Էս թեման կարդացի, հասկացա, թե իրականում ինչ դժվար մանկություն եմ ունեցել
Դպրոցը մեր տնից ահավոր հեռու էր, մոտ 3.5-4կմ կլիներ, հիմա սա էդքան էլ «մեծ» տարածություն չի, բայց փոքր ժամանակ ահռելի էր: Առաջին դասարանում ծնողներս էին ավտոմեքենայով տանում, բայց երկրորդ դասարանից հիմնականում մենակ էի գնում գալիս, որովհետև տնեցիք աշխատում էին, եղբայրներս էլ առաջին հերթ էին ու ոչ ոք չկար, որ ինձ դպրոց տաներ: Ամենաոռի ժամանակներն էին, 90-ականների սկիզբը, երբ քաղաքային տրանսպորտը կամ չէր աշխատում կամ էնքան լիքն էր լինում, որ անհնարին էր նստել: Էն թվերին լիքը մարդ տոմս չէր ստանում, դրա պատճառով ավտոբուսների վարորդները by default միայնակ դպրոցականներին չէին թողնում ավտոբուս նստել: Հիշում եմ, շատ հաճախ կանգառում էի կանգնում ու փողը ձեռքումս թափահարում էի վարորդին, որ թողներ նստեի, բայց մեկ ա չէր թողնում ու հիշում եմ ինչքան վիրավորական էր դա: Ամենասարսափելին Գյումրիի սառնամանիք ձմեռները ոտքով դասի գնալ գալն էր, երբ էդ հսկայական ճամփի կեսին ձեռքերս ու ոտքերս ցրտից փայտանում էին:
Բայց հետո 90-ականների երկրորդ կեսից լիքը բան դեպի դրական փոխվեց, տրանսպորտի վիճակը մի քիչ բարելավվեց, քաղաքային մարշրուտկաներ հայտնվեցին, երկար ճանապարհն էլ աչքիս էլ էդքան երկար չէր երևում: Իսկ դրական կողմն էլ այն է, որ դրա պատճառով հիմա քայլել ահավոր շատ եմ սիրում:
Էջանիշներ