Արվե՞ստ։ Ես համարյա մի տարի է ապրում մի այլ արվեստի մեջ, որը ինձ համար ոիչնչ էր ամբողջ կյանքումս։ Ես մինչև այդ ուղղակի եղել եմ լիքը թանգարաններում տեսել եմ լիքը ձանձրալի ամեն ինչ ու ասել օհհհ հա իհարկե սիրուն է, իսկ էս մեկը չէ, չէ սա սիրուն չի։
Իհարկե ես էստեղ չեմ ուզում տալ արվեստի կամ ժամանակակից արվեստի բնութագիրը կամ սահմանները։ Ես երբևէ որևէ բան չեմ կարդացել արվեստի մասին կամ արվեսի պատմությունից։ Սակայն ես արդեն գալիս եմ ուղղակի նրան, որ ինձ բնավ պետք չէ կարդալ իմանալ կամ գնահատել արվեստը։ Միթե արվեստը ստեղծված չէ գեղագիտական հաճույք պատճառելու համար։ Իսկ ինչու ենք մենք ուզում գնահատել կամ հասկանալ արվեստը, ընդամենը վայելելու փոխարեն։ Խոսքս հավանաբար չպետք է վերաբերվի նրանց ովքեր ստեղծում են արվեստ։ Ինձ օրինակ դուր են գալիս ամենատարօրինակ, հետաքրքրություն հարոցող ու գաղափարները, ամենախելքից դուրս մտքերը։
Այն ինչ տվյալ դեպքում ժամանակակից արվեսը ի նկատի ունի դուրս է երևի բոլոր բնութագրումներից, կարող է լինել ամեն ինչ, ամեն ինչ, պատրաստված կամ պատկերված լինել ցանկացած նյութից կամ առարկայից, ցանկացած չափի ու ձևի ու ենթադրի ցանկացած գաղափար։ Կարող է օգտագործվել ու կիրառվել ամենօրյա կյանքում։ Սա արդեն դիզայն է, կասեք դուք։ Միգուցե նաև, բայց ստեղծողը այն համարում է արվեստի գործ/կարելի է մի թեմա էլ սրա համար բացել/։
Երբեմն շատ գործեր չափից դուրս անարժեք են թվում, ամեն դեպքում դա ինչ-որ մեկի գաղափարն է։ Ուրեմն ինչո՞ւ ենք մենք համարում Մոնա Լիզան գլուխգործոց, անգին արվեստի գործ իսկ սա՝ ոչ։
Երեք տարի առաջ կանգնել էի Ջոկոնդայի դիմաց ու ուզում էի հասկանալ ինչո՞ւ կամ գոնե վայելել։ Հմմմ․․․ ինչո՞ւ է Մոնա Լիզան էդքան հայտնի ։
իհարկե էնպես չի, որ ինքս ամեն ինչ հավանում եմ ժամանակակից արվեստում կամ ժխտում բոլոր դասականներին, պարզապես ես ուզում եմ տեսնել մի ուրիշ բան, կամ մեկ այլ գաղափար։ Հետաքրքիր է տեսել, ինչ գաղափարներ են ստեղծվում և վաճառվում հազարավոր եվրոներով։
Մի քանի ամիս առաջ էլ մի ուրիշ թանգարանում էի, որը երկու մասից կազմված հին հոգեբուժարան է, մեկում ներկայացված են 20-րդ դարի հոգեբուժական մեթոդներ և այլն իսկ թանգարանի մյուս մասը նվիրված է այն արվեսի գործերին, որոնք ստեղծվել են հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց կողմից(կփորձեմ մի այլ թեմա բացել սրան վերաբերող)։ Այս արվեստը կոչվում է Օտար արվեստ((outsider art)չգիտեմ ճիշտ եմ թարգմանում թե ոչ)։ Ուրեմն աութսայդեր արվեստը և ժամանակակից արվեսը իրար խիստ նման են։ Այսինքն այս մարդիկ ստեղծել են արվեստ առանց սահմանների իսկ ժամանակակից արվեստը, կարելի է ասել, նույնն է։
Հեղափոխությունը երևի Մալեվիչի քառակուսուց ու Շատրվան զուգարանակոնքից է սկսվել, այսինքն սրանք էն ամենն են ինչ ես գիտեի, միգուցե ուրիշ հեղաշրջող գործեր էլ կա՞ն։
Արդյո՞ք դուք մտածում եք արկղից դուրս, երբ հարցը վերաբերում է նման արվեստին։
Ի՞նչ կարծիք ունեք ժամանակակից արվեստի մասին։ Որո՞նք են սահմանները։
Կան ի՞նչ-որ գործեր, որ հավանում եք։ Կիսվե՛ք։
Կամ պարզապես եթե տեսնեք հետաքրքիր գաղափարներով գործեր, կիսվե՛ք։
Կարող եք նայել Art Basel-ի կայքը(www.artbasel.com), որը միջազգային ցուցադրություններ է կազմակերպում և վաճառում։ Ընթացքում կփորձեմ այլ աղբյուրնել էլ գտնել։
Մի քանիսը տեղադրեմ։
A lamp made by the artist for his wife (Fourteenth attempt) 2013
Ռիան Գանդեր
Գետնի լամպ
https://www.artbasel.com/catalog/artwork/20179?
All the waves2016
Մարտին Բոյս
https://www.artbasel.com/catalog/artwork/41752?
Aldeyjarfoss 2016
Ստեֆեն Կինգ
https://www.artbasel.com/catalog/artwork/32257?
Էջանիշներ