User Tag List

Էջ 23 24-ից ԱռաջինԱռաջին ... 13192021222324 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 331 համարից մինչև 345 համարի արդյունքները՝ ընդհանուր 360 հատից

Թեմա: 30 փաստ մեր մասին

  1. #331
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Անպայման: Միշտ կարդում եմ ու հիմնականում` մեծ հաճույքով :
    +1 ես էլ եմ իմը կարդում, մեկ-մեկ էլ զարմանում, թե ինչ կարգի ա կարծիքս փոխվել։
    Նու գիտեմ, որ առաջ որոշ բաների մասին այլ կարծիք եմ ունեցել, բայց մինչև գրառումներս չտեսա, մտածում էի էդ աշխարհայացքն ունեցել եմ 2004 թվին, ոչ թե 2011։
    Հետաքրքիր ա նկատել, թե ոնց ենք փոխվում
    The cake is a lie.

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.05.2020), Jarre (15.05.2020), Quyr Qery (17.05.2020), Sambitbaba (16.05.2020), Ուլուանա (15.05.2020)

  3. #332
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Երկու օր առաջ մտքիս մեջ ակումբի ամենաանկեղծ գրառումը արեցի էս բաժնում, բայց չգրեցի, քանի որ բոլորին հասանելիա թեման։

  4. #333
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    +1 ես էլ եմ իմը կարդում, մեկ-մեկ էլ զարմանում, թե ինչ կարգի ա կարծիքս փոխվել։
    Նու գիտեմ, որ առաջ որոշ բաների մասին այլ կարծիք եմ ունեցել, բայց մինչև գրառումներս չտեսա, մտածում էի էդ աշխարհայացքն ունեցել եմ 2004 թվին, ոչ թե 2011։
    Հետաքրքիր ա նկատել, թե ոնց ենք փոխվում
    Զուտ մտածելակերպի, աշխարհայացքի առումով չեմ հիշում իմ նենց գրառում, որ հետո կարդամ ու մտածեմ` վայ, էս ի՞նչ եմ գրել, ո՞նց եմ սենց մտածել: Բայց լինում ա, որ գրելաձևն ա մի քիչ տարօրինակ կամ անսովոր թվում, ասենք, որ հիմա արտահայտելու լինեի նույն միտքը, ուրիշ կերպ կձևակերպեի: Կամ լինում ա` ուղղակի համարում եմ, որ չարժեր անել էսինչ գրառումը, հիմա լիներ` չէի անի:
    Բայց ընդհանրապես Ակումբն էդ առումով ահագին հետաքրքիր ու հազվագյուտ շտեմարան ա, որտեղ լիքը մարդկանց մտածելակերպի էվոլուցիան կարելի ա ուսումնասիրել: Ուրիշ երևի ոչ մի տեղ էդ ինֆորմացիան տենց ֆիքսված չես գտնի:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.05.2020), Freeman (18.05.2020), Jarre (15.05.2020), Sambitbaba (16.05.2020), Շինարար (16.05.2020)

  6. #334
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. երջանիկ եմ
    2. կարոտել եմ Նաիրուհուն
    3. կուզեի ամեն ինչ կյանքումս հենց սենց էլ մնար, մենակ քիչ աշխատեի
    4. այ աշխատելուց հոգնել եմ
    5. ամառվա շունչը լրիվ վերականգնել ա ինձ
    6. չկամ սոցկայքերում (մենակ insta, լուրեր չկան էստեղ), չեմ կարդում ոչ մի լրատվական, ինչ իմանում եմ ակումբից եմ իմանում
    7. արդեն մեկ տարի է չեմ ծխում, չնայած ինձ թվում էր դա անհնար է
    8. շաբաթը հինգ օր պարտադիր մարզվում եմ՝ կարդիո-ուժային մոտ երկու ժամ
    9. ահավոր շատ ուզում եմ բոքսի գնալ, UFC-ի ոչ մի մարտ բաց չեմ թողնում
    10. давай поженимся եմ նայում տանը, երբ մենակ եմ լինում, ահավոր թեթև ա ու խնդալու )))))
    11. կարոտում եմ տանեցիքիս, նեղվում եմ, որ ուշ-ուշ եմ գնում տեսնելու, լրիվ մոռացել եմ հին ու վատ հարաբերությունները
    12. ակումբը տան պես է, բան էլ չլինի անելու, մեկ ա քեզ ստեղ լավ ես զգում
    13. զգում եմ, որ տարիքիս հետ պարանոյան շատանում մոտս, կուզեի ազատվել
    14. կյանքին էնքան պրագամտիկ եմ նայում, ընդհանրապես չեմ խորանում, թողնեն Marvel ու DC կնայեմ սաղ օրը, Դովլաթով կկարդամ, ժիմ կանեմ, համով բաներ կսարքեմ
    15. նոր մարդիկ, նոր տեղեր հեչ սրտովս չեն, թեկուզ ծանոթ, բայց ոչ հաճելի մարդկանց վրա բացարձակ ժամանակ չեմ ծախսում, իմոնք ինձ հերիք են, գտել եմ իմ կոնֆորտ զոնան ու ոնց ասի՝ երջանիկ եմ
    16. տուն եմ ուզում ունենալ, դա միակ ցանկությունս է էս պահին, որ անիրական է թվում
    17. որ կարողանայի, մի քանի բան կփոխեի անցյալումս, բայց դե կա էն ինչ կա
    18. ահավոր քիչ եմ սկսել երգեր լսել, եթե լսում էլ եմ հին երգերի նոր քավըրներն է, կամ թեթև ջազոտ երաժշտությունը:
    19. անընդհատ ուզում եմ գնալ նոր տատու անել՝ մեդուզա, բայց ալարում եմ
    20. շուն ենք ուզում պահել՝ սեթր կամ դոբերման, դեռ չենք կողմնորոշվում
    21. երևի էսքանը, էդքան շատ բան չկա ասելու, ծով եմ ուզում ու արևի տակ պառկել, ցավոք քր. գործ կա ամուսնուս վրա (քաղաքական էշ թեմայով), իսկ առանց իրա չեմ գնա երկրից դուրս:
    Վերջին խմբագրող՝ Quyr Qery: 17.05.2020, 05:03:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  7. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.05.2020), Freeman (17.05.2020), ivy (17.05.2020), Jarre (17.05.2020), Sambitbaba (17.05.2020), Smokie (14.07.2020), Աթեիստ (17.05.2020), Արշակ (17.05.2020), Բարեկամ (18.05.2020), Գաղթական (17.05.2020), Ծլնգ (18.05.2020), Յոհաննես (17.05.2020), Նաիրուհի (17.05.2020), Նիկեա (17.05.2020), Շինարար (17.05.2020), Ուլուանա (17.05.2020), Տրիբուն (17.05.2020)

  8. #335
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ Ժառը ինչ-որ տեղ շնորհակալություն է դրել...
    Ժառ ջան, չգիտեմ ինչու...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (17.05.2020), Jarre (18.05.2020)

  10. #336
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո գրառումներն էլ կարդացի՞ր: Ես իմ հին գրառումները սովորաբար չեմ վերընթերցում, ինչ թեմա էլ լինի, բայց ուրիշներինը հավեսով կարդում եմ:
    Երեկ ես էլ էի էս թեման թերթում ու ձեր գրածները նայում, հետաքրքիր էր դրանց վրայով նորից անցնելը:
    մի ձև չսազեց ինքդ քեզ հայելու մեջ նայելու սիրոդ հետ

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (18.05.2020), Ուլուանա (18.05.2020)

  12. #337
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    մի ձև չսազեց ինքդ քեզ հայելու մեջ նայելու սիրոդ հետ
    Գիտեմ, բայց դե արտաքինն ու ներքինն էլ մի քիչ տարբեր թեմաներ են

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (19.05.2020)

  14. #338
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Շնորհակալ եմ շատ Սամ ջան

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (19.05.2020), Աթեիստ (19.05.2020)

  16. #339
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը

    Շնորհակալ եմ շատ Սամ ջան
    Երկար ժամանակ չէիր երևում: Մի տեսակ տխուր էր առանց քեզ...
    Կամ կարող է, ե՞ս չէի տեսնում... Բայց որ տեսա, շատ ուրախացա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (20.05.2020)

  18. #340
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե որ էս թեման էդքան սիրված ա, իսկ գրողները գրել-վերջացրել են հիմնականում, եկեք մի քիչ ձևափոխենք հարցադրումը։


    10 հարց․ իմ առավելությունները, որ ինձ օգնում են կյանքում
    10 հարց․ իմ թերությունները, որ ինձ պակասում են կյանքում (այսինքն, բաներ, որ կուզենայինք չպակասեին)

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (20.05.2020), Աթեիստ (20.05.2020), Ուլուանա (20.05.2020)

  20. #341
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ չամաչեք, ես կսկսեմ

    Առավելություններ

    1․ Լավ եմ բացատրելուց։ Կապ չունի, թե ինչ։
    2․ Մարդկանց սիրում եմ։ Իմ նախնական մոտեցումը գրկաբացն ու դրականն ա։
    3․ Աշխատասեր եմ։
    4․ Չնայած հիմնականում զգայուն եմ, փխրուն կամ փխրվող, նեղվող, անհանգստացող, ընկճվող, բայց իրականում ամուր ներքին-պահուստային վերապրողականություն ունեմ։
    5․ Բավական անկախ եմ իմ խնդիրներում և նրանց լուծման մեջ, օգնություն համարյա երբեք չեմ խնդրում։
    6․ Արտաքին փոփոխություններին հարմարվող եմ, չունեմ մեծ պահանջներ, բացի մի քանի բազային բաները, որոնցից առաջնային մաքրությունն է։
    7․ Ժպտերես եմ, ու դա անկեղծ, ներսից եկող ժպիտ ա (իմ գնահատականը չի)։
    8․ Մանկական ինչ-որ բան կա մեջս, որն արտահայտվում ա զարմանալու, փոքր բաներով ուրախանալու, հավեսների ու նման մի քանի ուրիշ հակումներով։
    9․ Հիշաչար չեմ։
    10․ Կարծում եմ՝ ինչ-որ ճիշտ բան կա իմ արժեքային համակարգի մեջ՝ խորքային առումով։


    Թերություններ

    1․ Ինքս ինձ չեմ գտել, հասկացել, մի խոսքով՝ ինքս ինձ բոլորովին չեմ ճանաչում, ու հոգնել եմ էդ վիճակից, չգիտեմ՝ կցրվի՞ մի օր էդ խավարը, թե՞ մարդ կա՝ էդպես էլ տգետ ավարտվում ա կյանքը։
    2․ Անհամբերությունն իմ հիմնական թշնամին ա։ Առաջ կարծում էի՝ դրսևորվում ա տվյալ բանին չափազանց մեծ կարևորություն տալու պատճառով (ուզում ես հնարավորինս շուտ լուծել), հիմա կարծում եմ՝ վստահության/հավատի պակասից ա (որ կլուծվի առանց հապշտապի ու իրար խառնվելու)։
    3․ Թերարժեքության բարդույթներ ունեմ, որի հետևանքով կարող եմ մեծախոսություններ դուրս տալ կամ անհարկի քննադատել ուրիշներին։
    4․ Նախաձեռնող չեմ։ Երևի, որովհետև ամբիցիոզ չեմ։
    5․ Տառապում եմ «գերազանցիկի» սինդրոմով․ առաջադրանքները պիտի կատարեմ ըստ պահանջի, չունեմ ըմբոստանալու կամ անարխիայի համարձակություն։
    6․ Կյանքի առաջադրած իրավիճակներին հարմարվում եմ ու լռվում մեջը։
    7․ Քանի որ չեմ ճանաչում ինքս ինձ, պահանջներն ինքս ինձնից բարձր են, ու հետևանքում թերարժեքության բարդույթն է առաջանում, որի հետևանքով էլ ներքուստ դժգոհ եմ ինքս ինձնից ու երկչոտում եմ։
    8․ Եթե մի բան կամ մեկը դուրս չեկավ, անհանդուրժող եմ, ու դա չեմ զլանում արտահայտել, իսկ դա վատ է։
    9․ Վիճող եմ ու կռվարար (վերևի կետի հետևանքներից), բայց հիմա ավելի քիչ (ինքնակառավարումս ու հանդուրժողականությունը մի քիչ լավացել են)։
    10․ Մոռացկոտ եմ (դարձել)։ Բայց որոշ դեպքերի համար սա առավելություն է, և էդ դեպքերի համար չէի ուզենա, որ փոխվեր։

  21. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (20.05.2020), Jarre (20.05.2020), One_Way_Ticket (20.05.2020), Sambitbaba (20.05.2020), Արշակ (20.05.2020), Գաղթական (20.05.2020), Շինարար (20.05.2020), Ուլուանա (20.05.2020), Տրիբուն (20.05.2020)

  22. #342
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թիքեթի տասնյակի ոճի գրառումներ եմ ուզում

  23. #343
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Թիքեթի տասնյակի ոճի գրառումներ եմ ուզում
    ես էլ ես էլ

  24. #344
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկսեք ձեզնից

  25. #345
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե որ էս թեման էդքան սիրված ա, իսկ գրողները գրել-վերջացրել են հիմնականում, եկեք մի քիչ ձևափոխենք հարցադրումը։


    10 հարց․ իմ առավելությունները, որ ինձ օգնում են կյանքում
    10 հարց․ իմ թերությունները, որ ինձ պակասում են կյանքում (այսինքն, բաներ, որ կուզենայինք չպակասեին)
    Առավելությունները

    ա. Համեստ եմ, որքան էլ էսա ևս ինը կետ ինձ գովալու եմ, երբեք չեմ փորձում ինձ ներկայացնել մյուսներից ավելի խելացի, ավելի պրոֆեսիոնալ, չեմ ամաչում հարցնել, սովորել, թեկուզ ինչ-որ բանում ինձնից պակաս փորձառու մեկից: Արդյունքում ինձ նախանձողներ կամ չկան, կամ ես որ չեմ նկատել:
    բ. Ամբիցիոզ չեմ, ինչ-որ բան նախաձեռնելիս գլխիս լուսապսակներ չեմ պատկերացնում, մոտեցումս էն ա, որ շատ-շատ ձախողեմ, աշխարհի վերջը չի, արդյունքում հեշտ եմ պատասխանատվության տակ մտնում:
    գ. Պատասխանատու եմ, եթե մի բան նախաձեռնեցի, պիտի լավագույնս անեմ, ոչ թե լավագույնը՝ մյուսներից լավ, այլ հենց լավագույնս՝ իմ կարողացածի սահմաններում ամենալավը, դե որովհետև ամբիցիոզ չեմ:
    դ. Լավատես եմ, երբեք չեմ մտածում ամենավատ հնարավոր տարբերակի հնարավորության մասին: Էս կորոնայից առաջ ուսանողներս մի օր բողոքեցին, թե միակ դասախոսն ես, որ ասում ա՝ ինչ հեռակա ուսուցում, ինչ բան, էդ հլա ուղղակի քննարկումներ են: Արդյունքում հեշտ ա ապրել:
    ե. Հարմարվող եմ՝ նոր միջավայրերում, նոր ընկերախմբերում: Ինձ հետ շատ դժվար ա վիճել լրջորեն: Մի քանի վեճեր հիշում եմ, որ վեճի մեջ եմ ներքաշվել հենց էս տարի, բայց իմ մեղքով չէ, ասենք՝ ինձ տարիներով ճանաչող մարդիկ իրանց-իրանց բորբոքվել, հետս կռվել են իմ ես լինելու պատճառով, իմ մոտեցումը՝ չեք հավանում, մի շփվեք, ես տենց եմ անում, դրա համար ոչ մեկի հետ իրենց ինքը լինելու պատճառով չեմ վիճում:
    զ. Ընկերական եմ, արդյունքում ստանում եմ լավ ընկերություն: Էս ղարիբության տարիներին տարբեր երկրներից ծանոթներս ասել են, որ էստեղ իրանց հայրենիքի ընկերության նման ընկերություն չկա և այլն: Ես տարբեր ազգերի իմ ընկերների շնորհիվ շատ դժվար իրավիճակների միջով եմ անցել, որ առանց նրանց անելանելի կլինեին կամ համենայն դեպս հիմա էնտեղ չէի լինի, որտեղ եմ: Բնականաբար ես էլ նույնկերպ եմ վարվում մարդկանց հետ, եթե կարող եմ օգնել, պատրաստ եմ:
    է. Հեշտ չի ինձ կոտրելը: Ասենք՝ եթե ինձ թվաց էս ինչ բանը եթե փորձեմ՝ կստացվի, ինչքան ուզում ա կողքից ամեն օր ասեն՝ չես կարող, ես անելու եմ, համենայն դեպս մինչև վերջ փորձելու եմ, եթե ինձ դա պետք ա: Թեզս էստեղ տենց եմ պաշտպանել: Ընկերներիցս ամենալավերից մեկը միշտ ասում ա՝ ես երբեք քո համար չեմ անհանգստանում, որովհետև գիտեմ՝ դու կհաղթահարես ցանկացած իրավիճակ: Նու մի քիչ չափազանցված ա, հեռու թող ինձնից մնա ցանկացած իրավիճակը, բայց լիքը իրավիճակներ, որ մարդկանց կոտրում ա, ինձ համար անընկալելի ա, թե էդտեղ ինչ կա կոտրվելու: Սրան թերություններում էլ կանդրադառնամ:
    ը. Ինձ հետ ուրախ ա ու թեթև: Եթե ինձ միջավայրը տրամադրող ա, բոլորի համար շատ ուրախ կանցնի: Արդյունքում՝ մարդիկ ուզում են հետս ժամանակ անցկացնել, մենակ շատ քիչ եմ մնում, էդ էլ եթե ինքս եմ ուզում: Իմ տանը խնջույքների, ընկերական հավաքների ժամանակ, ասենք, երբեք հարցը սեղանի խաղերին կամ նույնիսկ երաժշտությանը ու պարելուն չի հասնում, ասել, խոսալ, կատակել, աղմկել, ծիծաղել: Բայց ուրիշների տանը, քանի որ համեստ եմ, թողնում եմ նախաձեռնությունը տանտերերին:
    թ. Շատ համբերատար եմ, ինչը դասավանդելիս շատ ա օգնում: Ասեմ, էս հատկանիշիս հականիշը թերություններում էլ եմ նշելու, դե մարդը հո մենակ սևուսպիտակ չի:
    ժ. Չնայած համեստ եմ, բայց ես ինձ դուր եմ գալիս ներքուստ և արտաքուստ, նենց չի, որ հիանում եմ՝ էս ինչ լավն եմ, էս ինչ սիրուն, ավելի շուտ մոտեցումս էս ա՝ համենայն դեպս հաջողված եմ:

    Թերությունները

    ա. Նեղացկոտ եմ՝ ինձուինձ մեջս նեղանում եմ մարդկանցից ու երբեմն նույնիսկ դադարեցնում շփումս՝ փոխանակ փորձեմ քննարկել, ընդհանուր հայտարարի գալ: Չնայած աշխատում եմ էդ թերությունս շտկելու վրա, բայց հասել եմ նրան, որ էլ չեմ նեղանում, կամ ավելի քիչ եմ նեղանում, դե ինքն էլ տենց մարդ ա, բայց էլի շփումս կարող ա դադարեցնեմ
    բ. Քննադատությունը շատ ծանր եմ տանում, դուրդ չեմ գալիս հետս մի շփվի, ինչ մի ինձ դաստիարակում ես, բայց չեմ կռվում, ուղղակի ոնց ասի դադարեցնում եմ շփումս Չէ սուտ եմ ասում, դեռ ոչ մի քննադատողի հետ չեմ դադարեցրել շփումս, առաջարկել եմ իրանք դադարեցնեն, բայց չեն դադարեցրել: Խոսքը Դերվիշի ոտանավորի թարգմանության մասին չի, այլ որ քնննադատում են իմ ես լինելու համար, հատկապես որ էթիկետ են սովորեցնում, ես լոռվա սարերից իջաց չոբան տղա, դուք էլ ձեր էթիկետն էլ Մանավանդ որ ախր ես բավականին քաղաքավարի տղա եմ, տեսեք հենց հիշեցի էդ քննադատությունները էլի սկսեցի ծանր տանել
    գ. Դժվար եմ ապրումակցում մարդկանց: Էս էն կոտրվելու թեմայով, որ ասի կանդադառնամ: Ինքս շատ դժվարությունների միջով եմ անցել, հատկապես միջին խավի եվրոպացի կամ մերձավորարևելցի թեկուզ, բայց միջին մտավորական խավի, իմ էստեղ շրջապատի մեծ մասի համեմատ, ու որ էս մարդիկ սկսում են իրանց դժվարություններից խոսալ, չեմ կարողանում հասկանալ: Ու չեմ սիրում, որ հետս սկսում են շատ կիսվել ինչ-որ բաներից, որ չեմ հասկանում, ինչո՞վ կարող եմ օգնել, զուտ ականջ, որ լսի՞, էս մեկը չէ: Գիտեմ՝ մարդիկ տարբեր են, չեմ կարող բոլորին նայել իմ դիտանկյունից ու ասել՝ ոնց ա ես դիմանում եմ, իրանք չէ: Բայց դե ես էլ եմ ուրեմն տարբեր, եթե էնպիսի խնդիր ա, որ ռեալ կարող եմ ինչ-որ բանով օգնել, խնդրեմ, բայց եթե կոնկրետ ականջ ա պետք, որ ամեն օր լսի, իմ ականջը պատրաստ չի:
    դ. Սպասել չեմ սիրում: Աշխատանքում եմ համբերատար, բայց աշխատանքից դուրս սպասողական վիճակը տանել չեմ կարողանում՝ սկսած բրիտանացիների սիրելի հերթ կանգնելուց:
    ե. Ինձ թվում ա՝ համարձակ չեմ: Լիքը բաներ անում եմ էս բնավորությանս վրայով մեծ ճիգերով անցնելով:
    զ. Բավարար ինքնավստահ չեմ: Նորից լիքը ճիգեր են պահանջվում, օգնում ա էն մոտեցումս, որ դե շատ-շատ ձախողեմ: Արդյունքում մեկ էլ տեսնում ես՝ ով հասավ վերևից բացատրում, սովորացնում ա: Ասեցի՝ ինքնավստահ չեմ, չասեցի՝ ուրիշներին ինձնից վեր եմ դասում:
    է. Ուղղորդում, ղեկավարություն դժվար եմ հանդուրժում, ու հաճախ ոչնչով չարդարացված եմ մեջս ինձ ու ինձ հակադրվում, պատկերացրեք՝ աշխատող մարդու համար ինչքան դժվար ա, երբ իրան ղեկավարում են, իսկ ինքը դա տանել չի կարող: Ի վերջո ֆրիլանսեր չեմ ցավոք: Բայց հիմա լուծումը գտել եմ, մեկ ա՝ էս աշխատանքում ժամանակավոր եմ, իրականում հո ժամանակավոր չեմ, ես եմ տենց որոշել ինձ ու ինձ ու արդյունքում շատ բանի հետևից չեմ ընկնում: Առայժմ օգնում ա:
    թ. Պանիկայի նոպաներ եմ ունենում: Պահի տակ ինձ ու ինձ կարող ա ներշնչեմ ամենահիմար մի դավադրության տեսություն, խառնվեմ իրար և այլն կամ սկսեմ ինչ-որ հարազատ մեկի համար անհանգստանալ, ասենք սաղ օրը ֆեյսբուքում օնլայն չի եղել, մի բան պատահած չլինի՞ Բայց կարճատև նոպաներ են, արագ ինձ հավաքում եմ: Ընդհանրապես էն թերություններդ, որ գիտակցում ես, հեշտ ա կառավարելը, ավելի բարդ ա, երբ չես գիտակցում: Լիքը թերություն կունենամ, որ ես չեմ էլ նկատում, ու քանի որ քննադատություն չեմ սիրում, չեմ էլ ուզում ինձ հուշեն:
    ժ. Երևի հենց էդ փաստը, որ ինձ դուր եմ գալիս ու չեմ ուզում առանձնապես փոխվել: Բայց դե անկեղծ մարդ մի ամբողջ կյանք կարա իրան ուտելով իրան տանջելով փոխվի ու կատարելագործվի և այլն, ավելի ճիշտ չի՞ ինքդ քեզ հետ հաշտ ապրես, էս մի կյանքն ա, կեսն էլ, գուցե կեսից շատն էլ անցել ա: Մանավանդ, որ քչից շատից հաջողված եմ Չգիտեմ:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 29.05.2020, 06:36:

  26. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.05.2020), Freeman (29.05.2020), ivy (05.06.2020), Jarre (29.05.2020), John (07.06.2020), LisBeth (30.05.2020), Sambitbaba (10.09.2020), Smokie (14.07.2020), Արշակ (29.05.2020), Բարեկամ (29.05.2020), Գաղթական (29.05.2020), Ծլնգ (29.05.2020), Հայկօ (29.05.2020), Նաիրուհի (29.05.2020), Ներսես_AM (01.06.2020), Ուլուանա (29.05.2020), Վիշապ (30.05.2020), Տրիբուն (29.05.2020)

Էջ 23 24-ից ԱռաջինԱռաջին ... 13192021222324 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մի քիչ իմ մասին...
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 14.01.2013, 20:13
  2. իմ մասին քիչ քիչ
    Հեղինակ՝ Reh32, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.04.2011, 23:00
  3. Գրառումներ: 22
    Վերջինը: 21.01.2009, 19:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •