Մարկես վերսուս Կոելիո պահերը ավելորդ են, Ալիսն էլ։ Գուցե դա իմ անձնական անտարբերությունն ա էս երեքի հանդեպ անդրադառնում, բայց ամեն դեպքում գործը թուլացնում ա։ Սրանք արդեն շաբլոն դառած բաներ են, Ալիսն էլ մի անգամ ա կերվել ինձ մոտ, Ալիսը, էն որ բանկաների աշխարհում, հիշարժան պատմվածքի մեջ, ու վյսո։ Կարելի էր ուրիշ կերպարներ օգտագործել։
Բացասական պահերից ա նաև առաջին տողը, նախ որովհետև շարունակությունը էդքան էլ անիմաստ չի, հետո էլ երբ ինձ ասում են, իմաստ մի փնտրի, սպասում եմ, որ ինձ Լինչելու են մի կողմ նետեն, ու երբ արդյունքում փսիխոդելի ու բանականության մեջտեղում ընկած մի բան եմ կարդում, դա չի համապատասխանում սպասումներիս։ Մեջտեղություն չեմ սիրում, բայց էս մեկը ուժեղն ա։
Էս էլ հատկապես սպանիչ պահերից․
Քայլում էի Բաղրամյանով, մեկ էլ մի շիկակարմիր մորուսով խարտյաշ բողկիկ եկել, 50 դոլլարով առաջարկում էր կես ժամ քաոսային շարժում կատարել միասին:Ես ռազմահայրենասիրական եմ:Օրինակ ամեն ակտից առաջ ու հետո «Հայր մեր» եմ արտասանում շատ դեպքերում բարձր, համարյա գոռալով:Դե ես պիտի լինեի ԱԺ հաջորդ նախագահը, բայց մի քիչ շատ խելացի դուրս եկա էդ պաշտոնի համար:Էդ տարիներին, Կամասուտրայի դիրքերը փորձելու ընթացքում, ինձ հաջողվեց երկրաչափական տոպոլոգիայի5 մի քանի խնդիր լուծել, որից հետո ինձ անընդհատ բոլորը կանչում էին իմ մեթոդների հետ ծանոթանալու:
Էջանիշներ