզնեսի հետ կյանքում առնչություն չեմ ունեցել, Մոսկվայում երկու անգամ եմ եղել, կիսատ-պռատ, բայց ռուսերենը ինձ լիքը պետք ա եկել։







Մեջբերել
Էջանիշներ