Նախ, մերսի Այվիին պատմվածքը տեղադրելու համար:
Սկսեմ նրանից, որ անընդհատ ուզում էինք սա հրապարակել, բայց անընդհատ ինչ-որ կոմպլեքսներ չէին թողնում: Դրա համար Դիմակը լավ հնարավորություն էր անոնիմ լինելու ու քֆրտոցներ լսելու: Իհարկե, էնքան քֆրտոց չլսեցինք, որքան սպասում էինք, դրա համար սկզբում մենք էինք փորձում լուրջ-լուրջ սադրել:
Իրականում ես էս պատմվածքը շատ եմ սիրում, բայց գրելու պրոցեսն ավելի հավես էր: Մենք որոշել էինք միասին պատմվածք գրել, էդպես գուգլ դոկս բացեցինք, ես սկսեցի գրել, հետո Վարդանն էկավ ու սկսեց իմ նախադասությունները հարամել: Հետո էլ ես իրենը սկսեցի հարամել: Երբ մեզնից մեկն ուզում էր իմաստով բան գրել, մյուսս խախտում էր իր մտքերի ընթացքն ու ինչ-որ պատահական խնդալու բան գրում: Էստեղ ասում էիք, որ մեծ մասը տղեն ա գրել, ավելի քիչ՝ աղջիկը, բայց նենց ա որ մեր գրածները բավականին հավասար են, ու հիմա մեզ էլ ա դժվար հիշել, թե որս որ մասն ենք գրել: Դրա համար էլ՝ պատճառահետևանքային կապն էլ ա հազիվ պահած ու սյուժե չկա:
Իսկ ինչ վերաբերում ա Կոելյոյին ու կլիշեներին. ախր էդ հերոսը, որն ասում ա՝ ես ռազմահայրենասիրական եմ, իմ պես աղջկան էս էն վայել չի, էդ հերոսը նաև Կոելյոյի մասին կարա ասի էն, ինչ ասում են մարդկանց մեծամասնությունը: Ու ինձ շատ զարմանալի էր, որ էդքան մարդ հենց Կոելյոյի պահի վրա ֆիքսվեցին: Իսկ թե վաբշե Մարկես, Կառլսոն, Ալիս ինչի՞ էինք խառնել, սատանան գիտի: Ուղղակի հավես էր, ինչ մտքներիս եկել ա, ճպցրել ենք պատմվածքում:
Առաջին զգուշացման հետ էլ կապված չեմ կարա ասեմ, թե ինչի էինք դրել: Էդ պահին հավես էր թվացել, դրել էինք: Համ էլ ինձ թվում ա դրա շնորհիվ մարդ ավելի թեթև ա նայում սրան: Իսկ որ զգուշացումը չլիներ, կարող ա իմաստ տեսնեիք, խայտառակ լինեինք:
Ինչևէ, շնորհակալություն բոլորիդ կարծիքների համար: Դրանք ավելի լավն էին, քան մենք կպատկերացնեինք:
Ուպս!
"Non est ad astra mollis e terris via."
Յոհաննես (16.11.2016)
Շնորհակալություն բոլորին կարծիքների համար:
Ռուբիի հետ շատ էինք աշխատել օնլայն տարբեր լուրջ գործերի վրա Ինչ-որ դրամաշնորհների հայտեր, բան: Անցած տարվա պատանեկան գրական նախագծից հետո բռնեցինք մի հատ ընդհանուր google doc բացեցինք, ու սկսեցինք գրել: Ես իրա գրածն էի «փչացնում», ինքը իմ: Եթե գրելուց անմիջապես հետո հրապարակեինք, ավելի հասկանալի կլինեին որոշ արտահայտություններ, բայց ավելին չեմ ուզում ասել
Քանի որ մաքսիմալ խառնել ենք ամեն ինչ, տեղից էլ անհասկանալի պատմությունը ավելի ա խառնվել: Բայց հիշում եմ, որ սկզբում սա իրական մարդու մասին էր:
Մի անգամ էլ, շատ շնորհակալություն, հավես էր կարծիքներ լսելը:
Հ.Գ. Պաչիկի մասին կարդացի սկզբում: Ճի՞շտ եմ կարդացել:
Հ.Գ.Գ. Յոհան ջան
Վերջին խմբագրող՝ Mr. Annoying: 17.11.2016, 01:54:
Էս գործը հրաշալի ապացույց ա էն բանի, որ գրական ստեղծագործությունները երբեք ու ոչ մի դեպքում չպետք ա մեկից ավելի հեղինակ ունենան։
Alphaone (01.12.2016)
Եթե ես հեղինակներին չճանաչեի ու գիրքն ինչ-որ կերպ ձեռքս ընկներ, մեկ ա՝ կսիրեի։
Ինչ-որ տեսանկյունից ճիշտ ես. համատեղ պատմվածքը քո ուզած արդյունքը չի տալիս, քո հերոսներն ու սյուժեն աղավաղվում ա։ Բայց որպես գրական վարժանք, ահավոր հավես բան ա։ Համ ուղեղդ աշխատում ա, քանի որ փորձում ես ինչ-որ ձև քո էշն առաջ տանել, բայց համ էլ ավելի ճկուն ես դառնում, փորձում ստեղծված իրավիճակի տակից դուրս գալ։
Mr. Annoying (17.11.2016)
Alphaone (01.12.2016)
Sambitbaba (17.11.2016)
Ռուբին մտքովս անցել ա հաստատ, գուցե Annoying-ն էլ, ուղղակի աննկատելի` աղջկս անունից էր գրած: Ամենասկզբում էլ Մարկուսին հիշեցի` մի հատ տենց կատու ունեինք չէ՞:
Ստեղծագործությունը հաստատ իմ համար չէր` երևի ամենաքիչը 60%-ը չհասկացա, բարդ էր: Բայց որ դուք հումորի ու պատմելու տաղանդի երկու ծովեր եք դա անհերքելի փաստ ա: Էս դեպքում ծովերը միացան իրար ու կազմեցին մի ամբողջ օվկիանոս: Ապրեք դուք
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Mr. Annoying (25.01.2017), Նիկեա (01.12.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ