Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
Էդքան անկեղծ որ լինում ես քո անձնական տարածքը դրանից չի՞ տուժում։ Բացի դրանից մենք քննարկում ենք մենակ մեր դիրքը, իսկ ի՞նչ կարանք ասենք մյուս կողմի մասին։ Սենց շատ դետալներ պետք ա համընկնեն, որ ստացվի քո ասած ամուր հիմքի վրա դրված ամուսնությունը, ու էս փնտրտուքի վրա մի կյանքը չի հերիքի։
Թվում ա՝ պիտի որ տուժի, բայց իրականում չի տուժում, այլ հակառակը, հարաբերությունն ավելի ա ամրանում: Մյուս կողմի մասին բան չենք կարա անենք, բացի նրանից, որ նախապես ընտրենք մեկի, ով պատրաստ ա քեզ նման ջանք թափել, ոչ թե առաջին «հարմար» առիթի դեպքում մեղադրականներ թափել ու անհետանալ: