Իմը լրիվ անծանոթ աՄի ժամանոց ճամփին դա կլսեմ։
Ի դեպ, ես լրիվ մոռացել եմ, թե ինքս ինչ եմ առաջարկել![]()

Իմը լրիվ անծանոթ աՄի ժամանոց ճամփին դա կլսեմ։
Ի դեպ, ես լրիվ մոռացել եմ, թե ինքս ինչ եմ առաջարկել![]()

Ծեծ ա ուտելու իմ սանտան, էս ի՞նչ էր: Ավելի մանրամասն վաղը
Գոնե ալբոմների վերնագրեր-լինկեր դրեք այ մարդ։ Իմանանք ով ինչի համար ա սիրում իր սանտային, կամ ինչի համար է պատրաստվում ծեծել։ Մտնում օդի մեջ մի բան գրում գնում եք։
Աթեիստ (01.12.2016)
The World of Oz - The World of Oz
Սիրուն, բարոկկո փոփ, լավ հին երգեր։ Բարի, դրական ու թեթև լսվող։ Ոչ ալբոմն էր ծանոթ, ոչ էլ խումբը, բայց դուրըս շատ էկավ, հավես էր։ Վաղը երկար կգրեմ։
Ու կարծում եմ` իմ սանտան Սմոքին ա։![]()
Julia Stone - The Memory Machine
Իմ սանտան գիտի, որ ես իրան շատ եմ սիրում![]()
Նախ սկսեմ ալբոմի անվանումից, որ իսկապես շատ գեղեցիկ ա ու համահունչ ամբողջ ալբոմին:
Ալբոմը սկսվում ա This Love երգով, որի առաջին իսկ տողերից գնում ես ~~
I can feel your heart beat when I'm all alone
I can feel your heart beat like it's my own~~
Հաջորդ երգը My Baby երգնա ա, որը ոչնչով չի զիջում նախորդին
Love you tenderly, love you sweetly
That's what I'll do, that's what I'll do
Love you when you need me
Love you when you leave me in the blue
Ու սենց մեկը մյուսից սիրուն երգերի շարան~~
3.Winter On The Weekend
4.The Memory Machine
5.Catastrophe
6.Maybe
7.Lights Inside This Dream
8.What's Wrong With Me?
9.Horse With the Wings
10.Where Does the Love Go?
Լսվում ա շատ հաճելի, կտրում ա աշխարհից, անկապ խմբեցիներից, որոնք էլի ինչ-որ անէական բան են քննարկում, երթուղայինի թթված և կյանքից հիասթափված դեմքերից, կտրում ու տանում ա այնտեղ որտեղ լիքը սեր կա:
Ամբողջական ալբոմը կարող եք ներբեռնել այստեղ և վայելել այն![]()

Ես էլ եմ խաղում

Օքեյ, էկա արտահայտվելու։ Ինձ ընկել ա Igorrr-ի Hallelujah ալբոմը։
Ուրեմն սենց. եթե սթրեսված եք, հոգնած, երկար ճամփա ունեք գնալու, առավելևս եթե կեսից անջատելու հնարավորություն չունեք, էս ալբոմը ձեզ համար չի։
Սկսվում ա նենց դասական մոտիվներով։ Մտածեցի՝ հավես դասական-ռոք բլենդ արած ալբոմ ա լինելու։ Խե՜ղճ լավատեսս։ Ուրեմն ինձ համար սահման կա, որից էն կողմ երաժշտությունն աղմուկ ա, էքսպերիմենտը չստացված ա։ Հասկանում եմ, որ կան մարդիկ, որոնք սիրում են սենց բաներ լսել ու հաճույք են ստանում։ Բայց ես ֆիզիկապես վատ եմ զգում, տրամադրությունս էլ ընկնում ա, հատկապես եթե հոգնած վիճակում եմ լսում։ Ինձ համար սա մի քիչ շատ էր, չնայած գնահատում եմ դասական ու էթնիկ մոտիվները։ Ու ասում եմ՝ եթե հեծանիվի վրա չլինեի, հաստատ կեսից կանջատեի։
Չգիտեմ, չեմ կարա ասեմ՝ ով ա իմ սանտան։ Ամեն դեպքում շնորհակալություն։ Հաստատ իմ ոտով սենց բան չէի լսի։
Մուշու, մասնակիցների անունները հայտարարե՞լ ես։
Նիկեա (01.12.2016)
Սա մասնակիցների ցանկը՝
StrangeLittleGirl
Նիկեա
Ռեյ սամա
CactuSoul
John
Smokie
Մուշու
Սա էլ ալբոմների ցանկը ՝
Ibeyi - Ibeyi (2015)
Julia Stone - The Memory Machine (2010)
Igorrr - Hallelujah (2012)
World Of Oz - The World Of Oz (1969)
Ólafur Arnalds - ...And They Have Escaped The Weight Of Darkness (2010)
Violent Femmes - Violent Femmes (1983)
Laura Marling - I Speak Because I Can (2010)

Մի րոպե, փաստորեն Ջուլյա Սթոունը ես չեմ առաջարկել
Փաստորեն դու չես![]()
Igorrr - Hallelujah (2012) մասին մի քանի խոսք ասեմ:
Ահավոր սիրուն ալբոմ ա իմ կարծիքով, լրիվ ուրիշ աշխարհ էի բացահայտում լսելուց: Էն որ ինչ տիպի ա ամեն ինչ իրար խառնված ու ինչ տիպի սիրուն ա էդ ամենը: Շատ սիրեցի այս ալբոմը ու հաստատ էլի եմ լսելու ու խորհուրդ տալու որ լսեն:
Նիկեա (02.12.2016)
Իմը Ólafur Arnalds֊ի "...And They Have Escaped The Weight Of Darkness (2010)"֊ն ա։
Շատ սիրուն երաժշտություն ա, չնայած, Բյուրի ասածի պես, «իմ ոտով» դժվար թե լսեի։ Կարծես սաունդթրեք լինի։ Ինչ֊որ անձրևոտ կամ ձյունոտ օր ես պատկերացնում, տխրություն, թախիծ, սվիտերով ու գործած գլխարկով աղջիկ՝ թաց պատուհանից անցորդներին նայելիս, հնարավոր ա՝ թեյի բաժակը ափերում։ Կարծում եմ՝ շատ հարմար կլինի երեկոյան, քնելուց առաջ լսելուն․ սիրուն քուն կստացվի ))
Սանտաս․․․ երևի Ռեյն ա![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Հա, ու եթե Ջուլյա Սթոունը Բյուրը չի առաջարկել, ուրեմն Բյուրի առաջարկածը Laura Marling֊ն ա ։))
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

Ibeyi - Ibeyi
Ահագին հետաքրքիր ալբոմ էր: Լսելուց հետո մի քիչ փորփրեցի կատարողներին: Պարզվում ա՝ զույգ քույրեր են Կուբայից, նիգերացի նախնիներով: Ամբողջ ալբոմը հավես վոկալներ ու հետաքրքիր փախած գործիքներ են։ Երգում են տարբեր լեզուներով։ Երաժշտությունը՝ լիքը էթնիկ տարրերով: Ոնց հասկանում եմ, աֆրիկյանի ու կուբայականի խառնուրդ ա: Մեկ էլ մեկումեջ որ յորուբայից անցնում են անգլերենի, նենց հետաքրքիր ա դառնում:
Julia Stone - The Memory Machine
Ուրեմն որ Մուշուն գրեց էս ալբոմի մասին, տարօրինակ զգացողություններ առաջացան։ Ճիշտ ա՝ լավ չէի հիշում ինչ եմ առաջարկել, բայց թե՛ Մուշուի ռիվյուից, թե՛ իմ սեփական հիշողության վրա հիմնվելով ինչ-որ չէի պատկերացնում, որ էս ալբոմն առաջարկած լինեմ։ Լավ ա՝ հրապակարկվեց ցանկը, տեսա, թե ինչ եմ առաջարկել, սաղ տեղն ընկավ
Հա, ուրեմն մի քիչ խնդալու ա գրել մի ալբոմի մասին, որը ծերից ծեր անգիր գիտեմ ու երևի տարվա ընթացքում ամենաշատ լսածս ալբոմներից մեկն ա։ Ջուլյա Սթոունն իմ ամենասիրած արտիստներից մեկն ա, ընդ որում՝ հենց իրան եմ սիրում, ոչ թե եղբոր՝ Անգուսի հետ։ Նույնիսկ երբ որպես դուետ են հանդես գալիս, սիրում եմ հենց էն երգերը, որոնք Ջուլյայի գրածն են և/կամ իրա վոկալով են։
The Memory Machine-ը համարձակ ալբոմ ա։ Հնչողության մասով էնքան էլ չէ. Ջուլյան ընտրել ա հանդարտ, դյուրամարս հնչողություն, իր ձայնն էլ մանկական փափուկ ձայն ա, ու պարզվում ա՝ էդ ձայնով լիքը ուրիշ կատարողներ կան, դժվար ա ասել՝ ով ումից ա թխել։ Բայց համարձակ ա տեքստային մասով։ Առնվազն երկու երգ բռնության մասին են (Maybe ու Winter on the Weekend): Ճիշտ ա՝ տեղ-տեղ, հատկապես ալբոմի սկզբում, տեքստերը շատ օճառային են, բայց դե ինքը ներվում ա դրա համար, որովհետև հետո գնալով ուժեղանում ա տեքստը։
Ի դեպ, ինձ իրա By the Horns ալբոմն ավելի ա դուր գալիս![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ