User Tag List

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 135 հատից

Թեմա: Ծննդաբերությանը ներկա ամուսին

  1. #1
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծննդաբերությանը ներկա ամուսին

    Էսօր մեկի հետ վիճեցի..
    ինքը համարում էր, թե ծննդաբերության ժամանակ ներկա գտնվելը տղամարդու գործ չի..
    ես, օրինակ, 2 անգամ էլ ներկա եմ եղել երեխեքիս ծնվելուց ու համարում եմ, որ դա ամենահրաշալի զգացողություններիցա, որ մարդ կարող է ապրել..

    դե իհարկե չմոռանանք նաև կնոջը քաջալերելը..

    իսկ դո՞ւք ինչ կասեք սրա մասին:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (19.11.2016), CactuSoul (19.11.2016), Աթեիստ (19.11.2016), Արշակ (19.11.2016), Ուլուանա (19.11.2016)

  3. #2
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուսանող ժամանակ ներկա եմ գտնվել մոտ 4 բնական ծնունդի ու 11 կեսարյան [ տենց եսիմինչ թիվ չի, բայց դե ] ու էդ բոլորը ունեցել են մեկ նմանություն՝ մամաները լավ անհանգիստ են եղել [ անգամ բազմածիները]։ Էդ դեպքում շատ լավ կլիներ, որ իրանց կողքը հարազատ մեկը լիներ, որ իրանք շատ չլարվեին։ Էնպես չի, որ տակից դուրս չեն գալիս, բայց դե…։
    Եթե բնական եղանակով ա ծնունդը՝ իմ կարծիքով կենցաղային խոչընդոտներ են։ Հայաստանի ներկայիս պայմանները թույլ չեն տալիս վիրահատարանում լրացուցիչ մարդ։ Անգամ ուսանողներին էր դժվար էստեղ հասնելը։ Սկսում ա բժշկական անձնակազմի պահվածքից վերջանում ա անհանգիստ, ամեն վայրկյան կռվի պատրաստ պապաներից, պալատի ստերիլության պայմանները պահելուց ու էդպես։ Եթե կեսարյան հատումով ա՝ ըստ իս չի կարելի, որտև դա իրանից վիրահատություն ա ներկայացնում։ Կարող ա տեղում պապան վատանա, մամային թողած իրա հետևից ընկնեն։
    Երևի, եթե թրեյնինգների գնան, մոտավորապես իմանան իրանց ինչ ա սպասվում, ինչի դեպքում ինչ կարա լինի etc. ապա կարելի ա մտածել էդ ուղղությամբ։ Բնական ծնունդի ժամանակ դա պետք ա լինի երկու ծնողի գիտակցված ու փոխհամաձայնեցված որոշումը։ Չեմ կարծում, որ վատ բան կա։

    Հ.Գ.Ինձ միշտ զարմացնում ա կինոներում բժիշկների ու քույրերի հանգստությունը, ծնողների անկաշկանդ վիճակը։ Էն որ պապաները պորտալարը կտրում են, 15 րոպե ուրախանում են ու էդպես վերջանում ա։ Տենաս իրականում ո՞նց ա:
    Vitam regit fortuna, non sapientia.

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.11.2016), Աթեիստ (19.11.2016), Գաղթական (19.11.2016)

  5. #3
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ.Ինձ միշտ զարմացնում ա կինոներում բժիշկների ու քույրերի հանգստությունը, ծնողների անկաշկանդ վիճակը։ Էն որ պապաները պորտալարը կտրում են, 15 րոպե ուրախանում են ու էդպես վերջանում ա։ Տենաս իրականում ո՞նց ա:
    այ պորտալար չեմ կտրել..
    չնայած՝ երկու անգամ էլ առաջարկեցին:
    չգիտեմ՝ մի տեսակ հոգեբանական «բարդույթ» ա մոտս առաջանում մորն ու մանկանն իրարից բաժանել ))

    ստերիլիզացիայի բացակայությունն ինձ համար էլ էր զարմանալի..
    անգամ խալաթ չէին խնդրել հագնել..
    միայն ձեռքերդ ես ալկոհոլային քսուքով պրտում ու պրծ..

    ու ընդհանրապես, եթե մոր ու նորածնի վիճակը նորմալա, երկրորդ օրը բոլորով տուն եք գնում )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստերիլության պահերով Հայաստանը նախնադարում ա: Մինչև հիմա չեն սովորել, որ գերստերիլ պահելով ամեն ինչ ներհիվանդանոցային ինֆեկցիայի ռիսկերը մեծացնում են:

    Ես էլ եմ Հայաստանում լիքը ծննդաբերությունների ներկա գտնվել: Ու էն դերը, որ կնոջ համար պիտի ամուսինը կատարեր, ուսանողներով էինք կատարում: Ուղղակի ձեռքը բռնել, քաջալերել: Ի՞նչ վատ կլիներ, եթե երեխայի հայրը դա աներ:

    Էստեղ մեր բաժանմունքը հենց ծնարանի կողքն ա: Հաճախ ա պատահում, որ միջանցքով անցնելիս կծկանքների մեջ գտնվող կանանց եմ հանդիպում: Միշտ ամուսինները կողքին են: Ճիշտ ա՝ հաճախ մոլորված, չիմանալով ոնց օգնեն, բայց կողքին են, ու ինձ թվում ա՝ կնոջ համար դա ահագին մեծ բան ա:

    Կեսարյանի պահով մի քիչ տատանվում եմ, որովհետև կեսարյանն ի վերջո վիրահատություն ա, կինն էլ անգիտակից ա, ու քաջալերանքի կարիք չկա, բայց ծննդաբերության դեպքում միանշանակ կարծում եմ պետք ա հայրը ներկա գտնվի, իսկ ստերիլությունն էլ պարանոյիկ չպետք ա ընդունվի:

    Հայաստանում երևի շոկի մեջ կընկնեն, եթե ասեմ, որ ամառը վիրահատվելիս իմ ոտքով քայլել եմ դեպի վիրահատարան ու գիտակից վիճակում պառկել վիրահատական սեղանին՝ առանց որևէ կերպ ստերիլիզացիայի ենթարկվելու: Մենակ միօգտագործման հիվանդանոցային շորեր էի հագել, բայց գուլպաներս նույնիսկ հագս էին: Ոչ մի ինֆեկցիա, վերքն առաջնային ձգումով լավացավ:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (28.01.2019), Մուշու (19.11.2016), Նաիրուհի (20.11.2016)

  8. #5
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե բժշկին չեն խանգարի, թող գտնվեն))
    Բայց հայորդի պապաների մեծ մասը ավել պրոբլեմներ են ստեղծելու, մանավանդ եթե ծննդաբերությունը բարդ լինի:

  9. #6
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    այ պորտալար չեմ կտրել..
    չնայած՝ երկու անգամ էլ առաջարկեցին:
    չգիտեմ՝ մի տեսակ հոգեբանական «բարդույթ» ա մոտս առաջանում մորն ու մանկանն իրարից բաժանել ))

    ստերիլիզացիայի բացակայությունն ինձ համար էլ էր զարմանալի..
    անգամ խալաթ չէին խնդրել հագնել..
    միայն ձեռքերդ ես ալկոհոլային քսուքով պրտում ու պրծ..

    ու ընդհանրապես, եթե մոր ու նորածնի վիճակը նորմալա, երկրորդ օրը բոլորով տուն եք գնում )))
    Էդ էդքան էլ բացակայություն չի, հիմա համարվում ա, որ պապան դրանից ավել բան կարա չանի։
    Մի բան ասեմ, ստեղ էդ ամենը շատ բարդ ա։ Որտև քիչ չեն դեպքերը, երբ անկապ պահում են ծննդատանը զուտ նրա համար, որ վճարովի պալատ ա։
    Vitam regit fortuna, non sapientia.

  10. #7
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կեսարյանի պահով մի քիչ տատանվում եմ, որովհետև կեսարյանն ի վերջո վիրահատություն ա, կինն էլ անգիտակից ա, ու քաջալերանքի կարիք չկա, բայց ծննդաբերության դեպքում միանշանակ կարծում եմ պետք ա հայրը ներկա գտնվի, իսկ ստերիլությունն էլ պարանոյիկ չպետք ա ընդունվի:
    Սպինալ ա անզգայացումը՝ գիտակից ա կինը։
    Ամեն դեպքում էն չի կեսարյանին մարդ թողնելը, ոնց որ ասենք ապենդեկտոմիային երեխու մաման վիրասրահում լինի։ Մենք, բժիշկներով իբր հասկանում ենք ամեն ինչ, բայց քիչ չեն վատացողները։ Իսկ եթե մարդ լինի, ով ընդհանրապես չի հասկանում՝ պատկերացնու՞մ եք ինչ կռիվներ կլինեն։ Կամ ասենք, եթե վիրասրահում ուշագնաց լինի։
    Vitam regit fortuna, non sapientia.

  11. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Սպինալ ա անզգայացումը՝ գիտակից ա կինը։
    Ամեն դեպքում էն չի կեսարյանին մարդ թողնելը, ոնց որ ասենք ապենդեկտոմիային երեխու մաման վիրասրահում լինի։ Մենք, բժիշկներով իբր հասկանում ենք ամեն ինչ, բայց քիչ չեն վատացողները։ Իսկ եթե մարդ լինի, ով ընդհանրապես չի հասկանում՝ պատկերացնու՞մ եք ինչ կռիվներ կլինեն։ Կամ ասենք, եթե վիրասրահում ուշագնաց լինի։
    Հը՞, հիմա սպինա՞լ են անում։ Մեր վախտերով բացառապես ընդհանուր էր։

  12. #9
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հը՞, հիմա սպինա՞լ են անում։ Մեր վախտերով բացառապես ընդհանուր էր։
    Հա։ ։Դ որոշ հարցերում առաջ գնացել ենք։
    Vitam regit fortuna, non sapientia.

  13. #10
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    14.11.2014
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ սպասում էինք աղջկաս ծնունդին, բժիշկն առաջարկեց, որ պապան կամ հարազատ մեկը կարող է լինել կողքիս, մեր պապան միանգամից հրաժարվեց, որոշել էինք, որ քույրս կլինի, բայց շտապ կեսարյան արեցին: Ի դեպ, իմ ոտքով գնացել եմ վիրահատարան, ինքս նստել, որ նոր մեջքից անզգայացրել են,ամբողջ վիրահատության ընթացքում արթուն եմ եղել, իսկ վերջում արդեն զգում էի կարելը ու ,ինչպես անեստեզիոլոգը ադեց, նենց անզգայացեւմ եմ արել, որ մարդը իրա ոտքով գնաց վիրահատարանից

  14. #11
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    14.11.2014
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերևում կեսն եկավ, տղայիս ժամանակ նշանակված օրը կեսրյան են արել, նորից անզգայացումը չի ազդել, վերջում ցավերին չդիմանալու պատճառով լրիվ քբացրեցին
    Էսքան գրեցի, որ ասեմ կուզեի ամուսինս կողքս լիներ ու պրակտիկանտի փոխարեն ինքը ձեռքս բռներ, պարտադիր չէ վիրահատարանի սեղանը տեսներ, համ էլ ամուսնու ներկայությամբ բժիշկներն ավելի,զգոն են թե իրենց արտահայտություններում, թե արարքներում

    Отправлено с моего D5803 через Tapatalk

  15. #12
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում armine.kobelyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ սպասում էինք աղջկաս ծնունդին, բժիշկն առաջարկեց, որ պապան կամ հարազատ մեկը կարող է լինել կողքիս, մեր պապան միանգամից հրաժարվեց, որոշել էինք, որ քույրս կլինի, բայց շտապ կեսարյան արեցին: Ի դեպ, իմ ոտքով գնացել եմ վիրահատարան, ինքս նստել, որ նոր մեջքից անզգայացրել են,ամբողջ վիրահատության ընթացքում արթուն եմ եղել, իսկ վերջում արդեն զգում էի կարելը ու ,ինչպես անեստեզիոլոգը ադեց, նենց անզգայացեւմ եմ արել, որ մարդը իրա ոտքով գնաց վիրահատարանից
    Ո՞ր հիվանդանոցի մասին ա խոսքը։ Անեսթեզիայի իմաստը ցավը նվազագույնին հասցնելն ա։ Նորմալ ա, որ գործողությունների ինչ որ ծավալ զգացել եք։
    Vitam regit fortuna, non sapientia.

  16. #13
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարգարյանում, ինձ երկրորդ կեսարյանի ժամանակ արդեն էրեբունիում կրկնակի չափաբաժին սրսկեցին, որովհետև մեկ չափաբաժնից հետո ես դեռ կեսը զգում էի ու շարժում, բայց խնդիրներ եղան, երկարեց վիրահատությունը վերջում ստիպված լրիվ անզգայացրեցին, ու երևի դա ճիշտ էր ցավին էլ չէի դիմանում
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  17. #14
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարգարյանում, ինձ երկրորդ կեսարյանի ժամանակ արդեն էրեբունիում կրկնակի չափաբաժին սրսկեցին, որովհետև մեկ չափաբաժնից հետո ես դեռ կեսը զգում էի ու շարժում, բայց խնդիրներ եղան, երկարեց վիրահատությունը վերջում ստիպված լրիվ անզգայացրեցին, ու երևի դա ճիշտ էր ցավին էլ չէի դիմանում
    Փաստորեն թողնում են։ Ես հանրապետական եմ միշտ եղել, էս 2 տարվա ընթացքում երբեք պապա չեմ տեսել։ ։Դ
    Vitam regit fortuna, non sapientia.

  18. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես եղել եմ, չէի ասի որ իմ համար ամենահաճելի զգացումներն էին, բայց եթե կինս հաջորդ անգամ էլի ուզի որ լինեմ, կլինեմ։

    Sent from my A0001 using Tapatalk

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (26.11.2016), CactuSoul (19.11.2016), GriFFin (20.11.2016), Progart (28.01.2019), Գաղթական (19.11.2016), Մուշու (19.11.2016)

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ներկա Պահի ուժը
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 151
    Վերջինը: 25.08.2016, 09:53
  2. Խոհեր անցյալից ներկա...
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 16
    Վերջինը: 04.11.2009, 13:50
  3. Սմայլիկներ և ձեր ներկա պահի տրամադրությունը
    Հեղինակ՝ Terminator, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 60
    Վերջինը: 25.04.2009, 07:56
  4. Տարիքով ավելի մեծ կին և երիտասարդ ամուսին
    Հեղինակ՝ Anton_Braind, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 18.12.2007, 19:23
  5. Ներկա իշխանությունների սխալները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 60
    Վերջինը: 07.12.2007, 13:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •