User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Ինչպես են ստահակները իշխանություն ձեռք բերում, պարադո՞քս, թե՞ նորմա

  1. #16
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ եթե լուրջ, ապա ո՞նց է, որ՝
    1. Չեն գտնվում խելացի և համառ մարդիկ սրանց դեմն առնելու:
    2. Զարգացած մարդիկ էդքան էլ ոնց որ ձգտում չունեն իշխանություն ունենալու:
    3. Արդյո՞ք սա չի հակասում «բնության օրենքին», կամ գոյապաշպանության սկզբունքներին, այսինքն բանական մարդու համար տրամաբանական կլիներ միշտ ունենալ խելացի առաջնորդների, ու ոչ դեգեներատների:
    4. Հնարավո՞ր է, որ երբեմն ստահակներ են պետք ժողովդրի մեջ պայքարի ձգտում առաջացնելու ու ինքնամաքրվելու համար, այսինքն սա ինչ-որ տեղ օրինաչափություն է…

    Մտածում եմ, կարող է՞ Թրամփի ընտրվելը օրինաչափություն էր, ու ամերիկացիներին Թրամփ էր պետք չլճանալու համար…
    1.Խելացի, ու համառ մարդիկ միշտ չէ, որ ուժեղ են, այդ իսկ պատճառով անցնում են ուժեղների կողմը, ովքեր էդ պահին արդեն իշխանության են եկած լինում (մեր երկրի իրականությունում, օրինակ):
    2.Զարգացած մարդիկ, կամ մարդիկ ովքեր հաջողակ են իրենց գործում, լավ մասնագետ են, խուսափում են քաղաքականությունից: Ասենք ոչ մի լավ բժիշկ, կամ ծրագրավորող չի դառնում քաղ. գործիչ, փոքր բացառություններ գուցե և կան, մյուս կողմից էլ քաղաքականության համեմատությունը պոռնկության հետ մարդիկ շատ լուրջ են ընդունում, ու խուսափում են խառնվել այդ "կեղտին", այդ իսկ պատճառով գործն իսկապես պոռնիկներին է մնում:
    3.Ուժեղ առաջնորդների կարիք ունեն, ոչ թե խելոք (ճիշտը երկուսը մեկումն է, էդպես էլ քիչ կա, փաստորեն), ովքեր ենթարկվեցնում են, հասարակությունը շատ հաճախ խելքին չի վստահում, իսկ ուժից վախենում է, դրա համար էլ էս օրի ենք:
    4.Էսքա՞ն երկար, էսքա՞ն շատ ստահակ:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  2. #17
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ոնց քցում բռնում եմ, խնդիրը գորշ զանգված/մտավորականություն հարաբերության մեջ է, երբ երկրում մտավորականների, կամ կոպիտ ասած` կրթված մարդկանց քանակը ինջնում է ինչ-որ մինիմումից ներքև, ամբողջ իշխանությունն անցնում է չտեսների ձեռը: Ու չտեսները ավելի են ճնշում ինտելիգենցիային, կամ այլ կերպ՝ արդար պայմաններում պոտենցիալ ունեցող մարդկանց, ու էս հարաբերությունը խորանում է: Գորշ զանգվածը աղքատ-թերուս մարդիկ են, որոնք հանգամանքների բերումով այպես են դարձել, որոնց մոտ արդարության չափանիշները խիստ սուբյեկտիվ են, զգայական և կարճատեսական ու թարսի պես այս մարդկանց քանակը ազդում է որակի վրա: Օրինակ ասենք Նահանգներում իմիգրանտներից «նեղված» անճարները, կեղծ պատրիոտները, եսասերներն ու այլատյացները, որ ընտրել են Թրամփին: Այսինքն իրականում ստացվում է, որ իշխանությունները մեծամասնության ընտրությունն են, ու մեծ նշանակություն կարծես թե չունի, թե ինչ ֆորմատով են ընտրությունները տեղի ունենում, կեղծվում են, չեն կեղծվում:
    Si vis pacem, para bellum

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արշակ (13.03.2018), Ուլուանա (13.03.2018), Տրիբուն (27.02.2018)

  4. #18
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչպես են ստահակները իշխանություն ձեռք բերում, պարադո՞քս, թե՞ նորմա

    Շատ դիպուկա է ախր նկարած..
    Ափսոս միայն, որ մինչև 2000թ.-ը

    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  5. #19
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրականում ստահակները առանձնապես ոչ մի իշխանություն էլ չունեն։ Իրանց ունեցած իշխանությունը պատրանք ա։ Հա, հենց տենց

    Քաղաքական ոլորտում ստահակների գոյությունը ընդամենը արտացոլանքն ա հասարակության գիտակցության ու բարոյականության։ Իրանք ընդամենը հայելի են, հետևանք։ Իրանք սովորաբար որևէ էական բան չեն փոխում աշխարհում։ Քաղաքական միջավայրը հազվադեպ ա պատճառ։ Սովորաբար հակառակն ա՝ քաղաքական իրադարձությունները հետևանք են հասարակության արդեն ձևավորված իդեալների ու բարոյական մթնոլորտի։

    Աշխարհը փոխում են գիտնականները՝ հայտնագործություններ անելով ու դրանք մեր առօրյա մտցնելով‎։ Փիլիսոփաները, պոետներն ու արտիստները՝ նոր աշխարհընկալում ձևավորելով ու հանրայնացնելով։ Օրինակ, մինչև դեմոկրատիան քաղաքական իրողություն դառավ, դրանից դարեր առաջ փիլիսոփաներն էին ձևակերպում դեմոկրատիայի սկզբունքները, պոետներն ու արտիստներն էին մեր երևակայության մեջ պատկերում նոր աշխարհը։ ՈՒ երբ արդեն հասարակության լայն զանգվածները կրում են էդ գաղափարները, քաղաքական իրավիճակը որպես հետևանք փոխվում ա։

    Հլը ձեր շուրջը նայեք․ էն ամենը ինչը, որով էսօրվա աշխարհը տարբերվում ա հին աշխարհից, ձևավորվել ա հենց գիտնականների, փիլիսոփաների ու արտիստների մտքերի արդյունքում։ Իսկ էն հատուկենտ քաղաքական գործիչները, որ իսկապես էականորեն ազդել են աշխարհի վրա (լավ թե վատ), եղել են հստակ նոր vision, գաղափարախողություն ունեցող մարդիկ։ Իսկ սերժիկ–մերժիկները օրվա չալաղաջով ապրող պուճուր մարդիկ են, որ որևէ էական ազդեցություն ու հետք չեն թողելու աշխարհի վրա։ Իրանց գոյությունը ընդամենը հասարակության արտացոլանքն ա, ուրիշ ոչինչ։

    Եթե ընդանրացնենք՝ աշխարհը փոխում են նոր մտքերն ու գաղափարները։ Նոր մտքերն են, որ իրական ուժ ու իշխանություն ունեն։ ՈՒ էդ առումով, մեզնից յուրաքանչյուրն էլ իշխանության անսահման հնարավորություններ ունի՝ մտքիդ թռիչքին մունաթ։ Նենց որ, «երգիրը երգիր չի» փնթնոցները ընդամենը անճարակության դրսևորումներ են ու պատասխանատվությունը ուրիշի վրա գցելու փորձ։

    Ընդհանրապես, հայերս չափից դուրս շատ ենք քաղաքականության վրա ֆիքսված ու ամեն խնդրի լուծում քաղաքական դաշտից սպասում, բոլոր պրոբլեմները քաղաքականության հետ կապում։ Էդ իդեա–ֆիքսից որ ազատվենք ու հասկանանք որ յուրաքանչյուրս էլ իշխանություն ունի աշխարհի վրա ազդելու, լիքը բան մեր կյանքում ավելի պայծառ կդառնա, գաղջը կպակասի։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (01.03.2024), Արէա (13.03.2018), Գաղթական (13.03.2018), Ուլուանա (13.03.2018), Վիշապ (13.03.2018), Տրիբուն (13.03.2018)

  7. #20
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ իհարկե դուր են գալիս Արշակի լավատեսական մտքերը, բայց եթե ռոմանտիզմից մի պահ վերանանք, ապա ինձ թվում է, որ ստահակները այնուամենայնիվ շատ լուրջ բան են փոխում աշխարհում, ու պարզ է՝ դեպի բացասականը:
    Եթե նկատենք, ստահակների իշխանությունը առանց բացառությունների խոչնդոտում է գիտնականների, փիլիսոփաների ու արվեստագետների գործունեությունը և դրանով նաև դրական զարգացումները:
    Իսկ հաճախ էլ ոչ թե գործունեությունն է խոչնդոտվում, այլ մարդիկ լավագույն դեպքում խոշտանգվում ու բանտարկվում են, վատագույն դեպքում էլ սպանվում, օրինակ հայ ինտելիգենցիայի սպանդը 15 թվին, ստալինյան ռեպրեսիաները, քաղաքական սպանությունները, մենակ նորագույն Հայաստանի պատմության մեջ վայթե 100-ից ավելի մարդիկ են կալանավորվել և/կամ սպանվել քաղաքական դրդապատճառներով:
    Այսինքն, եթե համարենք, որ քաղաքական իրադարձությունները ժողովդրի ընդհանուր բարքերի արգասիքն են, ապա դա էլ ավելի ողբերգական է, քան կարելի է կարծել: Ստացվում է, որ ստահակների իշխանությունը աշխարհի խնդիրների ոչ թե առաջնային պատճառն է, այլ դա հետևանք է ժողովուրդների դեգրադացիայի:
    Բայց եթե փորձենք օբյեկտիվ մտածել, ապա կտեսնենք որ ստահակներն իրենք էլ ավելի են նպաստում ընդհանուր դեգրադացիային տեռորով, ռեպրեսիաներով, դեբիլություն քարոզելով, քաղաքացիների հնարավորությունները սահմանափակելով...
    Ու դրան զուգահեռ հնարավոր է գեների մուտացիայի խնդիր էլ կա, ասենք հետադիմական երկրներում մոնոէթնիզմը, աղքատությունը, դրանից բխող սննդի վատ որակը, ստրեսները բերում են սերունդների էլ ավելի դեգրադացիայի ու խնդիրները խորանում են… Նման խնդիրների էֆեկտիվ լուծումներ կարող էին տալ իշխանությունները, բայց սրանք արդեն մուտանտներ են, այսինքն ունակ չեն որևէ լուսավոր գաղափար ստեղծելու ու իրացնելու ու տնեց խնդիրը խորանում է մինչև ջհանդամները:
    Si vis pacem, para bellum

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (01.03.2024), StrangeLittleGirl (15.03.2018), Տրիբուն (13.03.2018)

  9. #21

    Վիշապ ջան, ես բոլորովին չեմ ժխտում որ ամբոխների տգիտությունն ու դեգրադացիան մեծ ազդեցություն ունի մարդկության ու մասնավորապես մարդկության լավագույն ներկայացուցիչների կյանքի վրա։ Իմ ասածը էն ա, որ քաղաքական դաշտի ստահակ ղեկավարները որպես առանձին մարդիկ էական իշխանություն, ազդեցություն չունեն։ Ազդեցություն էն տգետ ու բարոյապես ընկած ամոխն ունի, որի ներկայացուցիչն ու արտացոլանքն են իրենք‎։

    Քո բերած օրինակներից, ստալինյան ռեպրեսիաները․ էդ ռեպրեսիաները Ստալինը չէր որպես մարդ, էդ ամբողջ հասարակարգն էր, որին ինքը ներկայացնում էր։ Տես, Ստալինը մահից հետո պետական մակարդակով պախարակվեց, իր արած չարագործությունները շատ մանրամասն լուսաբանվեցին, բոլորը, ով հետաքրքրված էր, իմացավ դրանց մասին, բայց վերջերս լսեցի, որ ըստ հարցումների, էսօր Ռուսաստանի ժողովրդի մեծամասնությունը կարծում ա որ վերջին դարերում ռուս ժողովրդի ամենափայլուն զավակը Ստալինն ա եղել (երկրորդ տեղը Պուշկինն ու Պուտինն էին կիսում (խեղճ Պուշկին)), ու ժողովրդի մեծ մասը կարծում ա, որ երկրի վիճակը դզելու համար իրանց նոր Ստալին ա պետք։ Ի դեպ, հենց Հայաստանում էլ ըստ մի ուրիշ հարցումների Ստալինը մեծ հեղինակություն ունի։ Այսինքն, Ստալինը չլիներ, ժողովուրդը մի ուրիշ Ստալին կծներ։ ՈՒ ոնց տեսնում ես հաջողությամբ ծնում ա պուծիններ, սերժիկներ, լֆիկներ, սաշիկներ և այլն։
    Մինչդեռ ասենք Շվեդիայում էդ մակարդակի ստահակներ չեն հայտնվում քաղաքական ղեկին։ Ինչի՞։ Որովհետև հասարակությունը շատ ավելի կրթված ու ցիվիլ ա, լֆիկ–մֆիկների պես վայրենիները ձև չունեն նման պաշտոնների հասնելու։

    Ավելի հստակ զգալու համար, որ քաղաքական իշխանության ղեկին կանգնած առանձին ստահակները իրականում իշխանություն չունեն, առաջարկում եմ երկու մտավոր էքսպերիմենտ անել․
    1. Պատկերացնենք Հայաստանի ժողովուրդը ինչ–որ հրաշքով բոլորը դառնում են կրթված, արժանապատիվ, բարոյական բարձր արժեքների կրող ու բարձր գիտակցություն ունեցող մարդիկ‎ (մեր էսօրվա հասարակություն լավագույն 1%–ի գիտակցության մակարդակի)։ ՈՒ Սերժիկը պետության ղեկավարն ա։ Արդյո՞ք Սերժիկը կշարունակի մնալ պետության ղեկին ու իշխանություն ունենալ։ Միանշանակ՝ ոչ։ Բարձր գիտակցություն ունեցեղ ժողովուրդը միանգամից կտշի Սերժիկին իր արժանի տեղը։
    2. Հիմա հակառակը պատկերացնենք․ ինչ–որ հրաշքով, բթամիտ ու խավարամիտ ժողովրդի գլխին քաղաքական ղեկավար ա ընկնում բարձր գիտակցություն ու բարոյական սկզբունքներ ունցող մարդ (էլի մեր հասարակության լավագույն 1%–ի կարգի)։ Ի՞նչ կլինի։ Գուցե իր ինտելեկտի հաշվին նախորդ էքսպերիմենտի Սերժիկից մի քիչ երկար դիմանա, բայց վերջին հաշվով խավարամիտ հասարակությունը տվյալ ինտելեկտուալի արած դրական քայլերը չի գնահատի, հեղինակություն չի ունենա, ու իր ենթակա ստահակներն էլ, որոնք իրենց հերթին հիմնվում են իրանց ենթակա ստահակների վրա, մեր ինտելեկտուալի գլուխը կուտեն՝ աթոռից կգցեն, մահափորձ կանեն և այլն։

    Այսինքն, առանձին ստահակները, անկախ նրանից ինչ պաշտոնի են, իրականում առանձնապես իշխանություն չունեն։ Իրանք իրանց գոյությամբ կամ չգոյությամբ բան չեն փոխում էս աշխարհում։ Բայց բազմամիլիոն ժողովուրդը իր ընդհանուր գիտակցական մակարդակով գումարային մեծ ուժ ունեցող ալիք ա։ Իսկ բարձր գիտակցություն ու էներգիա ունեցող անհատները որտեղ էլ որ լինեն, այնուամենայնիվ ավելի մեծ ազդեցություն ունեն քան ավելի ցածր գիտակցություն ունեցողները։ ՈՒ մի մեծ փիլիսոփա կամ գիտնական որ աշխարհում նոր էական միտք ա առաջ քաշում ու հանրայնացնում, շատ ավելի մեծ ազդեցություն կունենա աշխարհի վրա, քան նույնիսկ մի մի քանի միլիոնանոց ցածր գիտակցություն ունեցող ժողովուրդ։

    Էն ռեալիզացիան, որ իրականում էդ մի քանի ստահակները չի, որ մեղավոր են մեր ժողովրդի կամ մարդկության վիճակի մեջ, այլ ողջ հասարակությունն ա էդ ամենը ստեղծել, կարող ա տխուր լինի, բայց մյուս կողմից, էդ նաև նշանակում ա, որ իրականում իշխանությունը միշտ էլ ժողովրդին ա պատկանում։ Ամեն ինչ արդար ա։ Իսկ ժողովրդի ընդհանուր գիտակցությունը մեզնից յուրաքանչյուրից ա կախված։ Մեզնից յուրաքանչյուրը կրթվելով, սեփական գիտակցությունը ընդլայնելով ու կուտակած իմաստությունը ակտիվորեն կյանքում կիրառելով, շրջակա միջավայրի վրա տարածելով, կարող ա մեծ ազդեցություն ու հետևաբար իշխանություն ունենա ինքներս մեր ու մեր շրջակա աշխարհի վրա։

    ՈՒ եթե որևէ մեկին պետք ա մեղադրել մարդկության, մեր երկրի վիճակի համար, էդ մեր հասարակության գիտնականներին, փիլիսոփաներին, արվեստագետներին՝ մտավոր–զգացմունքային գործիչներին ա պետք մեղադրել, որ անճարակ են ու թարմ մտքեր չունեն որ մարդկությանը տեղից շարժեն։ Յուրաքանչյուրս ինքներս մեզ պետք ա մեղադրենք, որ էդ փայլուն գիտնականներն ու փիլիսոփաները մենք չենք, թարմ առաջադեմ մտքեր չենք ծնում։ Ամեն մարդու ունեցած ուժն ու իշխանությունը սեփական գիտակցության լայնության, մտքի թռիչքի ու էներգիայի չափից ա կախված։ Իհարկե բոլորս չենք կարող միանգամից աշխարհը փոխող իմաստուններ դառնալ, բայց քայլ առ քայլ զարգանալ ու մեզ շրջապատող միջավայրը մեր չափով զարգացնել հո կարող ենք։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (15.03.2018)

  11. #22
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը

    Արշակ ջան, ինձ թվում է քաղաքական ղեկավարները ահագին լուրջ ազդեցություն ունեն ժողովրդի վրա, թե դրական, թե բացասական առումներով:
    Եթե նկատենք, ապա ամբոխը ամենաշատը քաղաքական ղեկավարների մասին է խոսում, ու ամբոխին ամենաշատը քաղաքական ղեկավարներին են ռեկլամում կախյալ ու «անկախ» ինֆորմացիոն միջոցներով…
    Նահանգներում ցանկացած պահի ԹՎ միացնում ես, Թրամփին են ցույց տալիս, նույնիսկ իր չսիրած «fake news» CNN-ը, ու եթե ինտելեկտուալ մարդկանց վրա իր ազդեցությունը շատ չի, բայց ինքը գորշ մասսայի վրա լուրջ ազդեցություն ունի ու դա ահագին գլոբալ ալիք ա փոխում:
    Վերցրու Պուծինին: Կամ Ստալին: Վայթե Սովետական կեղտոտ բարքերն ու արատները գալիս են հենց անսահմանափակ իշխանություն ունեցողների գործելակերպից ու ոչ թե նրանից որ սովետական ժողովուրդը ի սկզբանե անբարոյական էր:
    Հիտլեր: կարծում ես գերմանացիք պատմության մեջ տենց հանկարծակի ֆաշիստ ու գազան դառան ու հետո նորից հանկարծակի կերպարանափոխվեցին քաղաքակիրթ ու զարգացած ազգի՞:
    Սահակաշվիլի: Ինչքան էլ դուրներս չգա գալստուկ ծամելու մոմենտով, մարդը ահագին դրական բաներ փոխեց հարևան երկրում ու էսօրվա դրությամբ վրացիք առանց վիզա մուտք ունեն ԵՄ ու մինիմալ կախվածություն ունեն Պուծինից, հենց Սահակաշվիլու շնորհիվ ու ոչ թե վրաց ժողովդրի հանկածակի իմաստնանալու: Էսօրվա դրությամբ, որ հայերս նամռոտ, դեպրեսված ու աննպատակ լռված ենք, էդ նրանից ա, որ ժողովուրդը ամեն օր Սերժիկի անհուսադրող ռոժն ա տելեվիզորով տեսնում, բռատ, ու նաև ճշմարտություն է այն, որ մինչ օրս տենց էլ Սահակաշվիլու նման մեկը չի հայտնվում, որ մի երկու բառ տրամաբանական կամ ճշմարտանման բաներ ասի, ոգևորի մասսային:
    Si vis pacem, para bellum

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (14.03.2018)

  13. #23

    Եղբայր, նախորդ գրառումներից մեկում արդեն նշեցի, որ հա, լինում ա նաև նենց, որ քաղաքական գործիչը նոր գաղափարներ ա ունենում (լավ թե վատ), որոնցով համակում ա մասսաներին ու աշխարհի վրա ազդում։ Մասնավորապես Հիտլերը էդ դեպքերից էր: Ինչքանով գաղափարակիր ա մարդը (այդ թվում քաղաքական գործիչը), էնքանով մեծ ա լինում իր ազդեցությունը։ Բայց դեպքերի մեծ մասում քաղաքական դաշտում էն տրամաչափի գաղափարակիրներ չեն հայտնվում որոնք կարող են համեմատվել աշխարհ փոխած գիտնականների, փիլիսոփաների և այլնի հետ։
    ՈՒ էն որ ասում ես, որ լուրերը անընդհատ քաղաքական գործիչներից են խոսում, հա, ճիշտ ես, իմ ասածն էլ հենց էդ ա, որ հասարակությունը չափից դուրս շատ ա ֆիքսված փուչ բանի վրա, արդյունքում ժողովուրդը հենց ինքն ա ստեղծում էդ իշխանությունը։ Էդ քաղաքական գործիչները իշխանություն ունեն էնքանով, ինչքանով որ ամբոխը հավատում ա, որ իրանք իշխանություն ունեն։ ՈՒ փակ շղթա ա ստացվում, որը հենց ժողովուրդն ա ստեղծել ու ժողովուրդն էլ կարա քանդի էդ շղթան, ասենք երբ որ դադարի կարևորություն տալ Գալուստ Սահակյանի պես անգիտակից անկապ բառերի գեներատորին։

    Ասենք ես հենց հիմա էդ գործով եմ զբաղված․ միտք եմ առաջ տանում, որ իշխանությունը մեր իսկ ձեռքերում ա․ բալքի կարդացող ինչ–որ մեկին էլ էս միտքը դուր գա, ու ոգեշնչվի․ նաև դրանով ես էլ իմ փայ ազդեցությունը կունենամ աշխարհի վրա
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (15.03.2018)

  15. #24
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ քաղաքական գործիչները իշխանություն ունեն էնքանով, ինչքանով որ ամբոխը հավատում ա, որ իրանք իշխանություն ունեն։ ՈՒ փակ շղթա ա ստացվում, որը հենց ժողովուրդն ա ստեղծել ու ժողովուրդն էլ կարա քանդի էդ շղթան, ասենք երբ որ դադարի կարևորություն տալ Գալուստ Սահակյանի պես անգիտակից անկապ բառերի գեներատորին։

    Ասենք ես հենց հիմա էդ գործով եմ զբաղված․ միտք եմ առաջ տանում, որ իշխանությունը մեր իսկ ձեռքերում ա․ բալքի կարդացող ինչ–որ մեկին էլ էս միտքը դուր գա, ու ոգեշնչվի․ նաև դրանով ես էլ իմ փայ ազդեցությունը կունենամ աշխարհի վրա
    Ճիշտ ես ասում, բայց գործնականորեն ամբոխը հենց դրանով է ամբոխ, որ ոչ իշխանություն ունի, ոչ էլ երևակայություն: Որ իշխանություն ունենար, կամ ֆայմեր, որ իշխանություն ունի, կլիներ հասարակությու՜ն, ա՜զգ, ժողովու՜րդ :Ճ
    Իսկ տգետ ամբոխին, որը նույնիսկ դժգոհ ա իշխանություններից, էնքան հեշտ ա խաբելը: Կինո նկարեն, ցույց տան թե իսկական ա, սաղ կհավատան, դրա համար էլ Պուծինը քարզարշավի ու դեբատների տեղը կինո ա նկարում:
    Si vis pacem, para bellum

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արշակ (14.03.2018), Ուլուանա (15.03.2018)

  17. #25
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ես ասում, բայց գործնականորեն ամբոխը հենց դրանով է ամբոխ, որ ոչ իշխանություն ունի, ոչ էլ երևակայություն: Որ իշխանություն ունենար, կամ ֆայմեր, որ իշխանություն ունի, կլիներ հասարակությու՜ն, ա՜զգ, ժողովու՜րդ :Ճ
    Իսկ տգետ ամբոխին, որը նույնիսկ դժգոհ ա իշխանություններից, էնքան հեշտ ա խաբելը: Կինո նկարեն, ցույց տան թե իսկական ա, սաղ կհավատան, դրա համար էլ Պուծինը քարզարշավի ու դեբատների տեղը կինո ա նկարում:
    Դե հա, ուրեմն մնում ա ամբոխից վերածվենք ժողովրդի Սկսենք նրանից, որ հասկանանք, որ աշխարհն արդար ա՝ մենք մեր մտքի թռիչքին համաչափ իշխանություն ունենք։ ՈՒ փնթփնթալու փոխարեն մտածենք ոնց անենք, որ մտքներիս թռիչքը ավելի բարձր լինի, որ համ մեզ, համ աշխարհին դրանից լավ լինի։ Ի վերջո մենք էլ էդ ամբոխի կամ ժողովրդի մի մասնիկն ենք, մենք էլ մեր գործողություններով ու մտքերով լավ կամ վատ ազդում ենք աշխարհի վրա։ Որ մտածում ենք երգիրը երգիր չի ու դիլխոր նստում ենք, բան չենք անում, էդ էլ ա ազդեցություն՝ աջակցություն գաղջին
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  18. #26
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր երկրի պրոբլեմը ոչ թե ստահակ իշխանություններն են, այլ էն, որ մարդկանց ոգեշնչող թարմ գաղափարներ ու գաղափարակիրներ չունենք, իսկ էդպիսի գաղափարներ չունենք, որտև կարծում ենք, թե մեզնից բան կախված չի․․․
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  19. #27
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե հա, ուրեմն մնում ա ամբոխից վերածվենք ժողովրդի Սկսենք նրանից, որ հասկանանք, որ աշխարհն արդար ա՝ մենք մեր մտքի թռիչքին համաչափ իշխանություն ունենք։ ՈՒ փնթփնթալու փոխարեն մտածենք ոնց անենք, որ մտքներիս թռիչքը ավելի բարձր լինի, որ համ մեզ, համ աշխարհին դրանից լավ լինի։ Ի վերջո մենք էլ էդ ամբոխի կամ ժողովրդի մի մասնիկն ենք, մենք էլ մեր գործողություններով ու մտքերով լավ կամ վատ ազդում ենք աշխարհի վրա։ Որ մտածում ենք երգիրը երգիր չի ու դիլխոր նստում ենք, բան չենք անում, էդ էլ ա ազդեցություն՝ աջակցություն գաղջին
    Հա, աշխարհն իսկապես արդար է, բայց ինձ մեկ մեկ թվում է, որ մենք, բացի անխելք լինելուց, մի քիչ էլ դժբախտ ենք :Ճ
    Հլը նայի, օրինակ Սիրիայի ժողովուրդը: Դժվար թե պնդենք, թե էսօրվա դրությամբ աշխարհի ամենաանխելք ժողովուրդն է, չէ՞, բայց արի ու տես տականք Ասադի պատճառով երկիրը դառավ դժոխք, ու հիմա ով ասես վրեն իր զենքերն ա փորձարկում:
    Ընդհամենը մի հատ ստոր ամեն գնով իշխանություն ա ուզում, կես միլիոն մարդու կյանքի վրա էլ թքած ունի:

    Հ.Գ. Այսինքն նկատի ունեմ՝ աշխարհը կարող է արդար է, դե հիմնականում :Ճ
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 14.03.2018, 22:52:
    Si vis pacem, para bellum

  20. #28
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, աշխարհն իսկապես արդար է, բայց ինձ մեկ մեկ թվում է, որ մենք, բացի անխելք լինելուց, մի քիչ էլ դժբախտ ենք :Ճ
    Հլը նայի, օրինակ Սիրիայի ժողովուրդը: Դժվար թե պնդենք, թե էսօրվա դրությամբ աշխարհի ամենաանխելք ժողովուրդն է, չէ՞, բայց արի ու տես տականք Ասադի պատճառով երկիրը դառավ դժոխք, ու հիմա ով ասես վրեն իր զենքերն ա փորձարկում:
    Ընդհամենը մի հատ ստոր ամեն գնով իշխանություն ա ուզում, կես միլիոն մարդու կյանքի վրա էլ թքած ունի:

    Հ.Գ. Այսինքն նկատի ունեմ՝ աշխարհը կարող է արդար է, դե հիմնականում :Ճ
    Սիրիայից շատ գլուխ չեմ հանում, բայց ոնց ջոկում եմ, տեղ ով ասես չկա, մարդա իրա շահերով։ Նենց որ դժար թե մի հատ Ասադի պատճառով լինի ես ամենը
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բարեկամ (15.03.2018), Տրիբուն (15.03.2018)

  22. #29
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրիայից շատ գլուխ չեմ հանում, բայց ոնց ջոկում եմ, տեղ ով ասես չկա, մարդա իրա շահերով։ Նենց որ դժար թե մի հատ Ասադի պատճառով լինի ես ամենը
    Ինձ թվում ա, եթե Ասադը ժամանակին ամբոխի վրա կրակելու փոխարեն հրաժարական տար ու ընտրություններ անցկացներ, հիմա էսքան շունուշանգյալ հավաքված չէին լինի:
    Si vis pacem, para bellum

  23. #30
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր երկրի պրոբլեմը ոչ թե ստահակ իշխանություններն են, այլ էն, որ մարդկանց ոգեշնչող թարմ գաղափարներ ու գաղափարակիրներ չունենք, իսկ էդպիսի գաղափարներ չունենք, որտև կարծում ենք, թե մեզնից բան կախված չի․․․
    Մի քիչ համաձայն չեմ, թե գաղափարակիրներ չունենք:
    Իհարկե՝ հիմա մի քիչ ավելի քիչ ունենք, քան ասենք անկախության սկզբնական շրջանում, բայց նրանք կան:
    ՈՒ օրինակ մեկն էլ դու ես՝ ըստ իս:

    ՈԻղղակի խնդիրը մի քիչ այլ էր:
    Սովետի օրոք մարդիկ սովորել էին իրենց մտածածը չբարձրաձայնել ու եթե խոսում էին, դժգոհում, ապա միայն տանը կամ նեղ կռուգում:

    Հայաստանի անկախության ժամանակաշրջանում ունեցած թերևս ամենամեծ նվաճումներից մեկն էլ խոսքի ազատությունն էր, որ սկզբից դանդաղ էր թափ հավաքում, բայց էսօր արդեն ունենք հազիվ նկատելի բայց արդյունքներ:
    ՈՒ քանի գնա էդ արդյունքներն ավելի շոշափելի կդառնան:

    ՈՒ խոսքի ազատությունը դա լոկ Սերժին քրֆելը չի, այլ քո խոսքերով ասած՝ թարմ գաղափարներ առաջ քաշելը՝ առանց հետապնդման վախի:

    Լավ ա լինելու )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բիսեքսուալիզմը՝ նորմա՞
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 158
    Վերջինը: 13.08.2023, 21:19
  2. Իշխանությունը բերում է ուղեղի վնասվածքի
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 05.10.2017, 21:17
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 02.07.2010, 16:14
  4. Ներվայնությունը բերում է շատակերության
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 08.02.2010, 19:46
  5. «Չորրորդ իշխանություն» թերթը փորձում են փակել
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 16.11.2009, 18:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •