John-ի խոսքերից
Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ ես մելոման չեմ։ Երաժշտությունն ինձ համար լինում է երկու տեսակի․ 1․ հաճույքով է լսվում 2․տհաճությամբ է լսվում, այսինքն՝ չի լսվում։
Շատ հաճախ նույնիսկ դժվարանում եմ հասկանալ տվյալ երգի/երաժշտի/խմբի ոճը։ Ու որ խորն եմ մտածում՝ ի՞նչ տարբերություն, եթե այն լսելը հաճելի է։ Կամ տհաճ։
Ու իմ մոտ հիմնականում ժամանակաշրջաններով է․ մեկ էլ տեսար մի խումբ/երաժիշտ աչքովս ընկավ, լսեցի, հավանեցի, մի ամիս լսեցի, մոռացվեց-գնաց արխիվ։
Հիմա էս Սանտայի ուղարկած ալբոմը առավոտից 4 անգամ արդեն լսել եմ։ Կայֆն ա։ Թեթև, հավես, տրամադրություն բարձրացնող։ Ու հեչ կապ չունի ինձ համար, թե ինչի մասին են երգում իրենք։ Հազարից մի երգ կա, որ կհետաքքրվեմ, տեքստը ճարեմ։
Գործիքավորումը/երաժշտությունը հատկապես հավեսն ա։ Շնորհակալ եմ Սանտայիս։
Էջանիշներ