User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: ՍանտաԱլբոմ 2

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմը Ólafur Arnalds֊ի "...And They Have Escaped The Weight Of Darkness (2010)"֊ն ա։
    Շատ սիրուն երաժշտություն ա, չնայած, Բյուրի ասածի պես, «իմ ոտով» դժվար թե լսեի։ Կարծես սաունդթրեք լինի։ Ինչ֊որ անձրևոտ կամ ձյունոտ օր ես պատկերացնում, տխրություն, թախիծ, սվիտերով ու գործած գլխարկով աղջիկ՝ թաց պատուհանից անցորդներին նայելիս, հնարավոր ա՝ թեյի բաժակը ափերում։ Կարծում եմ՝ շատ հարմար կլինի երեկոյան, քնելուց առաջ լսելուն․ սիրուն քուն կստացվի ))

    Սանտաս․․․ երևի Ռեյն ա
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մուշու (02.12.2016), Նիկեա (02.12.2016), Վոլտերա (02.12.2016)

  3. #2
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, ու եթե Ջուլյա Սթոունը Բյուրը չի առաջարկել, ուրեմն Բյուրի առաջարկածը Laura Marling֊ն ա ։))
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ibeyi - Ibeyi

    Ահագին հետաքրքիր ալբոմ էր: Լսելուց հետո մի քիչ փորփրեցի կատարողներին: Պարզվում ա՝ զույգ քույրեր են Կուբայից, նիգերացի նախնիներով: Ամբողջ ալբոմը հավես վոկալներ ու հետաքրքիր փախած գործիքներ են։ Երգում են տարբեր լեզուներով։ Երաժշտությունը՝ լիքը էթնիկ տարրերով: Ոնց հասկանում եմ, աֆրիկյանի ու կուբայականի խառնուրդ ա: Մեկ էլ մեկումեջ որ յորուբայից անցնում են անգլերենի, նենց հետաքրքիր ա դառնում:


    Julia Stone - The Memory Machine


    Ուրեմն որ Մուշուն գրեց էս ալբոմի մասին, տարօրինակ զգացողություններ առաջացան։ Ճիշտ ա՝ լավ չէի հիշում ինչ եմ առաջարկել, բայց թե՛ Մուշուի ռիվյուից, թե՛ իմ սեփական հիշողության վրա հիմնվելով ինչ-որ չէի պատկերացնում, որ էս ալբոմն առաջարկած լինեմ։ Լավ ա՝ հրապակարկվեց ցանկը, տեսա, թե ինչ եմ առաջարկել, սաղ տեղն ընկավ

    Հա, ուրեմն մի քիչ խնդալու ա գրել մի ալբոմի մասին, որը ծերից ծեր անգիր գիտեմ ու երևի տարվա ընթացքում ամենաշատ լսածս ալբոմներից մեկն ա։ Ջուլյա Սթոունն իմ ամենասիրած արտիստներից մեկն ա, ընդ որում՝ հենց իրան եմ սիրում, ոչ թե եղբոր՝ Անգուսի հետ։ Նույնիսկ երբ որպես դուետ են հանդես գալիս, սիրում եմ հենց էն երգերը, որոնք Ջուլյայի գրածն են և/կամ իրա վոկալով են։

    The Memory Machine-ը համարձակ ալբոմ ա։ Հնչողության մասով էնքան էլ չէ. Ջուլյան ընտրել ա հանդարտ, դյուրամարս հնչողություն, իր ձայնն էլ մանկական փափուկ ձայն ա, ու պարզվում ա՝ էդ ձայնով լիքը ուրիշ կատարողներ կան, դժվար ա ասել՝ ով ումից ա թխել։ Բայց համարձակ ա տեքստային մասով։ Առնվազն երկու երգ բռնության մասին են (Maybe ու Winter on the Weekend): Ճիշտ ա՝ տեղ-տեղ, հատկապես ալբոմի սկզբում, տեքստերը շատ օճառային են, բայց դե ինքը ներվում ա դրա համար, որովհետև հետո գնալով ուժեղանում ա տեքստը։

    Ի դեպ, ինձ իրա By the Horns ալբոմն ավելի ա դուր գալիս

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մուշու (02.12.2016), Նիկեա (02.12.2016)

  6. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմը Ólafur Arnalds֊ի "...And They Have Escaped The Weight Of Darkness (2010)"֊ն ա։
    Շատ սիրուն երաժշտություն ա, չնայած, Բյուրի ասածի պես, «իմ ոտով» դժվար թե լսեի։ Կարծես սաունդթրեք լինի։ Ինչ֊որ անձրևոտ կամ ձյունոտ օր ես պատկերացնում, տխրություն, թախիծ, սվիտերով ու գործած գլխարկով աղջիկ՝ թաց պատուհանից անցորդներին նայելիս, հնարավոր ա՝ թեյի բաժակը ափերում։ Կարծում եմ՝ շատ հարմար կլինի երեկոյան, քնելուց առաջ լսելուն․ սիրուն քուն կստացվի ))

    Սանտաս․․․ երևի Ռեյն ա
    Չեմ կարծում՝ Ռեյն ա։ Իսլանդական բաներ մենակ Մուշուն չի՞ պոստում։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (02.12.2016)

  8. #5
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում՝ Ռեյն ա։ Իսլանդական բաներ մենակ Մուշուն չի՞ պոստում։
    Մուշուին էլ էի կասկածում, բայց հետո չգիտեմ խի մտածեցի, որ ինքը՝ որպես կազմակերպիչ, չի մասնակցում, ասեցի Ռեյ։ Հետո տեսա, որ մասնակցում ա, բայց որոշեցի էլ չխորանալ շատ, 50/50 ա հավանականությունը։
    Ռեյը ֆեյսում Մուշուի հետ քննարկում էր Օլաֆուրին, դրա համար եմ իրեն կասկածում
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (02.12.2016)

  10. #6
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Igorrr֊ի "Hallelujah"֊ն եմ լսում, ու պահի տակ մտքովս անցավ, որ Փարաջանովի թանգարանում չեմ եղել, պետք ա մի օր գնալ
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (02.12.2016)

  12. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Olafur Arnalds - ...And They Have Escaped The Weight Of Darkness

    Էն որ իսլանդացիները սիրում են էլեկտրո խառնել ամեն ինչին, գաղտնիք չի։ Չնայած ես էլեկտրոնային հնչյունների սիրահար չեմ, բայց մեկ-մեկ իրանց մոտ լավ ա ստացվում։ Բայց էս ալբոմը չստացվածներից էր։

    Դաշնամուր, գումարած սինթեզով ստացած ինչ-որ լարային գործիքի ձայն (երևի ջութակ): Ծայրից ծայր մոնոտոն, ձանձրալի, ոչ մի տեղիս չկպնող։ Եթե Igorrr-ի ալբոմը ոտից գլուխ էքսպերիմենտալ էր, ապա սա ճիշտ հակառակը. լրիվ ապահով անկյունում թաքնված, ոչ մի ավելորդ քայլ, ոչ մի համարձակ լուծում։ Մի ամբողջ ալբոմ երկու գործիքի ձայնով, առանց վոկալի ու առանց համարձակ լուծումների։ Էս ալբոմը լսելու համար չի, այլ ռեստորանում որպես ֆոնային երաժշտություն միացնելու, որ խոսողներին չխանգարի։

  13. #8
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Olafur Arnalds - ...And They Have Escaped The Weight Of Darkness
    ....
    Էս ալբոմը լսելու համար չի, այլ ռեստորանում որպես ֆոնային երաժշտություն միացնելու, որ խոսողներին չխանգարի։
    Հա, ֆոնայինի պահով լրիվ համաձայն եմ։ Ես նախընտրում եմ ավելի ունկնդրելու երաժշտություն, որ կամ պիտի իրոք լսես, կամ էլ ուրիշ բանով զբաղվես։ Իսկ սա ուղղակի լսելու համար քիչ էր, առնվազն մտքերով ուր ասես գնում ես, եթե նույնիսկ ուրիշ ոչ մի բան կողքից չես անում։ Դրա համար եմ ասում՝ քնելուց առաջ լավ կլսվի, երբ արդեն մասամբ անջատված ես։
    Բայց սիրուն էր, ամեն դեպքում
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (05.12.2016)

  15. #9
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, իսկ Սանտաները ե՞րբ են բացահայտվելու։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  16. #10
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,475
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, իսկ Սանտաները ե՞րբ են բացահայտվելու։
    Ամսի 9ին

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (05.12.2016)

  18. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    World of Oz - World of Oz

    Տիպիկ 60-ականների վերջի երաժշտություն: Չնայած էդ ժամանակաշրջանի մեծ ֆանատ չեմ, բայց մեծ հաճույքով ալբոմը երկու անգամ լսեցի: Բավական հաճելի լսվող, չձանձրացնող, 60-ականների վերջի շնչով հավես ալբոմ էր:

    Էս Violent Femmes-ի մասին ոչ ոք չի՞ գրում:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (09.12.2016), Մուշու (08.12.2016), Նիկեա (08.12.2016)

  20. #12
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,756
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    World of Oz - World of Oz

    Տիպիկ 60-ականների վերջի երաժշտություն: Չնայած էդ ժամանակաշրջանի մեծ ֆանատ չեմ, բայց մեծ հաճույքով ալբոմը երկու անգամ լսեցի: Բավական հաճելի լսվող, չձանձրացնող, 60-ականների վերջի շնչով հավես ալբոմ էր:

    Էս Violent Femmes-ի մասին ոչ ոք չի՞ գրում:
    Վաղուց գրվել է ։Ճ

    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ ես մելոման չեմ։ Երաժշտությունն ինձ համար լինում է երկու տեսակի․ 1․ հաճույքով է լսվում 2․տհաճությամբ է լսվում, այսինքն՝ չի լսվում։

    Շատ հաճախ նույնիսկ դժվարանում եմ հասկանալ տվյալ երգի/երաժշտի/խմբի ոճը։ Ու որ խորն եմ մտածում՝ ի՞նչ տարբերություն, եթե այն լսելը հաճելի է։ Կամ տհաճ։

    Ու իմ մոտ հիմնականում ժամանակաշրջաններով է․ մեկ էլ տեսար մի խումբ/երաժիշտ աչքովս ընկավ, լսեցի, հավանեցի, մի ամիս լսեցի, մոռացվեց-գնաց արխիվ։

    Հիմա էս Սանտայի ուղարկած ալբոմը առավոտից 4 անգամ արդեն լսել եմ։ Կայֆն ա։ Թեթև, հավես, տրամադրություն բարձրացնող։ Ու հեչ կապ չունի ինձ համար, թե ինչի մասին են երգում իրենք։ Հազարից մի երգ կա, որ կհետաքքրվեմ, տեքստը ճարեմ։

    Գործիքավորումը/երաժշտությունը հատկապես հավեսն ա։ Շնորհակալ եմ Սանտայիս։


  21. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Վաղուց գրվել է ։Ճ
    Հետո տեսա Հոս ջան Չգիտեմ ինչու, ռիվյուները ման էի գալիս էն գրառումից հետո, որտեղ Մուշուն հայտարարել էր մասնակիցներին ու ալբոմները։

    Հավես էր էլի, ապրես Մուշու կազմակերպելու համար։ Նիկեային մի հատ հատուկ պաչ։ Ես իրա շնորհիվ կա՛մ նոր ու հավես կատարողների եմ հայտնաբերում, կա՛մ իմ սիրած ալբոմներն ա առաջարկում։

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (10.12.2016), Smokie (10.12.2016), Մուշու (10.12.2016), Նիկեա (10.12.2016)

  23. #14
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՜նց էի ինձ զսպում, որ չարտահայտվեմ, չինքնաբացահայտվեմ
    Ուզում էի ասել՝ կներես, Բյուր, բայց համ էլ ինքդ ես մեղավոր. իրոք որ Igorrr-ը վարելիս լսելու համար հակացուցված ա: Դրա համար ուրիշ պայմաններ են պետք: Բայց մի անգամ նորից որ լսես, կզգաս, թե ինչքան հանճարեղ ա Առաջին անգամ ինձ մոտ էլ էր WTF վիճակ
    Բայց եթե դեռ ուզում ես ծեծել, ծեծի, ի՞նչ ասեմ
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (11.12.2016)

  25. #15
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմը Ólafur Arnalds֊ի "...And They Have Escaped The Weight Of Darkness (2010)"֊ն ա։
    Ես անունից դատելով՝ նոր կարծեցի թե սա քո ուղարկածն ա
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •