User Tag List

Էջ 24 24-ից ԱռաջինԱռաջին ... 142021222324
Ցույց են տրվում 346 համարից մինչև 360 համարի արդյունքները՝ ընդհանուր 360 հատից

Թեմա: 30 փաստ մեր մասին

  1. #346
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավելությունների ու թերությունների մի-մի տասնյակ էլ իմ կողմից

    Առավելությունները.

    1. Չեմ համեմատվում։
    Ամեն մարդ իր ուղին ունի։ Ես էլ իմով եմ գնում, ոնց խելքիս փչի։ Ու փորձում եմ աղջկաս էլ սովորեցնել իրեն ուրիշների հետ չհամեմատել, որ մի օր կարողանա ապրել էնպես, ինչպես ուզում է՝ առանց կողքերը նայելու։

    2․ Կարծում եմ, ահագին ուժեղ եմ։
    Հաճախ եմ զգում տարբեր իրավիճակներում, թե ինչքան ամուր եմ կանգնած ու ինչքան ինքնավստահ եմ։ Եթե ինձ համեմատեմ մի տասը տարի առաջվա հետ, սարեր ու ձորեր են։ Սա նաև թույլ է տալիս չընկնել տարբեր ազդեցությունների տակ․ ես ունեմ իմ կայուն աշխարհայացքն ու ամեն տեսակի, թեկուզ սիրուն փաթեթավորված լոլոների հանդեպ՝ նույնքան կայուն իմունիտետ։

    3․ Իրատես եմ։
    Սա էլ է ժամանակի հետ փոխվել, առաջ էդպես չէր։ Ու հնարավոր է, լավատեսությունս մի քիչ տուժել է արդյունքում։ Եթե մի բանի ավարտը բացասական է գծագրվում, հաստատ հեռու կմնամ՝ առանց ինքս ինձ համոզելու, որ գուցե լավ լինի։ Աշխատանքս էլ է իր բնույթով ահագին մաքրել վարդագույն անուրջներս ու իրատես դարձրել։

    4․ Հուսալի եմ․ եթե մի բան ասեցի, ուրեմն կանեմ։
    Պայմանավորվածություններ, վերջնաժամկետներ և այլն, բոլորը խստորեն պահպանում եմ։ Պատասխանատվության մեծ զգացում ունեմ։ Ու փորձում եմ ամեն ինչ հնարավորինս լավ անել։ Սա իհարկե շատ օգնում է կյանքում, հատկապես՝ աշխատանքային։

    5․ Առողջ եմ ու էներգիայով լի։
    Տարիներով չեմ հիվանդանում ու բանում եմ անդադար՝ լծկան էշի պես Սա ինձ նաև թույլ է տալիս հոգ տանել ուրիշների մասին․ խնամել, օգնել, առաջ տանել, ուժ տալ։

    6․ Լավ կազմակերպված եմ։
    Ինչը որ հնարավոր է պլանավորել, պլանավորում եմ, ու հնարավորինս հասցնում ամեն ինչ։ Հետն էլ արագ եմ ու ծամծմել, ձգձգել չեմ սիրում։

    7․ Լավ հիշողություն ունեմ։
    Չհաշված էն դեպքերը, երբ երևակայությունս ներխուժում է հիշողությանս մեջ և ստեղծում հուշեր, որոնք իրականում չեն եղել։

    8․ Սուր աչք ունեմ։
    Իհարկե քրոջս չեմ հասնի, բայց իմ աչքից էլ է քիչ բան վրիպում։

    9․ Մարդկանց լավ եմ զգում։
    Ուզում եմ հենց «զգալ» բառն օգտագործել, ոչ թե «հասկանալ»։ Երևի սա էլ ինչ-որ ձևով կապված է վերևի կետի հետ։ Ու, կարծում եմ, սա կյանքում իմ ամենամեծ առավելություններից մեկն է։

    10․ Նայելով վերևի ինը կետերին՝ մնում է խոստովանել, որ կարգին գլուխգովան եմ
    Բայց դե ժամանակակից աշխարհում սա կոչվում է «առողջ ինքնագնահատական», էնպես որ, ներառում եմ առավելությունների մեջ


    Թերությունները․

    1․ Մանյակոտ եմ։
    Չխորանանք

    2. Ինձ հա տանջում է ամեն ինչի ու ընդհանրապես գոյության անիմաստության զգացումը (կարծում եմ, սրա մասին էլի եմ գրում)։
    Դա իհարկե ժամանակ առ ժամանակ ահագին պղտորում է կյանքս, բայց միևնույն է, ընդհանուր առմամբ, դժգոհ չեմ, որ ապրում եմ․ հետաքրքիր է, թե հետո ինչ կլինի։ Սերիալի պես մի բան։

    3․ Բանավոր խոսքս կաղում է։
    Կարճ ասած՝ վատ եմ խոսում։ Բոլոր լեզուներով, ներառյալ՝ հայերեն։ Եթե միայն հնարավոր լիներ խոսելու փոխարեն միշտ գրել․․․
    Ձայնս էլ մի բան չի։ Բացի դրանից, արտասանական խնդիրներ ունեմ «ռ-ղ-ր»-ի հետ։ Աղջիկս մինչև հիմա էդ երեք հնչյունները հայերենում լավ տարբերել չի կարողանում, որովհետև հայերեն ինձնից է սովորել։

    4․ Սխալների հանդեպ չափազանց անհանդուրժող եմ։
    Թե սեփական, թե ուրիշների։ Սեփական սխալներից ամոթի մեծ զգացում է առաջանում ու երկարատև, հիվանդագին ինքնապախարակում, ուրիշներ սխալներից՝ անթաքույց զայրույթ։

    5․ Մարդկանց ընդհանուր առմամբ չեմ սիրում, միզանտրոպ եմ։
    Հիմնականում փորձում եմ դիստանցիա պահպանել, իսկ հնարավորության դեպքում լրիվ հեռու մնալ մարդկանցից ու հետները գլուխ չդնել։ Գուցե կյանքս ավելի հեշտ լիներ, եթե մի քիչ ավելի մարդամոտ ու ավելի տոլերանտ լինեի։

    6․ Մռթմռթան եմ (չշփոթել կռվարարի հետ)։
    Կարող եմ օրերով մռթմռթալ նույն թեմայով, բողոքել, քննադատել, ինձ ներսից ուտել։ Մինչև ինքս ինձնից զահլես գնա, անջատվեմ։

    7. Control freak եմ։
    Սա հավանաբար վստահության պակասի հետ է կապված։ Ինձ ավելի լավ է ամեն ինչ ինքնուրույն անել, քան թե գործը մեկին վստահել։ Հակառակ դեպքում հա հսկելու եմ, որ ամեն ինչ ճիշտ արվի։ Սա թե աշխատանքում է էդպես, թե դրանից դուրս։

    8․ Անընդհատ վառ զգացմունքների ու նոր տպավորությունների կարիք ունեմ։
    Ու պիտի ինձ հա մատակարարեմ դրանցով։ Հեշտ գործ չի Անփոփոխությունն ինձ ձանձրացնում է արագ ու կարող է վատ ազդեցություն ունենալ վրաս։

    9․ Հեռու գնացող նպատակներ չունեմ։
    Կարիերայի չեմ ձգտում, ունեցվածքի նկատմամբ անտարբեր եմ, ընտանիքի գաղափարին չեմ հավատում։ Ոչ մի գլոբալ նպատակ չունեմ, որ դնեմ աչքերիս առաջ ու գնամ դեպի նշանակետը։ Հեդոնիստ եմ ու ապրում եմ օրվա հաճույքներով՝ աշխատելով դրանք հնարավորինս բազմազան ու գունավոր դարձնել։
    Ճիշտն ասած, հաստատ չգիտեմ էլ՝ սա թերություն է, թե չէ։ Ուղղակի էդպես է։

    10․ Անկանխատեսելի եմ։
    Ինքս ինձ համար՝ չէ։ Բայց ուրիշների համար հաճախ եմ անկանխատեսելի, ու իրենք էլ չգիտեն՝ ինձ ինչ դարակի մեջ տեղավորել։ Գիտեմ, որ շատերի վրա տարօրինակ տպավորություն եմ թողնում՝ որպես անհասկանալի պտուղ։ Մեկ-մեկ դա տհաճություն է պատճառում, բայց ինքս ինձ մխիթարելու ձև միշտ էլ գտնում եմ, որ էն եմ, ինչ կամ, ու դա ամենևին էլ վատ չի։

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.06.2020), Jarre (07.06.2020), John (07.06.2020), One_Way_Ticket (07.06.2020), Sambitbaba (10.09.2020), Srtik (08.06.2020), Աթեիստ (07.06.2020), Արշակ (07.06.2020), Բարեկամ (07.06.2020), Գաղթական (08.06.2020), Ծլնգ (07.06.2020), Հայկօ (07.06.2020), Նաիրուհի (07.06.2020), Շինարար (07.06.2020), Ուլուանա (07.06.2020), Տրիբուն (07.06.2020)

  3. #347
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես նշածդ ահագին կետեր կփոխեի «դրական»-ից «բացասական» և հակառակը։ Ահա իմ՝ քո ցուցակը

    Թերություններ
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    8․ Սուր աչք ունեմ։
    Իհարկե քրոջս չեմ հասնի, բայց իմ աչքից էլ է քիչ բան վրիպում։
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    9․ Մարդկանց լավ եմ զգում։
    Ուզում եմ հենց «զգալ» բառն օգտագործել, ոչ թե «հասկանալ»։ Երևի սա էլ ինչ-որ ձևով կապված է վերևի կետի հետ։ Ու, կարծում եմ, սա կյանքում իմ ամենամեծ առավելություններից մեկն է։
    Կյանքի որոշ կոնտեքստներում, այդ թվում՝ հարաբերություններում, ես սրանք դիտարկում եմ որպես թերություն, որովհետև սովորաբար էն մարդկանց որոնք վստահ են, որ իրենք ունեն «սուր աչք» և «զգում են» ուրիշներին համարյա թե անհնար է իրենց «տեսածից» և «զգացածից» մի փոքր շեղված այլ «իրականություն» տալ։ Ապրիորի իրենց տեսածն ու զգացածը գերակա ճշմարտություններ են։


    Առավետություններ
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Ինձ հա տանջում է ամեն ինչի ու ընդհանրապես գոյության անիմաստության զգացումը (կարծում եմ, սրա մասին էլի եմ գրում)։
    Դա իհարկե ժամանակ առ ժամանակ ահագին պղտորում է կյանքս, բայց միևնույն է, ընդհանուր առմամբ, դժգոհ չեմ, որ ապրում եմ․ հետաքրքիր է, թե հետո ինչ կլինի։ Սերիալի պես մի բան։
    Սա շատ խելացի ու իրատեսական կյանքի սկզբունքներից է։ Միմիայն բանական, կյանքում ահագին բաների միջոց անցած, լիքը դժվարություններ ու ահավոր լավ օրեր տեսած մարդը կարող է ունենալ այսպիսի մտածելակերպ։ Մեր մեծ մաթեմատիկոս, փիլիսոփա եղբայր Բերտրան Ռասելը շատ դիպուկ է ասել.
    «Անվստահությունն ու անիմաստությունը, որը մենք ունենց մեր հույսերի և վախերի հետ կապված շատ տանջող է, բայց մենք պետք է դրանք պահպանենք, եթե ուզում ենք ապրել առանց հուսադրող հեքիաթների օգնության։ Ինչպե՞ս սովորել ապրել առանց վստահության և միևնույն ժամանակ կաթվածահար չլինել ապագայի հանդեպ անսվտահությամբ և անորոշությամբ։ Սա ամենագլխավորն է ինչ կարող է անել գիտությունը և փիլիսոփայությունը մեր օրերում»։


    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    5․ Մարդկանց ընդհանուր առմամբ չեմ սիրում, միզանտրոպ եմ։
    Հիմնականում փորձում եմ դիստանցիա պահպանել, իսկ հնարավորության դեպքում լրիվ հեռու մնալ մարդկանցից ու հետները գլուխ չդնել։ Գուցե կյանքս ավելի հեշտ լիներ, եթե մի քիչ ավելի մարդամոտ ու ավելի տոլերանտ լինեի։
    Այստեղ no comment, պարզապես

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    7. Control freak եմ։
    Սա հավանաբար վստահության պակասի հետ է կապված։ Ինձ ավելի լավ է ամեն ինչ ինքնուրույն անել, քան թե գործը մեկին վստահել։ Հակառակ դեպքում հա հսկելու եմ, որ ամեն ինչ ճիշտ արվի։ Սա թե աշխատանքում է էդպես, թե դրանից դուրս։
    Control freak-ի այլ բացատրությունը այն է, մարդ պարզապես տեսել է ու գիտի, որ իր նման գործին նվիրված ու ամբողջությամբ գործը կատարող մարդ, քո նման որակով կատարող և այլն և այլն՝ չկա, չկան, բայց արդարության համար ասենք՝ «շատ քիչ են», որ ինձ չմեղադրեն անիրատեսության մեջ Ես էլ եմ լրիվ տենց

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    8․ Անընդհատ վառ զգացմունքների ու նոր տպավորությունների կարիք ունեմ։
    Ու պիտի ինձ հա մատակարարեմ դրանցով։ Հեշտ գործ չի Անփոփոխությունն ինձ ձանձրացնում է արագ ու կարող է վատ ազդեցություն ունենալ վրաս։
    Սա ո՞նց կարա վատ բան լինի։ Սա հենց կենդանի, կյանքը սիրելու..... նշան է։ Այսինքն քեզ համար բացասակա՞ն է կյանքի թթվածինը, այն ինչ ուժ է տալիս կյանքին։ Խնդրում եմ մի եղիր Ձեթինե Վառունցի նման Լրիվ լավ հատությունները վերցրել մտցրել ես բացասականի տակ, որ ի՞նչ։

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    10․ Անկանխատեսելի եմ։
    Ինքս ինձ համար՝ չէ։ Բայց ուրիշների համար հաճախ եմ անկանխատեսելի, ու իրենք էլ չգիտեն՝ ինձ ինչ դարակի մեջ տեղավորել։ Գիտեմ, որ շատերի վրա տարօրինակ տպավորություն եմ թողնում՝ որպես անհասկանալի պտուղ։ Մեկ-մեկ դա տհաճություն է պատճառում, բայց ինքս ինձ մխիթարելու ձև միշտ էլ գտնում եմ, որ էն եմ, ինչ կամ, ու դա ամենևին էլ վատ չի։
    Ուրեմն կաղապարված չի ուղեղդ։ Գուցե ներքուստ բանականությունդ պայքարում է ընդունված pattern-երով առաջնորդվելու դեմ, որը այդքան հեշտացնում է մեր կյանքը, բայց միևնույն ժամանակ դարձնում է երկաթեբետոնե «հոգի» ունեցող մարդիկ։

    Դեռ որ շատ մտածեմ գուցե 4-րդ, 6-րդ և 9-րդ կետերն էլ մտցնեմ դրականների մեջ ))

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (08.06.2020), ivy (07.06.2020), Sambitbaba (10.09.2020), Աթեիստ (07.06.2020), Ծլնգ (07.06.2020)

  5. #348
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես ահագին հետաքրքիր ա տեսնել, թե մարդ ինքն իր տարբեր հատկանիշները ոնց ա դասակարգում առավելությունների ու թերությունների: Ահագին խոսուն ա դա:
    Հիշում եմ` մի քանի տարի առաջ ինչ-որ առիթով ivy-ի հետ խոսակցություն ունեցանք առավելությունների ու թերությունների մասին, ինքը պիտի իմ առավելություններն ու թերությունները նշեր, ասեց, որ իմ դեպքում դժվարանում ա դրանք առանձնացնել, որովհետև բոլոր էն հատկանիշները, որ կուզենար նշել, իր համար ինչ-որ պահերի թերություն են, ինչ-որ պահերի` առավելություն: Էս թեմայում մեր թերությունների ու առավելությունների մասին գրելու Բարեկամի առաջարկից հետո ես էլ փորձեցի իմոնք գրել, ու զգացի, որ համարյա բոլոր էն հատկություններս, որոնց մասին կարելի ա գրել, իրոք համ թերություն են, համ առավելություն` կախված իրավիճակից ու դրսևորման աստիճանից: Շուտով երևի ես էլ կդնեմ իմը, բայց, այ, առավելություններն ու թերություններն առանձնացնելու գործը կարող ա թողնեմ ընթերցողին :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (07.06.2020), Jarre (07.06.2020), Sambitbaba (10.09.2020), Աթեիստ (07.06.2020), Շինարար (07.06.2020)

  7. #349
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես իմ հայեցողությամբ դասակարգեցի, ուղղակի առավելություններիս ցուցակի առաջին երեք կետերը ինչքան առավելություն եմ համարում, էնքան էլ թերություն: Ինչպես միշտ, չկարողացա տեղավորվել կետերի նշված քանակի մեջ, բայց հանուն արդարության ամեն մեկից հավասար թվով գրել եմ :


    Առավելություններս

    1. Շատ ուժեղ էմպաթիա ունեմ. ուրիշների ցավերը, խնդիրները, տառապանքները մարդու հետ նույնանալու աստիճանի զգում ու ապրում եմ: Սա առավելություն է մարդկանց հոգեպես սատարելու, օգնելու, հոգ տանելու հարցում, բայց թերություն է էն պատճառով, որ դրանից կարող եմ թե՛ էմոցիոնալ առումով, թե՛ ֆիզիկապես լրիվ ուժասպառ լինել: Վերջերս սկսել եմ հատուկ աշխատել էմոցիոնալ դաշտս պաշտպանելու ուղղությամբ. փորձում եմ կարեկցելով հանդերձ` չնույնանալ մարդու հետ իր ցավի մեջ: Որոշակի առաջընթաց նկատվում է:

    2. Պերֆեկցիոնիստ եմ: Սա էլ առաջին հայացքից առավելություն է, քանի որ որևէ գործ անելիս աշխատում եմ հնարավորինս լավ անել, բայց հիվանդագին աստիճանի հասնելու դեպքում դառնում է թերություն: Իմ դեպքում հաճախ է հիվանդագին աստիճանի հասնում, ու դա կարող է դրսևորվել երկու ձևով.
    ա) շատ բաներ ընդհանրապես չեմ նախաձեռնում, քանի որ համոզված չեմ, որ կկարողանամ լավագույնս իրագործել, իսկ «ինչ-որ կերպն» ինձ համար ընդունելի տարբերակ չի
    բ) հաճախ ինձ կոտորելով աշխատում եմ գործը լավագույնս անել նույնիսկ էնպիսի դեպքերում, երբ պարզապես յոլա տանելը միանգամայն բավարար է, ու իմ լավագույնը ոչ ոք ոչ նկատելու է, ոչ էլ գնահատելու: Հիվանդագին պերֆեկցիոնիզմից ձերբազատվելու վրա էլ եմ աշխատում, էլի որոշակի առաջընթաց կա, բայց դեռ ահագին էլ աշխատելու տեղ ունեմ:

    3. Ներողամիտ եմ շատ: Հեշտությամբ ներում եմ համարյա ցանկացած բան, եթե զգում եմ, որ դիմացինս գիտակցում է սխալը ու զղջում: Բայց սա էլ հանգեցնում է նրան, որ մարդիկ երբեմն չափից դուրս արխային են դառնում ինձ հետ` համոզված լինելով, որ ինչ էլ լինի, ի վերջո, կներեմ: Վերջերս փորձում եմ ներքուստ էլի ներելով հանդերձ` գործնականում հնարավորինս ինձնից հեռու պահել էդքան հաճախ ներման կարիք ունեցող մարդկանց:

    4. Ազնիվ եմ: Ընդհանրապես ազնվությունը համարում եմ իմ ամենատիպիկ, ամենաիսկական հատկանիշներից մեկը, որը, կարծում եմ համ ի ծնե ունեցել եմ, համ էլ ստացածս դաստիարակության շնորհիվ ավելի է ամրապնդվել:

    4. Օբյեկտիվ եմ: Որպես կանոն, կարողանում եմ մարդու կամ երևույթի/իրավիճակի նկատմամբ անձնական վերաբերմունքս հստակ տարանջատել իրականությունից ու մի կողմ դնել, եթե պետք է: Իհարկե, բացառություններ կարող են լինել, ռոբոտ չեմ, ի վերջո, բայց դրանք, կարծում եմ, խիստ հազվագյուտ են:

    5. Պատասխանատու եմ ու հուսալի:

    6. Շատ կայուն եմ` բազմաթիվ առումներով: Նախ կայուն արժեհամակարգ ու որոշակի սկզբունքներ ունեմ, որոնց հիմնական մասը տարիների ընթացքում չի փոխվել, ու դժվար թե երբևէ փոխվի: Նաև մարդկանց հետ հարաբերություններում եմ կայուն` նվիրված ու միշտ ներկա:

    7. Կարողանում եմ ուրախանալ ու երջանկության ուժեղ զգացում ապրել ամենատարբեր մանրուքներից, որոնք շատերի համար կարող են լրիվ անէական բաներ լինել կամ ուղղակի չնկատվել, ու սա զգալի չափով բարձրացնում է կյանքիս որակը:

    8. Հակված եմ սխալներս ընդունելու, երբ որևէ մեկը մատնացույց է անում դրանք: Նույնիսկ եթե դա արվում է շատ անտակտ ու վիրավորական ձևով, մեկ է, դա ինձ չի խանգարում, որ սխալս ընդունեմ, եթե իսկապես զգամ, որ սխալ եմ: Այսինքն` էլի կարող եմ վիրավորվել սխալս ցույց տալու անտակտ մոտեցումից, բայց միաժամանակ գիտակցել, ընդունել, որ սխալ եմ (եղել):

    10. Չնայած վերին աստիճանի էմոցիոնալ ու տպավորվող լինելուս` բոլորովին ազդեցության տակ ընկնող չեմ, ոչ էլ պահի ազդեցությամբ գործող. որպես կանոն, կարողանում եմ իրավիճակից «պոկվել» ու դրան նայել շատ վերևից կամ կողքից ու վարվել էնպես, որ հետո չզղջամ: Եթե գիտեմ, որ ճիշտը սա է, ուզում է` շուրջս բոլորը հակառակն անեն, ես կմնամ իմ իմացածին հավատարիմ:

    11. Մարդկանց բավական լավ եմ զգում ու ճանաչում ու շատ դեպքերում էնպիսի մանրուքներից, որոնց վրա շատերն ուշադրություն չեն դարձնում: Ամբողջ կյանքումս ընդամենը մի քանի դեպք եմ հիշում, երբ լրջորեն սխալվել եմ ինչ-որ մարդու հարցում:

    12. Գաղտնապահ եմ: Ուրիշի գաղտնիքն ինձ համար անձեռնմխելի մի բան է` անկախ տվյալ մարդու նկատմամբ ունեցածս վերաբերմունքից, հարաբերությունների հետագա ընթացքից. նույնիսկ եթե տվյալ մարդը թշնամիս դառնա, ինձ համար դրանից ոչինչ չի փոխվի էդ հարցում: Ես գաղտնիքն ընկալում եմ որպես մի բան, որն ինձ չի պատկանում, ուրիշինն է, հետևաբար ես դրա հետ գործ չունեմ: Ասենք, ինչպես որ ուրիշի իրը չեմ յուրացնի կամ մեկ ուրիշին չեմ տա, նույն կերպ էլ որևէ մեկի գաղտնիքը չեմ պատմի մեկ ուրիշին:

    13. Ինչքան էլ նեղված լինեմ, միշտ պատրաստ եմ ցանկացած հարց, կոնֆլիկտ հանգիստ քննարկել ու պարզաբանել մինչև վերջին կետը` փորձելով ընդհանուր հայտարարի գալ:


    Թերություններս.

    1. Control freak եմ: Իմ միջավայրում` թե՛ գործնական հարցերում, թե՛ մտերիմներիս ու հարազատներիս հետ կապված ամեն ինչն ուզում եմ վերահսկել, ամեն ինչից տեղյակ լինել, շատ բաներ ինքս անել, որ վստահ լինեմ` նորմալ ու ճիշտ կարվի: Ու պանիկայի մեջ եմ ընկնում, երբ զգում եմ, որ ինչ-որ բան իմ վերահսկողությունից դուրս է գալիս: Բայց հիմա փորձում եմ սովորել «բաց թողնելու» նուրբ արվեստը:

    2. Անկազմակերպ եմ ու թափթփված: Չմանրամասնեմ:

    3. Անջատված եմ: Որոշ չափով փոխվել եմ տարիների ընթացքում, բայց դեռ նորմալին չեմ հասել:

    4. Ժամանակի զգացում չունեմ: Միշտ չափից դուրս լավատեսորեն եմ գնահատում ունեցածս ժամանակը, որի հետևանքով հաճախ ուշանում եմ կամ ինչ-որ բաներ չեմ հասցնում:

    5. Մտերիմների հետ կարող եմ շատ անզուսպ ու անհավասարակշիռ ռեակցիաներ տալ ինձ դուր չեկած ամեն մանրուքի պատճառով: Որպես կանոն, անմիջապես հետո փոշմանում եմ ու ամաչում էդ պահվածքիս համար:

    6. Շատ խորն արմատացած ցածր ինքնագնահատական ունեմ, որն ինձ լրջորեն խանգարում է: Ինչ ինձ հիշում եմ, միշտ էլ ինքնագնահատականս ցածր է եղել: Ու սա երևի միակ թերությունս է, որի հետ կապված էսքան տարիների ընթացքում ոչ մի կայուն առաջընթաց չեմ գրանցել: Ժամանակ առ ժամանակ կարող է ինքնագնահատականս տատանումներ ունենալ, էդ թվում և կտրուկ դեպի ներքև ու դեպի վերև, բայց գլոբալ առումով բան չի փոխվում:

    7. Սկսածս գործն անավարտ թողնելու սովորություն ունեմ: Բայց սա չի վերաբերում վերջնաժամկետ ունեցող, ինչպես նաև ուրիշների առաջ պատասխանատվություն ենթադրող գործերին: Վերջիններիս դեպքում ամեն գնով ավարտում եմ, ուրիշ բան, որ էդ գինը երբեմն շատ բարձր կարող է լինել:

    8. Հակված եմ ծայրահեղ ինքնաքննադատության` հաճախ մինչև ինքնակեղեքման աստիճանի: Սրա հետևանքով ընդունակ եմ ինձ լուրջ սթրեսի հասցնելու:

    9. Մոտիվացիայի խնդիր ունեմ. հեշտությամբ եմ կորցնում մոտիվացիաս:

    10. Հիվանդագին հակվածություն ունեմ որևէ բան անելիս ինձ վրա տարբեր մարդկանց` հավանություն չտվող հայացքներն զգալու ու դրանից սթրեսի մեջ ընկնելու:

    11. Հաճախ կարող եմ բոբոյության աստիճանի խիստ լինել: Երբեմն որոշ ժամանակ անց գիտակցում եմ, որ լրիվ անտեղի ու նույնիսկ վնասակար էր խստությունս, ավելի շուտ մոլուցքի պես բան է:

    12. Ղեկավարելու ձիրք ընդհանրապես չունեմ:

    13. Խորը նստած հակում ունեմ իմ անհաջողությունները, ինձ հետ կապված տխուր իրավիճակները դրամատիզացնելու, բայց քանի որ խորապես նողկում եմ էդ երևույթից թե՛ իմ, թե՛ ուրիշների մեջ նկատելիս, հենց որ զգում եմ` մեջս դա գլուխ է բարձրացնում, միանգամից տապչկայով գլխին տալիս, սատկացնում եմ: Էդ պատճառով շատ քիչ մարդիկ են ինձ երբևէ տեսել էդպիսի հոգեվիճակում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (08.06.2020), CactuSoul (17.06.2020), ivy (08.06.2020), Jarre (08.06.2020), Sambitbaba (10.09.2020), Srtik (08.06.2020), Արշակ (08.06.2020), Բարեկամ (08.06.2020), Գաղթական (08.06.2020), Դեղին մուկիկ (06.09.2020), Շինարար (08.06.2020)

  9. #350
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում էի սկզբում վարկանիշով ասեմ, բայց որոշեցի, որ էստեղ գրեմ: Դուցե քո կարծիքով բավարար չես դրսևորել քո ղեկավարելու ձիրքը, բայց երկար տարիների ակումբի ավագ մոդերատոր ես, ու չգիտեմ, թե ղեկավարելու ձիրք ասելով ինչ նկատի ունես, բայց իմ կարծիքով դու օրինակելի լիդեր կարող ես լինել, գուցե հրմաններ չես կարողանում տա՞լ, բայց ղեկավարելու ձիրքը որպես թիմի ղեկավար արդյունավետ արդյունք ապահովելն ա, ու բացառվում ա, որ դու էդ ձիրքը չունենաս, ընդհակառակը ինձ թվում ա եթե իրավիճակ լինի, որտեղ դրսևորելու հնարավորություն ունենաս, դու պիտի, որ իդեալական լիդեր լինես:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (08.06.2020), Sambitbaba (10.09.2020), Արշակ (08.06.2020), Բարեկամ (08.06.2020), Ուլուանա (08.06.2020)

  11. #351
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պերֆեկցիոնիզմը և անկազմակերպ֊թափթված լինելը չեն հակասու՞մ իրար

  12. #352
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պերֆեկցիոնիզմը և անկազմակերպ֊թափթված լինելը չեն հակասու՞մ իրար
    Ես էլ եմ միշտ սենց բաներ նկատում, բայց քանի որ ինքս "ինքս ինձ հակասելու" պրոֆեսիոնալ եմ, թեթև եմ տանում։ Մարդը կարա մի պահ իրեն պերֆեկցիոնիստ զգա, 10 րոպե հետո թափթփված։
    Կարճ
    Կոնկրետ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.06.2020)

  14. #353
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում էի սկզբում վարկանիշով ասեմ, բայց որոշեցի, որ էստեղ գրեմ: Դուցե քո կարծիքով բավարար չես դրսևորել քո ղեկավարելու ձիրքը, բայց երկար տարիների ակումբի ավագ մոդերատոր ես, ու չգիտեմ, թե ղեկավարելու ձիրք ասելով ինչ նկատի ունես, բայց իմ կարծիքով դու օրինակելի լիդեր կարող ես լինել, գուցե հրմաններ չես կարողանում տա՞լ, բայց ղեկավարելու ձիրքը որպես թիմի ղեկավար արդյունավետ արդյունք ապահովելն ա, ու բացառվում ա, որ դու էդ ձիրքը չունենաս, ընդհակառակը ինձ թվում ա եթե իրավիճակ լինի, որտեղ դրսևորելու հնարավորություն ունենաս, դու պիտի, որ իդեալական լիդեր լինես:
    Եսիմ, Շին, ես միշտ տենց եմ մտածել: Բայց գուցե իրոք մի քիչ տարբեր բաներ ենք հասկանում ղեկավարել ասելով: Ակումբը նախ վիրտուալ միջավայր ա, իսկ ես վիրտուալ միջավայրերում շատ ավելի ես եմ, քան ռեալում, ու շատ առումներով ինձ ավելի լիարժեք եմ դրսևորում, քան ռեալում: Ճիշտն ասած` ես ինձ թիմային աշխատանքից էլ առանձնապես լավ չեմ համարում : Բայց երևի մեծ նշանակություն ունի, թե ովքեր են թիմակիցներս: Ակումբում երևի ուղղակի հաջող թիմակիցներ են բաժին ընկել :
    Ամեն դեպքում շնորհակալ եմ բարձր գնահատականի համար, շատ անսպասելի էր :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #354
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պերֆեկցիոնիզմը և անկազմակերպ֊թափթված լինելը չեն հակասու՞մ իրար
    Չէ : Հիմա կբացատրեմ, թե ինչի:

    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ միշտ սենց բաներ նկատում, բայց քանի որ ինքս "ինքս ինձ հակասելու" պրոֆեսիոնալ եմ, թեթև եմ տանում։ Մարդը կարա մի պահ իրեն պերֆեկցիոնիստ զգա, 10 րոպե հետո թափթփված։
    Բում ջան, իմը ինքս ինձ հակասելու դեպքը չի: Տվյալ դեպքում հակասություն չկա: Գուցե կան մարդիկ, որ մեկ իրենց պերֆեկցիոնիստ են զգում, մեկ` անկազմակերպ ու թափթփված, բայց իմ դեպքում տենց չի. երկուսը միաժամանակ են առկա: Դրանք առաջին հայացքից անհամատեղելի հատկանիշներ են, բայց իրականում լավ էլ հնարավոր ա համատեղել: Ուղղակի երբ նմանատիպ հատկանիշներ ես համատեղում մեջդ, լարվածությունն ա դրանից ավելանում, այլ կերպ ասած` կյանքդ մի քիչ բարդանում ա: Ի վերջո, պերֆեկցիոնիզմն ի՞նչ ա. հիվանդագին ձգտում դեպի կատարյալը ամեն ինչում: Իսկ եթե բնույթով անկազմակերպ ու թափթփված ես, պերֆեկցիոնիզմը ստիպում ա, որ ամեն կերպ փորձես էդպիսին չլինել, ինչը և ես անում եմ ամբողջ կյանքում: Պարզապես իմ էդ թափթփվածությունն ու անկազմակերպությունն էնքան խորքային հատկանիշներ են, իմ կարծիքով (կոնկրետ իմ դեպքում), որ ես դրաբք կարող եմ լավագույն դեպքում վերահսկել պերֆեկցիոնիզմի միջոցով, բայց դա հետևողականորեն պահպանել չի հաջողվում, քանի որ իմ բնույթի համար էդպիսին չլինելը արհեստական, պարտադրված վիճակ ա (ինչը, սակայն, չի նշանակում, թե ինձ դուր ա գալիս թափթփված ու անկազմակերպ լինելը): Օրինակ, դժվար թե ինձ վիրտուալից ճանաչող որևէ մեկի մտքով անցնի, որ ես անկազմակերպ ու թափթփված եմ, չէ՞: Որովհետև պերֆեկցիոնիզմն ինձ «ստիպում ա» ձգտել հնարավորինս կազմակերպված լինելուն, իսկ վիրտուալում շատ ավելի հեշտ ա լինել էն, ինչին ձգտում ես: Էստեղ կարևոր ա հասկանալ, որ դա ոչ մի դեպքում ձևացնել չի նշանակում, պարզապես ոնց որ կյանքում են շատերը ձգտում հնարավորինս կատարելագործվել, իրենց թերությունները վերացնել, իրենց բոլոր առումներով ավելի լավ դրսևորել, նենց էլ վիրտուալում, ուղղակի, ինչպես արդեն ասեցի, վիրտուալում դա շատ ավելի հեշտ ա ստացվում, քան իրականում, դե, համենայնդեպս, ինձ համար տենց ա, չգիտեմ :
    Հուսով եմ` կարողացա ճիշտ բացատրել: Եթե հարցեր մնացին, գրեք, քննարկենք :

    Ի դեպ, ահագին ժամանակ ա` մտածում եմ պերֆեկցիոնիզմի մասին թեմա բացել Ակումբում, բայց չգիտեմ` ինչքանով կհետաքրքրի ակումբցիներին:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (08.06.2020), Jarre (08.06.2020), Արշակ (08.06.2020), Բարեկամ (08.06.2020)

  17. #355
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՈՒլուանայի առավելությունների ցուցակից ես էլ «բողոք» ունեմ:
    Ամեն մանրուքից հրաշալի մի արվեստի նմուշ ստեղծելու մեծ տաղանդ ունենալն ու յուրահատուկ ճաշակը չի նշել..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (08.06.2020)

  19. #356
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Թերություններ.
    1. ռասիստ եմ
    2. սեքսիստ եմ
    3. նացիոնալիստ եմ
    4. հոմոֆոբ եմ
    5....
    6....
    7....
    8....
    9....
    10....

    Առավելություններ.
    1. գիտեմ որ ռասիստ եմ
    2. գիտեմ որ սեքսիստ եմ
    3. գիտեմ որ նացիոնալիստ եմ
    4. գիտեմ որ հոմոֆոբ եմ
    5....
    6....
    7....
    8....
    9....
    10....
    11. աշխատում եմ իմ վրա
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.06.2020, 01:54: Պատճառ: Վրիպակի ուղղում հեղինակի խնդրանքով

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (08.06.2020)

  21. #357
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թերություններ.
    1. ռաստիստ եմ

    Առավելություններ.
    1. գիտեմ որ ռաստիստ եմ
    Իսկ «ռաստիստ»ը ո՞րն ա, նա, ով հա ռաստվո՞ւմ ա:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բարեկամ (09.06.2020), Ուլուանա (08.06.2020)

  23. #358
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ «ռաստիստ»ը ո՞րն ա, նա, ով հա ռաստվո՞ւմ ա:
    Թերություններ.
    ...
    10. անգրագետ եմ

    Առավելություններ.
    ...
    10. չիմանամ էլ, ակումբը չի հապաղի դրա մասին հիշեցնել. առավելությունը այստեղ երևի ակումբն է՝ իմ կյանքում
    11. աշխատում եմ իմ վրա

    Հ.Գ.
    @Ուլուանա, թե հավես կունենաս, խնդրում եմ նախորդ գրառմանս մեջ ավելորդ «տ»-երը հանես։ Շնորհակալ եմ։

  24. #359
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավելություններս

    1. Մեծահոգի եմ ու առատաձեռն (չնայած՝ համոզված չեմ՝ էսօրվա աշխարհում սա առավելություն ա՞, թե՞ թերություն:
    2. Պրպտող եմ ու արագ կողմնորոշվող:
    3. Անտարբեր չեմ մարդկանց հանդեպ:
    4. Համառ եմ: Մի բանից որ պիտի կառչել՝ կառչում եմ՝ չնայած, որ ճակատով պատին խփելուց երբեմն ճակատս անիմաստ արյունոտվում ա, պատն էլ չի քանդվում:
    5. Միջինից բարձր հումոր ունեմ:
    6. Լռելու ու Լսելու ունակություն ունեմ (սկսել ա քիչ հանդիպել էս երևույթը մարդկանց մոտ):
    7. Հայերենը չեմ մոռացել թե՜ խոսքում, թե՜ գրավոր ու խոսում-գրում եմ ինչպես 10 տարի առաջ:
    8. Անկեղծ եմ ու ներողություն խնդրել գիտեմ եթե պետք ա:
    9. Ingmar Bergman-ի ֆիլմերը նոր-նոր սկսել եմ հասկանալ:
    10. Մարդկանց կարոդանում եմ ծիծաղ ու ժպիտ պարգևել:

    Թերություններս

    1. Իմպուլսիվ եմ ու կարամ խոսքերով ու արարքներով ուժեղ ցավ պատճառեմ էն մարդուն ու մարդկանց, որոնք պահի ջղայնությանս ու իմպուլսիվությանս պատճառն են եղել: Ու հետո կզղջամ դրա համար, թեև արդեն ուշ կլինի:
    2. Չափից շատ շուտ ոգևորվող եմ: Հաճախ գործում եմ հետո նոր մտածում:
    3. Դավադրական տեսությունների հավատացող եմ:
    4. Ջրիկ եմ երբեմն նենց սիտուացիաներում, որտեղ պետք չի:
    5. Երբեմն ինձ ռասիստության մեջ եմ բռնում:
    6. Գեյ լինելով հանդերձ երբեմն ինձ հոմոֆոբության մեջ եմ բռնացնում:
    7. Հուսահատվող եմ ու տագնապող:
    8. Երբեմն ազգիցս ու էթնիկ պատկանելիությունիցս ամաչում եմ:
    9. Ահավոր ու խայտառակ ձևի ծախսող եմ ու չխնայող:
    10. Ապրանք առնել ու գին գցել չգիտեմ: Հավես չունեմ: Ինչ գին ասվում ա՝ եթե ապրանքի կարիքն ունեմ էդ գինն էլ տալիս առնում եմ: Առևտրի մեջ ինձ շատ հեշտ ա խաբելը:
    Վերջին խմբագրող՝ Adam: 09.06.2020, 00:52:

  25. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.06.2020), ivy (09.06.2020), Jarre (09.06.2020), Ծլնգ (09.06.2020), Նաիրուհի (10.09.2020)

  26. #360
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի տարի ուշացած պատասխան Սմոկիին՝ հեսա գտնեմ կարդամ
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

Էջ 24 24-ից ԱռաջինԱռաջին ... 142021222324

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մի քիչ իմ մասին...
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 14.01.2013, 20:13
  2. իմ մասին քիչ քիչ
    Հեղինակ՝ Reh32, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.04.2011, 23:00
  3. Գրառումներ: 22
    Վերջինը: 21.01.2009, 19:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •