Շատ հետաքրքիր թեմա ես բացել։ Դիլիջանի դպրոցն էդ միջազգայնացման լավ օրինակներից ա, բայց մրցունակ կրթական ծրագրեր ստեղծելը շատ բարդ գործ ա։ Նայի, էդպիսի ծրագրի համար պետք ա լավ մասնագետների բերել։ Լավ մասնագետները թանկ են։ Հայաստան բերելու համար դեռ մի բան էլ ավելի պետք ա վճարել, որտև լավ մասնագետներն ուրիշ տեղերում էլ կարող են գործ գտնել։ Հետո պետք ա փող ծախսել մարկետինգի վրա, որտև Հայաստանի տեղը ոչ ոք չգիտի։ Դրան էլ գումարած պետք ա եքա ուսման վարձ դնել վրան, որ էդ ծախսերը գոնե մասամբ փակվեն, մնացածն էլ բարեգործությամբ-բանով փակեն։
Հիմա հարց. եթե նույն ծրագիրն առաջարկում են եվրոպական կամ ամերիկյան բուհեր նմանատիպ գներով, ինչու՞ պիտի ուսանողն ուզենա երրորդ աշխարհի երկիր գալ։
Էսքանով հանդերձ, ամեն դեպքում կարծում եմ, որ Հայաստանին պետք ա մի քիչ բազմամշակութային դառնալ, որտև հայ գենը պահպանելով մենակ հայ գենի վերացմանը կգնանք։ Դրա համար առաջին ամենակարևոր ու պրիմիտիվ քայլն ընդամենը փախստականների համար դռները բացելն ա, ոչ թե սահմանափակելը էթնիկ հայ փախստականներով։
Էջանիշներ