Ես ուզում եմ, որ հայաստանը ավելի միջազգային դառնա։ Եթե սխալ հասկացաք առանց լոլիկների մի րոպե բացատրեմ:
Այն ինչ ի նկատի ունեմ՝ հայաստանում լիքը տարբեր ազգերի ներկայացուցիչներ տեսնել, ովքեր ուզում են աշխատել , սովորել, ստեղծագործել, զվարճանալ կամ ուղղակի ցանկական որոշ ժամանակ կամ ինչու չէ երբեմն մշտական ապրել հայաստանում։ Պատկերացնում եք ընդհանուր մթնոլորտն ու մտածելակերպը ինչքան կփոխվի, մարդիկ կսովորեն հարաբերվել կիմանան այլ մշակույթների մասին, քնած նստած: Մարդիկ կշատանան հայաստանում(դատարկ չի մնա տները վարձով կվերցնեն։Ճ), կսովորեն հայերեն
, կիմանան մշակույթը ու իրենց ընկերներին կներկայացնեն, դե նրանք էլ որպես տուրիստ կգան։Ճ: Հայաստանում բոլորը բոլորին գիտեն բառիս բուն իմաստով նույնիսկ երևանում, իսկ ես ուզում եմ ուրիշ դեմքեր տեսնել, տարբեր ու հետաքրքիր մարդիկ, տարատեսակ փորձերով ու գաղափարներով/բացի ծայրահեղական կրոնականները/։
Ես նշեմ իմ գաղափարը․ որը նենց մտահղացում չի բայց, կարծում եմ ամենահեշտը կրթական ոլորտից սկսելն է։ Այսինքն ստեղծել ամբողջական ծրագիր, բաժիններ, որտեղ դասավանդումը անգլերեն կլինի ու գովազդել էս ամենը ամենալավ ձևով։ Դե ունենալ, գտնել մասնագետեր ովքեր կարող են դասավանդել անգլերենով, և գրադարաններում ու գրախանութներում հասանելի դարձնել կոնկրետ պահանջվող գրականությունը։ Կարելի է նաև հմագործակցել կրթական ծրագրերի հետ դե իհարկե, որը հիմա քիչ թե շատ արվում է, բայց տեղյակ չեմ ինչպես են ընթանում։ Ու ասենք ստեղծել համալսարական քաղաք(ներ) ոչ թե երևանում, դե լավ թեկուզ սկզբում երևանում։ Նայեք թե միանգամից քանի խնդիր կլուծվի
![]()
:
Ես իհարկե քաղաքականությունից էնքան էլ չեմ հասկանում, բայց շատ հետաքրքիր է, ի՞նչ տնտեսական խնդիրներ սա կարող է առաջ բերել։ Ինչո՞ւ էս գաղափարը անպետք ու անիմաստ կամ ինչո՞ւ պետք է էս ամենից զգուշանալ, թե՞ չպետք է զգուշանալ պատք է ընդառաջել։
Մի խոսքով ի՞նչ կարծիք ունեք էս ամենի մասին։ Էլ ի՞նչպես կարելի է խթանել էս գործընթացը։
Էջանիշներ