Մի երկու բառ ընդհանրական:
Ոնց թեմայում շատերը նշեցին, սա զույգի անհատական ընտրության հարց ա: Ու մի դեպքում կարող ա դրական լինի, մյուս դեպքում բացասական (օրինակներ էլ բերվեցին՝ օրինակ հիստերիկ ամուսին, ով կխանգարի բժիշկներին):
Բայց ինքն իրանով երևույթը քննարկել «բնության մեջ տենց բան չկա», «տղամարդը կնոջը էդ տեսքով չպետք ա տեսնի», «սա զուտ կանացի գործ ա» կոնտեքստներում, իմ կարծիքով, աբսուրդ ա: Ցավոք կոնկրետ մեր հասարակությունում տղամարդկանց համար ինքը դեռ բավականին տաբու թեմա ա, բայց ըստ իմ դիտարկումների էդ տաբուն արդեն կոտրվում ա: Արդեն ահագին մարդկանց գիտեմ, որ իրենց կնոջ ծննդաբերությանը ներկա են եղել: Ոչ մեկից վատ խոսք չեմ լսել, փոշմանելու տարր չեմ տեսել, ոչ կնոջ, ոչ տղամարդկանց կողմից:
Պնդել, որ բոլոր դեպքերը պետք ա էդպիսին լինեն, բնականաբար չեմ պատրաստվում: Բայց «հիմար գաղափար» որակումներից գլխիս կափարիչը թռնում ա: Չնայած իրականում ինձ մեկ ա, ասենք իմ անձնական ընտրությունը էս քննարկման որ մասնակիցը հիմար գաղափար կորակի, ով կընդունի որպես եղելություն, ով դրական, բայց մեկ ա, էդ տիպի ձևակերպումները նյարդայնացնում են:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ոչ թե գաղափար, այլ ռեալություն-
որ Ռուսաստանում կնանիք պոեզի ռելսեր էին շարում...
կամ Ստալինի վախտով, , որ կնոջը ծննդաբերելուց երեք օր հետո ստիպում էին դուրս գալ աշխատանքի
...
Ու հիմա էլ ոչ պակաս հիմար գաղափար է հասունանում Հայաստանում, որ կանանց զինակոչի ենթարկեն:
Կրածում եմ մանավանդ էս վերջինը, ու տղամարդուն ստիպելը որ ծնունդ ընդունի,-- նույն թոլենրատ-անսեռ-անխտրական օպերառի տարբեր արարներն են![]()
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Իմ երեխեքի պապան դրսում սպասելուց կարող է մինչև երեխու ծնվելը անհանգստությունից կաթված ստանա, նենց որ ես կգերադասեմ՝ ինքը ներսում լինի, աչքիս առաջ, որ վստահ լինեմ՝ դրսում չի վատացել![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Իմ ջոկելով կան զուտ տղամարդկային ու զուտ կանացի երեւույթներ: Ծննդաբերությունը զուտ կանացի երեւույթ է ու պիտի մնա կանացի:
Անձամբ ես, օրինակ, չեմ սիրում նայել, թե ոնց ա կինը շպարվում, ես սիրում եմ պատրաստի գեղեցկացած կնոջ տեսնել, նույն կերպ չեմ ուզենա ծննդաբերությունը տեսնել, այլ կուզենամ արդեն ծնված փոքրիկին գրկել:
Ծննդաբերությունը տղամարդուն որեւէ կերպ չի առնչվում, դա զուտ կանացի երեւույթ ա, ու բնությունը տղամարդուն ոչ մի դեր չի տվել էդտեղ: Մարդու նախընտրության հարց ա, բայց իմ կարծիքով հեչ պարտադիր չի տղամարդու ներկայությունը, մանավանդ, որ էդ տղամարդը, բացի տհաճությունից ու ճնշվածությունից (արյուն, ջրեր, ճիչեր, միգուցե տհաճ հոտեր եւ այլն, չգիտեմ, ներկա չեմ եղել), այլ բան դժվար զգա, որը հետո հոգեբանական լիքը խնդիրներ կառաջացնի:
Կարիք չկա, որ տղամարդը էդ աստիճանի մխրճվի զուտ կանացի երեւույթների մեջ, կանացին պիտի մնա կանացի, տղամարդկայինը՝ տղամարդկային:
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Ուրեմն տղամարդ մանկաբարձ-գինեկոլոգ էլ չպիտի լինի։
Ծննդաբերությանը ներկա գտնվելով տղամարդը կանացի գործ չի կատարում (չի ծննդաբերում), իսկ այ կնոջ դժվար պահին ներկա գտնվելն ու դուխ տալն իսկական տղամարդկային գործեր են։
Շպարվելու պահով էլ նախընտրության հարց ա։ Տղամարդիկ կան, խելքները գնում ա նայելը, թե ոնց ա կինը շպարվում, ոտ թրաշում կամ մազ սանրում։
Մեկ էլ էս թեմայի ընդհանուր քննարկման ընթացքում մի տխուր տպավորություն ստացա։ Իհարկե, հասկանալի ա, որ ծննդաբերությանը ներկա գտնվելն ամեն զույգի ընտրությունն ա, ու պատճառները կարող են տարբեր լինել։ Բայց ներկա գտնվելուն դեմ տղամարդկանց մի մասն ուղղակի առարկայացնում են կնոջը՝ դիտարկելով նրան ոչ թե որպես իրենց զուգընկերոջ, իրենց հավասար մեկին, իրենց սեփական երեխան ունեցող մեկին, այլ գրավչության օբյեկտի։ Տխուր ա։
Սաղ հեչ, հլը պատերացրեք, կանայք սկսել են մեքենա վարել: Սկսել են մեր հետ խաշի նստել: Սկսել են ղեկավար դիրքեր զբաղացնել:
Ցավոք վերադառնում ենք, էս թեմայում, նույն բանին, սեքսիզմին՝ իր բոլոր դրսևորումներով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ինձ թվում է, էն տղամարդիկ, ովքեր ծննդաբերությանը ներկա չեն գտնվել, մի քիչ սխալ պատկերացումներ ունեն դրա մասին: Նախ, ոչ ոք տղամարդուն չի կանգնեցնում ծնունդ ընդունելու դիրքում, որ բոլոր գունավոր մանրամասնությունները իր աչքերի առջևով անցնեն. էդ մանրամասնությունները սկի ծննդաբերող կինն ամբողջովին չի տեսնում. դա տեսնում են բժիշկն ու մանկաբարձը:
Տղամարդու դերը քաջալերելն է՝ խոսել, շոյել, մերսել անհրաժեշտության դեպքում, ձեռքը բռնել, մի խոսքով՝ կողքին լինել էդ դժվար պահին, ոչ թե ծնունդ ընդունել:
Օրինակ՝ ես շատ վատ կտանեի, եթե էդ ժամանակ կողքիս ոչ ոք չլիներ: Էդ էլ ախր մի պահ չի էլի, ժամեր է տևում: Ու առաջին անգամը ահագին վախենալու է, չգիտես՝ ոնց է լինելու, ինչ ձևի ցավեր են, ոնց կտանես: Որ մեկը կողքիդ կա, արդեն ահագին հանգստացնող է՝ գոնե հենց թեկուզ էնքանով, որ խուճապի չես մատնվում:
Բայց լրիվ կարող եմ հասկանալ էն կանանց, որ էդ մեկի դերում չեն ուզում երեխայի պապային տեսնել կամ ընդհանրապես չեն ուզում, որ որևէ մեկը լինի իրենց հետ, բացի ծնունդն ընդունողներից:
Chuk (22.11.2016)
Աղբար, կխենթանամ կոր![]()
Ինչի եք ծայրահեղացնում ժողովուրդ? Ավտո քշելը կամ շալվար հագնելը ինչ կապ ունի: Մանրից սղղում ենք դեպի սեռերի տարբերության թեման:
Գռեհիկ բան եմ ասում, բայց տեղին ա իմ կարծիքով: Ես աղջիկներ գիտեմ (ավելի ճիշտ գիտեի), որ ահավոր ծանր էին տանում իրանց դաշտանի օրերը: Հիմա էդ օրերին էլ պիտի ընկերը/ամուսինը/սիրածը գային մխիթարեին?
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
+1
Վայ ես նե՜նց կուզեի, որ սենց խոսող տղամարդիկ, շատ չէ, տենց մի 2-3 ժամով զգային, թե դաշտանն ինչ ա՝ իր ամբողջ ցավերով հանդերձ: Ու տեսնեմ հլը ոնց չէին ուզելու, որ իրանց կողքին մեկը լիներ, որ իր ներկայությամբ կամ մի բաժակ թեյ տալով կթեթևացներ վիճակը: Հա, ինձ էլ ա հաճախ իմ ընկերը մխիթարել, մի երկու ամիս առաջ էլ էնքան վատ էի, որ նույնիսկ գերմանացի տանտիրուհիս նկատեց, ու մի քիչ հոգ տարավ իմ մասին: Չնայած՝ ինքը կին էր, օքեյ ա, տղամարդկանց պետք չի խառնել մեր այն գռեհիկ բաներին, ինչպիսիք դաշտանն ու ծննդաբերությունն են:
Աղբար, կմահանամ կոր
Բայց ով ասեց, որ դաշտանը գռեհիկ բան ա? Գռեհիկը էդ երեւույթի համեմատությունն էր ծննդաբերության հետ:
Մեկ էլ այ քեզ բանԺողովուրդ, ես հասկանում եմ, որ գենդեր, մենդեր, առաջադեմ հասարակություն, էմասնիպացիա, բան-ման, բայց կան բաներ, որոնք վսյո տակի շատ ինտիմ ու անձնական բան են, կինը իր փոքրիկ գաղտնիքները պիտի ունենա, որ տղամարդու համար հասանելի չեն: Թե չէ ինչքանով ա ճիշտ սեփական հարուստ ներքնաշխարհը դախազ հանել բրախել տղամարդու դեմը
Տենց հետաքրքիր չի:
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Նորմալ չի որ տենց ա? Նորմալ չի որ կինը պիտի գրավիչ լինի տղամարդու համար? եթե ինձ հավասար մեկին ուզենամ, կգնամ մեր հարեւան Գեղամին կկպցնեմ![]()
Բնական ա որ տղամարդը կնոջը ընկալում ա ոչ որպես իրեն հավասար/նույնական մեկին, այլ լրիվ իրենից տարբեր էակի, որը բնության դրած կանոններով իրենից տարբերվում ա: Հատուկ շեշտեմ բոլդով, որ չեմ ասում, որ կնոջը պետք ա տղամարդուց ցածր դասել, ոչ: Պարզապես պետք չի էդ երկու սեռերին լղոզել իրար: Գինին կոնյակ չի, թեկուզ երկուսն էլ խաղողից են ստանում: Գինին ու կոնյակը խառնես իրար կստանաս կոնչիտա
Բայց վայթե թեմայից շեղվեցինք:
Վերջին խմբագրող՝ Overdose: 23.11.2016, 10:33:
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ