User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Ինչպե՞ս Հայաստանն ավելի միջազգային դարձնել։

  1. #1
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    27
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչպե՞ս Հայաստանն ավելի միջազգային դարձնել։

    Ես ուզում եմ, որ հայաստանը ավելի միջազգային դառնա։ Եթե սխալ հասկացաք առանց լոլիկների մի րոպե բացատրեմ:
    Այն ինչ ի նկատի ունեմ՝ հայաստանում լիքը տարբեր ազգերի ներկայացուցիչներ տեսնել, ովքեր ուզում են աշխատել , սովորել, ստեղծագործել, զվարճանալ կամ ուղղակի ցանկական որոշ ժամանակ կամ ինչու չէ երբեմն մշտական ապրել հայաստանում։ Պատկերացնում եք ընդհանուր մթնոլորտն ու մտածելակերպը ինչքան կփոխվի, մարդիկ կսովորեն հարաբերվել կիմանան այլ մշակույթների մասին, քնած նստած : Մարդիկ կշատանան հայաստանում(դատարկ չի մնա տները վարձով կվերցնեն։Ճ), կսովորեն հայերեն , կիմանան մշակույթը ու իրենց ընկերներին կներկայացնեն, դե նրանք էլ որպես տուրիստ կգան։Ճ: Հայաստանում բոլորը բոլորին գիտեն բառիս բուն իմաստով նույնիսկ երևանում, իսկ ես ուզում եմ ուրիշ դեմքեր տեսնել, տարբեր ու հետաքրքիր մարդիկ, տարատեսակ փորձերով ու գաղափարներով/բացի ծայրահեղական կրոնականները/։

    Ես նշեմ իմ գաղափարը․ որը նենց մտահղացում չի բայց, կարծում եմ ամենահեշտը կրթական ոլորտից սկսելն է։ Այսինքն ստեղծել ամբողջական ծրագիր, բաժիններ, որտեղ դասավանդումը անգլերեն կլինի ու գովազդել էս ամենը ամենալավ ձևով։ Դե ունենալ, գտնել մասնագետեր ովքեր կարող են դասավանդել անգլերենով, և գրադարաններում ու գրախանութներում հասանելի դարձնել կոնկրետ պահանջվող գրականությունը։ Կարելի է նաև հմագործակցել կրթական ծրագրերի հետ դե իհարկե, որը հիմա քիչ թե շատ արվում է, բայց տեղյակ չեմ ինչպես են ընթանում։ Ու ասենք ստեղծել համալսարական քաղաք(ներ) ոչ թե երևանում, դե լավ թեկուզ սկզբում երևանում։ Նայեք թե միանգամից քանի խնդիր կլուծվի :

    Ես իհարկե քաղաքականությունից էնքան էլ չեմ հասկանում, բայց շատ հետաքրքիր է, ի՞նչ տնտեսական խնդիրներ սա կարող է առաջ բերել։ Ինչո՞ւ էս գաղափարը անպետք ու անիմաստ կամ ինչո՞ւ պետք է էս ամենից զգուշանալ, թե՞ չպետք է զգուշանալ պատք է ընդառաջել։
    Մի խոսքով ի՞նչ կարծիք ունեք էս ամենի մասին։ Էլ ի՞նչպես կարելի է խթանել էս գործընթացը։
    Վերջին խմբագրող՝ Arpine: 08.11.2016, 00:32:
    "Non est ad astra mollis e terris via."

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anslov (08.11.2016), Gayl (08.11.2016), John (08.11.2016), Quyr Qery (08.11.2016), Ուլուանա (08.11.2016)

  3. #2
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    31
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arpine-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդիկ կշատանան հայաստանում(դատարկ չի մնա տները վարձով կվերցնեն։Ճ)
    Պոլնի կդզվեմ, էլ հետս խոսալ չի լինի, ոչ մեկին բարև չեմ տա
    Որ ուզենան հաստատ կկարողանան անեն համ էլ մի քիչ էլ մենք կզարգանանք։ճճճ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (09.11.2016)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հետաքրքիր թեմա ես բացել։ Դիլիջանի դպրոցն էդ միջազգայնացման լավ օրինակներից ա, բայց մրցունակ կրթական ծրագրեր ստեղծելը շատ բարդ գործ ա։ Նայի, էդպիսի ծրագրի համար պետք ա լավ մասնագետների բերել։ Լավ մասնագետները թանկ են։ Հայաստան բերելու համար դեռ մի բան էլ ավելի պետք ա վճարել, որտև լավ մասնագետներն ուրիշ տեղերում էլ կարող են գործ գտնել։ Հետո պետք ա փող ծախսել մարկետինգի վրա, որտև Հայաստանի տեղը ոչ ոք չգիտի։ Դրան էլ գումարած պետք ա եքա ուսման վարձ դնել վրան, որ էդ ծախսերը գոնե մասամբ փակվեն, մնացածն էլ բարեգործությամբ-բանով փակեն։

    Հիմա հարց. եթե նույն ծրագիրն առաջարկում են եվրոպական կամ ամերիկյան բուհեր նմանատիպ գներով, ինչու՞ պիտի ուսանողն ուզենա երրորդ աշխարհի երկիր գալ։

    Էսքանով հանդերձ, ամեն դեպքում կարծում եմ, որ Հայաստանին պետք ա մի քիչ բազմամշակութային դառնալ, որտև հայ գենը պահպանելով մենակ հայ գենի վերացմանը կգնանք։ Դրա համար առաջին ամենակարևոր ու պրիմիտիվ քայլն ընդամենը փախստականների համար դռները բացելն ա, ոչ թե սահմանափակելը էթնիկ հայ փախստականներով։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (08.11.2016)

  7. #4
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    474
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arpine-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատկերացնում եք ընդհանուր մթնոլորտն ու մտածելակերպը ինչքան կփոխվի, մարդիկ կսովորեն հարաբերվել կիմանան այլ մշակույթների մասին, քնած նստած :
    Իհարկե կփոխվի, Բայց հարցը այն է, թե քեզանից բացի ուրիշ ով է ուզում իր "մտածելակերպը" փոխել
    Ես ճիշտն ասած այնքան էլ շատ երկրներում չեմ ապրել որպես տեղացի, բայց իմ իմացածով ու օտարազգիների հետ շփումով էն կարծիքին եմ, որ աշխարհի ամենառասիս ազգերից մեկը մենք ենք :
    Ռասիստ, ինկատի ունեմ ուրիշ ազգերին մեր երկրում չընդունող ու տեղ չտվող, իրանց ամեն ձև պոզ ու պոչ կպցնող, ու իրանց ադաթները ու նիստ ու կացը ձեռ առնող ու իրանցից անգամ զզվող:
    Դրա համար էլ Հայաստանում մնացել ենք 99 տոկոս

  8. #5
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    965
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը

    Ռասիզմի առումով մի քիչ հակասական ա ամեն ինչ։ Մերոնք էն մարդիկ են, ովքեր արտասահմանցի ավտոստոպ անողների համար ոչ միայն կանգնում են, այլ նաև տանում են տուն, կերակրում, խմացնում, ճանապարհում։ Բայց, մի հատ մեծ բայց կա։ Մարդիկ մի տեսակ վերևից են նայում օրինակ հնդիկ ուսանողներին։ Ես առանձնապես չեմ շփվել որևէ մեկի հետ, բայց էն տպավորությունն ա, որ իրենք առանձնապես ինտեգրված չեն հասարակությանը։ Ասենք՝ էդքան հնդիկ կա, ու տրամաբանորեն կարող էին լիքը համով հնդկական ուտելու տեղեր լինեին։ Միայն էն հնդկական շուկան կա, որն էլի ինչ-որ գունավորություն ա մեր մոնոէթնիկ երկրում։ Միգուցե՝ երկրից կախված ռասիզմ ա, եվրոպացի, ամերիկացիներին լավն ու զարգացած են համարում, արևելյան ժողովուրդներին՝ չէ։ Վերջերս էլ աֆրիկացի խմբեցիս Երևանում էր, սաղ քաղաքը լուսանկարվել էր հետը։ Բայց ոչ մի բացասական բան ոչ արել էին, ոչ ասել։ Ինչ անես, որ մարդիկ հնարավոր է կյանքներում առաջին անգամ էին սև տղա տեսնում, ոգևորվել էին։

    Ես կարծում եմ, որ միջազգայնության բարձրացման հետ մեկտեղ ռասիզմը կնվազի, որտև մարդիկ լիքը ուրիշ մշակույթներ կտեսնեն, կշփվեն։

    Բյուրի ասած խնդիրները, իրոք, կան։ Հայաստանը չի ձգի էդքան ներդրում անելով ոչ թանկ կրթություն տալ, հեն ա՝ ասենք համարյա ձրի կրթությամբ Գերմանիան էլ կա, մարդիկ էնտեղ կգնան։ Բայց դրան զուգահեռ, Հայաստանում ապրելը շատ ավելի էժան ա, ինչը մեծ պլյուս ա։ Հա, մեկ էլ ես Էռազմուսի սկզբունքն էդքան էլ լավ չգիտեմ, բայց օրինակ բավականին իրատեսական եմ համարում, որ կարելի ա անգլերեն ծրագիր մշակել այլ համալսարանների հետ, որ սկզբում թեկուզ մի կիսամյակով փոխանակման ծրագրերով գան մարդիկ։ Ախր Հայաստանում համալսարաններն ամենևին էլ Ճ կլասի չեն, ոնց որ շատերին թվում ա։ Հա, եսիմինչ չեն, բայց նորմալ տեղերում հրապարակվող լավ գիտնականներ միանշանակ կան։ Օրինակ, տեսաբան ֆիզիկոսների, մաթեմատիկոսների համար հավանական եմ համարում, որ ԵՊՀ-ում կարան խելքին մոտ ծրագրեր կազմեն։ Ուղղակի հեչ վստահ չեմ, որ դեկաններ, ռեկտորեղեն ոգևորված կլինեն տենց մտքերով։

    Չեմ կարծում, որ գաղափարը շատ անիրատեսական ա, ուղղակի ինչ-որ մոտիվացված մարդիկ պիտի լինեն, որ կպած աշխատեն, ներդրումներ անեն, այլ ոչ թե փողեր ուտեն։

  9. #6
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    474
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանում "ռասիսզմը" անգամ գյուղի մակարդակով ա... անգամ թաղի մակարդակով... անգամ ընտանիքի մակարդակով ու ընդուպ մինչև ընտանիքի անդամ :
    Բոլորը բոլորին չեն ընդունում:
    Էլ ուր մնաց օտար ազգերին:

    Հա, երբ որ պետք ա ՄԵԶ ՑՈՒՅՑ տանք, ցույց տանք թե ինչքան լավ ճաշեր ենք եփում, ինչ լավ երեխաներ ունենք, ինչ լավ տուն ունենք, մեքենա ունենք, պաշտոն ունենք և այլն,,, դառնում ենք շեյր անող:
    Բայց երբ որ գրուպավուխա ենք դառնում, ապա բոլոր մյուս գրուպաներին գրուպավոյ ուղարկում ենք գրողի ծոցը: Եթե պատճառ չլինի էլ, ապա մի բան "կգցենք գրպանը" ու նոր կուղարկենք ջհանդամ
    Էդպես չի՞

  10. #7
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    474
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դրան զուգահեռ, Հայաստանում ապրելը շատ ավելի էժան ա, ինչը մեծ պլյուս ա։
    Ոչ մի բան էլ էժան չէ:
    Ուտելիք թանկ ու անորակ:
    Հագնելիքը թանկ ու անորակ:
    Տրանսպորտը կյանքի համար ռեալ մեծ վտանգ ներկայացնող:
    Տան ռենտը ամերիկյան նմանատիպ տների համեմատ թանկ ու իրավաբանական տեսանկյունից գլխիտ փորձանք բերող:
    Ռեստորանները մի քիչ էժան են, բայց մատուցում են հին, սեղաններից հավաքած, ցածրորակ ուտելիք
    Ընդանուր սպասարկման որակը ընկել է պլենդուզից ներքևը:
    Էլ չեմ ասում, ժողովրդի դեՄքին մուննաթից բացի ուրիշ բան չես տեսնի. .,, ի՞նչ ժպիտ, ի՞նչ բարի ցանկություն

    Էս համեմատում եմ ամերիկյան միջինացվածի հետ:

  11. #8

    Հը՞՞՞։

    Արդարության համար ասեմ, որ տրանսպորտի ու մուննաթի առումով ճշմարտություն կա ասածումդ։ Բայց, սենց ընդհանրացումն ահավոր, ահավոր սխալ բան ա։ Ասենք՝ ո՞նց կարելի ա էդքան մարդու ընդհանրացնել, ու իրենց/մեր մասին ինչ ասես չասել։ Չգիտեմ, ով ոնց, բայց իմ ու իմ ճանաչած լիքը մարդկանց նպատակն իրենց ունեցվածքը ցույց տալն ու ուրիշի ոտքը փորելը չի։ Բարի ցանկությամբ ու օգնող մարդիկ ամեն տեղ էլ կան, վատերն էլ կան։

    Հ.Գ. Ես կես տարի Ամերիկայում ապրելուց հետո, եկել եմ տուն, հազիվ միրգ-բանջարեղեն եմ կերել, որոնցից համ էր գալիս, ոչ թե ոնց որ խոտ ուտեի։

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (08.11.2016), Նաիրուհի (08.11.2016), Ուլուանա (08.11.2016)

  13. #9
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    6,428
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Ես կես տարի Ամերիկայում ապրելուց հետո, եկել եմ տուն, հազիվ միրգ-բանջարեղեն եմ կերել, որոնցից համ էր գալիս, ոչ թե ոնց որ խոտ ուտեի։
    Ո՞նց կարելի է սաղ Ամերիկայի միրգ բանջարեղենը ընդհանրացնել

    Համի համար միրգ բանջարեղենը պետք է առնել իրենց սեզոնին ու տեղի ֆերմերներից: Ձմռան կեսին սուպերմարկետից առած պամիդոր-վարոունգից հազիվ թե կարելի է չտեսնված համեր սպասել:
    Կալիֆորնիայի խնձոր կամ խուրմա կերե՞լ ես :Ճ

    Թեմայի շուրջ. Հայերս ընդհանուր առմամբ էդքան մարդասեր չենք, որքան որ մեզ է թվում, ու մեջներս վախ կա օտարի նկատմամբ (ոչ անհիմն):
    Մեր պատմության մեջ մեզ հանդիպած օտարները մեծամասամբ քոչվոր ավազակներ են եղել, որոնց նպատակը մեզ սպանելն ու մեր ունեցվածքին տիրանալն է եղել:
    Դրա համար էլ ջոկողություն ենք դնում քոչվորանման ազգերի ու սպիտակների (վերջիններս էլ մի բարի պտուղ չեն, բայց մեզ ավելի քիչ վնաս են տվել, սրանց էլ չեն սիրում Ամերիկայի հնդկացիները հայտնի պատճառներով):
    Եթե ուժեղ լինեինք ու ավելի շատ կոտորած լինեինք, քան թե կոտորված, ապա հիմա ամերիկացիների պես կժպտայինք բոլորին ու դռները կբացեինք «հարիֆների» առաջ:
    Բայց սրանով մեր պրոբլեմները չեն սահմանափակվում:
    Մենք իրար էլ էդքան չենք սիրում ու վախենում ենք իրարից: Ինչու՞:
    Որովհետև հիմա ինքներս էլ զտարյուն առաջվա հայերը չենք, մեր արյան մեջ ինչ խառնուրդներ ասես կան, որոնք ազդում են մեր պահվածքի վրա,
    հետևաբար ոչ մեկ չգիտի, դիմացինը իրեն սելջուկ-թաթարի պես ա պահելու՞, թե՞ ուրարտացու:
    Օրինակ տեսա՞ք մեր մեջի սելջուկները ինչ ծեծուջարդ արեցին խաղաղ ամբոխներին վերջերս...
    Հետևություն: Միջազգային (գուցե բազմա՞զգ) մենք արդեն ենք, մեր արյունը միջազգային արյուն է, ոչ ամենալավերից:
    Եթե ցանկություն ունենք մեջներս տեսնելու ռոմանո-գերմանացիներին, որ մեզ լավ զգանք, ուրեմն առնվազն պիտի համոզվենք,
    որ մեր արտաքին գործերի նախարարության աշխատակիցները ավելի շատ ուրարտական արյուն ունեն, քան թե մոնղոլ-թաթարական:
    Տխուր թեմա է մեր մեջ ասած:
    The universe is made of protons, neutrons, electrons and morons

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Յոհաննես (10.11.2016), Ներսես_AM (10.11.2016), Տրիբուն (09.11.2016)

  15. #10
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    27
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հետաքրքիր թեմա ես բացել։ Դիլիջանի դպրոցն էդ միջազգայնացման լավ օրինակներից ա, բայց մրցունակ կրթական ծրագրեր ստեղծելը շատ բարդ գործ ա։ Նայի, էդպիսի ծրագրի համար պետք ա լավ մասնագետների բերել։ Լավ մասնագետները թանկ են։ Հայաստան բերելու համար դեռ մի բան էլ ավելի պետք ա վճարել, որտև լավ մասնագետներն ուրիշ տեղերում էլ կարող են գործ գտնել։ Հետո պետք ա փող ծախսել մարկետինգի վրա, որտև Հայաստանի տեղը ոչ ոք չգիտի։ Դրան էլ գումարած պետք ա եքա ուսման վարձ դնել վրան, որ էդ ծախսերը գոնե մասամբ փակվեն, մնացածն էլ բարեգործությամբ-բանով փակեն։

    Հիմա հարց. եթե նույն ծրագիրն առաջարկում են եվրոպական կամ ամերիկյան բուհեր նմանատիպ գներով, ինչու՞ պիտի ուսանողն ուզենա երրորդ աշխարհի երկիր գալ։
    Վայ Բյուր հեչ համամիտ չեմ։ Ախր ինչո՞ւ պիտի դրսից մասնագետներ բերենք։ Հենց չպետք ա բերել այլ պետք ա ստեղծել մասնագետներ, ու ավել վճարել հաստատ, բայց միևնույն ա դա եվրոպական աշխատավարձերի ծախսի հետ չի համեմատվի։ Ես վստահ եմ որ հայաստանում լավ մասնագետներ արդեն կան որ անգլերենին տիրապետում են, եթե նման գործի հնարավորութուն լինի հաստատ մարդիկ կմոտիվացվեն կշտկեն կամ կսովորեն լեզուն։ Սովորաբար էս լավ մասնագետները նաև էնտուզիաստ կլինեն հավանաբար ու կմոտիվացվեն որտև աշխատանքը հետաքրքիր ա լինելու էլ դու սուս։ Հնարավոր ա ասենք նույնիս հայեր գան հայաստանում դասավանդելու ու համաձայնեն մի քանի անգամ պակաս վարձատրվել։ Ամեն դեպքում ինձ թվում ա մրցունակ գրադարաններ ստեղշելը ու գրականություն ձեռք բերելը ավելի շատ ա կապված գումարների հետ։

    Դրա համար առաջին ամենակարևոր ու պրիմիտիվ քայլն ընդամենը փախստականների համար դռները բացելն ա, ոչ թե սահմանափակելը էթնիկ հայ փախստականներով։
    Հաստատ

    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուրի ասած խնդիրները, իրոք, կան։ Հայաստանը չի ձգի էդքան ներդրում անելով ոչ թանկ կրթություն տալ, հեն ա՝ ասենք համարյա ձրի կրթությամբ Գերմանիան էլ կա, մարդիկ էնտեղ կգնան։ Բայց դրան զուգահեռ, Հայաստանում ապրելը շատ ավելի էժան ա, ինչը մեծ պլյուս ա։ Հա, մեկ էլ ես Էռազմուսի սկզբունքն էդքան էլ լավ չգիտեմ, բայց օրինակ բավականին իրատեսական եմ համարում, որ կարելի ա անգլերեն ծրագիր մշակել այլ համալսարանների հետ, որ սկզբում թեկուզ մի կիսամյակով փոխանակման ծրագրերով գան մարդիկ։ Ախր Հայաստանում համալսարաններն ամենևին էլ Ճ կլասի չեն, ոնց որ շատերին թվում ա։ Հա, եսիմինչ չեն, բայց նորմալ տեղերում հրապարակվող լավ գիտնականներ միանշանակ կան։ Օրինակ, տեսաբան ֆիզիկոսների, մաթեմատիկոսների համար հավանական եմ համարում, որ ԵՊՀ-ում կարան խելքին մոտ ծրագրեր կազմեն։ Ուղղակի հեչ վստահ չեմ, որ դեկաններ, ռեկտորեղեն ոգևորված կլինեն տենց մտքերով։

    Չեմ կարծում, որ գաղափարը շատ անիրատեսական ա, ուղղակի ինչ-որ մոտիվացված մարդիկ պիտի լինեն, որ կպած աշխատեն, ներդրումներ անեն, այլ ոչ թե փողեր ուտեն։
    Էդ ասա ու լավ գովազդել։
    օրինակ էժան լինելը իրոք շատ մեծ առավելություն ա տալիս։
    էռասմուսը նախորոք համագործակցում ա որոշ համալսարանների հետ, իրենք էլ կարող էն միմյան ուսանողներ ուղարկել իրար սենց ասած։ Բայց չգիտեմ ինչ սկզբունքով են համագործակցում։ Տեղյակ չեմ ովքեր բայց գիտեմ որ էռասմուսով հայաստան եկել են։

    Վերջերս բելգիայի համալսարաններից մեկում էի ասում ենառանց որևէ ծրագրի չես կարող անգլերեն լեզվով սովորելմ բայց էս համալսարանը լավ անուն ունի լիքը միջազգային ուսանողներով քաղաքը ուսանողական ակտիվ, բայց բլին բոլորը էրասմուս են, կամ ուրիշ ծրագրերո՞վ։ Ի դեպ էստեղ Բելգայում միջին տարեկան վճարը մի 600 եվրո է։ Այսինքն էս համալսարանը կամ երկրը նպատակ չունի ունենալ ուղղակի ինտերանցիոնալ ուսանողներ։ Իսկ մենք՝ ունենք : Հետո, հոլանդիայում գիտեմ նման ինտերնացիոնալների համար վարձը գրեթե կրկնակի ա, բայց մի մասը թոշակի ձևով հետ ա վերադարձվում։ Գերմանիայում օկ ճիշտ ես, bայց օրինակ մարդիկ կան միգուցե որ ասենք վիզայի խնդիր ունեն իսկ հայաստան գալը հեշտ կլնի, եսիմ։ Այսինքն պետք ա նստել ամեն ինչ հաշվի առնել ու մեր համար հատուկ ու ծրագիր կազմել, ես էլ չեմ կարծում էդքան անիրատեսական լինի։
    Վերջին խմբագրող՝ Arpine: 09.11.2016, 01:38:
    "Non est ad astra mollis e terris via."

  16. #11
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    27
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե կփոխվի, Բայց հարցը այն է, թե քեզանից բացի ուրիշ ով է ուզում իր "մտածելակերպը" փոխել
    Ուզելով չի

    Ես ճիշտն ասած այնքան էլ շատ երկրներում չեմ ապրել որպես տեղացի, բայց իմ իմացածով ու օտարազգիների հետ շփումով էն կարծիքին եմ, որ աշխարհի ամենառասիս ազգերից մեկը մենք ենք :
    Ռասիստ, ինկատի ունեմ ուրիշ ազգերին մեր երկրում չընդունող ու տեղ չտվող, իրանց ամեն ձև պոզ ու պոչ կպցնող, ու իրանց ադաթները ու նիստ ու կացը ձեռ առնող ու իրանցից անգամ զզվող:
    Երևում ա որ չես եղել, դու պիտի նախ ուրիշներին տեսնես, ոչ մեկ էլ հրաշք չի anslov ջան։

    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում "ռասիսզմը" անգամ գյուղի մակարդակով ա... անգամ թաղի մակարդակով... անգամ ընտանիքի մակարդակով ու ընդուպ մինչև ընտանիքի անդամ :
    Բոլորը բոլորին չեն ընդունում:
    Էլ ուր մնաց օտար ազգերին:

    Հա, երբ որ պետք ա ՄԵԶ ՑՈՒՅՑ տանք, ցույց տանք թե ինչքան լավ ճաշեր ենք եփում, ինչ լավ երեխաներ ունենք, ինչ լավ տուն ունենք, մեքենա ունենք, պաշտոն ունենք և այլն,,, դառնում ենք շեյր անող:
    Բայց երբ որ գրուպավուխա ենք դառնում, ապա բոլոր մյուս գրուպաներին գրուպավոյ ուղարկում ենք գրողի ծոցը: Եթե պատճառ չլինի էլ, ապա մի բան "կգցենք գրպանը" ու նոր կուղարկենք ջհանդամ
    Էդպես չի՞
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի բան էլ էժան չէ:
    Ուտելիք թանկ ու անորակ:
    Հագնելիքը թանկ ու անորակ:
    Տրանսպորտը կյանքի համար ռեալ մեծ վտանգ ներկայացնող:
    Ասածներիդ մեջ ճիշտ բան կա։ Բայց ռասիզմը լրիվ ուրիշ բան ա։ Հայաստանում նախ ոչ միայն պիտի օտարազգիներ լինեն այլ նաև սկսեն իրեն կարծիքը թելադրել այ նոր կերևա թե ինչքան անհանդուրժող աղգ ենք։ Իսկ ընդհանուր առմամբ ես արդեն ապրած լինելով մի քանի երկրում ասեմ, որ ամեն տեղ էլ ծայրահեղական ռասիստներ էլ կան ամեն ինչ էլ կան, հայաստանում էլ, բայց հայաստանցիները ինձ ավելի ջերմ են թվում, օրինակի համար ասեմ որ բելգիայում օրինակ ամենաէնտուզիաստ դեմքը մեր կատուն ա լրիվ լուրջ

    մի երկու ամսի առաջ դասին պետք ա բոլորը ասեին իրենց երկրի մասին վատ մի քանի հանգամանք տուրիստների՝ զգուշանալու համար։ Էլ դու սուս ինչեր լսեցի։ Իսկ ինչ ասեցի կապված էն էր որ մեր քաղաքային տրանսպորտի հետ կարող են խնդիր ունենալ, որ գնացք չկա։ Մտքիս նույնիսկ մինչև հիմա բան չի գալիս։ Նենց որ եսիմ
    "Non est ad astra mollis e terris via."

  17. #12
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    27
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդիկ մի տեսակ վերևից են նայում օրինակ հնդիկ ուսանողներին։ Ես առանձնապես չեմ շփվել որևէ մեկի հետ, բայց էն տպավորությունն ա, որ իրենք առանձնապես ինտեգրված չեն հասարակությանը։ Ասենք՝ էդքան հնդիկ կա, ու տրամաբանորեն կարող էին լիքը համով հնդկական ուտելու տեղեր լինեին։ Միայն էն հնդկական շուկան կա, որն էլի ինչ-որ գունավորություն ա մեր մոնոէթնիկ երկրում։ Միգուցե՝ երկրից կախված ռասիզմ ա, եվրոպացի, ամերիկացիներին լավն ու զարգացած են համարում, արևելյան ժողովուրդներին՝ չէ։
    Հմմ իսկապե՞ս, ես որ երևանում չեմ եղել չգիտեմ ինչպիսին ա մթնոլորտը։ Ու միշտ հետաքրքիր ա եղել։ Ինչ ափսոս, ես էլ հնդկական մշակույթի հանդեպ հատուկ սեր ունեմ ։

    Ես կարծում եմ, որ միջազգայնության բարձրացման հետ մեկտեղ ռասիզմը կնվազի, որտև մարդիկ լիքը ուրիշ մշակույթներ կտեսնեն, կշփվեն։
    Իսկ ես կարծում՝ եմ ճիշտ հակառակը։

    Թեմայի շուրջ. Հայերս ընդհանուր առմամբ էդքան մարդասեր չենք, որքան որ մեզ է թվում, ու մեջներս վախ կա օտարի նկատմամբ (ոչ անհիմն):
    Մեր պատմության մեջ մեզ հանդիպած օտարները մեծամասամբ քոչվոր ավազակներ են եղել, որոնց նպատակը մեզ սպանելն ու մեր ունեցվածքին տիրանալն է եղել:
    Դրա համար էլ ջոկողություն ենք դնում քոչվորանման ազգերի ու սպիտակների (վերջիններս էլ մի բարի պտուղ չեն, բայց մեզ ավելի քիչ վնաս են տվել, սրանց էլ չեն սիրում Ամերիկայի հնդկացիները հայտնի պատճառներով):
    Եթե ուժեղ լինեինք ու ավելի շատ կոտորած լինեինք, քան թե կոտորված, ապա հիմա ամերիկացիների պես կժպտայինք բոլորին ու դռները կբացեինք «հարիֆների» առաջ:
    Բայց սրանով մեր պրոբլեմները չեն սահմանափակվում:
    Մենք իրար էլ էդքան չենք սիրում ու վախենում ենք իրարից: Ինչու՞:
    Որովհետև հիմա ինքներս էլ զտարյուն առաջվա հայերը չենք, մեր արյան մեջ ինչ խառնուրդներ ասես կան, որոնք ազդում են մեր պահվածքի վրա,
    հետևաբար ոչ մեկ չգիտի, դիմացինը իրեն սելջուկ-թաթարի պես ա պահելու՞, թե՞ ուրարտացու:
    Օրինակ տեսա՞ք մեր մեջի սելջուկները ինչ ծեծուջարդ արեցին խաղաղ ամբոխներին վերջերս...
    Հետևություն: Միջազգային (գուցե բազմա՞զգ) մենք արդեն ենք, մեր արյունը միջազգային արյուն է, ոչ ամենալավերից:
    Եթե ցանկություն ունենք մեջներս տեսնելու ռոմանո-գերմանացիներին, որ մեզ լավ զգանք, ուրեմն առնվազն պիտի համոզվենք,
    որ մեր արտաքին գործերի նախարարության աշխատակիցները ավելի շատ ուրարտական արյուն ունեն, քան թե մոնղոլ-թաթարական:
    Տխուր թեմա է մեր մեջ ասած:
    Միգուցե նման վախ կա, բայց ցարգացմանը զուգընթաց նման արխետիպերը կվերանան, քանի որ էս ամենը խիստ դինամիկ ա, մարդիկ ավելի շատ ներկային ու ապագային են նայում քան անցյալին։
    Իսկ ինչո՞վ եք վստահ որ առաջվա զտարյուն հայերը <իրար չեն կերել>
    Վերջին խմբագրող՝ Arpine: 09.11.2016, 02:22:
    "Non est ad astra mollis e terris via."

  18. #13
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,776
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում "ռասիսզմը" անգամ գյուղի մակարդակով ա... անգամ թաղի մակարդակով... անգամ ընտանիքի մակարդակով ու ընդուպ մինչև ընտանիքի անդամ :
    Բոլորը բոլորին չեն ընդունում:
    Էլ ուր մնաց օտար ազգերին:

    Հա, երբ որ պետք ա ՄԵԶ ՑՈՒՅՑ տանք, ցույց տանք թե ինչքան լավ ճաշեր ենք եփում, ինչ լավ երեխաներ ունենք, ինչ լավ տուն ունենք, մեքենա ունենք, պաշտոն ունենք և այլն,,, դառնում ենք շեյր անող:
    Բայց երբ որ գրուպավուխա ենք դառնում, ապա բոլոր մյուս գրուպաներին գրուպավոյ ուղարկում ենք գրողի ծոցը: Եթե պատճառ չլինի էլ, ապա մի բան "կգցենք գրպանը" ու նոր կուղարկենք ջհանդամ
    Էդպես չի՞
    էսօր տեսանք ռասիզմը որտեղ ա գյուղի մակարդակով, ընտանիքի մակարդակով

  19. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arpine-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ Բյուր հեչ համամիտ չեմ։ Ախր ինչո՞ւ պիտի դրսից մասնագետներ բերենք։ Հենց չպետք ա բերել այլ պետք ա ստեղծել մասնագետներ, ու ավել վճարել հաստատ, բայց միևնույն ա դա եվրոպական աշխատավարձերի ծախսի հետ չի համեմատվի։ Ես վստահ եմ որ հայաստանում լավ մասնագետներ արդեն կան որ անգլերենին տիրապետում են, եթե նման գործի հնարավորութուն լինի հաստատ մարդիկ կմոտիվացվեն կշտկեն կամ կսովորեն լեզուն։ Սովորաբար էս լավ մասնագետները նաև էնտուզիաստ կլինեն հավանաբար ու կմոտիվացվեն որտև աշխատանքը հետաքրքիր ա լինելու էլ դու սուս։ Հնարավոր ա ասենք նույնիս հայեր գան հայաստանում դասավանդելու ու համաձայնեն մի քանի անգամ պակաս վարձատրվել։ Ամեն դեպքում ինձ թվում ա մրցունակ գրադարաններ ստեղշելը ու գրականություն ձեռք բերելը ավելի շատ ա կապված գումարների հետ։
    Ուղղակի լավ մասնագետով դու հարց չես լուծի: Պետք ա լինեն ավելի լավը, քան միջին վիճակագրական եվրոպականը, իսկ տենց պետք ա ուղարկես դուրս կրթելու կամ պետք ա դրսում կրթվածներին հետ բերես: Էս բոլորին էլ հետ բերելու համար պետք ա առատորեն վարձատրել: Պակաս վարձատրությամբ ոչ ոք չի համաձայնի դասավանդել: Կարաս վերցնես ամերիկյան համալսարանը որպես օրինակ: Որպես համալսարան շատ ավելի լավն ա, քան մնացած բուհերը, դասախոսներն էլ են ավելի լավը: Ավելի շատ փող ունի, զանազան ֆոնդերից էլ ա փող ստանում, բայց մի հատ նայի, թե ուսանողների քանի տոկոսն ա ոչ ՀՀ քաղաքացի: Ըստ էության, դա մենակ ՀՀ քաղաքացիների կրթական պահանջներն ա բավարարում:

    Ու հետո պետք ա տեխնիկապես հագեցնել լսարաններն ու գրադարանները: Էդ էլ ա մեծ փողերի հետ կապված: Ու էսքանով հանդերձ պետք ա գրավիչ դարձնել:

    Էդ ասա ու լավ գովազդել։
    օրինակ էժան լինելը իրոք շատ մեծ առավելություն ա տալիս։
    էռասմուսը նախորոք համագործակցում ա որոշ համալսարանների հետ, իրենք էլ կարող էն միմյան ուսանողներ ուղարկել իրար սենց ասած։ Բայց չգիտեմ ինչ սկզբունքով են համագործակցում։ Տեղյակ չեմ ովքեր բայց գիտեմ որ էռասմուսով հայաստան եկել են։
    Հայաստանի էժան լինելն էլ ա միֆ: Մի հատ նայի, թե վարձով տներն ինչ գների են: Պլյուս ուսանողական աշխատանքներ կարգին չկան: Սնունդն էլ ա թանկ սուպերմարկետներում: Մենակ տրանսպորտն ա էժան, էն էլ զիբիլ ա: Հա, էռասմուսով էլի գալիս են, ուրիշ ծրագրերով էլ, բայց ինչքանով տեղյակ եմ, սովորաբար ահագին դժգոհ են: Կարելի ա տոկոսները տեսնել, թե էրասմուսով Հայաստան էկածների քանի տոկոսն ա ուզում հետո մնալ ու համեմատել, թե Եվրոպայում ոնց ա դա նպաստել տեղաշարժի:

    Վերջերս բելգիայի համալսարաններից մեկում էի ասում ենառանց որևէ ծրագրի չես կարող անգլերեն լեզվով սովորելմ բայց էս համալսարանը լավ անուն ունի լիքը միջազգային ուսանողներով քաղաքը ուսանողական ակտիվ, բայց բլին բոլորը էրասմուս են, կամ ուրիշ ծրագրերո՞վ։ Ի դեպ էստեղ Բելգայում միջին տարեկան վճարը մի 600 եվրո է։ Այսինքն էս համալսարանը կամ երկրը նպատակ չունի ունենալ ուղղակի ինտերանցիոնալ ուսանողներ։ Իսկ մենք՝ ունենք : Հետո, հոլանդիայում գիտեմ նման ինտերնացիոնալների համար վարձը գրեթե կրկնակի ա, բայց մի մասը թոշակի ձևով հետ ա վերադարձվում։ Գերմանիայում օկ ճիշտ ես, bայց օրինակ մարդիկ կան միգուցե որ ասենք վիզայի խնդիր ունեն իսկ հայաստան գալը հեշտ կլնի, եսիմ։ Այսինքն պետք ա նստել ամեն ինչ հաշվի առնել ու մեր համար հատուկ ու ծրագիր կազմել, ես էլ չեմ կարծում էդքան անիրատեսական լինի։
    Դու չես բախվել հայկական բյուրոկրատիայի հետ ։) էդ նույն վիզայի խնդիրը Հայաստանի դեպքում էլ կա, ու մեկ-մեկ ահավոր անհեթեթ ա: Ասենք, լիքը արտասահմանցիների գիտեմ, որ երեք ամիսը մեկ գնում են Վրաստան, ինչ ա թե իրանց պասպորտի մեջ պեչատ լինի, որ դուրս են էկել Հայաստանից, որ ևս երեք ամիս կարողանան մնալ:

  20. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arpine-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզելով չի

    Ասածներիդ մեջ ճիշտ բան կա։ Բայց ռասիզմը լրիվ ուրիշ բան ա։ Հայաստանում նախ ոչ միայն պիտի օտարազգիներ լինեն այլ նաև սկսեն իրեն կարծիքը թելադրել այ նոր կերևա թե ինչքան անհանդուրժող աղգ ենք։ Իսկ ընդհանուր առմամբ ես արդեն ապրած լինելով մի քանի երկրում ասեմ, որ ամեն տեղ էլ ծայրահեղական ռասիստներ էլ կան ամեն ինչ էլ կան, հայաստանում էլ, բայց հայաստանցիները ինձ ավելի ջերմ են թվում, օրինակի համար ասեմ որ բելգիայում օրինակ ամենաէնտուզիաստ դեմքը մեր կատուն ա լրիվ լուրջ
    Այ սրան կտրականապես դեմ եմ: Դեմ եմ, որովհետև Հայաստանում կան օտարազգիներ ու փորձում են իրենց կարծիքը թելադրել, ու դա, մեղմ ասած, տհաճ ա: Ասենք, հիշում եմ շատ կոնկրետ ԱՄՆ քաղաքացու, որը շատ կոնկրետ դրսից ֆինանսավորվող աշխատանք ունի, հետևաբար վաստակում ա մի քանի անգամ ավելի շատ, քան միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին, Սասնա Ծռերի օրերին ֆեյսբուքում վերամբարձ մեծ-մեծ ստատուսներ էր գրում դեմոկրատիայի մասին: Ես չեմ ուզում, որ օտարազգիներ գան Հայաստան ու իրենց կարծիքը թելադրեն: Թող ինչքան ուզում են թելադրեն ՀՀ քաղաքացի դառնալուց հետո, բայց ոչ երբեք իրենց ամերիկյան անձնագրերով ու աշխատավարձերով:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (11.11.2016)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանն օտարալեզու հրատարակություններում
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.02.2011, 14:37
  2. Գրառումներ: 49
    Վերջինը: 22.05.2010, 10:44
  3. Հայաստանն ու աշխարհը դիտում են Ա1+
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 24.06.2008, 22:15
  4. Գրառումներ: 4
    Վերջինը: 24.04.2008, 21:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •