User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Գրական դիմակ N8. Պահապան փիսիկը

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրական դիմակ N8. Պահապան փիսիկը

    Նոր դիմակ ունենք:

    Դիմակը կբացվի նոյեմբերի 16-ին: Ինքնաբացահայտումն արգելվում է:

    Բարի քննարկումներ


    Պահապան փիսիկը

    ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. ԱՅՍ ՊԱՏՄՎԱԾՔՈՒՄ ԻՄԱՍՏ ՓՆՏՐԵԼԸ ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:

    Ես զուսպ եմ: Անչափ: Ու մոլեգին: Մոլեգնուհի, ես կասեի:
    Ասօր իմ առաջին աշխատանքային օրն էր: Այսուհետ ես աշխատելու եմ շատ կարևոր մի տեղ՝ Բաղրամյան պողոտայում: Գործս էլ մի դժվար բան չի, պիտի աշխատեմ սպասարկման ոլոլորտում: Էս բառը նախկին վարչապետից եմ սովորել, թաթայի համերգի ժամանակ: Խմիչքի ազդեցությամբ պտտական և համընթաց շարժում կատարած ոլորտն ա:
    Բաղրամյան 26-ում գործս վերջացնելուց հետո ցվրվում եմ Լենինգրադյան: Ընդեղ գործը լավ ա, յաշիկներով կյանքիկները շատ են, ու իմ բաց ոտքերն ավելի լավ են կպցնում, չնայած երբեք վրան սոսինձ չեմ քսում:
    Ես հայ եմ: Հայեցի, ես կասեի: Դրա համար էլ մինչև այժմ կույս եմ: Կույս եմ երկու ձեռքով և մեկ ոտքով: Դե այդպես ավելի հեշտ է կույս լինել: Իսկ ինչ վերաբերում է մյուս ոտքիս, ապա չեմ պատմի, թե ինչ պայմաններում է կուսությունը կորցրել:
    Հա, մոռացա ասել, ես ապրում եմ «Բոզոնի մոտ»1 պանդոկի տանիքում: Պանդոկը գտնվում է մայր կամ հայր բուհում։ Լավ չեմ հիշում բուհի սեռը։ Այստեղ ջահել ժամանակ թրեյնինգների եմ եղել. սերմադինամիկայի և վիժակագրական փիսիկայի2: Փիսիկական գիտությունների թեկնածու եմ: Փիսիկը հայկական, ավանդական, տուն տանելու pussy-ն ա: Դե գիտեք, հայկական ավանդական բիզնեսներում եթե մեկն ունի փիսիկ, մյուսն էլ պիտի ունենա երշիկ (որոշները` նրբերշիկ): Հայաստանում փիսիկ - փիսիկ փոխազդեցությամբ փող չես աշխատի: Ոչ մեկի չասեք, բայց ես փիսիկներ սիրում եմ, հատկապես` կյաժ փիսիկներ:
    «Բոզոնի մոտ» պանդոկում մենակ երշիկ են տալիս, որոշներին` նրբերշիկ: Քանի որ ես տանիքում եմ ապրում, հաճախ եմ իջնում նրա օբյեկտ` ուսանողական երշիկ էքսպոների: Համովագույն էքսպոներ են. ուսանողների համար, ուսանողների մսից:
    Երևի գուշակել եք, որ իմ անունը Կառլսոն է: Չէ, չէ, իմ չաղությունը գործիս չի խանգարում: Մարդիկ պոնչիկներ սիրում են: Չեք հավատում` գնացեք տեսեք պոնչիկանոցում միշտ ինչքան մարդ կա:

    Մի բան եմ ուզում պատմել, վերջերս է հետս պատահեց: Քայլում էի Բաղրամյանով, մեկ էլ մի շիկակարմիր մորուսով խարտյաշ բողկիկ եկել, 50 դոլլարով առաջարկում էր կես ժամ քաոսային շարժում կատարել միասին: Հա, էդ ժամանակ նենց սուղ էր վիճակս, համաձայնեցի: Գնացինք, իրենց տուն, ուղիղ կես ժամ, ատոմային ժամացույցի3 ճշտությամբ, անկողնու վրա թռվռում էինք: Հա, ինձ մի աչքով չնայեք, ես ծիծիկներիս արանքում ատոմային ժամացույց եմ պահում, որ հանկարծ մի ֆեմտովայրկյան ավել չաշխատեմ:
    Ավարտեցինք, գնացի գերեզմաններ, մեր մեծերին հարգանքիս տուրքը մատուցելու: Ես ամեն ակտից հետո այդպես եմ անում` նրանց շիրիմին մի փունջ թարմ հանքային նրբերշիկ դնելով: Այսօր հերթը Նարոյի գերեզմանինն ա, ով մահացավ աշխատասիրությունից: Մենակով ամբողջ ազգային ժողովը սպասարկում էր:
    Իսկ գիտեք` ի՞նչն է կարևոր բանը: Ես ռազմահայրենասիրական եմ: Ամեն ինչ անում եմ հայենիքիս համար, հայրենականչով: Օրինակ ամեն ակտից առաջ ու հետո «Հայր մեր» եմ արտասանում շատ դեպքերում բարձր, համարյա գոռալով:

    Ես աստվածապաշտ եմ, որովհետև ով հայ չի, քրիստոնյա չի: Իսկ ես հայ եմ, որովհետև ծառայում եմ հայոց բանակում: Մի քիչ այլ կերպ, քան դուք գիտեք: Ես քնում եմ զինվորների հետ զեղչով, 24.99999999 տոկոս զեղչ: Դե դա կարելի է ասել իմ չնչին ներդրումն է հայոց բանակաշինության սուրբ գործում: Իսկ իմ մեծ ներդրումը անօդաչու սարքերի ինժեներությունն է, բայց էդ մասին ես ձեզ չեմ պատմի: Իմ պես աղջկան վայել չի նման պիղծ բաներ, թաքուն եմ անում, երազիս մեջ: Բայց դա երազախաբություն չէ:

    Հա, հետ գանք Բաղրամյան: Դե ես պիտի լինեի ԱԺ հաջորդ նախագահը, բայց մի քիչ շատ խելացի դուրս եկա էդ պաշտոնի համար: Ու մնացի շարքային սպասարկող: Միշտ չի որ սպասարկող եմ եղել: Գիտե՞ք Մոսկվաներում ինչեր էի անում: Կրեմլի գլխավոր մատակարարն էի, մինչև հերթական ակտից հետո բացահայտեցին, որ ես կույս չեմ: Բայց ես կույս եմ, ուղղակի ռուբլիկն էր ընկել: Ընկել էր զուգարանի ծակը:
    Ռուսաստանից դեպորտ արվելուց հետո նույնիսկ մի երկու անգամ համալսարանում դաս եմ տվել: Չադրայով էի գալիս, որովհետև ուսանողներիս մեջ իմ հաճախորդներից կային. բա որ պարզեի՞ն որ ես կոմպլեքս անալիզի4 պրոֆեսոր եմ ու կոմպլեքսավորվեի՞ն մոտս գալ: Մի խոսքով, ամենակայֆ կյանքիս տարիներն էին:
    Էդ տարիներին, Կամասուտրայի դիրքերը փորձելու ընթացքում, ինձ հաջողվեց երկրաչափական տոպոլոգիայի5 մի քանի խնդիր լուծել, որից հետո ինձ անընդհատ բոլորը կանչում էին իմ մեթոդների հետ ծանոթանալու: Ձրի էի անում, դե երեխեքին պետք էր գրգռել: Էէէ, շահագրգռել: Մի խոսքով, էդ տարիներն էլ անցան այնպես ինչպես եկել էին, ու պաշտոնի բարձրացում ստացա՝ Բաղրամյան 23: Այո, ճիշտ եք, 24-ը չի, ոչ էլ` 26-ը:
    Մի վայրկյան, իսկ ձեր մոտ հարց չառաջացա՞վ: Սկզբում ես ասում էի, որ առաջին օրն եմ Բաղրամյանում աշխատում, բայց էնտեղ ապրած մի ամբողջ կյանք պատմեցի:
    Այո, դուք ճիշտ եք մտածում, իմ անցքը սև է: Վո՜ւյ, ես սև անցք6 եմ. իմ մեջ ժամանակը դանդաղում է: Ձեր հարյուր տարին իմ մի օրն է: Մարկեսն էլ, ինձ հետ մեկ օր միայնակ մնաց, ու իր գիրքը գրեց, բա: Ու ոչ միայն «100 տարվա մենությունը»: Իմ շնորհիվ նա վերհիշեց իր տխուր պոռնիկներին, գեներալին փակեց լաբիրինթոսում, իսկ նահապետն աշնանային կայֆեր արեց:
    Կոելյոն էլ ա ինձ փորձել ձեռք գցել, բայց ես էդ պապսավիկների ալքիմիաներին չեմ խաբնվում:

    Էն որ ասում էի Կառլսոնն եմ: Գիտեք ես սաղ կյանքս տենց չա՞ղ եմ եղել: Տո գիտե՞ք ես ով եմ: Ես Ալիսն եմ: Հա, հա էն հրաշքների աշխարհի: Սա գրելուց առաջ էն լավ սնկերով չայ եմ խմել: Իմ հաճախորդներին մի քանի հազար դոլարով էն բանը մեծացնող պեչենիներից էլ եմ տալիս, իսկ ով իմ հետ վատ ա վարվում, փոքրացնողները կան ու կան:

    Ալիս Կառլսոնն եմ ես: Հայերեն ասած…
    - Ալինա Կառլենովնա՞:
    - Դա, բալիկս: Քանի՞ կուսաթաղանթ էր քեզ պետք:
    - Դե մի յոթ հատ կարեք, քսանվեցերորդ ամուսինս շատ ավանդապաշտ ա, յոթ օր յոթ գիշեր հարսանիք ա անելու...

    ______________________________________________________________________________________________________________________
    1Բոզոնները ներքին կառուցվածքից զուրկ համարվող տարրական մասնիկներ են
    2Սերմադինամիկա և վիժակագրական փիսիկա - «Ջերմադինամիկա և վիճակագրական ֆիզիկա» ֆունդամենտալ առարկայի մոդիֆիկացիան է աշխատասեր փիսիկների համար
    3Ամենաճշգրիտ ժամացույցը, որը 15 միլիարդ տարում ընդամենը 1 վայրկյան է հետ ընկնում
    4Մաթեմատիկական անալիզի ճյուղ, որն ուսումնասիրում է կոմպլեքս փոփոխականների ֆունկցիաներ
    5Տոպոլոգիան ուսումնասիրում է մաթեմատիկական հատկությունները, որոնք պահպանվում են պտույտների, դեֆորմացիաների, ծալումների, բայց ոչ պատռվածքների հետևանքով
    6Սև անցքը հսկայական զանգվածով ու խտությամբ տիեզերական մարմին է, որը կլանում է բացարձակապես ամեն ինչ, այդ թվում նաև լույսը
    Վերջին խմբագրող՝ ivy: 13.11.2016, 11:44:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (13.11.2016), GriFFin (14.11.2016), LisBeth (14.11.2016), Sambitbaba (14.11.2016), Աթեիստ (13.11.2016), Հայկօ (13.11.2016), Մուշու (13.11.2016), Նիկեա (13.11.2016)

  3. #2
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե իհարկե ...
    Դզեց...մեկ-մեկ սենց անիմաստ պատմություններն էլ են լավը լինում...

  4. #3
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ ով ա, բայց վերջն ա գրողը ու վերջն ա գրածը: Իսկականից որ իմաստ փնտրել պետք չի
    Հ. Գ. Ես պաչելու եմ հեղինակին հենց տեսնեմ, կապ չունի երբ կտեսնեմ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (01.12.2016)

  6. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր տեսա, որ տեղադրելիս շատ կարևոր բան էի բաց թողել. ինչ-որ պատճառով քոփի փեյսթից դուրս էր մնացել, ավելացրեցի:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (13.11.2016)

  8. #5
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս իիիինչ պատմվածք էր: Էս ո՞վ էր գրել: Երևում ա, որ փորձել ա «գիտնականի» տպավորություն թողի, իսկ բացատրություններից ոնց որ ֆիզիկոսի ա նմանակել: Հա, բայց գոնե նկարագրությունները ճիշտ աներ: Ասենք «թրեյնինգներ» ֆիզիկայի հիմնական ճյուղերից չեն լինում, էդ ավելի շատ հումանիտար ա: Կամ ասենք կոմպլեքս անալիզի դասախոսը ի՞նչ կապ ունի ֆիզիկայի հետ: Ու հետո էլ երկրաչափական տոպոլոգիա ֆանտազիա եմ ասել է... Դե էլ ֆիզիկան չասեմ: 100 տարին սև անցքում մի՞ օր: Դա ավելի շատ ռենծիվի ա, քան գիտական:

    Քանի որ ասված էր իմաստ չփնտրել, էսքանը: Բայց հավեսով փորձել էին ֆիզիկոսի գրածի նմանակել:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (14.11.2016), Sambitbaba (14.11.2016), Աթեիստ (13.11.2016)

  10. #6
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմաստը, օք, չկա։ Հումորը՝ ոչինչ, վատ չէր։ Ընդհանուր՝ չհավանեցի։ Ով Մարկես ա կարդում՝ կռուտոյ ա, ով Կուելյո՝ շաբլոն։ Է, հետո՞։ Չե՞ք հոգնում կարծրատիպերով ապրելուց։ Հեղինակի տարիքը հազիվ թե անցնի 21ից։
    Վերջին խմբագրող՝ John: 13.11.2016, 23:17:

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (14.11.2016), Sambitbaba (14.11.2016), Ուլուանա (14.11.2016), Վոլտերա (14.11.2016)

  12. #7
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեղինակի սկզբի զգուշացնում ահագին օգնեց, որովհետև սկսելու է իմաստ փնտրել, ու միգուցե քլնգել։ Իմաստի բացակայության մասին զգուշացումը նաև նպաստեց, որ լեզվական թերությունների վրա շատ չկենտրոնանամ՝ մի տեղ «ա» օժանդակ բայ ա, մի տեղ՝ «է»։ Ու ընդհանրապես՝ հեղինակն ինքն էլ ոնց որ ինչ-որ հալյուցինոգեն սնկեր օգտագործած լիներ։
    Ինձ թվում ա հեղինակը Մարկես էլ չի կարդացել՝ վիկին բացել ա, գրքերի վերնագրերը գրել։ Նույնն էլ վերաբերում ա գիտական տերմիններին։

    Բայց մյուս կողմից էլ, ինչ անեմ, քանի որ ես ախմախ ու փախած բաներ սիրում եմ, ինձ բավականին դուր եկավ։
    Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 14.11.2016, 00:52:


  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (01.12.2016)

  14. #8
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում է, զգուշացումը լրիվ ավելորդ է. դու գրում ես ու գրածդ դնում ընթերցողի առաջ, մնացածը քո գործը չի` ով ինչ իմաստ կփնտրի կամ կփնտրի ընդհանրապես, թե չէ։
    Համ էլ էսպիսի նախադասությամբ մարդ կարծես ինքն իրեն ապահովագրի. իմ կարծիքով, չարժի էդպիսի բան անել։

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (14.11.2016), LisBeth (14.11.2016), Sambitbaba (14.11.2016), Աթեիստ (14.11.2016), Ուլուանա (14.11.2016), Վոլտերա (14.11.2016)

  16. #9
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմաստը, օք, չկա։ Հումորը՝ ոչինչ, վատ չէր։ Ընդհանուր՝ չհավանեցի։ Ով Մարկես ա կարդում՝ կռուտոյ ա, ով Կուելյո՝ շաբլոն։ Է, հետո՞։ Չե՞ք հոգնում կարծրատիպերով ապրելուց։ Հեղինակի տարիքը հազիվ թե անցնի 21ից։
    Չգիտեմ խի վստահ եմ, որ 24-25 տարեկան ա։
    Էդ հումորը շատ վախենալու ա...սովորաբար հումորների 70%-ը իրականություն ա։

  17. #10
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վատը չէր…
    Ինձ թվում է, որ եթե Լիզը ուզենար, որ Ռուբիի վրա կասկածեինք, կարող էր այսպես գրել...

    Ամեն դեպքում, ինձ դուր եկավ, շնորհակալություն:


    Այս առումով մի անեկդոտ(?) պատմեմ.

    Հարց. Թռչում են երկու կոկորդիլոս, մեկը կանաչ, մյուսը՝ ձախ:
    Պատասխան. Ինչի՞ս է պետք երկուշաբթին, եթե ես ծխող չեմ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (14.11.2016), Աթեիստ (14.11.2016), Մուշու (14.11.2016), Նիկեա (14.11.2016)

  19. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հուշում՝ դիմակի տակ երկու հեղինակ է թաքնված, միասին են գրել

  20. #12
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իլֆ-Պետրո՞վ

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (16.11.2016), Sambitbaba (14.11.2016), Վոլտերա (14.11.2016)

  22. #13
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mr. Annoying-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս իիիինչ պատմվածք էր: Էս ո՞վ էր գրել: Երևում ա, որ փորձել ա «գիտնականի» տպավորություն թողի, իսկ բացատրություններից ոնց որ ֆիզիկոսի ա նմանակել: Հա, բայց գոնե նկարագրությունները ճիշտ աներ: Ասենք «թրեյնինգներ» ֆիզիկայի հիմնական ճյուղերից չեն լինում, էդ ավելի շատ հումանիտար ա: Կամ ասենք կոմպլեքս անալիզի դասախոսը ի՞նչ կապ ունի ֆիզիկայի հետ: Ու հետո էլ երկրաչափական տոպոլոգիա ֆանտազիա եմ ասել է... Դե էլ ֆիզիկան չասեմ: 100 տարին սև անցքում մի՞ օր: Դա ավելի շատ ռենծիվի ա, քան գիտական:

    Քանի որ ասված էր իմաստ չփնտրել, էսքանը: Բայց հավեսով փորձել էին ֆիզիկոսի գրածի նմանակել:
    Չեմ կարծում, որ հեղինակը/վերջին տվյալներով հեղինակները գիտնականի տպավորություն են ուզել թողնեն։ Ոչ էլ թե նմանակել են, սա ավելի շատ հավաքական կերպար ա, ստեղից ընդեղից, ֆիզիկա, երկրաչ, հումանիտար, բժշկություն/կուսությունը կարելու զավեշտը վկա, ևն, ու դրանց միջև կապը միջավայրն ա։ Սա գիտական հոդված չի, որ ճշգրիտ փաստեր կրի իր մեջը։
    SWTS

  23. #14
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարկես վերսուս Կոելիո պահերը ավելորդ են, Ալիսն էլ։ Գուցե դա իմ անձնական անտարբերությունն ա էս երեքի հանդեպ անդրադառնում, բայց ամեն դեպքում գործը թուլացնում ա։ Սրանք արդեն շաբլոն դառած բաներ են, Ալիսն էլ մի անգամ ա կերվել ինձ մոտ, Ալիսը, էն որ բանկաների աշխարհում, հիշարժան պատմվածքի մեջ, ու վյսո։ Կարելի էր ուրիշ կերպարներ օգտագործել։

    Բացասական պահերից ա նաև առաջին տողը, նախ որովհետև շարունակությունը էդքան էլ անիմաստ չի, հետո էլ երբ ինձ ասում են, իմաստ մի փնտրի, սպասում եմ, որ ինձ Լինչելու են մի կողմ նետեն, ու երբ արդյունքում փսիխոդելի ու բանականության մեջտեղում ընկած մի բան եմ կարդում, դա չի համապատասխանում սպասումներիս։ Մեջտեղություն չեմ սիրում, բայց էս մեկը ուժեղն ա։
    Էս էլ հատկապես սպանիչ պահերից․
    Քայլում էի Բաղրամյանով, մեկ էլ մի շիկակարմիր մորուսով խարտյաշ բողկիկ եկել, 50 դոլլարով առաջարկում էր կես ժամ քաոսային շարժում կատարել միասին:
    Ես ռազմահայրենասիրական եմ:
    Օրինակ ամեն ակտից առաջ ու հետո «Հայր մեր» եմ արտասանում շատ դեպքերում բարձր, համարյա գոռալով:
    Դե ես պիտի լինեի ԱԺ հաջորդ նախագահը, բայց մի քիչ շատ խելացի դուրս եկա էդ պաշտոնի համար:
    Էդ տարիներին, Կամասուտրայի դիրքերը փորձելու ընթացքում, ինձ հաջողվեց երկրաչափական տոպոլոգիայի5 մի քանի խնդիր լուծել, որից հետո ինձ անընդհատ բոլորը կանչում էին իմ մեթոդների հետ ծանոթանալու:
    SWTS

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (14.11.2016)

  25. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Mr. Annoying-ի ձեռի գործը
    Ինչ խոսք, ռեֆերենսները լավն են, գաղափարն էլ ա լավը, բայց աննպատակ ա շատ (չարդարանալ իմաստ չփնտրելու նախադասությամբ)։ Հեղինակը ոնց որ ահավոր շատ ջանք թափած լինի հնարավորինս շատ ֆիզիկային ու գրականությանը վերաբերող ռեֆերենսներ մտցնելով, բայց չի աշխատել պատմության վրա, նարատիվ չկա։

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրական դիմակ N12
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 20
    Վերջինը: 25.01.2017, 20:10
  2. Գրական դիմակ N3
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 53
    Վերջինը: 26.06.2016, 10:08
  3. Գրական դիմակ N5
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 26.06.2016, 09:58
  4. Գրական դիմակ N4
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 41
    Վերջինը: 25.06.2016, 09:06
  5. Գրական դիմակ N1
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 38
    Վերջինը: 21.06.2016, 07:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •