Ուղղակի լավ մասնագետով դու հարց չես լուծի: Պետք ա լինեն ավելի լավը, քան միջին վիճակագրական եվրոպականը, իսկ տենց պետք ա ուղարկես դուրս կրթելու կամ պետք ա դրսում կրթվածներին հետ բերես: Էս բոլորին էլ հետ բերելու համար պետք ա առատորեն վարձատրել: Պակաս վարձատրությամբ ոչ ոք չի համաձայնի դասավանդել: Կարաս վերցնես ամերիկյան համալսարանը որպես օրինակ: Որպես համալսարան շատ ավելի լավն ա, քան մնացած բուհերը, դասախոսներն էլ են ավելի լավը: Ավելի շատ փող ունի, զանազան ֆոնդերից էլ ա փող ստանում, բայց մի հատ նայի, թե ուսանողների քանի տոկոսն ա ոչ ՀՀ քաղաքացի: Ըստ էության, դա մենակ ՀՀ քաղաքացիների կրթական պահանջներն ա բավարարում:
Ու հետո պետք ա տեխնիկապես հագեցնել լսարաններն ու գրադարանները: Էդ էլ ա մեծ փողերի հետ կապված: Ու էսքանով հանդերձ պետք ա գրավիչ դարձնել:
Հայաստանի էժան լինելն էլ ա միֆ: Մի հատ նայի, թե վարձով տներն ինչ գների են: Պլյուս ուսանողական աշխատանքներ կարգին չկան: Սնունդն էլ ա թանկ սուպերմարկետներում: Մենակ տրանսպորտն ա էժան, էն էլ զիբիլ ա: Հա, էռասմուսով էլի գալիս են, ուրիշ ծրագրերով էլ, բայց ինչքանով տեղյակ եմ, սովորաբար ահագին դժգոհ են: Կարելի ա տոկոսները տեսնել, թե էրասմուսով Հայաստան էկածների քանի տոկոսն ա ուզում հետո մնալ ու համեմատել, թե Եվրոպայում ոնց ա դա նպաստել տեղաշարժի:Էդ ասաու լավ գովազդել։
օրինակ էժան լինելը իրոք շատ մեծ առավելություն ա տալիս։
էռասմուսը նախորոք համագործակցում ա որոշ համալսարանների հետ, իրենք էլ կարող էն միմյան ուսանողներ ուղարկել իրար սենց ասած։ Բայց չգիտեմ ինչ սկզբունքով են համագործակցում։ Տեղյակ չեմ ովքեր բայց գիտեմ որ էռասմուսով հայաստան եկել են։
Դու չես բախվել հայկական բյուրոկրատիայի հետ ։) էդ նույն վիզայի խնդիրը Հայաստանի դեպքում էլ կա, ու մեկ-մեկ ահավոր անհեթեթ ա: Ասենք, լիքը արտասահմանցիների գիտեմ, որ երեք ամիսը մեկ գնում են Վրաստան, ինչ ա թե իրանց պասպորտի մեջ պեչատ լինի, որ դուրս են էկել Հայաստանից, որ ևս երեք ամիս կարողանան մնալ:Վերջերս բելգիայի համալսարաններից մեկում էի ասում ենառանց որևէ ծրագրի չես կարող անգլերեն լեզվով սովորելմ բայց էս համալսարանը լավ անուն ունի լիքը միջազգային ուսանողներով քաղաքը ուսանողական ակտիվ, բայց բլին բոլորը էրասմուս են, կամ ուրիշ ծրագրերո՞վ։ Ի դեպ էստեղ Բելգայում միջին տարեկան վճարը մի 600 եվրո է։ Այսինքն էս համալսարանը կամ երկրը նպատակ չունի ունենալ ուղղակի ինտերանցիոնալ ուսանողներ։ Իսկ մենք՝ ունենք: Հետո, հոլանդիայում գիտեմ նման ինտերնացիոնալների համար վարձը գրեթե կրկնակի ա, բայց մի մասը թոշակի ձևով հետ ա վերադարձվում։ Գերմանիայում օկ ճիշտ ես, bայց օրինակ մարդիկ կան միգուցե որ ասենք վիզայի խնդիր ունեն իսկ հայաստան գալը հեշտ կլնի, եսիմ
։ Այսինքն պետք ա նստել ամեն ինչ հաշվի առնել ու մեր համար հատուկ ու ծրագիր կազմել, ես էլ չեմ կարծում էդքան անիրատեսական լինի։
Էջանիշներ