Թեմայի մեջ
Հ.Գ Ես գնալու եմ,որ ձեռքս ուժեղ սեխմի
Դու լավ կարողություն ունես քո բառերը ուրիշինի տեղ անցկացնելու, բայց էս էդ դեպքը չի, եթե կոմնկրետ իմ մասին ես ուզում իմանաս՝ ասեմ։
Բնականնաբար իմ աչքից հեռու չի, ոչ էլ ականջից, ԲԱՅՑ մի հատ մե՜ծ բայց կա. երբ ինքդ քեզ անպիտան ու անկարող ես զգում իրան օգնել չկարողանալոյդ հարցում, երբ երեխեքս հիվանդանում են, ես իրանց գրկած կարամ խոսքի մի 6 ամիս նստած մնամ, լիժբը լավանան, բայց որ իրանց չեմ կարում օգնեմ, դրանից մեծ տրավմա իմ համար չկա, դրանից մեծ ստրես, դրանից մեց ծավ ես չեմ ունենում ու երբ բժշկի եմ տանում, ականջներս կախ չեմ սպասում,որ ասաները լսեմ, սաղ անձյակազմին շարում եմ ու սաղի ռեսուրսերը կենտրոնացմնում իմ երեխու վրա։
Էսքանից ելնելով՝ ես կարծում եմ, որ դա լուրջ խնդիր կարա հանդիսանա, երբ ես ներկա լինեմ էդ գործընթացին։ Հիմա հասկացա՞ր։
Կրկնում եմ, էդ անցկացնելը քո մոտ ա լավ ստացվում ու ինչքան էլ դու ազատամիտ ու եվրոպական ազատ արժեքների կրողը լինես, բնության մեջ կա 2 սեռ ու ուզես թե չուզես, գենդեր կասես, սեքսիզմ կասես ինչ կուզես ասա, եթե բնականից տղամարդուն ծննդաբերելու իսկ կնոջը՝ բեղմնավորելու ֆունկցիա տված չի, ուրեմն ծննդաբերելը դա զուտ ԿԱՆԱՑԻ ֆունկցիա ա ու եթե տղամարդու մոտ բնությունից դաշտան չկա, դա էլ ա զուտ կանացի ինդիվիսուալ բան, հիմա եթե դու, դու-ն հռետորական, փորձում ես տղամարդկանց խցկել զուտ ԲՆԱԿԱՆ կանացի ֆունկցիայի մեջ այ դա ա անցկացնել, իսկ իմ ասածը առավել քան բնական մոեցում ա Բյուր ջան։
Ավելի մանրանամ, որ ավելի խորը հասկանաս։ Տղամարդը որ առանց կին մնա, իրա շորերն էլ կլվա, հացն էլ կսարքի, տունն էլ կհավաքի, դե ամեն մեկը իրա չափով, բայց իրա մոտ Բյուր ջան, մենակ մնալուց դաշտան չի սկսվի ու ինքը մենակ մնալուց հետո երեխա ծնելու ունակություն չի ձեռք բերի դա հատուկ ա ԻԳԱԿԱՆ սեռին ու դա ՍԵՌԵՐԻ ԲԱԺԱՆՈՒՄ Ա, դու ինչքան էլ հավասարություն գոռաս՝ դա երբեք չի լինելու ու քո ընկերը ինչքան էլ ձեռդ բռնի, ոչ դաշատնդ ա քո տեղը տանելու, ոչ էլ քո տեղը երեխա ա բերելու, իսկ երեխա պահելու ֆունկցիան, լվացք անելու, երեխու տակդիր փոխելու, բնականաբար ձեռնտու ա որ հավասար անեն, էդ ով չի ուզի երեխա պահելուց օգնող ունենա, նենց որ կենցաղային հեշտ ապրուստը սեռերի հավասարության տակ մի սՂՑԸրա Բյուր ջան։
Overdose (24.11.2016)
Քիբոօդ, քանի՞ անգամ կրկնեմ, որ չեմ առաջարկում տղամարդկանց էրեխա կամ դաշտան ունենալ, այլ առաջարկում եմ կնոջ կողքին լինել, երբ իրանք ցավի մեջ են՝ լինի դա դաշտան, ծննդաբերոխթյուն, թե ջարդած ոտ: Կողքը լինելն ու ծննդաբերելը լրիվ տարբեր բաներ են: Դու չե՞ս տեսնում տարբերությունը: Ու կարծեմ կնոջ մասին հոգ տանելը տղամարդկային ֆունկցիա ա, ոչ թե կանացի:
Կարդալու ընթացքում լիքը խնդացի, մանավանդ, երբ խոսոմ դեռ չամուսնացած և երեխա չունեցած տղաները ու նեենց պինդ են կպնում իրենց ասածին, մեծերն էլ ջղայնանում են: Բայց դա լրվ տարիքային ա՝ խոսել մի երևույթից, որի մասին գաղափար չունես անգամ, պնդել մի կարծիք, որը որոշ ժամանակ հետո քոնը չի լինելու: Իսկ Այվին լրիվ կարճ ու կոնկրետ ասաց, էստեղ վիճելու հարց չկա, էստեղ կա ընտրություն, ով ինչ ուզում է ընտրում է, ոչ ճիշտ կա, ոչ սխալ:
Դե նախ ծննդաբերությունը տենց սարսափելի չի, տենց ցավոտ չի ու տենց արյունալի ու գոռգոռոցով լի չի, ինչպես շատերն են պատկերացնում: Կան զուսպ կանայք, կան իրենց կորցնող կանայք, որոնց ի դեպ Հայաստանում շատ վատ են վերաբերվում հենց ծնարանում, ահավոր տհաճ ա, որ ծննդկանի վրա գոռում են, կոպիտ արտահայտություններ են անում, այ սենց կանանց կողքին իրենց տղամարդն ա պետք ու հենց Հայաստանում, զուտ նրա համար, որ չնեղացնեն կնոջը, որը առանց այդ էլ վատ ա տանում ընթացքը:
Իսկ իմ պես կնոջը ոչ ոք պետք չի, ես չեմ սիորում վատով կիսվել, բնավորություն ա: Ցավից մեռնեմ էլ չեմ գոռա, ինքս ինձ հավաքած եմ պահում, լսում եմ մասնագետի կողմից տրվող հրահանգները, դեռ մի բան էլ կատակում եմ: Այ հետո մեկը կողքս լիներ, ամեն ինչ կտայի, էն հետոն, երբ բոլորը քեզ ու երեխային թողնում են ծնարանում, իրարից հեռու ու գնում: Դու կարող ա մրսես, կարող ա ծարավ լինես, կարող ա տեսնես, թե ոնց ա երեխադ լացում, բայց ոչ կարաս վեր կենաս ոչ գոռաս մարդ կանչես՝ մարդ չկա: Ամեն ինչ լավ ա ավարտվել, բայց Հայաստտանյան հիվանդանոցային վատ պայմանների, վատ սպասարկման, վատ վերաբերմոնքի խաթեր ադեկվատ տղամարդիկ ջան գնացեք վերև՝ կնոջ մոտ, որ հնարավորինս լավ անցնի:
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Aurora (07.09.2017), boooooooom (26.11.2016), CactuSoul (05.12.2016), Cassiopeia (27.11.2016), Chuk (26.11.2016), Glück (09.07.2017), Progart (29.01.2019), Quyr Qery (01.12.2016), Tiger29 (26.11.2016), Աթեիստ (26.11.2016), Արէա (26.11.2016), Գաղթական (26.11.2016), Մուշու (29.11.2016), Նաիրուհի (26.11.2016), Շինարար (26.11.2016), Ուլուանա (26.11.2016)
Apsara (27.11.2016)
Էստեղ։
Շատ սիրուն տեսանյութ է, ֆեյսբուքում ընկավ աչքովս։ Ֆեյսբուքում լինքը էլ չեմ գտնում, չեմ հիշում` որտեղ էր, բայց մոտս տեսանյութը պահել էի։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ