User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Երեխաները՝ մենակ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե երկար ժամանակով լրիվ մենակ թողնելուց դեռ մենք շատ հեռու ենք. իմը գարնանը նոր 6 է դառնալու:
    Ինձ հիմա հուզող թեմաները կարճ ժամանակով «բաց թողնելն է», այսինքն՝ առաջին քայլերը: Որ օրինակ մի քանի ամսից մենակ դպրոց գնա. հինգ րոպեի ճանապարհ է: Կամ մի 20 րոպեով տանը մնա, երբ արագ պիտի խանութ գնամ-գամ:
    Հիմա օրիանկ էդ հարցերը փակ են ինձ համար: Եթե հավես չունի հետս խանութ գալու, մնում ենք առանց մթերքների: Կամ պիտի փորձեմ համոզել. ուրիշ ճանապարհ չկա: Կամ ավել վատ դեպքեր կան, երբ օրինակ՝ մեկ էլ հիվանդանում է, ու տանը դեղ չունեմ, պիտի գնամ դեղատուն, բայց իրեն տանը թողնել չեմ կարող. էդ ամենավատ դեպքերից է: Ստիպված պիտի մարդ գտնեմ, որ ինձ համար դեղ կբերի. դուրս գալը բացառվում է էս դեպքում, չնայած էլի մի 15-20 րոպե պիտի տևեր:
    Ու չգիտեմ, էս իմ վախերն են ու չափազանց զգուշավորությունը, թե իսկապես չարժի մի 5 տարեկան երեխային 20 րոպեով տանը մենակ թողնել: Կամ արդեն 6 տարեկանին թողնել մենակ դպրոց գնա, երբ դպրոցը քթի տակ է:


    6 տարեկանն, ինձ թվում է, մի քիչ շատ փոքր է: Ես որ հիմա մենակ եմ թողնում, երբ տասնմեկ տարեկան է, մի երկու-երեք ժամով առավելագույնը, որից հետո ինքն է սկսում զանգել անընդհատ ու հարցնել, թե երբ եմ գալու:
    Եվ այս տարիքում նոր միայն կարող եմ ինչ-որ տեղ հանգիստ լինել, որ ինչ-որ սխալ բան չի անի՝ իրեն վնաս տալու առումով:

    Դե, 20 րոպեն շատ մեծ անհրաժեշտության դեպքում գուցեև կարելի է փորձել մեկ-երկու անգամ, բայց որ հեռախոսն անընդհատ մոտը պահի, և ժամանակ առ ժամանակ ստուգես, թե ինչպես է, բայց այ դպրոց մենակ գնալը 6տարեկանում, նույնիսկ 7 կամ 8 տարեկանում, անգամ եթե հինգ րոպեյվա ճանապարհ է, ես հաստատ հանգիստ չէի լինի, ու հետևյալ պատճառներով.

    - Անգամ եթե փողոց չի անցնում կամ գիտի, թե երբ ու ինչպես անցնել անցնել, միևնույն է, դրայվեյից կարող է անսպասելի մեքենա դուրս գալ և իրեն չնկատել, և որ ամենակարևորն է՝ մեքենաները հետ-հետ դուրս գալիս չեն տեսնում փոքրիկ երեխային, պարզապես չի երևում, ու դա մշտական վտանգ է. օրինակ, ես մի անգամ տուգանվել եմ լողավազանի մոտի կայանատեղում, որտեղ նշան կար՝ "rear only", որի իմաստը չհասկացա, ու կայանեցի մեքենայի քիթը դեպի պատը, ու հետո վերադարձիս , երբ տեսա տուգանքի կտրոնը մեքենայի ապակուն, նոր հասկացա ինչումն է բանը. քանի որ լողավազան երեխաներ շատ են այցելում, հավանականությունը, որ երեխան կարող է քայլել կայանատեղում ինչ-որ մեքենայի մոտով, թեկուզև ծնողների հետ, մեծ է, և եթե մեքենան քթով դեպի պատն է կայանած, ապա հետ-հետ պետք է դուրս գա, որի դեպքում չի նկատի, եթե իր հետևը երեխա լինի կանգնած: Այդ պատճառով այդպիսի մանկաշատ վայրերում պահանջում են կայանել ՛՛հետնամասը պատի կողմը միայն՛՛ ձևով:

    - Մյուս վտանգը՝ որ ինչ-որ անծանոթ մարդ կարող է հետևել ու առևանգել երեխային: Մանավանդ արևմուտքում դա նորություն չէ: Նկատելով, որ տվյալ երեխան, այդքան փոքր, միշտ մենակ է գնում դպրոց, դժվարություն չի լինի առևանգման պլան մշակելը՝ երեխային գայթակղելու միջոցով:

    - Երեխայի ոչ բավարար հասունությունը՝ արտասովոր իրավիճակներին ճիշտ արձագանքելու: Որքան էլ սովորեցնես ինչ-որ բաներ, թե երբ ինչպես պետք է վարվի, կլինեն այնպիսի իրավիճակներ, որոնք սովորացրածի շրջանակում չեն լինի, իսկ երեխան չունի բավականաչափ դատողականություն, որ հանգիստ լինես, թե հաստատ, անմիջապես ճիշտ կկողմնորոշվի:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 23.11.2016, 04:02:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (23.11.2016), Mr. Annoying (23.11.2016), Smokie (11.12.2016), Աթեիստ (23.11.2016), Ուլուանա (23.11.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբցիների երեխաները
    Հեղինակ՝ ivy, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 1381
    Վերջինը: 09.03.2023, 20:57
  2. Մենակ հայերը
    Հեղինակ՝ Սյունիք, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 1497
    Վերջինը: 10.04.2021, 20:39
  3. Երբ մենակ ես ինքդ քեզ հետ...
    Հեղինակ՝ MaryMay, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.03.2010, 13:26
  4. Մենակ ենք...
    Հեղինակ՝ impression, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 27.07.2007, 23:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •