Սկզբում ուզում էի թեման բացել «Փիլիսոփայություն» բաժնում, բայց մտածեցի որ այն ավելի շատ քաղաքական է և կարող ենք պրակտիկ հարցեր կամ լուծումներ քննարկել Հայաստանի իրավիճակի համար։
Նախաբան։
Գիտելիքն ու իմաստությունը ուժ են։ Հաճախ ենք հանդիպում այսպիսի և նմանատիպ առաջին հայացքից թվում է, թե տրամաբանական պդումների։
Սակայն պատմականորեն և ներկա իրականությունում պրակտիկորեն չի ապացուցվում, որ մարդուս իշխանության համար գիտելիքն ու
իմաստությունը պահանջված որակներ են։
Օրինակ հին աշխարհում բոլոր կայսրերն ու տրիակալները չեն, որ իմաստուններ էին, և մեր Հայաստանի երրորդ Հանրապետության
իրականության մեջ երևի կհամաձայնվեք, որ առաջին «ընտրությունների» իշխանությունները թվացյալ ավելի ինտելեկտուալ էին,
քան երկրորդ «ընտությունների» իշխանությունները, և ամենավերջին «սերնդի» իշխանությունները իրենց գործունեությամբ և դրսևորումներով
կարծես մտավոր հետամնացներ լինեն, ինչը արտահայտվում է օրինակ նոր սահամանադրության անգրագետ ու կիսատ-պռատ կազմված դրույթներում,
առաջարկվող և ընդունվող օրինագծերի թուլամիտ հիմնավորումներում:
Կամ ասենք՝ իշխանության ներկայացուցիչների գերակշռող մասի մոտ նկատվող մակերեսայնությամբ, սակավամտությամբ, արտահայտվելու կուլտուրայի բացակայությամբ և այլն։
Եվ այն գիտակցությունը, որ քո շրջապատի ցանկացած մարդ, անկախ զբաղմունքից ու մասնագիտությունից թվում է թե ավելի խելացի է, քան թե շատ պատգամավորներ, արթնացնում է առնվազն շփոթմունք, եթե ոչ վրդովվածություն։
Բայց այդ անարդար իրավիճակը կարծես թե միայն քաղաքականության մեջ չի։
Երևի շատերդ կհիշեք, որ ասենք դպրոցում կամ բանակում գորշ մասսայի մոտ հիացմունք էին արթնացնում ոչ թե ինտելեկտուալ անհատները
(հաճախ վերջիններս նույնիսկ ճնշվում էին), այլ սակավամիտ, ջղաձիգ, ագրեսիվ, ամբարտավան ստահակները, որոնց համար (կամ առաջ) գորշ մասսան սիրում եր ստրորանալ։
Այս առումով մի կարծես թե փոքր նմանություն կա մեր դեռահաս սոցիալական կյանքի և «հասուն» քաղաքական կյանքի միջև։
Նման է, որ նույն այդ գորշ մասսան ստորանալով հանդերձ այնուամենայնիվ վիզ է դնում ընտրություններում ստահակների
վերարտադրության համար։
Ինձ թվում է, առանց այս աջակցող գորշ մասսայի տգետները չէին կարող իշխանության հասնել ու մնալ այնտեղ երկար ժամանակ։
Այսինքն այնպես չի, որ Հայաստանում ժողովրդի մեծամասնությունը դեմ է իշխանություններին, այնուամենայնիվ կա գորշ մասսա,
որը առաջին հայացքից աննկատելի է, բայց իրականում այդ մասսայի թվաքանակն էլ հենց պատասխանատու է քաղաքական դաշտի դեգրադացիայի համար և ստահակների իշխանությունը իր հերթին նպաստում է գորշ մասսայի թվաքանակի մեծացմանը։
Ու, նման է, որ միայն փողը (կաշառքը) չի, որ գրավում է գորշ մասսային։ Ինչ-որ ուրիշ տրամաբանություն կարող է լինել։
Առաջարկում եմ քննարկել հետևյալը․
1. Արդյո՞ք նորմալ է, որ ստահակները գալիս են իշխանության (կամ համձա՞յն եք, որ իշխանություններում մեծամասամբ ստահակներ են)
1. Ինչն է ստահակների իշխանության լոկոմոտիվը, կա՞ այդ գորշ մասսան, եթե կա, ովքե՞ր են այդ մարդիկ, ո՞նց են մտածում, ու ի՞նչ է իրենց պետք
2. Կարելի է՞ զսպել դեգրադացիան, կարո՞ղ է այն ինքնուրույն կանգ առնել, կամ շրջվել դեպի զարգացում, թե՞ միայն աղետն է փրկությունը
3. Կարելի է դեգեներատներին հաղթել քաղաքակիրթ պայքարով, օրինակ երբևիցե հիշու՞մ եք ձեր կյանքում դեպք,
որ ամբարտավան ստահակներին հնարավոր է եղել հաղթել ինտելեկտով, առանց ֆիզիկական ուժ գործադրելու
4. Համաձայն ե՞ք, որ գիտելիքն ու իմաստությունը առանց ֆիզիկական ուժի ոչինչ են, ինչպես ասենք զարգացած երկրները առանց հզոր բանակների (կամ հզոր բանակ ունեցող գործընկեր երկրների)
չեն կարող լինել զարգացած երկրներ
Էջանիշներ