Քո օրինակը ի հայտ եկող տարբերություն չի, էդ մարդը հենց սկզբից էլ չի սիրում շուտ քնել։ Եթե ասենք մի տարի իրար հետ ապրելուց հետո սկսի ուշ գնալ քնելու, սա նոր կարա կասկածների տեղիք տա, եթե իհարկե շուտ քնողը պարանոիկ չի։ Ամեն դեպքում սենց մանրուքները քննարկելը բարդ չի, այլ հարց ա ավելի լուրջ տարբերությունները, օրինակ ասենք բնավորության գծեր, որոնք էդքան էլ հեշտ չի փոխել ու հարմարացնել, ներկայում կամ անցյալում լիքը փաստեր որոնք ի հայտ կգան, սենց թե նենց, ո՞նց կարելի ա հարթել քննարկումներով։ Առավել ևս եթե մեկն ու մեկը բացասական փորձ ա ունեցել անկեղծության հետ։ Իմ պատկերացրած սերը էս բոլոր գործոններից վեր պետք ա լինի, որ ամուսնությունից հետո չմեռնի։ Հա էլի գնա դեյթի, էլի հետաքրքիր դարձրու առօրյան, բայց ոչ թե որ սերը չմեռնի, պարտականության պես մի բան, այլ որովհետև ինքը կա ու դա բնական ա, որ դու գնում ես դեյթի, դու դա ուզում ես, կամ չես գնում ոչ մի տեղ այլ ուրիշ հաճելի ու ցանկալի բաներով զբաղվում։ Իմաստը զբաղմունքի մեջ չի այլ, որ դուք դա միասին եք անում։
SWTS
Շատ հետաքրքիր թեմա է
Mephistopheles (08.11.2016)
Ինչ դեյթ... հլա չեմ կարդացել Լիզ ջան... բայց կարծում եմ սխալ ա նայվվում հարցին...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ