Ուսանող ժամանակ ներկա եմ գտնվել մոտ 4 բնական ծնունդի ու 11 կեսարյան [ տենց եսիմինչ թիվ չի, բայց դե ] ու էդ բոլորը ունեցել են մեկ նմանություն՝ մամաները լավ անհանգիստ են եղել [ անգամ բազմածիները]։ Էդ դեպքում շատ լավ կլիներ, որ իրանց կողքը հարազատ մեկը լիներ, որ իրանք շատ չլարվեին։ Էնպես չի, որ տակից դուրս չեն գալիս, բայց դե…։
Եթե բնական եղանակով ա ծնունդը՝ իմ կարծիքով կենցաղային խոչընդոտներ են։ Հայաստանի ներկայիս պայմանները թույլ չեն տալիս վիրահատարանում լրացուցիչ մարդ։ Անգամ ուսանողներին էր դժվար էստեղ հասնելը։ Սկսում ա բժշկական անձնակազմի պահվածքից վերջանում ա անհանգիստ, ամեն վայրկյան կռվի պատրաստ պապաներից, պալատի ստերիլության պայմանները պահելուց ու էդպես։ Եթե կեսարյան հատումով ա՝ ըստ իս չի կարելի, որտև դա իրանից վիրահատություն ա ներկայացնում։ Կարող ա տեղում պապան վատանա, մամային թողած իրա հետևից ընկնեն։
Երևի, եթե թրեյնինգների գնան, մոտավորապես իմանան իրանց ինչ ա սպասվում, ինչի դեպքում ինչ կարա լինի etc. ապա կարելի ա մտածել էդ ուղղությամբ։ Բնական ծնունդի ժամանակ դա պետք ա լինի երկու ծնողի գիտակցված ու փոխհամաձայնեցված որոշումը։ Չեմ կարծում, որ վատ բան կա։
Հ.Գ.Ինձ միշտ զարմացնում ա կինոներում բժիշկների ու քույրերի հանգստությունը, ծնողների անկաշկանդ վիճակը։ Էն որ պապաները պորտալարը կտրում են, 15 րոպե ուրախանում են ու էդպես վերջանում ա։ Տենաս իրականում ո՞նց ա:
Էջանիշներ