Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
Դիցուկ արդեն ամուսնացած մարդկանց մեջ տարբերությունները իրար են բախվել։ Քո առաջարկած լուծումը ո՞նց ա օգնում։ Հա նստեցին խոսեցին քննարկեցին, հա գնացին համերգ եկան, տարբերությունը հո դրանից չանհետացավ, ու էս պահին մեկն ու մեկը կոմպրոմիսի ա գնում։ Ու մենակ չասես, եթե սիրում ու ընդունում ա ոնց կա, դա մնում ա, ուզում ես հազար անգամ քննարկի։ Դառնում ա գործարք։ Կոմպրոմիս, անվերջ քննարկումներ, ու դեյթե՞ր։ էս ա՞ իդելական ամուսնության բանձևը։
Նայի, տարբերությունները երբ ի հայտ են գալիս ու բախվում ինչ-որ կետում, քննարկվում են ու լուծումներ փնտրվում: Կարամ օրինակի վրա բացատրեմ (ի դեպ, սա բավական տարածված պրոբլեմ ա): Ասենք, զույգերից մեկը սիրում ա շուտ քնելը, մյուսը՝ ուշ: Հիմա ռոմանտիկ ֆլան-ֆստանները հաշվի առնելով իրանք ուզում են նույն ժամին գնան քնելու: Ասենք, սկզբում հարմարվում են շուտ քնողի ռիթմին: Ուշ քնողը զգում ա, որ իրա մոտ անքնություն ա սկսվում, սկսում ա ավելի ուշ անկողին մտնել, իսկ շուտ քնողը շարունակում ա շուտ քնել: Ու նաև նեղվում ա, որ զուգընկերը նույն ժամին չի պառկում: Տարբերակ 1. կարելի ա թողնել սենց նեղվի ամիսներով, վրայից հազար ու մի զիբիլ ավելացնի ու մի օր մի ստից առիթից պայթի ու ասի, որ դիմացինն իրան չի սիրում, որ հետը անկողին չի մտնում և այլն: Տարբերակ 2. հարցնել, թե ինչու զուգընկերը շուտ չի պառկում: Իմանալուց հետո, որ ուրիշ ռիթմ ունի, կարելի ա միասին լուծումներ գտնել: Կա՛մ մեկն ընդունում ա, որ ուղղակի միասին չեն գնալու քնելու, կա՛մ երկուսը կոմպրոմիսի են գնում՝ ընտրելով մի ժամ, որը մեկի համար մի քիչ ուշ ա, մի քիչ ուշ: Բնական ա՝ միշտ չի աշխատելու էս լուծումը, բայց խոսացված, հասկացված ա, շուտ քնողն էլ չի նեղվում, երբ երբեմն զուգընկերը իր հետ միաժամանակ չի քնում:

Ու հա, սա ա իդեալականը, երբ էսպիսի հարցերը քննարկվում ու լուծվում են: Ու արդյունքում՝ սերը չի մեռնում: