User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Ամուսնությունը սպանու՞մ է սերը

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ամուսնությունը սպանու՞մ է սերը

    Վերջերս հաճախ եմ հանդիպում այն տեսակետին, որ ամուսնությունը սպանում է սերը, ռոմանտիկան, որ համատեղ կյանքի առօրեականության մեջ սերը կամաց–կամաց մաշվում է՝ վերածվելով սովորության, պարտականության, լավագույն դեպքում փոխակերպվում է պարզապես հարազատության, ընկերության, վստահության, վատագույն դեպքում՝ ձանձրույթի կամ միմյանցից հոգնած, միմյանց տանջող ու նյարդայնացնող մարդկանց ծանր համակեցության, եթե, իհարկե, ամուսինները չեն որոշում վերջ դնել իրենց համատեղ կյանքին։

    Ըստ այս տեսակետի՝ վերը նկարագրված փոխակերպումներն անխուսափելի են, ու գործնականում ցանկացած ամուսնություն դատապարտված է այդ վիճակին, պարզապես որոշ դեպքերում դա ավելի ուշ է տեղի ունենում, որոշ դեպքերում՝ ավելի շուտ, ընդամենը ժամանակի հարց է։

    Ի՞նչ եք կարծում, որքանով է վերոնշյալ տեսակետն իրականությանը մոտ։ Համաձա՞յն եք, որ բոլոր ամուսնացածների վերջը դա է։ Եթե ոչ, ապա, ըստ ձեզ, ի՞նչ պատճառներով, ո՞ր դեպքերում է էդպես պատահում։ Իսկ եթե այո, ապա ո՞րն է, ձեր կարծիքով, լուծումը։ Չամուսնանա՞լ, չապրե՞լ միասին (կարծես տվյալ դեպքում ամուսնանալն ու միասին ապրելը նույնանում են, քանի որ ամուսնությունն ամեն դեպքում ենթադրում է համատեղ կյանք)։ Էստեղ պետք է հաշվի առնել նաև երեխաների հարցը։

    Հարցին կարելի է նայել նաև այլ տեսանկյունից. իսկ գուցե, այնուամենայնիվ, նորմա՞լ է, որ որոշ ժամանակ համատեղ կյանքով ապրելուց հետո բուռն, կրքոտ սերը փոխակերպվի հարազատության ու վստահության, թեկուզև առանց կրակի ու սկզբնական ռոմանտիկայի։ Ի վերջո, միգուցե պարզապես մարդկանց՝ ամուսնությունից ունեցած ակնկալիքնե՞րն են սխալ կամ անիրական։

    Եկեք քննարկենք էս հարցերը։

    Հ.Գ. Ինքնանպատակ սրամտությունները թեմայում չեն ողջունվում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (06.11.2016), Lion (07.11.2016), Մուշու (06.11.2016), Նաիրուհի (07.11.2016)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էն կարծիքին չեմ, որ ամուսնությունը սպանում ա սերը։ Այսինքն, ավելի շուտ կարա սպանի սերը, եթե ճիշտ քայլեր չկատարվեն։

    Առաջին հերթին ամուսնության բացասական հետևանքները լինում են էն պատճառով, որ ամուսնությունը դառնում ա նպատակակետ, ոչ թե հարաբերությունը շարունակելու միջոց։ Հետևաբար, ամուսնանալուց հետո մարդիկ լիքը բաներ էլ չեն անում, որ անում էին մինչև էդ (ասենք, կինո կամ ռեստորան գնալ)։ Երկրորդ, նաև ոչ իրատեսական սպասելիքների հետևանքով կարա սերը վարի գնա։ Շատերը պատկերացնում են, թե ամուսնանան, դիմացինը փոխվելու ա կամ դիմացինին իդեալականացված ա տեսնում, ու միասին ապրելիս արդեն լիքը հատկանիշներ ջրի էրես են դուրս գալիս։ Էս բոլորը կռվի բուն են։ Ու հարցերը լավ չքննարկելու դեպքում կարան կուտակվեն ու ի վերջո սպանեն սերը։

    Իսկ ի՞նչ անել, որ սերը չմեռնի։ Պետք ա առաջին հերթին շարունակել ժամադրությունների գնալ։ Մի բան ա, որ ամբողջ օրը մարդիկ տանն իրար տեսնում են։ Մի ուրիշ բան ա, երբ միասին գնում են ռեստորան կամ կինո նենց, ոնց որ իրենց սիրո սկզբնական շրջանում։ Երկրորդը պետք ա կռվելիս կամ իրար չհասկանալիս նստել ու քննարկել, թե խնդիրն ինչից առաջացավ, փորձել լուծել, միմյանցից ներողություն խնդրել, ոչ թե էդ բոլորը կուտակել, հետո պասիվ ագրեսիվ ձևով դուրս թողնել։

    Կարծում եմ՝ ամուսնությունից հետոյի սերը կարա շատ ավելի ուժեղ ու խորը լինի, եթե ճիշտ աշխատանք ա տարվում դրան հասնելու համար։

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.11.2016), Cassiopeia (07.11.2016), Lion (07.11.2016), Մուշու (07.11.2016), Յոհաննես (08.11.2016), շշուկ (27.11.2019)

  5. #3
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դանիել Վարուժան
    Հին Սեր
    Մամ ու ծերուկ, երկու թարշամ հոգիներ,
    Եկան նստիլ շուքին ներքև ծիրանվույն`
    Որուն քնքույշ ծաղիկներն են զարդարեր
    Օր մը գլուխը հանվույն:

    Անոնք սաստիկ կդողդոջեն, իբր ըլլան
    Սիրահարներ հանկարծ իրար հանդիպած.
    Բայց քովերնին` ցուպերն իրենց լոկ կմնան
    Խոտին վրա` գրկված:

    Չունին այլևս հրդեհումներն արյունին.
    Անոնց հոգին համբույրի երգը չունի.
    Ոչ ալ հոգնած կողերնուն մեջ կծաղկին
    Սերմերը` նման շուշանի:

    Պապուն նայվածքն աչվըներուն մեջ մամուն
    Կնվաղի` չթափանցած դեռ սրտին.
    Եվ կմսի գաղջ ճառագայթն արևուն
    Անոնց ծոցին մեջ ցրտին:

    Եթե փորձեմ իսկ տարփանքի փորձ մ’անմեղ
    Գարնան դրդիչ բուրումներեն սրարբած`
    Կփշրի սիրտն, իբրև բաժակ մը բյուրեղ
    Հանկարծ կրակին դեմ ճաթած:

    Վարդերն անցա~ն, անցան բոցերն այտերե.
    Սերն անոնց կայծ մ’է մոխիրին մեջ թաղված,
    Զոր հիշատակն իր շունչով իսկ կմարե
    Վայրկյան մ’հազիվ արծարծած:

    Ու հիմակ այս գարնանային իրիկունն,
    Երբ կբուրեն կինամոնները բլրան,
    Կիյնա անոնց միտքը հին սերն հանկարծույն`
    Հին աղոթքի մը նման:

    Եվ կհիշեն, շուքին տակ նույն ծիրանվույն,
    Մեռած գգվանքն, իրենց տարփանքը հեշտին,
    Հետո համբույրն ու հետո ճի՛չը մամուն`
    Եվ իրարու կժպտի~ն…
    ..............
    Ու հիմակ այս գարնանային իրիկունն,
    Երբ կբուրեն կինամոնները բլրան,
    Կիյնա անոնց միտքը հին սերն հանկարծույն`
    Հին աղոթքի մը նման:
    ...............

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (22.11.2016)

  7. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սերը՝ դա կարծես մի տուն է, որը պետք է մշտապես նորոգել, որի ընթացիկ վիճակին պետք է մշտապես հետևել, որ այն լավ վիճակում լինի, այդ տունը պետք է մշտապես կառուցել ու զարգացնել:

    Զույգերը, հաճախ մինչամուսնական հարաբերություններում լինելով <ռոմանտիկ ու գեղեցիկ>, քանի որ դա որոշակի ջանքերի հետ է կապված, հետագայում, երբ ամուսնանում են ու արդեն կարծես հասած են լինում իրենց նպատակին, դադարում են ջանքեր թափել:

    Ասածս ինչ է՝ սերը և երջանկությունը մշտապես <տեխնիկական սպասարկման> կարիք ունեն: Զույգը ինչքան լավ այդ անի, այնքան սերը երկար կմնա ու կպահպանվի, իսկ հաճախ նաև՝ կզարգանա
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (22.11.2016)

  9. #5
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էն կարծիքին չեմ, որ ամուսնությունը սպանում ա սերը։ Այսինքն, ավելի շուտ կարա սպանի սերը, եթե ճիշտ քայլեր չկատարվեն։

    Առաջին հերթին ամուսնության բացասական հետևանքները լինում են էն պատճառով, որ ամուսնությունը դառնում ա նպատակակետ, ոչ թե հարաբերությունը շարունակելու միջոց։ Հետևաբար, ամուսնանալուց հետո մարդիկ լիքը բաներ էլ չեն անում, որ անում էին մինչև էդ (ասենք, կինո կամ ռեստորան գնալ)։ Երկրորդ, նաև ոչ իրատեսական սպասելիքների հետևանքով կարա սերը վարի գնա։ Շատերը պատկերացնում են, թե ամուսնանան, դիմացինը փոխվելու ա կամ դիմացինին իդեալականացված ա տեսնում, ու միասին ապրելիս արդեն լիքը հատկանիշներ ջրի էրես են դուրս գալիս։ Էս բոլորը կռվի բուն են։ Ու հարցերը լավ չքննարկելու դեպքում կարան կուտակվեն ու ի վերջո սպանեն սերը։

    Իսկ ի՞նչ անել, որ սերը չմեռնի։ Պետք ա առաջին հերթին շարունակել ժամադրությունների գնալ։ Մի բան ա, որ ամբողջ օրը մարդիկ տանն իրար տեսնում են։ Մի ուրիշ բան ա, երբ միասին գնում են ռեստորան կամ կինո նենց, ոնց որ իրենց սիրո սկզբնական շրջանում։ Երկրորդը պետք ա կռվելիս կամ իրար չհասկանալիս նստել ու քննարկել, թե խնդիրն ինչից առաջացավ, փորձել լուծել, միմյանցից ներողություն խնդրել, ոչ թե էդ բոլորը կուտակել, հետո պասիվ ագրեսիվ ձևով դուրս թողնել։

    Կարծում եմ՝ ամուսնությունից հետոյի սերը կարա շատ ավելի ուժեղ ու խորը լինի, եթե ճիշտ աշխատանք ա տարվում դրան հասնելու համար։
    Նենց հետաքրքիր ա էս տեսական թեորեաները, որ պրակտիկայում գրեթե չեն աշխատում/չհաշված բացառությունները։ Նախ սերը ո՞րն ա։ Ինչ-որ սահմանում գոյություն ունի՞։
    Ուրիշ հարց ա ընդհանրապես ամուսնանալու անհրաժեշտությունը։ Ի՞նչ ա տալիս մի պեչատը, ի՞նչ ա փոխում զգացմունքային ոլորտում, ու եթե կարա ուժեղացնի, ինչի՞ չի կարա սպանի։ Շատ հետաքրքիր ա ինձ էս հարցերի պատասխանը։
    Ասածս էն ա որ եթե սերը էդքան փխրուն բան ա, որ պետք ա դողացնես վրան, որ չմեռնի, արդյոք դա սեր ա՞։ Մի տեսակ չեմ հասկանում էս պահերը էլի։
    SWTS

  10. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը

    Հենց էդ ա, որ էստեղ թեորետիկ ոչինչ չկա: Լավ աշխատող, ֆունկցիոնալ զույգերը, որոնք անգամ 30 տարվա համատեղ կյանքից հետո դեռ իրարից չեն զզվել հենց նրանք են, ովքեր «ջանք են թափում» էդ սերը պահելու համար: Պարբերաբար ժամադրության գնալն ու պրոբլեմներ առաջանալիս դրանք նստել, քննարկել, լուծումներ գտնելը չոր ու պրակտիկ գործողություններ են, որոնք աշխատում են ինչպես իմ շրջապատի շատ զույգերի մոտ, էնպես էլ հենց իմ սեփական հարաբերության մեջ։

    Չգիտեմ՝ ոնց ես ուզում սահմանել սերը, բայց ինձ համար սիրո լավագույն սահմանումը Վիլյամսի «Սթոուներ» վեպում ա տված.
    "Լove is not an end but a process through which one person attempts to know another."
    Սերը վերջանում ա էնտեղ, որտեղ վերջանում ա դիմացինին ավելի լավ ճանաչելու ցանկությունը։

    Ինչ վերաբերում ա ամուսնանալուն, ապա թեման բացելիս Ուլուանան էլ նշեց, մնացածներն էլ քննարկելիս ոչ թե պեչատի մասին են խոսում, այլ համատեղ կյանքի, ինչը, կարծում եմ, ինքդ էլ կհամաձայնես, որ հսկայական քայլ ա զույգերի կյանքում։ Իսկ ամեն օր մեկին տեսնելը շատ վտանգավոր բան ա։ Էդպես լիքը հարաբերություններ են փչանում՝ սկսած ընկերականից, վերջացրած ծնող-զավակայինով։ Ու դրա համար հատուկ աշխատանք ա պետք տանել հարաբերությունը պահելու համար։

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.11.2016), Lion (08.11.2016)

  12. #7
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց էդ ա, որ էստեղ թեորետիկ ոչինչ չկա: Լավ աշխատող, ֆունկցիոնալ զույգերը, որոնք անգամ 30 տարվա համատեղ կյանքից հետո դեռ իրարից չեն զզվել հենց նրանք են, ովքեր «ջանք են թափում» էդ սերը պահելու համար: Պարբերաբար ժամադրության գնալն ու պրոբլեմներ առաջանալիս դրանք նստել, քննարկել, լուծումներ գտնելը չոր ու պրակտիկ գործողություններ են, որոնք աշխատում են ինչպես իմ շրջապատի շատ զույգերի մոտ, էնպես էլ հենց իմ սեփական հարաբերության մեջ։

    Չգիտեմ՝ ոնց ես ուզում սահմանել սերը, բայց ինձ համար սիրո լավագույն սահմանումը Վիլյամսի «Սթոուներ» վեպում ա տված.

    Սերը վերջանում ա էնտեղ, որտեղ վերջանում ա դիմացինին ավելի լավ ճանաչելու ցանկությունը։

    Ինչ վերաբերում ա ամուսնանալուն, ապա թեման բացելիս Ուլուանան էլ նշեց, մնացածներն էլ քննարկելիս ոչ թե պեչատի մասին են խոսում, այլ համատեղ կյանքի, ինչը, կարծում եմ, ինքդ էլ կհամաձայնես, որ հսկայական քայլ ա զույգերի կյանքում։ Իսկ ամեն օր մեկին տեսնելը շատ վտանգավոր բան ա։ Էդպես լիքը հարաբերություններ են փչանում՝ սկսած ընկերականից, վերջացրած ծնող-զավակայինով։ Ու դրա համար հատուկ աշխատանք ա պետք տանել հարաբերությունը պահելու համար։
    Սերը լրիվ սուբյեկտիվ բան ա, քո համար դա պրոցեսս ա որում դու ճանաչում ես, ու քեզ են ճանաչում, մեկ ուրիշի համար դա լրիվ զգացական մակարդակի վրա կարա լինի, դրա համար էս վարյանտը չի կարա աշխատող լինի, քանի որ ինչպես նշեցիր չոր ու պրակտիկ գործողությունները կարող ա չտեղավորվեն իրենց ընկալման մեջ։ Եթե դու ուզում ես ճանաչել մարդուն, առանց բազայի /կարդա զգացմունքի/ ճանաչումը կարող ա բերի այլ հետևանքների, ու սիրո պահպանությունը որպես խնդիր այլևս չի լինի։
    Մի տեսակ շատ ծանրաբեռնող բան չի՞ դառնում էդպիսի հարաբերությունը որ հատուկ աշխատանք ա պահանջում։ Ես զույգ գիտեմ որ ոչ միայն չեն աշխատում այլ հակառակը, մարդիկ իրար ուտում են վերջի ձևով, երբեք ոչինչ չեն քննարկում ու դեյթի չեն գնում, բայց միասին են տասը տարուց ավելի, ու իրանց զգացմունքները հեչ չի պակասել։ Բա սա ինչ ա, հիվանդ հարաբերություննե՞ր։
    SWTS

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (09.11.2016)

  14. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Սերը լրիվ սուբյեկտիվ բան ա, քո համար դա պրոցեսս ա որում դու ճանաչում ես, ու քեզ են ճանաչում, մեկ ուրիշի համար դա լրիվ զգացական մակարդակի վրա կարա լինի, դրա համար էս վարյանտը չի կարա աշխատող լինի, քանի որ ինչպես նշեցիր չոր ու պրակտիկ գործողությունները կարող ա չտեղավորվեն իրենց ընկալման մեջ։ Եթե դու ուզում ես ճանաչել մարդուն, առանց բազայի /կարդա զգացմունքի/ ճանաչումը կարող ա բերի այլ հետևանքների, ու սիրո պահպանությունը որպես խնդիր այլևս չի լինի։
    Մի տեսակ շատ ծանրաբեռնող բան չի՞ դառնում էդպիսի հարաբերությունը որ հատուկ աշխատանք ա պահանջում։ Ես զույգ գիտեմ որ ոչ միայն չեն աշխատում այլ հակառակը, մարդիկ իրար ուտում են վերջի ձևով, երբեք ոչինչ չեն քննարկում ու դեյթի չեն գնում, բայց միասին են տասը տարուց ավելի, ու իրանց զգացմունքները հեչ չի պակասել։ Բա սա ինչ ա, հիվանդ հարաբերություննե՞ր։
    Ընդհանուր առմամբ համաձայն եմ, որ սերը սուբյեկտիվ ա, բայց դրա բացակայության դեպքում լիքը խնդիրներ են առաջանում. ամուսնալուծություն, դավաճանություն, դեպրեսիա ու էլ ինչ մտքովդ անցնի: Չգիտեմ, սենց հարցերում մարդիկ ինձ պրագմատիկ են համարում ու ոչ ռոմանտիկ, բայց փաստն էն ա, որ շրջապատիս ռոմանտիկները շատ արագ անելանելի վիճակներում են հայտնվում ու սկսում նախանձել իմ հարաբերությանը: Փաստ ա նաև էն, որ էն սիրուն-միրուն կրակները մի օր հանգելու են, ու եթե տակը ամուր հենք չկա, հարաբերությունը դատապարտված ա ձախողման (հատկապես միասին ապրելու դեպքում):

    Չէ, ծանրաբեռնող չի: Ինչու՞ պիտի ծանրաբեռնող լինի սիրելի մարդու հետ առանձին ժամանակ անցկացնելը: Կամ ինչու՞ պիտի ծանրաբեռնող լինի որևէ բանից նեղված լինելու դեպքում նստել, խոսելը էդ թեմայով ու արդյունքում թեթևանալը: Չխոսելու դեպքում էդ բոլորը կուտակվում ու պայթում ա ամենավերջին վիրավորանքների ձևով, իսկ դա շատ ավելի ծանրաբեռնող ա:

    Ես չգիտեմ՝ քո նկարագրած զույգի հարաբերությունների դինամիկան ու չգիտեմ՝ «իրար ուտել» ասելով ինչ ես հասկանում, բայց մի քիչ կասկածում եմ, որ էդ հարաբերության ներսում իրանք երջանիկ են: Չեմ պատկերացնում, թե ոնց կարա հոգեպես առողջ մարդը իրար ուտելուց կայֆ ստանա:

  15. #9
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանուր առմամբ համաձայն եմ, որ սերը սուբյեկտիվ ա, բայց դրա բացակայության դեպքում լիքը խնդիրներ են առաջանում. ամուսնալուծություն, դավաճանություն, դեպրեսիա ու էլ ինչ մտքովդ անցնի: Չգիտեմ, սենց հարցերում մարդիկ ինձ պրագմատիկ են համարում ու ոչ ռոմանտիկ, բայց փաստն էն ա, որ շրջապատիս ռոմանտիկները շատ արագ անելանելի վիճակներում են հայտնվում ու սկսում նախանձել իմ հարաբերությանը: Փաստ ա նաև էն, որ էն սիրուն-միրուն կրակները մի օր հանգելու են, ու եթե տակը ամուր հենք չկա, հարաբերությունը դատապարտված ա ձախողման (հատկապես միասին ապրելու դեպքում):

    Չէ, ծանրաբեռնող չի: Ինչու՞ պիտի ծանրաբեռնող լինի սիրելի մարդու հետ առանձին ժամանակ անցկացնելը: Կամ ինչու՞ պիտի ծանրաբեռնող լինի որևէ բանից նեղված լինելու դեպքում նստել, խոսելը էդ թեմայով ու արդյունքում թեթևանալը: Չխոսելու դեպքում էդ բոլորը կուտակվում ու պայթում ա ամենավերջին վիրավորանքների ձևով, իսկ դա շատ ավելի ծանրաբեռնող ա:

    Ես չգիտեմ՝ քո նկարագրած զույգի հարաբերությունների դինամիկան ու չգիտեմ՝ «իրար ուտել» ասելով ինչ ես հասկանում, բայց մի քիչ կասկածում եմ, որ էդ հարաբերության ներսում իրանք երջանիկ են: Չեմ պատկերացնում, թե ոնց կարա հոգեպես առողջ մարդը իրար ուտելուց կայֆ ստանա:
    Մի քիչ հեղհեղուկ բան ա, ես մինչև վերջ չեմ կարում ընկալեմ, որն ա սերը։ Էդ սիրուն-միրուն կրակը չի՞ պրագմատիզմը մի տեսակ չի համադրվում, ոչ թե որ ռոմանտիկ չի, այլ գիտակցված ընտրություն, վարյանտ ա, որ կարա աշխատի ցանկացած քեզ համապատասխանող անձի հետ ու եթե չաշխատի էլ, ասենք լիքը այլ վայրանտներ կան։ Սերը դա ենթադրում ա՞։ Դավաճանությունը լրիվ այլ հարց ա, կարա կապված լինի կամ չլինի սիրո բացակայության հետ։ Լիքը նյուանսներ ու հանգամանքեր կան։ Բայց համատեղ կյանքի վրա իհարկե բացասական ա անդրադառնում։
    SWTS

  16. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ հեղհեղուկ բան ա, ես մինչև վերջ չեմ կարում ընկալեմ, որն ա սերը։ Էդ սիրուն-միրուն կրակը չի՞ պրագմատիզմը մի տեսակ չի համադրվում, ոչ թե որ ռոմանտիկ չի, այլ գիտակցված ընտրություն, վարյանտ ա, որ կարա աշխատի ցանկացած քեզ համապատասխանող անձի հետ ու եթե չաշխատի էլ, ասենք լիքը այլ վայրանտներ կան։ Սերը դա ենթադրում ա՞։ Դավաճանությունը լրիվ այլ հարց ա, կարա կապված լինի կամ չլինի սիրո բացակայության հետ։ Լիքը նյուանսներ ու հանգամանքեր կան։ Բայց համատեղ կյանքի վրա իհարկե բացասական ա անդրադառնում։
    Ես էն համոզմանն եմ, որ սերը ընտրություն ա: Իհարկե, էդ ընտրության արդյունքում կարող ա հասնես մի տեղ, որ համատեղ կյանքը/միասին լինելը լրիվ անհնար դառնա, ու կանգնես մի ուրիշ՝ բաժանվելու ընտրության առաջ: Բայց ամեն դեպքում, նայելով իմ սիրային պատմություններին, ինչքան էլ կրակոտ կամ անկրակ եղած լինեն, բոլորը մի ընդհանրություն են ունեցել. ոչ մեկը պատահական մեկը չի էղել, ինչ-որ հատկանիշներով ինձ անպայման ձգել ա:

    Սերը սկսվում ա նմանություններ գտնելով, սկսում ա մեռնել, երբ տարբերություններն իրար են բախվում: Սերը ենթադրում ա էդ տարբերություններն ընդունել ու դրանց վրա աշխատելը: Չաշխատելու դեպքում սպանիչ են դառնում:

    Դավաճանությունը համաձայն եմ, որ լիքը նյուանսներ ունի, բայց սովորաբար համատեղ կյանքում բացակայող որևէ ասպեկտի հետ ա կապված:

  17. #11
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանուր առմամբ համաձայն եմ, որ սերը սուբյեկտիվ ա, բայց դրա բացակայության դեպքում լիքը խնդիրներ են առաջանում. ամուսնալուծություն, դավաճանություն, դեպրեսիա ու էլ ինչ մտքովդ անցնի: Չգիտեմ, սենց հարցերում մարդիկ ինձ պրագմատիկ են համարում ու ոչ ռոմանտիկ, բայց փաստն էն ա, որ շրջապատիս ռոմանտիկները շատ արագ անելանելի վիճակներում են հայտնվում ու սկսում նախանձել իմ հարաբերությանը: Փաստ ա նաև էն, որ էն սիրուն-միրուն կրակները մի օր հանգելու են, ու եթե տակը ամուր հենք չկա, հարաբերությունը դատապարտված ա ձախողման (հատկապես միասին ապրելու դեպքում):

    Չէ, ծանրաբեռնող չի: Ինչու՞ պիտի ծանրաբեռնող լինի սիրելի մարդու հետ առանձին ժամանակ անցկացնելը: Կամ ինչու՞ պիտի ծանրաբեռնող լինի որևէ բանից նեղված լինելու դեպքում նստել, խոսելը էդ թեմայով ու արդյունքում թեթևանալը: Չխոսելու դեպքում էդ բոլորը կուտակվում ու պայթում ա ամենավերջին վիրավորանքների ձևով, իսկ դա շատ ավելի ծանրաբեռնող ա:

    Ես չգիտեմ՝ քո նկարագրած զույգի հարաբերությունների դինամիկան ու չգիտեմ՝ «իրար ուտել» ասելով ինչ ես հասկանում, բայց մի քիչ կասկածում եմ, որ էդ հարաբերության ներսում իրանք երջանիկ են: Չեմ պատկերացնում, թե ոնց կարա հոգեպես առողջ մարդը իրար ուտելուց կայֆ ստանա:
    Իսկ նստել խոսելը ծանրաբեռբվածություն կարա լինի եթե ասենք մարդը փակ անձնավորություն ա, ամեն ինչ իր ներսում ա լուծում, ու այլ մարդու հետ դա քննարկել չի կարող, ինչքան էլ սիրի։ Կամ ասենք դեյթի գնալը, ի՞նչ ա դա տալիս, իրադրությունները փոխվում են գործող անձիք նույնն են մնում։ Ինչքա՞ն ժամանակ դա կարա թարմություն բերի։
    SWTS

  18. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ նստել խոսելը ծանրաբեռբվածություն կարա լինի եթե ասենք մարդը փակ անձնավորություն ա, ամեն ինչ իր ներսում ա լուծում, ու այլ մարդու հետ դա քննարկել չի կարող, ինչքան էլ սիրի։ Կամ ասենք դեյթի գնալը, ի՞նչ ա դա տալիս, իրադրությունները փոխվում են գործող անձիք նույնն են մնում։ Ինչքա՞ն ժամանակ դա կարա թարմություն բերի։
    Զանազան արդարացումներ կարելի ա բերել միմյանց հետ չհաղորդակցվելու համար, բայց ամեն ինչ ներս քաշելը լիքը վտանգներ ունի. սկսում ես մեղադրել դիմացինին, ատել, վերագրում բաներ, որոնք դիմացինի մտքով չեն էլ անցել: Ու հետո մի օր էդ սաղ պայթում ա ու լիքը թույն լցնում հարաբերության վրա: Հենց իմ սեփական փորձից էլ կարամ ասեմ, որ երկու տեսակի հարաբերություն էլ ունեցել եմ. երբ դիմացինից լիքը բաներ թաքցրել եմ ու երբ մինչև վերջին կաթիլը անկեղծ եմ էղել: Էս երկրորդ դեպքում դեռ ոչ մի անգամ չեմ տուժել, չնայած իրոք երբեմն վախենալու ա մինչև վերջ անկեղծ լինելը:

    Դեյթի գնալու իմաստն էլ թարմություն բերելը չի, այլ միմյանց հետ առանձին ժամանակ անցկացնելը: Ոնց որ մարդուն մեկ-մեկ պետք ա առանձնանալ, նենց էլ մեկ-մեկ պետք ա առանձնանալ սիրած մարդու հետ: Ու դա հավերժ ամրացնում ա հարաբերությունը, անգամ 70 տարեկանում: Չգիտեմ՝ կոնկրետ ինչն ա դեր ունենում, բայց փաստ ա: Իմ ընկերների ծնողների շրջանում հենց նրանք են ավելի սիրող ու ամուր իրենց հարաբերության մեջ, ովքեր մինչև հիմա դեյթերի են գնում:

  19. #13
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էն համոզմանն եմ, որ սերը ընտրություն ա: Իհարկե, էդ ընտրության արդյունքում կարող ա հասնես մի տեղ, որ համատեղ կյանքը/միասին լինելը լրիվ անհնար դառնա, ու կանգնես մի ուրիշ՝ բաժանվելու ընտրության առաջ: Բայց ամեն դեպքում, նայելով իմ սիրային պատմություններին, ինչքան էլ կրակոտ կամ անկրակ եղած լինեն, բոլորը մի ընդհանրություն են ունեցել. ոչ մեկը պատահական մեկը չի էղել, ինչ-որ հատկանիշներով ինձ անպայման ձգել ա:

    Սերը սկսվում ա նմանություններ գտնելով, սկսում ա մեռնել, երբ տարբերություններն իրար են բախվում: Սերը ենթադրում ա էդ տարբերություններն ընդունել ու դրանց վրա աշխատելը: Չաշխատելու դեպքում սպանիչ են դառնում:

    Դավաճանությունը համաձայն եմ, որ լիքը նյուանսներ ունի, բայց սովորաբար համատեղ կյանքում բացակայող որևէ ասպեկտի հետ ա կապված:
    Դիցուկ արդեն ամուսնացած մարդկանց մեջ տարբերությունները իրար են բախվել։ Քո առաջարկած լուծումը ո՞նց ա օգնում։ Հա նստեցին խոսեցին քննարկեցին, հա գնացին համերգ եկան, տարբերությունը հո դրանից չանհետացավ, ու էս պահին մեկն ու մեկը կոմպրոմիսի ա գնում։ Ու մենակ չասես, եթե սիրում ու ընդունում ա ոնց կա, դա մնում ա, ուզում ես հազար անգամ քննարկի։ Դառնում ա գործարք։ Կոմպրոմիս, անվերջ քննարկումներ, ու դեյթե՞ր։ էս ա՞ իդելական ամուսնության բանձևը։
    SWTS

  20. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Դիցուկ արդեն ամուսնացած մարդկանց մեջ տարբերությունները իրար են բախվել։ Քո առաջարկած լուծումը ո՞նց ա օգնում։ Հա նստեցին խոսեցին քննարկեցին, հա գնացին համերգ եկան, տարբերությունը հո դրանից չանհետացավ, ու էս պահին մեկն ու մեկը կոմպրոմիսի ա գնում։ Ու մենակ չասես, եթե սիրում ու ընդունում ա ոնց կա, դա մնում ա, ուզում ես հազար անգամ քննարկի։ Դառնում ա գործարք։ Կոմպրոմիս, անվերջ քննարկումներ, ու դեյթե՞ր։ էս ա՞ իդելական ամուսնության բանձևը։
    Նայի, տարբերությունները երբ ի հայտ են գալիս ու բախվում ինչ-որ կետում, քննարկվում են ու լուծումներ փնտրվում: Կարամ օրինակի վրա բացատրեմ (ի դեպ, սա բավական տարածված պրոբլեմ ա): Ասենք, զույգերից մեկը սիրում ա շուտ քնելը, մյուսը՝ ուշ: Հիմա ռոմանտիկ ֆլան-ֆստանները հաշվի առնելով իրանք ուզում են նույն ժամին գնան քնելու: Ասենք, սկզբում հարմարվում են շուտ քնողի ռիթմին: Ուշ քնողը զգում ա, որ իրա մոտ անքնություն ա սկսվում, սկսում ա ավելի ուշ անկողին մտնել, իսկ շուտ քնողը շարունակում ա շուտ քնել: Ու նաև նեղվում ա, որ զուգընկերը նույն ժամին չի պառկում: Տարբերակ 1. կարելի ա թողնել սենց նեղվի ամիսներով, վրայից հազար ու մի զիբիլ ավելացնի ու մի օր մի ստից առիթից պայթի ու ասի, որ դիմացինն իրան չի սիրում, որ հետը անկողին չի մտնում և այլն: Տարբերակ 2. հարցնել, թե ինչու զուգընկերը շուտ չի պառկում: Իմանալուց հետո, որ ուրիշ ռիթմ ունի, կարելի ա միասին լուծումներ գտնել: Կա՛մ մեկն ընդունում ա, որ ուղղակի միասին չեն գնալու քնելու, կա՛մ երկուսը կոմպրոմիսի են գնում՝ ընտրելով մի ժամ, որը մեկի համար մի քիչ ուշ ա, մի քիչ ուշ: Բնական ա՝ միշտ չի աշխատելու էս լուծումը, բայց խոսացված, հասկացված ա, շուտ քնողն էլ չի նեղվում, երբ երբեմն զուգընկերը իր հետ միաժամանակ չի քնում:

    Ու հա, սա ա իդեալականը, երբ էսպիսի հարցերը քննարկվում ու լուծվում են: Ու արդյունքում՝ սերը չի մեռնում:

  21. #15
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Զանազան արդարացումներ կարելի ա բերել միմյանց հետ չհաղորդակցվելու համար, բայց ամեն ինչ ներս քաշելը լիքը վտանգներ ունի. սկսում ես մեղադրել դիմացինին, ատել, վերագրում բաներ, որոնք դիմացինի մտքով չեն էլ անցել: Ու հետո մի օր էդ սաղ պայթում ա ու լիքը թույն լցնում հարաբերության վրա: Հենց իմ սեփական փորձից էլ կարամ ասեմ, որ երկու տեսակի հարաբերություն էլ ունեցել եմ. երբ դիմացինից լիքը բաներ թաքցրել եմ ու երբ մինչև վերջին կաթիլը անկեղծ եմ էղել: Էս երկրորդ դեպքում դեռ ոչ մի անգամ չեմ տուժել, չնայած իրոք երբեմն վախենալու ա մինչև վերջ անկեղծ լինելը:

    Դեյթի գնալու իմաստն էլ թարմություն բերելը չի, այլ միմյանց հետ առանձին ժամանակ անցկացնելը: Ոնց որ մարդուն մեկ-մեկ պետք ա առանձնանալ, նենց էլ մեկ-մեկ պետք ա առանձնանալ սիրած մարդու հետ: Ու դա հավերժ ամրացնում ա հարաբերությունը, անգամ 70 տարեկանում: Չգիտեմ՝ կոնկրետ ինչն ա դեր ունենում, բայց փաստ ա: Իմ ընկերների ծնողների շրջանում հենց նրանք են ավելի սիրող ու ամուր իրենց հարաբերության մեջ, ովքեր մինչև հիմա դեյթերի են գնում:
    Էդքան անկեղծ որ լինում ես քո անձնական տարածքը դրանից չի՞ տուժում։ Բացի դրանից մենք քննարկում ենք մենակ մեր դիրքը, իսկ ի՞նչ կարանք ասենք մյուս կողմի մասին։ Սենց շատ դետալներ պետք ա համընկնեն, որ ստացվի քո ասած ամուր հիմքի վրա դրված ամուսնությունը, ու էս փնտրտուքի վրա մի կյանքը չի հերիքի։
    SWTS

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 3
    Վերջինը: 13.01.2011, 12:58
  2. Ինչ է սերը...
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.03.2008, 23:46
  3. Կարևոր է որ ամուսնական զույգերը մինչ ամուսնությունը ունենան սեռական փորձ
    Հեղինակ՝ Anton_Braind, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 18.12.2007, 18:57
  4. Գրանդ փղիկի ամուսնությունը
    Հեղինակ՝ Adam, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 7
    Վերջինը: 14.12.2007, 17:12
  5. Սերը...
    Հեղինակ՝ Gohar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 14.01.2007, 17:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •