Իհարկե Դանիայում կան հանցագործներ։ Մենակ ինձնից երկու անգամ սմարթֆոն են գողացել։ Մի երկու շաբաթ առաջ էլ այգում շանը ման տվող մի հղի կնոջ սպանել են։ Բայց դեռ դեպք չի եղել, որ դրսում մանկասայլակով երեխային մատով ձեռք տան կամ ֆերմերի ելակները կամ դրանց փողը գողանան։ Ես ինքս էլ իմ երեխային գուցե դրսում չթողնեի, բայց դանիացիներին հարցնես, կասեն՝ որտեղի՞ց ա սկսվում զգուշությունը։ Էդ տրամաբանությամբ պետք ա մութ ժամանակ փողոց դուրս չգալ, փողոցով հեծանիվ չքշել/երեխային չթողնել, որ քշի (մենակ երեք դաժար վթար իմ աչքով ես եմ տեսել), մարդաշատ տեղեր չգնալ/երեխային չթողնել (բա որ տեռորիստներ հայտնվեն):
Ուղղակի ուզում եմ ասել՝ երեխային դրսում թողնելը ո՛չ գիտելիքների պակաս ա, ո՛չ անզգուշություն։ Մշակույթի մի մաս ա, երբ խորապես վստահում են բացառապես բոլորին։ Ու երևի էդ ա պատճառներից մեկը, որ էստեղի հասարակությունը մի քիչ ավելի առողջ ա, քան բազմաթիվ այլ երկրներում։
Էջանիշներ