6 տարեկան էի, երբ եղբայրս ծնվեց, իմ՝ մանկապարտեզից տուն գալու ժամին հայրս աշխատանքի էր, մայրս էլ բնականաբար միշտ չէ, որ կարող էր գալ հետևիցս, մանավանդ ցուրտ եղանակին, նորածին եղբորս հետ։ Նախօրոք ասում էր ինձ, թե որ օրը չի գալու, դաստիարակչուհուն ասում էի՝ թողնում էր տուն գնայի ) 7 տարեկանում էլ, երբ առաջին դասարան գնացի, դպրոցը 2․5-3 կմ հեռու էր, բնականաբար ոտքով էի գնում (տրանսպորտ չկար ուղղակի ։Ճ ), ու, դրան էլ գումարած ամբողջ ճանապարհի երկայնքով «կանալ» էր գնում, 2 մետր խորությամբ ու առանց որևէ արգելապատնեշի։ 8 տարեկանում էլ աշխատանքի բերումով մերոնք հաճախ ստիպված էին լինում 2 տարեկան եղբորս թողնել իմ հսկողության տակ, 1-2 ժամովհաստատ ավելի շուտ էլ են մենակ թողել, բայց էդ պարբերաբար էր լինում՝ դրա համար է տպավորվել։
Հ․Գ․
Դպրոց գնալու ճամփին նաև Գյումրի-Ամասիա միջպետական նշանակության մայրուղին էի հատում![]()
Էջանիշներ