Վիշապ ջան, ես բոլորովին չեմ ժխտում որ ամբոխների տգիտությունն ու դեգրադացիան մեծ ազդեցություն ունի մարդկության ու մասնավորապես մարդկության լավագույն ներկայացուցիչների կյանքի վրա։ Իմ ասածը էն ա, որ քաղաքական դաշտի ստահակ ղեկավարները որպես առանձին մարդիկ էական իշխանություն, ազդեցություն չունեն։ Ազդեցություն էն տգետ ու բարոյապես ընկած ամոխն ունի, որի ներկայացուցիչն ու արտացոլանքն են իրենք։
Քո բերած օրինակներից, ստալինյան ռեպրեսիաները․ էդ ռեպրեսիաները Ստալինը չէր որպես մարդ, էդ ամբողջ հասարակարգն էր, որին ինքը ներկայացնում էր։ Տես, Ստալինը մահից հետո պետական մակարդակով պախարակվեց, իր արած չարագործությունները շատ մանրամասն լուսաբանվեցին, բոլորը, ով հետաքրքրված էր, իմացավ դրանց մասին, բայց վերջերս լսեցի, որ ըստ հարցումների, էսօր Ռուսաստանի ժողովրդի մեծամասնությունը կարծում ա որ վերջին դարերում ռուս ժողովրդի ամենափայլուն զավակը Ստալինն ա եղել (երկրորդ տեղը Պուշկինն ու Պուտինն էին կիսում (խեղճ Պուշկին)), ու ժողովրդի մեծ մասը կարծում ա, որ երկրի վիճակը դզելու համար իրանց նոր Ստալին ա պետք։ Ի դեպ, հենց Հայաստանում էլ ըստ մի ուրիշ հարցումների Ստալինը մեծ հեղինակություն ունի։ Այսինքն, Ստալինը չլիներ, ժողովուրդը մի ուրիշ Ստալին կծներ։ ՈՒ ոնց տեսնում ես հաջողությամբ ծնում ա պուծիններ, սերժիկներ, լֆիկներ, սաշիկներ և այլն։
Մինչդեռ ասենք Շվեդիայում էդ մակարդակի ստահակներ չեն հայտնվում քաղաքական ղեկին։ Ինչի՞։ Որովհետև հասարակությունը շատ ավելի կրթված ու ցիվիլ ա, լֆիկ–մֆիկների պես վայրենիները ձև չունեն նման պաշտոնների հասնելու։
Ավելի հստակ զգալու համար, որ քաղաքական իշխանության ղեկին կանգնած առանձին ստահակները իրականում իշխանություն չունեն, առաջարկում եմ երկու մտավոր էքսպերիմենտ անել․
- Պատկերացնենք Հայաստանի ժողովուրդը ինչ–որ հրաշքով բոլորը դառնում են կրթված, արժանապատիվ, բարոյական բարձր արժեքների կրող ու բարձր գիտակցություն ունեցող մարդիկ (մեր էսօրվա հասարակություն լավագույն 1%–ի գիտակցության մակարդակի)։ ՈՒ Սերժիկը պետության ղեկավարն ա։ Արդյո՞ք Սերժիկը կշարունակի մնալ պետության ղեկին ու իշխանություն ունենալ։ Միանշանակ՝ ոչ։ Բարձր գիտակցություն ունեցեղ ժողովուրդը միանգամից կտշի Սերժիկին իր արժանի տեղը։
- Հիմա հակառակը պատկերացնենք․ ինչ–որ հրաշքով, բթամիտ ու խավարամիտ ժողովրդի գլխին քաղաքական ղեկավար ա ընկնում բարձր գիտակցություն ու բարոյական սկզբունքներ ունցող մարդ (էլի մեր հասարակության լավագույն 1%–ի կարգի)։ Ի՞նչ կլինի։ Գուցե իր ինտելեկտի հաշվին նախորդ էքսպերիմենտի Սերժիկից մի քիչ երկար դիմանա, բայց վերջին հաշվով խավարամիտ հասարակությունը տվյալ ինտելեկտուալի արած դրական քայլերը չի գնահատի, հեղինակություն չի ունենա, ու իր ենթակա ստահակներն էլ, որոնք իրենց հերթին հիմնվում են իրանց ենթակա ստահակների վրա, մեր ինտելեկտուալի գլուխը կուտեն՝ աթոռից կգցեն, մահափորձ կանեն և այլն։
Այսինքն, առանձին ստահակները, անկախ նրանից ինչ պաշտոնի են, իրականում առանձնապես իշխանություն չունեն։ Իրանք իրանց գոյությամբ կամ չգոյությամբ բան չեն փոխում էս աշխարհում։ Բայց բազմամիլիոն ժողովուրդը իր ընդհանուր գիտակցական մակարդակով գումարային մեծ ուժ ունեցող ալիք ա։ Իսկ բարձր գիտակցություն ու էներգիա ունեցող անհատները որտեղ էլ որ լինեն, այնուամենայնիվ ավելի մեծ ազդեցություն ունեն քան ավելի ցածր գիտակցություն ունեցողները։ ՈՒ մի մեծ փիլիսոփա կամ գիտնական որ աշխարհում նոր էական միտք ա առաջ քաշում ու հանրայնացնում, շատ ավելի մեծ ազդեցություն կունենա աշխարհի վրա, քան նույնիսկ մի մի քանի միլիոնանոց ցածր գիտակցություն ունեցող ժողովուրդ։
Էն ռեալիզացիան, որ իրականում էդ մի քանի ստահակները չի, որ մեղավոր են մեր ժողովրդի կամ մարդկության վիճակի մեջ, այլ ողջ հասարակությունն ա էդ ամենը ստեղծել, կարող ա տխուր լինի, բայց մյուս կողմից, էդ նաև նշանակում ա, որ իրականում իշխանությունը միշտ էլ ժողովրդին ա պատկանում։ Ամեն ինչ արդար ա։
Իսկ ժողովրդի ընդհանուր գիտակցությունը մեզնից յուրաքանչյուրից ա կախված։ Մեզնից յուրաքանչյուրը կրթվելով, սեփական գիտակցությունը ընդլայնելով ու կուտակած իմաստությունը ակտիվորեն կյանքում կիրառելով, շրջակա միջավայրի վրա տարածելով, կարող ա մեծ ազդեցություն ու հետևաբար իշխանություն ունենա ինքներս մեր ու մեր շրջակա աշխարհի վրա։
ՈՒ եթե որևէ մեկին պետք ա մեղադրել մարդկության, մեր երկրի վիճակի համար, էդ մեր հասարակության գիտնականներին, փիլիսոփաներին, արվեստագետներին՝ մտավոր–զգացմունքային գործիչներին ա պետք մեղադրել, որ անճարակ են ու թարմ մտքեր չունեն որ մարդկությանը տեղից շարժեն։ Յուրաքանչյուրս ինքներս մեզ պետք ա մեղադրենք, որ էդ փայլուն գիտնականներն ու փիլիսոփաները մենք չենք, թարմ առաջադեմ մտքեր չենք ծնում։ Ամեն մարդու ունեցած ուժն ու իշխանությունը սեփական գիտակցության լայնության, մտքի թռիչքի ու էներգիայի չափից ա կախված։ Իհարկե բոլորս չենք կարող միանգամից աշխարհը փոխող իմաստուններ դառնալ, բայց քայլ առ քայլ զարգանալ ու մեզ շրջապատող միջավայրը մեր չափով զարգացնել հո կարող ենք։
Էջանիշներ