Հարց մամաներին ու պապաներին:
Երեխաներին ո՞ր տարիքից եք սկսել (կամ պատրաստվում եք սկսել) ինչ-որ ժամանակով տանը մենակ թողնել կամ թույլ տալ, որ ինքնուրույն դուրս գան տնից կամ մենակ տուն գան:
Զարմանալի է, որ Գերմանիայի նման կանոնակարգված երկրում դրա մասին օրենք չկա, այսինքն՝ տարիքային ահմանափակում չկա էդ հարցում, ու միշտ գալիս ենք «կախված է կոնկրետ երեխայից» անորոշ պատասխանին:
Էստեղ հենց առաջին դասարանից սկսած՝ երեխաների մեծամասնությունը ինքնուրույն է գնում-գալիս դպրոց կամ ընկերների հետ միասին: Մեր դպրոցն էլ հենց տան կողքին է (ինչպես և մանկապարտեզը), ոտքով մի 5 րոպե, առանց փողոց անցնելու անհրաժեշտության, բայց միևնույն է չեմ պատկերացնում, որ մի քանի ամսից, երբ երեխաս սկսի դպրոց հաճախել, կարողանամ իրեն մենակ թողնել դպրոց գնալ կամ դպրոցից մենակ տուն գալ, հատկապես երբ տանը ոչ ոք չկա:
Նաև տանը իրեն ոչ մի անգամ մենակ չեմ թողել. ամենաերկարը եղել է աղբը դուրս տանելը, ինչը 1-2 րոպե է տևում: Կողքից ասում են՝ արդեն կարող ես կարճ ժամանակով փորձել, բայց էնքան էլ վստահ չեմ, թե դա լավ միտք է:
Ով ինչ փորձ կամ կարծիք ունի էս հարցի վերաբերյալ:
Էջանիշներ