User Tag List

Էջ 1 24-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 360 հատից

Թեմա: 30 փաստ մեր մասին

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    30 փաստ մեր մասին

    Վերջերս յութուբում մի վիդեո տեսա, որտեղ տեսանյութերի շարք վարող մեկը «բազմաթիվ հեռուստադիտողների» խնդրանքով էդ մի տեսանյութում որոշել էր պատմել իր մասին, ավելի կոնկրետ՝ «50 փաստ իմ մասին» ֆորմատով։ Մտածեցի՝ հետաքրքիր կլիներ Ակումբում նմանատիպ թեմա ունենալ, որտեղ ամեն մեկը կետ առ կետ իր մասին փաստեր կներկայացներ։ Կարծում եմ՝ 50–ը մի քիչ շատ է. երևի ոչ բոլորը կկարողանան էդքան փաստ գրել իրենց մասին, 30–ն ինձ ավելի խելքին մոտ թվաց։ Նախ, կարծում եմ, հետաքրքիր կլինի էդ ֆորմատով ինֆորմացիա կարդալը, բացի դրանից, նաև հետաքրքիր է, թե ամեն մարդ ինչն է հետաքրքիր ու կարևոր համարում իր հետ կապված։ Ես, օրինակ, հաճույքով կկարդամ ցանկացած ակումբցու մասին 30՝ իր կարծիքով հետաքրքիր և/կամ կարևոր փաստեր ։

    Մի խոսքով՝ էստեղ ամեն մեկս մեր մասին 30 փաստ ենք գրում։ Փաստերը կարող են լինել ամենաառօրեական–կենցաղայինից մինչև մտածելակերպին ու կենսագրականին վերաբերող տվյալներ, որոնք, ձեր կարծիքով, ինչ–որ առումով հետաքրքիր է իմանալ։ Փաստերը պետք է հնարավորինս համառոտ լինեն՝ ցանկալի է՝ ամեն մեկը մի նախադասություն, բայց անհրաժեշտության դեպքում կարելի է մի քանի նախադասություն էլ գրել։

    Ամեն մեկն իր մասին գրելուց հետո պետք է նշի, թե որ ակումբցին գրի հաջորդը։ Եթե դրանից հետո 1 շաբաթվա ընթացքում նշված ակումբցին չի գրում թեմայում, վերջին գրողը պետք է ուրիշի անուն տա։

    Քանի որ թեման ես եմ բացել, իմ մասին չեմ գրի։ Ուզում եմ StrangeLittleGirl–ը գրի իր մասին։

    Հ.Գ. Խնդրում եմ անուններ նշելիս ընտրեք հնարավորինս ակտիվ ակումբցիների, շաբաթներով ու ամիսներով Ակումբից կորած ակումբցիների անուններ աշխատեք չգրել, որ թեման չլռվի։

    Թեմայի կանոնների թարմացում
    Որոշվեց, որ թեմայում ով երբ ուզում է, կարող է գրել՝ սահմանափակումներ չկան, այսինքն՝ գրելիս պարտադիր չէ նշել ինչ–որ ակումբցիների անուններ, եթե չեք ուզում, ինչպես նաև գրելու համար պարտադիր չէ, որ ձեր անունը նշած լինեն։ Ցանկացած մարդ ցանկության դեպքում կարող է իր մասին 30 փաստ գրել։ Բոլորի մասին կարդալն էլ հետաքրքիր է։ Գրեք ։

    Ցանկացողները կարող են մեկ անգամ գրելուց հետո էլի փաստեր գրել իրենց մասին՝ ևս 30 կամ ավել՝ ըստ ցանկության։ Նաև կարող եք առաջարկել, որ ձեր ուզած այն ակումբցիները, որոնք արդեն գրել են իրենց մասին, էլի գրեն։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.11.2016, 04:13:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (24.11.2016), Arpine (06.11.2016), boooooooom (07.11.2016), Chilly (09.11.2016), einnA (18.11.2016), ivy (07.11.2016), Jarre (16.11.2016), John (08.11.2016), kitty (06.11.2016), Mr. Annoying (06.11.2016), Quyr Qery (08.11.2016), Ruby Rue (07.11.2016), Sambitbaba (06.11.2016), Smokie (06.11.2016), Srtik (06.11.2016), Աթեիստ (06.11.2016), Բարեկամ (07.11.2016), Գաղթական (09.11.2016), Հայկօ (06.11.2016), Մուշու (06.11.2016), Յոհաննես (07.11.2016), Նաիրուհի (07.11.2016), Նիկեա (06.11.2016)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրում-գրում էի, հասել էի 26-ին, մեկ էլ բրաուզերս որոշեց փակվել Ավելի ուշ նորից կփորձեմ։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (06.11.2016), Նաիրուհի (07.11.2016)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն 30 փաստ իմ մասին, որ կա՛մ գիտեք, կա՛մ չգիտեք։

    1. Առավոտները մինչև սուրճ չխմեմ, մարդ չեմ դառնում։
    2. Առավոտներն անկախ նրանից, թե քանիսին եմ արթնացել, մինչև 10-11-ը լրիվ անհույս ա, որ իմ ուղեղը կարող ա ծանր մտավոր աշխատանք կատարի։
    3. Երջանիկ լինելու համար ինձ ահագին քիչ բան ա պետք։ Ասենք շաբաթ օրը անձրևի տակ քաղաքի կենտրոնում ընկերոջս հետ քայլեցինք, սուշի կերանք ու կինո գնացինք ու էդ ինձ համար կատարյալ երջանկություն էր
    4. Ինձ համար իսկական հանգիստը բազմոցին կամ մահճակալին փռվելն ա։ Ճամփորդություն, մշակութային իրադարձություն-բան կայֆ են, բայց հոգնացնում են
    5. Իմ կյանքն ահավոր աննպատակ ա, այսինքն՝ երկարաժամկետ պլաններ չունեմ
    6. Մարդկանց մեջ ինձ ամենաշատ ներվայնացնող հատկանիշներից մեկն էն ա, որ հրաժարվում են իրենց հայրենակցի հետ մայրենի լեզվով խոսել։ Ինձ թվում ա՝ էդ հատկանիշը լիքը թաքնված ինֆորմացիա ա տալիս տվյալ անձի մասին։ Էդ տեսակի մարդկանց հետ երբեք չեմ կարող մտերիմ լինել
    7. Երկու ամիս ա ընկերոջս հետ եմ ապրում, հավես ա
    8. Ֆեյսբուքի ընկերներիս մեջ չկա նենց մարդ, ում չեմ ճանաչում
    9. Ֆեյսբուքը վնաս ա հոգեկան առողջությանը։ Անհրաժեշտության դեպքում առանձին թեմայում կարող ենք քննարկել սա
    10. Աշխատավարձիս բավական մեծ մաս երաժշտության վրա ա գնում (համերգներ, սկավառակներ)
    11. Սկսել եմ վինիլով երաժշտություն լսել, նենց որ եթե հին վինիլներ ունեք, որ ձեզ պետք չի, կարաք ինձ տաք
    12. Իմ ու ընկերոջս խելքը գնում ա զանազան ինտելեկտուալ խաղերի համար։ Երեկոյան հաճախ տանը տենց խաղեր ենք խաղում կամ էլ թիմ ենք հավաքում, փաբ քուիզի գնում
    13. Ասում են՝ էս տարի Դանիայում ցուրտ ձմեռ ա լինելու, ու ես դրանից ահավոր ուրախացել եմ
    14. Ապրել եմ յոթ տարբեր երկրներում ու չգիտեմ՝ Դանիան վերջինն ա, թե չէ
    15. Ինձ համար ամենաանհասկանալի բաներից մեկը մարդկանց որոշակի խմբերի նկատմամբ ատելությունն ա
    16. Չնայած ձկնակերությանս, ինձ համար խնդիր չի, երբ դիմացինս նստած միս ա ուտում, բայց վատանում եմ, երբ վայրի կենդանու միս ա (փասիան, եղնիկ և այլն)
    17. Սիրածս համեմունքը դարչինն ա
    18. Աշխարհում մենակ մի երկիր կա, որտեղ չէի ապրի. Ռուսաստանն ա՝ ծննդավայրս
    19. Երազում եմ մեկ-երկու ամիս ժամանակ ունենալու մասին, որ մենակ կարդամ ու գրեմ (ու վերջապես գիրքս վերջացնեմ)
    20. Երազում եմ մեկ-երկու օր ժամանակ ունենալու մասին, որ գոնե բազմոցին փռվեմ, բայց առաջիկա կես տարում հույս չկա
    21. Մի տեսակ Հայաստան գալու հավես չունեմ Նոր տարուն, բայց երևի կգամ
    22. Իմ արթուն ժամերին թե՛ տանը, թե՛ աշխատավայրում ամբողջ ժամանակ երաժշտություն եմ լսում
    23. Հենց էս պահին Լյուսինդա Վիլյամսի «Կոպենհագենն» ա միացած։ Լսեք, լավ երգ ա
    24. Էս ամառ վիրահատվել եմ, նարկոզից որ արթնացա, սկսեցի երգել
    25. Կինոփառատոն կոչեցյալը դուրս չեկավ. ինձ համար շաբաթը երկու կինոն մաքսիմումն ա, դրանից շատ հոգնում եմ
    26. Ինձ ներվայնացնում ա, թե ոնց ա անգլալեզու մշակույթը դոմինանտ դարձել աշխարհով մեկ, դրա համար փորձում եմ փորփրել ոչ անգլալեզու երաժշտություն, գրականություն ու ֆիլմեր
    27. Մեր տան մոտակայքում մի հատ սրճարան կա, մոտով անցնելիս հա ասում եմ՝ շաբաթ-կիրակի գնամ, սուրճ խմեմ ու գործ անեմ, հա չի ստացվում
    28. Ժամանակին ծովին ահագին մոտ էի ապրում, անունը դրել էի՝ աշխարհի ծեր, որտև էդտեղ մի տեսակ Դանիան վերջանում էր ու բան չէր էրևում
    29. Էդ տանը սարդ էի պահում, անունը Փիսո էր։ Որ տեղափոխվեցի, ձագերին հետս նոր տուն բերեցի
    30. Էս ցուցակը գրելիս ընկերոջս ասեցի՝ օգնի, էն էլ ինչ ասեց, արդեն գրել էի

    Հաջորդը Նիկեա

  6. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (07.11.2016), boooooooom (08.11.2016), Cassiopeia (07.11.2016), einnA (18.11.2016), GriFFin (10.11.2016), ivy (07.11.2016), John (07.11.2016), kitty (07.11.2016), laro (07.11.2016), Mr. Annoying (07.11.2016), Progart (09.07.2017), Quyr Qery (08.11.2016), Ruby Rue (08.11.2016), Sambitbaba (07.11.2016), Smokie (09.11.2016), unknown (27.11.2016), Աթեիստ (07.11.2016), Գաղթական (09.11.2016), Հայկօ (13.11.2016), մարիօ (07.11.2016), Յոհաննես (07.11.2016), Նաիրուհի (07.11.2016), Ներսես_AM (07.11.2016), Նիկեա (07.11.2016), Ուլուանա (07.11.2016), Վոլտերա (09.11.2016)

  7. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կանոնների թարմացում
    Քանի որ սա «Իմ վերևի ...» թեմաներից չի, ու խառնաշփոթի հարց չկա, առաջարկում եմ, որ յուրաքանչյուր մարդ նշի ոչ թե մեկ, այլ երեք ակումբցու անուն։
    Նաև ցանկալի է, որ մարդկանց անունները նշելուց առաջ նախօրոք նրանցից համաձայնություն ստանաք, որ մոտակա մեկ շաբաթվա ընթացքում կգրեն, որպեսզի թեման հնարավորինս արագ զարգանա։ Բացի դրանից, կարող են լինել մարդիկ, որոնք ընդհանրապես չեն ուզում իրենց մասին գրել, ու դրա մասին իմանալով՝ համ էդ մարդկանց անհարմար վիճակի մեջ չենք գցի, համ էլ անտեղի ժամանակ չի կորչի։

    Քանի որ ես միայն մի ակումբցու անուն էի նշել, նշեմ ևս երկու անուն. Նաիրուհի, Mr. Annoying
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (08.11.2016), Smokie (09.11.2016), Աթեիստ (07.11.2016), Մուշու (08.11.2016), Նաիրուհի (08.11.2016), Նիկեա (07.11.2016)

  9. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    30 փաստ իմ մասին։ Գրում եմ ինձ համար քիչ են շատ կարևոր բաները։

    1. Որ փոքր էի, պապիս տանը մի սենյակ կար, ներսի սենյակ էր անունը։ Ոնց որ ամբողջ տնից կտրված, առանձնացված լիներ էդ սենյակը, տան ամենաներսում էր էլի։ Ու ես սիրում էի էդ սենյակում մահճակալի տակ պառկել ու պատերին նկարել։ Հետո որ տառերը սովորեցի, արդեն չէի նկարում, գրում էի։
    Հիմա տունը վերանորոգել են, էդ սենյակի պատը քանդել ու պատերից ջնջվել են իմ թողած արձանագրությունները, բայց մեկ ա, ամենաշատը տան էդ հատվածն եմ սիրում։
    2. Գրել֊կարդալ սովորեցրել ա պապիկս, 4 տարեկան էի էդ ժամանակ։
    3. Իմ մանկության բոլոր սիրուն հիշողությունները կապված են պապիկս հետ։ Ես սարսափելի շատ եմ կարոտում իրեն։
    4. Փոքր ժամանակ ես կծում էի էն մարդկանց, որոնց շատ էի սիրում։ Մաման ասում ա, որ դրա պատճառով ախպորս թևերը լրիվ կապտուկներով էին ծածկված։
    5. Եղունգներս չեմ կրծել, բայց մինչև հիմա մեկ էլ տեսար կարող ա եղունգներիս կողքերի էն կոշտացած մսերը կրծեմ։
    6. Կարդացածս առաջին գիրքը էղել ա "Ալիսը հրաշքների աշխարհում"։ Էդ ժամանակ դեռ դպրոց չէի գնում ու ամբողջ գրքից մենակ Ճագարին էի հիշում։ Անցած տարի դարակները դասավորելիս պատահմամբ գտա գիրքը ու նոր հասկացա թե ժամանակին ինչ եմ կարդացել։
    7. Մինչև 9֊րդ դասարանը դպրոցական հիշողություններ չունեմ, որոնք կապված կլինեն դասարանցիներիս հետ։ Բացարձակապես ոչ մի բան չեմ հիշում։ Ոնց որ մինչև էդ իրանք գոյություն ունեցած չլինեն։
    8. Կար ժամանակ, երբ ես աջ ու ձախ սիրահարվում էի։
    9. Կար ժամանակ, երբ ես միանգամից մի քանի հոգու էի սիրահարվում:
    10. Ես մեկ֊մեկ գլխի չեմ ընկնում թե երբ են ինձ փորձում կպցնել
    11. Ես սիրում եմ մարդկանց շոկոլադ նվիրել ու երջանկանում եմ, երբ իրանք նվերս հետս են կիսում։
    12. Ես սիրում եմ մարդկանց գրկել։
    13. Հեմինգուեյի "Ում մահն է գուժում զանգը" կարդացել եմ բաղնիքում։ Ժամերով փակվում էի ու կարդում։ Հավես էր։
    14. Վերջին անգամ էդ գիրքը կարդալիս եմ լաց եղել։
    15. Ես լացկան եմ, ամեն ինչից լաց եմ լինում. սիրուն ա` լաց եմ լինում, ինձ չեն սիրում` լաց եմ լինում, ինձ սիրում են` էլի լաց եմ լինում, ամեն ինչ հոյակապ ա... գուշակեք ես ինչ եմ անում... ճիշտ ա. լաց եմ լինում։
    16. Ես սիրում եմ երգերի պատմությունները կարդալ։ Հետաքրքիր պատմություն ունեցող երգերը մի տեսակ ուրիշ ձևի եմ սիրում։ Կարող ա ամիսներով չլսեմ, բայց սիրում եմ։
    17. Օրորոցայինները ամենասիրուն բաներն են, որ մարդը կարող էր հորինել։ Որ օրորոցային չլսեմ, կգժվեմ երևի։
    18. Դեպրեսված ժամանակ ես ինձ աթոռ եմ զգում։ Չգիտեմ էդ ոնց ա լինում, ուղղակի ինձ աթոռ եմ զգում ու վերջ։
    19. Շաբաթվա մեջ ամենասիրածս օրը հինգշաբթին ա։ Կախարդական են հինգշաբթիները։
    20. Թափառելուց հավես բան չկա, լինի մենակ թե չմենակ, համենայն դեպս ինձ համար։
    21. Ես սարսափելի շատ սիրում եմ բառեր հորինել
    22. Ես սարսափելի շատ սիրում եմ "սարսափելի" բառը ու էդ օգտագործելիս ինձ թվում ա թե ածականները ավելի գերադրական աստիճան են ստանում։ ։))
    23. Ես սարսափելի վատ խմող եմ, մի բաժակը արդեն զգացնել ա տալիս, բայց ես մի տեսակ սիրում եմ ինձ խմած ժամանակ, ինչ խոսք։
    24. Հատկապես թեյ խմած ժամանակ։ Թեյը սրբություն ա, սրբություն սրբոց։
    25. Ես մտադիր եմ մինչև 2017 թվականի վերջը 8 լեզվի տիրապետել, մայրերին չհաշված` 7։
    26 Ձմեռը ամենասիրածս եղանակն ա ու որ մեծանամ Ձմեռ պապ եմ դառնալու։
    27. Ես ինձ ծերացած պատկերացնելիս պապիկի տեսքով եմ պատկերացնում չգիտես ինչի։ Էն տպավորությունն ա, որ մեծանալու եմ ու ինչ֊որ հրաշքով պապիկ դառնամ
    28. Ես գժվում եմ ջրափոսները մտնելու ու չփչփացնելու համար։ Տենց կեղտոտված կոշիկները մի տեսակ սիրուն են
    29. Փոքր ժամանակ մտածում էի, որ մի օր ես եմ կարելու իմ բոլոր շորերը։ Հիմա գործում եմ։ Գործելուց հավեսս հանեմ ու կտոր եմ առնելու, փորձեմ կարել։
    30. Մի օր երբ տուն ունենամ, նկուղում լուսավոր գրադարան կլինի ու լիքը բարձեր կլինեն իմ նկուղում, գունավոր, փափուկ։ Ձեղնահարկում էլ բույսեր կաճեցնեմ ու նապաստակներ կպահեմ տանս մեջ ինչ֊որ տեղում։

    Ու ես սպասում եմ այս թեմայում Ուլուանայի, laro֊ի ու մարիօյի գրառումներին
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 07.11.2016, 23:22:

  10. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (24.11.2016), boooooooom (08.11.2016), Cassiopeia (08.11.2016), einnA (18.11.2016), GriFFin (10.11.2016), ivy (08.11.2016), John (08.11.2016), kitty (09.11.2016), laro (08.11.2016), Mr. Annoying (08.11.2016), Progart (24.07.2017), Quyr Qery (08.11.2016), Ruby Rue (08.11.2016), Sambitbaba (08.11.2016), Smokie (09.11.2016), Thom (11.04.2019), unknown (27.11.2016), Աթեիստ (08.11.2016), Բարեկամ (08.11.2016), Զաքար (08.11.2016), Հայկօ (13.11.2016), մարիօ (07.11.2016), Մուշու (08.11.2016), Նաիրուհի (08.11.2016), Ուլուանա (08.11.2016), Վոլտերա (09.11.2016)

  11. #6
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Մոտ 7 տարեկանում 3 տարեկան քրոջս մտցրել եմ շան բունը ու չեմ թողել դուրս գա: Ստոր և տականք անձնավորություն եմ, ինչ խոսք:
    2. Ես մինչև հիմա կարոտում եմ մեր հողամասի կանաչ խնձորի ծառը:էդ ծառը կուզիկ էր, ճղուղերը կլորավուն, ուռենու պես իջնում էին ներքև` մինչև գետին: Գլխավոր առավելությունը էդ ծառի էն էր, որ կարայի բարձրանայի ծառի վրա, ժամերով նստեի ու գիրք կարդայի, իսկ տնեցիք թեկուզ ծառի տակ, հենց անմիջապես դեմս կանգնած ինձ չէին տեսնի:
    3. Ես շատ եմ սիրում քնել....քնել, քնել...դա սրբություն ա իմ համար: Ատում եմ, երբ ինձ վատ ձևով են արթնացնում, սաղ օրս փչանում ա, ագրեսիվ եմ դառնում շատ:
    4. Եղունգների լաք, կոսմետիկա ու այլ բաներ չեմ օգտագործում: Կարող ա տարին մեկ մի հատ կրեմ քսեմ դեմքիս ու վերջ: Իսկ բարձրակրունկներից նեռվայնանում եմ:
    4. Սիրում եմ օրիգինալ բացիկներ սարքել ու նվիրել: Բացիկների արժանանում են իմ համար խիստ արժեքվոր մարդիկ և ես դրանց վրա 1-2 շաբաթ աշխատում եմ:
    5. Գորգեր ու կարպետներ եմ սիրում գործել, բայց ժամանակս չի հերիքում վերջերս դրանով զբաղվելու համար:
    6. 10-12 դասարաններում ահավոր կտցրած եմ եղել. Նոր դասարանիս հիշացնում էր, որ ես ամենուր գրիչով ծակում էի մարդկանց մեջքը, վախացնում էի, կողքերին թափով խփում էի, ճմկթում էի, ձեռքներին նկարչություն էի անում, իրենց կարևոր տետրերի մեջ էի խզբզում...տենց
    7. Շատ օպտիմիստ եմ. Ինձ թվում ա, որ ամեն ինչ լավ կլինի անգամ էն ամենաանհույս վիճակում, մինչև ամենավերջին վայրկյանը:
    8. Շատ պնդաճակատ եմ ու համառ. Եթե մի բան մտքիս դնում եմ` ոչ ոք ինձ չի կարող շեղել, գնում եմ մինչև վերջ:
    9. Քննությունը տալուց մի երկու ամիս հետո ավելի լավ եմ հիշում նյութը, քան քննությունից երկու օր հետո:
    10. Սիրածս կենդանին շունն ա: Կատու չեմ սիրում տենց (չտփեք ), բայց են պստլիկ կատվի ձագերը սիրվում են
    11. Ատում եմ ձմեռային հագուստը: Չեմ կարում տաք հագնվեմ, նեղվում եմ հաստությունից :
    12. Օծանելիքի հոտ չեմ կարում տանեմ: Եթե ինձ ուզում եք վատություն անել` օծանելիք փչեք մոտս....կամ ուղղակի լցրեք վրաներդ: Բավական ա 30վայրկյանը, որ իմ մոտ ուժեղ գլխացավ սկսի ու սրտխառնոց:
    13. Կուզեի ունենալ խուճուճ ու կրակագույն մազեր....Ռեյի մազերից մի խոսքով
    14. Խանդոտ եմ, բայց ցույց չեմ տալիս....կամ աշխատում եմ ցույց չտալ:
    15. Շատ եմ սիրում, երբ ինձ գրկում են: Իրոք շատ եմ սիրում...ամենալավ հանգստի միջոցն ա....ու սիրում եմ, որ էդ ժամանակ գլուխս լինում ա գրկող անձի վզի մեջ խորասուզված
    16. Ես երևի միակ մարդն եմ էս աշխարհում, ով շոկոլադ առանձնապես չի սիրում: Ինքը պիտի իր մեջ հետաքրքրող բան ունենա, որ ինձ դուր գա...ասենք չամիչ, պնդուկ.....ու լինի կաթնային: Ու զեյթուն չեմ սիրում, խաշ էլ չեմ ուտում...
    17. Թեյ շատ եմ սիրում...գլխավորապես նանայով: Օրը մի 4-5 բաժակ խմում եմ:
    18. Հեծանիվ եմ ուզում մեքենաներ չեմ սիրում, ու չէի ուզի ունենալ: Չնայած կուզեի...կծախեի թույն հեծանիվ կառնեի:
    19. Ատում եմ պարելը: Ոչ սիրում եմ, ոչ էլ մոտս ստացվում ա: Մենակ մի դեպքում եմ պարելու նման մի բան անում. Երբ գալիս եմ հերթապահությունից տուն, տանը մարդ չի լինում, ես էլ լաաավ ծանր իմ ուզած հերթապահությունից եմ գալիս, շատ ուրախ, կատարյալ ուրախ: Կատարյալ ուրախ եմ լինում, երբ վիրահատության լվացված եմ լինում: Այ էդ ժամանակ թույն ջազի տակ մենակով տժժում եմ: Չգիտեմ դա պարել համարվում ա թե չէ Իմ համար համարվում ա էդ պարելու գագաթնակետ
    20. Հիվանդանոցն ու հիվանդներն իմ կյանքն են. Ոչինչից էդքան հաճույք չեմ ստանում, ինչքան հերթապահելուց, վիրահատության լվացվելուց, հիվանդի հետ ցանկացած տիպի աշխատանքից. Սկսած ընդունելուց, վիրահատելուց, դրական դինամիկան տեսնելուց, վերջացրած էն ամենահասրակ բաներից` օգնել, որ շորերը հագնի հիվանդը, քայլի, նստի, պառկի....ամեն-ամեն ինչ կապված հիվանդանոցի հետ ինձ դարձնում ա գիժ ու խելառ: Բա որ հիվանդդ առողջ ու ուրախ դուրս գա գրվում.....դրանից լավ բան չկա:
    21. Ֆասթֆուդի ու ալկոհոլի հետ չունեմ: մսեղենից ուտում եմ միայն խաշած հավի միս:
    22. Երկու շիշ գինին ինձ ոչինչ չի ասում: Չեմ հարբում: Մենակ սիրտս ա խառնում ու վերջ: Վարքագծի և ոչ մի փոփոխություն ցավոք.....շատ անհետաքրքիր մարդ եմ էդ առումով:
    23. Սիրում եմ մարդկանց շուտ-շուտ ասել, թե ինչքան շատ եմ սիրում ես իրենց: Մեկ-մեկ էնքան եմ ասում, արժեզրկվում ա էդ բառը:
    24. Պերֆեկցիոնիստ եմ: Պիտի ամեն ինչ սիմետրիկ և կատարյալ լինի. օրինակ երբեք չեմ կարողանա կենտրոնանալ և կարդալ, եթե աթոռս իդեալական ուղիղ չլինի սեղանի նկատմամաբ:
    25. Ես համով եմ պատրաստում.....ամեն դեպքում սարքածիս 80-90%-ը ինձ դուր ա գալիս:
    26. Շատ եմ սիրում քայլել. Էնքան կքայլեմ, մինչև ոտքերս էլ չզգամ: Ժամերով, ցրտին թե շոգին....պարտադիր նաուշնիկներով ու խախանդ փողոցներով ու այգիներով: Ճիշտ ա սիրելի մարդկանց հետ էլ եմ հավեսով քայլում, բայց մեկ ա, մենակ քայլելը վերը նշված պայմաններում հավասարը չունի:
    27. Սկսել եմ գերմաներեն սովորել: Առաջ հեչ չէի սիրում, բայց հիմա նենց ա դուրս գալիս, հավեսով անում եմ: Սաղ տունը ստիկեր ա, վրան բառեր ու արտահայտություններ գրած. տենց նայում եմ անընդհատ ու տպավորվում ա:
    28. Ատում եմ ձնագնդի խաղալը ու վարդավառի ատրիբուտ ջրոցին :
    29. Առաջ եթե բացի բժշկից ինձ ուրիշ ոչ մի մասնագետ չէի պատկերացնում, վերջերս հասկացա, որ եթե բժիշկությամբ չզբաղվեի, կուզեի աշխատել փայտի հետ, ինչ-որ մանր "ճարտարապետությամբ" փոքրիկ հետքրքիր կուլոններ կսարքեի, կամ հետաքրքիր կահույք....
    30. Մեկ-մեկ խոլերիկությունս հասնում ա գագաթնակետին. ես դառնում եմ սարսափելի չար ( մանր չարություններ եմ անում, ասենք թափով փչում եմ տվյալ մարդու ականջի մեջ), ակտիվ, շատախոս, սկսում եմ հավեսով ղժժալ լուրջ դեմքով ու վախեցած քննություն պարապող մարդկանց վրա ու սկսում եմ իրենց խանգարել, կարամ մենակով ժամերով տենց հիպերակտիվ սաղի վրա բոցեր անեմ կամ ինչ-որ տափակ հումոր հիշեմ ու սկսեմ մենակով մե ահագին ծիծաղել: Եվ եթե առաջ ես մտածում էի ինչի ինձ բավական մեծ թվով մարդիկ չեն սիրում, ինչի եմ նեռվերի վրա ազդում, էսքանից հետո պարզ ա դառնում
    Հաջորդը` Վոլտերա, Ջոն, Սմոքի:
    Վերջին խմբագրող՝ laro: 08.11.2016, 03:05:

  12. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.11.2016), Cassiopeia (08.11.2016), einnA (18.11.2016), GriFFin (10.11.2016), ivy (08.11.2016), John (08.11.2016), Progart (09.07.2017), Quyr Qery (08.11.2016), Ruby Rue (08.11.2016), Sambitbaba (08.11.2016), Smokie (09.11.2016), unknown (27.11.2016), Աթեիստ (08.11.2016), Զաքար (08.11.2016), Հայկօ (13.11.2016), Մուշու (08.11.2016), Նաիրուհի (08.11.2016), Ներսես_AM (08.11.2016), Նիկեա (08.11.2016), Շինարար (09.11.2016), Ուլուանա (08.11.2016), Վոլտերա (09.11.2016)

  13. #7
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,747
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Մանկուց թուլություն ունեմ թվերի նկատմամբ։ 1999թ․ի կեսերին օրինակ հաշվում էի օրվա ընթացքում, թե ավելի շատ 98 թե՞ 99 թվի տեխ զննման կտրոն ունեցող մեքենաներն են շատ։ Ու ամեն օրվա վերջում գրանցում էի դրա համար նախատեսված տետրում
    2․ Մանկապարտեզում ու դպրոցում անկարգ երեխու համբավ եմ ունեցել (համալսարանում՝՝ վատ ուսանողի), իսկ տանը անմեղ երեխա էի, ոչ մի չարություն ։Ճ
    3․ Հինգ-վեց տարեկանում մեր բակի Հովոյի հետ զիբիլանոցում խաղալիքներ էինք փնտրում ((չնայած տարածաշրջանում ամենաշատ խաղալիքը ես ունեի, բայց դե․ անկուշտ երեխա )Աղբամաններ չկային, ամբողջ աղբը կուտակվում էր էդ տարածքում տարիներով)։ Մի անգամ ինչ-որ դեղահաբեր գտանք ու մարդա երկու հատ կուլ տվեցինք: Ինչպես տեսնում եք՝ առանց լուրջ հետևանքների։
    4. Մեր կողմերում լքված կինոթատրոն կար, մի օր Սերգեյի հետ դուխ հավաքեցինք ու ներս մտանք (6 տարեկան կլինեինք հազիվ), ներսում ոչ մի հետաքրքիր բան չկար։ Նույնիսկ ափսոսացի, որ մտել ենք․ ինչ լեգենդներ ասես որ չէին պտտվում այնտեղի մասին։
    5․ Մանկուց սիրահարվելու հետ սեր ունեի։ Միայն 3 հոգու մանկապարտեզից եմ հիշում։ 1ին ու 2րդ դասարաններում էլ (տարբեր դպրոցներում) նույն անուն-ազգանունով աղջկա էի սիրահարված:

    6. 1ին դասարանում ավագն էի դասարանի։ Հսկում էի, որ ավագի օգնական աղջիկը ժամանակին մաքրի գրատախտակը։
    7․ Դպրոցական ցածր դասարաններում էնքան էի գիրք կարդում՝ որ ամեն օր գլխացավ էի ունենում։ Հաճախ մինչև դասերս անելն էի գիրք կարդում ու անընդհատ էդ դառնում էր վրես խոսալու առիթ։ Մի օրում կարդացած էջերի քանակով ռեկորդս 430 էջ է (թվերի նկատմամբ թուլություն), եթե չեմ սխալվում՝ Վարդանանքն էի կարդում, 4րդ դասարանում։
    8․ Էս պահի դրությամբ Երևանից դուրս ավելի շատ եմ ապրել, քան Երևանում (մոտ 280 օրվա տարբերություն(թվերի նկատմամբ թուլություն))
    9․ 9-10 տարեկանում անահմբերությամբ սպասում էինք անձրև գա։ Անձրևաջրի գետակների մեջ փայտիկների մրցավազք էինք կազմակերպում․ ամեն մեկս մի փայտիկ էր քցում ջուրը ու ակտիվորեն երկրպագում էինք, որ մեր փայտիկն ավելի շուտ հասնի նախօրոք որոշված եզրագծին։
    10․ Անձրևից հետո էլ այլ մրցավազք էինք կազմակերպում․ ինչն էր շատ՝ մեծ ջրափոսերը։ Պենոպլաստից նավակներ ունեինք սարքած, առագաստով-բանով։ Եղանակն էլ քամի տվել չէր խնայել։ Ջրափոսի մի ծերից մյուսը նավակների մրցավազք էինք կազմակերպում։

    11․ Երբ նոր էինք Երևան տեղափոխվել՝ սաղ օրը կռիվների մեջ էի։ Իմ «թեմաները» «քիչ» էին՝ փոքր ախպերս էլ ոչ մեկի հետ յոլա չէր գնում։ Իջնում էր բակ, 5 րոպեից լացելով գալիս տուն։ Հետը գնում էի, ցույց էր տալիս ով է իրեն նեղացրել (սովորաբար իմ տարիքի մեկը), առանց մի բառ խոսալու խփում էի բռունցքով։ Շրջակա շենքերում երևի մարդ չկար, որ խուսափել էր հարվածիս զորությունը դեմքին զգալուց։ Մի օր սաղով հավաքվել էին, դպրոցից տուն գալուց հավեսով ծեծեցին:
    12. Լամպային սև-սպիտակ հեռուստացույց ունեինք, որ ավելի շուտ ռադիո էր (պատկերը հաճախ էր կորում)։ Էնքան էի տարված ֆուտբոլով, որ թուրքական ալիքներով Թուրքիայի առաջնության խաղերն էի նույնիսկ նայում։ Տպավորվել է երկու արտահայտություն․ քյոշա ղուրուշ (անկյունային հարված) ու ղաֆֆա ղուրուշ (գլխով հարված) :
    13. 5րդ դասարանում պարսկերենի 1-5րդ դասարանների կուրսը սովորեցի։ Ուս․տարվա վերջին ինքնաթելադրությունից հինգ ստացա։ Հիմա բան չեմ հիշում։
    14. 12 տարեկանում կոմպ ունեցա հերիք չի՝ մի բան էլ ինտերնետ միացրած։ Երկար ժամանակ միակ սայթը որ մտնում էի՝ rtr-sport.ru-ն էր:
    15․ Ակումբից գոնե 15 հոգու սիրահարված եմ եղել։ Իրանցից էդ մասին իմացել են երկուսը (մեկը՝ տարիներ անց ):

    16. «Աշխատո՞ւմ ես» հարցի օպտիմալ պատասխան տենց էլ չեմ գտել։ Արի բացատրի, որ ասենք թարգմանություն ես անում, չնայած միակ լեզուն, որին տիրապետում ես հայերենն է:
    17․ Կյանքում 3 անգամ եմ resume/cv ուղարկել, երկու տեղից կանչել են, երկու հարցազրույցն էլ բարեհաջող անցել եմ։
    18․ Միակ «գերազանց» գնահատականը համալսարանում ստացել եմ փիլիսոփայությունից:
    19. Ատեստատումս մաթեմներն ու լեզուները բավարար են, պատմությունն ու կենսաբանությունը՝ գերազանց:
    20. Մի հատ թեյ եմ նվեր ստացել 2 տարի առաջ, իրան պետք ա սարքել թափանցիկ թեյնիկի մեջ, որտև ծաղկի տեսք ունի ու բացվում ա։ Քիչ-քիչ հույսս կորցնում եմ, որ երբևէ կխմեմ այն (ո՞վ ունի տենց թեյնիկ, բացվել ա թեյի սեզոնը, մի բան անենք):

    21. Ծայրահեղականությունն ու երկակի ստանդարտները ամենաչսիրածս երևույթներից են։ Մի արեք։
    22․ Տոների հետ չունեմ։
    23․ 2005թ․ին, Էրեբունի-Երևանի օրը ամեն մետրի համար կատաղի մարտեր մղելով հասանք Գրանդ Քենդիի պատրաստած տորթին, որ անվճար բաժանվում էր ժողովրդին։ Մենք արեցինք դա։ Մենք կերանք էդ տորթից։
    24․ Մինչև 15-16 տարեկան Հայաստանի հավաքականի բոլոր խաղերին գնում էինք ու անվճար մտնում մարզադաշտ։ Ամեն անգամ նոր, ավելի աբսուրդ ձևով։ Իսպանիայի հետ խաղից առաջ էլ բոլոր նստարաններին ՀՀ դրոշներ կային։ Խաղը սկսվելուց 3 ժամ առաջ արդեն ներսում էինք։ Ամեն մեկս 10-15 հատ հավաքեց լցրեց ծոցը։ Հաջորդ օրը մեր փողոցում տենց երեխա չկար, որ դրոշ չունենար։
    25․ 2004 թիվն էր, freenet-ով, 3կբ/վայրկյան արագությամբ, 5 օրում, Reget Deluxe ծրագրի օգնությամբ ներբեռնեցի NT RALLY կոչվող խաղը։ Թույն խաղ էր։

    26․ Մի պահ, դեդեկտիվ ֆիլմերի ու գրքերի ազդեցության տակ, որոշել էի խուզարկու դառնալ։ Գուցե մի օր։
    27․ Վերջին անգամ զորամասի խանությում եմ պարտք ունեցել։
    28․ Մի օր բլոտ էինք խաղում համալսարանում (մեղավոր եմ), իմացանք, որ ֆակուլտետում «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»-ի առաջնությունն ա սկսվում կես ժամից։ Հիշում եմ կուրսի գերազանցիկների թիմի քմծիծաղախառը հայացքները, երբ մտանք լսարան ու մասնակցության հայտ ներկայացրեցինք։ Ու հիշում եմ նույն մարդկանց հայացքները արդյունքները հայտարարելուց․ - Եվ վերջապես առաջին հորիզոնականում 17 միավորով «Բելոտ» թիմն է։ Կազմակերպիչը, որ ՈՒս․խորհրդից էր, վերջում հարցնում է «Տղեք, դուք մեր ֆակուլտետո՞ւմ եք սովորում իրոք»:
    29․ Նոր հիշեցի․ 1ին կուրսում КВН-ի էլ եմ մասնակցել։ Մեր թիմը ես էի, Վագահը ու 3 աղջիկ Ռոմանոյից։ Հիշեմ հարցնեմ Վահագին, թե ո՞նց էր տենց ստացվել:
    30. Առաջին անգամ 15 տարեկանում եմ գիշերային ակումբ գնացել: Փաբ էլ եմ էդ տարիքում գնացել առաջին անգամ ))) Իսկ դիսկոտեկ՝ 16ում։ Բանակ՝ 18ում։ Հայաստանից դուրս՝ 24ում (թվեր ։Ճ) )))

    Ուրախ կլինեմ տեսնել այս թեմայում Մուշուի, Quyr Qery-ի ու Յոհաննեսի գրառումները։

    Հ․Գ․
    Շնորհակալություն լավ թեմայի համար։
    Ու մասնակցության հրավերի համար
    Վերջին խմբագրող՝ John: 08.11.2016, 05:15:

  14. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (25.11.2016), Arpine (10.11.2016), boooooooom (09.11.2016), CactuSoul (12.11.2016), Cassiopeia (08.11.2016), einnA (18.11.2016), GriFFin (10.11.2016), ivy (08.11.2016), laro (08.11.2016), Life (16.11.2016), Mr. Annoying (08.11.2016), Progart (09.07.2017), Quyr Qery (08.11.2016), Ruby Rue (08.11.2016), Sambitbaba (08.11.2016), Smokie (05.01.2017), unknown (27.11.2016), Աթեիստ (08.11.2016), Գաղթական (10.11.2016), Հայկօ (13.11.2016), Մուշու (10.11.2016), Նաիրուհի (08.11.2016), Ներսես_AM (08.11.2016), Նիկեա (08.11.2016), Շինարար (09.11.2016), Ուլուանա (08.11.2016)

  15. #8
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Մի քանի սիրած գիրք ունեմ մանկությունից (գյուղում ապրած տարիներին կարդացած), որ միշտ հետս են, եթե երկար ժամանակով տեղ եմ գնում (Խաժակ Գյուլնազարյան-«Ինչ-որ տեղ վերջանում էր հորիզոնը», Վիկտոր Գարդոն-«Զմրուխտավառ ասպետը», Մարկես-«100 տարվա մենություն», Մարտին Անդերսեն-Նեքսյո- «Դիթե-մարդ արարած»։ Էս մեկը չկարողացա հետս Հոլանդիա բերել, ոնց որ կիսատ լինեմ)։

    2. Ահավոր սիրում եմ պլաններ գծել ու ոչինչ չանել դրանք իրագործելու համար։ Երազելու հաճույքն եմ սիրում։

    3. Նախանձում եմ միայն գիտնականներին ու լավ ձայն ունեցողներին։

    4. Տենց էլ չպատկերացրի, թե մարդիկ ոնց են ջազ սիրում ու լսում։

    5. Մեռած երգիչների հանդեպ թուլություն ունեմ։ Ինձնից անկախ է ստացվում. մի բան լսում եմ, դուրս գալիս է, որոշ ժամանակ հետո իմանում եմ, որ էդ մարդը վաղուց մեռած է։

    6. Գժվում եմ սպորտային մրցումներ նայելու համար։ Ամենասիրածս մարզաձևերն են բիաթլոնը, դահուկացատկը, ծանրամարտն ու թեթև աթլետիկան (հատկապես բարձրացատկն ու հեռացատկը)։

    7. Փոքր ժամանակ Գուբինի երկրպագուն էի մեկ-մեկ լսում եմ ու կարոտում էն թվերը։

    8. Երկու հատ սիրած հնդկական կինո ունեմ, երկուսն էլ հներից։ Դրանցից մեկի երգերը հեռախոսումս կան նույնիսկ, ու երկուսի ժամանակ էլ միշտ լացում եմ

    9. Մամաս տարով օձ է, ես էլ, դրա համար որոշել եմ, որ 36 տարեկանում հաստատ երեխա եմ ունենալու (24-ում չհասցրի)։

    10. Աջ ձեռքիս բութ մատին մատանի ունեմ արդեն 12-13 տարի։ Էս ընթացքում օր չի եղել, որ չդնեմ։

    11. Էս ամառ վերջապես տատու ունեցա։

    12. Մինչև հիմա միայն երկու մարդու հետ եմ ինձ լիարժեք հանգիստ զգացել ու կարողացել ցանկացած հարցի մասին խոսելիս մինչև վերջ անկեղծանալ։ Երկուսն էլ թուրք են, մեկը Թուրքիայից, մյուսը՝ Կիպրոսից։ Բայց վստահ չեմ, որ նորից հանդիպելու դեպքում էլի տենց կլինի։

    13. Կուզեի երկու կյանք ապրելու հնարավորություն ունենալ, որոնցից մեկում 3-4 երեխա կունենայի, մյուսում՝ ընդհանրապես չէ։

    14. Առանց մեծ ու փռչոտ կատվի ինձ համար տունը տուն չի։ Դե լավ, գոնե շուն լինի։

    15. Ձուկը, ծովամթերքը, պահածոյացված եգիպտացորենը ամենատհաճ բաներն են։ Իրականում ահավոր ուզում եմ, որ ձուկ ուտելը դուրս գա, հատկապես երբ գրքում կամ կինոյում տենց տեսարան եմ հանդիպում, բայց ոնց փորձում եմ՝ զզվում եմ

    16. Ինքնամեղադրանքի ու ինքնարդարացման պատերազմների մեջ եմ Հայաստանից հեռանալուս պատճառով։ Ու էդ մեղքի զգացումը չի թողնում անգամ կարոտել։

    17. Միշտ քունս տանում է, ու ես միշտ ափսոսում եմ քնել, ու տենց քնատ-քնատ էլ անիմաստ ժամանակ եմ սպանում։

    18. Ուզում եմ մինչև կյանքիս վերջը սովորել, համ էլ վախենում եմ, որ կեսից հավեսս կկորի, ու ես կդառնամ իմ չսիրած տան կնիկներից։

    19. Սիրում եմ ապուշ մրցույթների քասթինգներ նայել։ Կարող է ժամերով նայեմ, հետո մի համար դուրս գա, մի հարյուր անգամ էլ դա նայեմ։

    20. Տանել չեմ կարողանում, երբ մոտս հիվանդ մարդ է լինում, որովհետև նվնվոց չեմ սիրում, օգնել էլ չեմ կարող, ու էդ «հոգ տանելն» էլ ոչ մի կերպ մոտս չի ստացվում։ Համ կատաղում եմ, համ անօգնական եմ դառնում, համ էլ հիվանդի ներվերին եմ ազդում

    21. Գժվում եմ գեյ տղերքի համար։ Երկար տարիներ երազում էի տեսնել, թե իրենք ոնց են համբուրվում։ Անցյալ տարի երազանքս իրականացավ Համ էլ իրենց հետ հանգիստ եմ։

    22. Եթե ապրեմ նենց երկրում, որտեղ ձմեռ չի լինում, երևի ինքնասպան կլինեմ։

    23. Օծանելիք էս իմ մղձավանջն է։ Դրանց հոտերից գլուխս պտտվում է, սիրտս խառնում։ Մինչև հիմա ինձ հանդիպել է ընդամենը 5 օծանելիք, որոնց հոտից չեմ վատանում։ 3-ը մամաս է օգտագործել, մեկը՝ ես (4 տարի առաջ եմ գնել, կեսից շատը դեռ կա ), մյուսն էլ՝ սերս։

    24. Էթնիկ ամեն ինչ սիրում եմ՝ երաժշտությունը, պարերը, ուտելիքները, լեգենդները, հեքիաթները... Կարող է մի բան սրտիս չհասնի, բայց ուղեղով դուրս գալիս են: Բայց հենց մի տեղ որևէ տիպի խտրականության հետ կապված բան եմ տեսնում, վատանում եմ։

    25. Մեկ-մեկ ուզում եմ անսեռ լինել։ Խելքս գնում է, որ փողոցում մարդ եմ տեսնում ու չեմ հասկանում՝ ինչ սեռի է։ Ինչ ինձ հիշում եմ՝ էս ցանկությունը ունեցել եմ։

    26. Կենցաղային եմ դարձել ու վախենում եմ դրանից։

    27. Աստիգմատիզմ ունեմ։ Թշնամուս չեմ ցանկանա։ Այ որ մի 3000 եվրո ավելորդ փող ունենայի, հենց վաղը կվազեի վիրահատության։

    28. Ահավոր վախենում եմ ձանձրալի լինելուց ու դրանից ավելի ձանձրալի եմ դառնում։

    29. Ամռանը Իսպանիայում մեկին հանդիպեցի, որը գաղափարական պատճառներով ամաչում էր, որ տղա է, ու խնդրում էր իրեն he-ով չդիմել։ Ինքն իմ կյանքի ամենամեծ ու հաճելի անակնկալներից էր։ Կուզեի իրեն նորից հանդիպել։

    30.
    Մեջբերում Նիկեա-ի խոսքերից
    15. Ես լացկան եմ, ամեն ինչից լաց եմ լինում. սիրուն ա` լաց եմ լինում, ինձ չեն սիրում` լաց եմ լինում, ինձ սիրում են` էլի լաց եմ լինում, ամեն ինչ հոյակապ ա... գուշակեք ես ինչ եմ անում... ճիշտ ա. լաց եմ լինում։
    Մի հատ էլ իմ կողմից նույնից։
    Երկու օր առաջ էս երգը տեսա ընկերներիցս մեկի մոտ, խոսքերի թարգմանությունը նայեցի։ Էս հլը որ վերջին բանն է, ինչի պատճառով լացել եմ։ (Ի դեպ, իրեն էլ որ առաջին անգամ լսեցի, սիրտս միանգամից կպավ, զգացի, որ ստեղ մի բան էն չի։ Վիկիում նայեցի, պարզվեց՝ ինքն էլ է արդեն մեռած)։

    Հաջորդ երեք դատապարտյալները՝ Քույր Քերի, Ռուբի, Բուուուուուուուում։
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 08.11.2016, 05:22:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (08.11.2016), CactuSoul (12.11.2016), Cassiopeia (08.11.2016), einnA (18.11.2016), GriFFin (10.11.2016), ivy (08.11.2016), John (08.11.2016), Mr. Annoying (08.11.2016), Quyr Qery (08.11.2016), Ruby Rue (08.11.2016), Sambitbaba (08.11.2016), Smokie (06.01.2017), unknown (27.11.2016), Աթեիստ (08.11.2016), Զաքար (08.11.2016), Հայկօ (13.11.2016), Մուշու (08.11.2016), Նիկեա (08.11.2016), Շինարար (09.11.2016), Ուլուանա (08.11.2016)

  17. #9
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Հրաշքների չեմ հավատում, բայց սպասում եմ:
    2. Արտաքնապես ահավոր էմոցիոնալ եմ, ներքուստ՝ ադեկվատ:
    3. Ռեալիստ եմ, երբեմն միզանտրոպ եմ, մազոխիստ եմ:
    4. Մի հատ տատու ունեմ, մի հատ էլ պիրս:
    5. Ես միշտ սիրահարված եմ, ու միշտ տեղեկացնում եմ էդ մասին, զգացմունքները թթվացնելը տհաճ է:
    6. Մեջս միշտ բողոք կա, ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան միշտ սխալ է, կուզեի ամեն ինչ սիրուն լիներ:
    7. Մարդիկ մոտս շուտ են պրծնում, մի երկու նախադասություն խոսացիր ու լավ ախպեր պարզա, հաջորդը:
    8. Զզվում եմ երկակի ստանդարտներից, անհասկացողներից, ու մայրենի լեզվով չխոսացողներից:
    9. Քիչ եմ ծխում, բայց չծխել չեմ կարող:
    10. Ինձ հավասարպես համ տղեքը չեն սիրում համ աղջիկները, ազնիվ խոսք, չգիտեմ պատճառը:
    11. Նման կինո չկա, որ վերջում չլացեմ:
    12. Մանկությունս ահավոր ազդել է ներկայիս կյանքի վրա, բայց վատով:
    13. Ես կրծում եմ մատերս, եղունգներ չէ, մատերս:
    14. Չեմ կարող առանց թեյի, մսամթերքի, ծովամթերքի:
    15. Ես ոչ մի սոց. կայքում չկամ, էնտեղ մարդիկ ստանդարտ են դառնում, չեն դզում:
    16. Քաղաքականությունը սիրածս թեման է, հետո էլ կրոնը:
    17. Ես երկհնչյուններ ճիշտ չեմ կարող արտասանել:
    18. Ես ինձ ահավոր անհաջողակ եմ համարում, բայց մեկ ա սիրում եմ:
    19. Մի ընկեր ունեմ, 65 տարեկան է, ամեն օր Գոլդ ջիմ ա գնում, մասսաժների բան, ու ահավոր շատ ա սիրում կյանքը, ահավոր շատ, կուզեի իմ կյանքը իրան տալ, որ ապրեր երկար, բայց մի պայմանով, սաղ փողերը պիտի հիվանդ երեխեքի բուժմանը տար ու արվեստի զարգացմանը:
    20. Ամեն ինչի էքզիստենցիալն եմ սիրում:
    21. Դերասանների, ֆուտբոլիստների, նկարիչների ու գրողների հիվանդ եմ, ժամերով իրանց մասին կարդում ու սիրահարվում եմ:
    22. Հիշաչար եմ ու ցինիկ:
    23. Բարի եմ շատ, եթե սիրում եմ:
    24. Ակումբում մարդիկ կան, ում ուզում եմ ասել, որ սիրում եմ ահավոր շատ, օֆ, օֆ:
    25. Պուճուր ժամանակ երազում էի հեղափոխական դառնալ:
    26. Ահավոր հոգնած եմ:
    27. Անցյալ տարվա ծնունդս կայքնիս ամենալավ ծնունդն ա եղել, էս տարի ծնունդիս մենակով խմելու եմ:
    28. Իմ վրա մի աշխարհ սպի կա:
    29. Մեկ ա չեք համոզի, փողը արժեք չի:
    30. Հրաշքների չեմ հավատում, բայց սպասում եմ:

    Հաջորդը՝ Չուկ ձյա, Cassiopeia, Ivy,
    չգիտեմ Գալաթեան ու Գրիֆֆինը ակումբում լինում են թե չէ, որ իրանց էլ գրեի:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  18. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (25.11.2016), Arpine (08.11.2016), boooooooom (09.11.2016), CactuSoul (12.11.2016), Cassiopeia (08.11.2016), einnA (18.11.2016), GriFFin (10.11.2016), ivy (08.11.2016), John (08.11.2016), laro (08.11.2016), Meme (27.11.2019), Mr. Annoying (08.11.2016), Progart (21.05.2019), Ruby Rue (09.11.2016), Sambitbaba (08.11.2016), unknown (27.11.2016), Աթեիստ (08.11.2016), Անվերնագիր (09.11.2016), Հայկօ (13.11.2016), Մուշու (08.11.2016), Նաիրուհի (12.11.2016), Նիկեա (08.11.2016), Շինարար (09.11.2016), Ուլուանա (08.11.2016), Վոլտերա (09.11.2016)

  19. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ես գրեթե հավասարապես աջլիկ եմ և ձախլիկ։ Ի ծնե ձախլիկ եմ՝ շատ վաղ տարիքում աջլիկի վերածված, էնքան վաղ, որ ինքս չեմ հիշում ինձ որպես լիարժեք ձախլիկի։ Գրել սկսել եմ աջով։ Գործողությունների մեծ մասի դեպքում ինձ համար տարբերություն չկա՝ աջով կանեմ, թե ձախով, բայց որոշ գործողություններ ավելի հարմար է ձախով անելը, որոշ գործողություններ՝ աջով։ Ձախ ձեռքով նկարում եմ համարյա նույն կերպ, ինչ աջով, բայց գրում՝ ավելի վատ։

    2. Ինձ համար ամենամեծ վիրավորանքը անազնվության մեջ մեղադրվելն է։

    3. Իմ ամենասիրած նյութը փայտն է։ Հենց միայն փայտից լինելու հանգամանքը հերիք է, որ տվյալ առարկան ինձ համար գոնե ինչ–որ չափով սիրուն ու լավը լինի։

    4. Ես հաճախ եմ առաջին հայացքից գոռոզ թվում։ Ինձ մոտիկից ճանաչելուց հետո շատերն են խոստովանել, որ սկզբում ինձ գոռոզ են համարել, բայց հետագայում համոզվել են, որ բոլորովին էլ էդպիսին չեմ։

    5. Իրականում ես, մեղմ ասած, էնքան հավասարակշռված ու զուսպ չեմ, որքան թվում եմ։

    6. Ես ընդհանրապես չեմ օգտագործում սուրճ, ալկոհոլ, մսեղեն։

    7. Մարդկանց հետ նախընտրում եմ շփվել առանձին–առանձին։ Խմբակային ու մարդաշատ հանդիպումները (չնչին բացառություններով) ինձ համար չեն։

    8. Ես ավելի շատ ինքս ինձնից եմ դժգոհ լինում, քան ուրիշներից կամ կյանքից։

    9. Շատ եմ սիրում նվերներ անել, հատկապես իմ պատրաստածը ու հատկապես առանց առիթի։ Նվերների հարցում չունեմ պարտավորվածության զգացում. նվիրում եմ երբ ուզում եմ, ում ուզում եմ ու ինչքան ուզում եմ՝ անկախ նրանից, թե որքանով եմ մտերիմ տվյալ մարդու հետ, կամ արդյոք տվյալ մարդն ինձ երբևէ նվեր տվել է, թե ոչ։ Կարող եմ առանց առիթի նվերներ անել բոլորովին ոչ մտերիմ մարդկանց, եթե էդպիսի ցանկություն է առաջանում մեջս։ Երբ որևէ մեկն ինձ նվեր է տալիս, ես ինձ պարտավորված չեմ զգում իրեն ի պատասխան նվեր տալու։ Նմանապես բոլորովին չեմ ակնկալում նվեր ստանալ էն մարդկանցից, որոնց ես եմ նվերներ տվել։ Նույնիսկ չեմ սիրում, երբ նվերս գիտակցաբար փոխադարձում են, թեև ընդհանրապես նվերներ ստանալ սիրում եմ, երևի ինչպես համարյա բոլորը։

    10. Մարդկանց հետ կապված ես շատ հազվադեպ եմ լուրջ հիասթափություններ ունենում։ Դրական վերաբերմունքս սովորաբար բավական կայուն է, իսկ բացասականը, նույնիսկ լուրջ հակակրանքը, կարող է հեշտությամբ փոխվել դրականի, եթե դրա համար հիմքեր տեսնեմ։

    11. Ես երբեք չեմ ձանձրանում։

    12. Ես կարող եմ հնարավորինս ճշգրիտ նմանակել գրեթե ցանկացած ձայն ու խոսելաձև, բայց չափից դուրս ամաչկոտ եմ դա ուրիշների ներկայությամբ անելու համար։

    13. Ես ժամանակի զգացում չունեմ։ Ինձ միշտ թվում է, թե դեռ ահագին ժամանակ կա, ու շատ ուշ եմ տեղից շարժվում ինչ–որ բան հասցնելու համար, ինչի հետևանքով հաճախ ուշանում եմ։

    14. Ես սարսափելի անջատված եմ։ Դպրոցական տարիքում քանի անգամ պայուսակս տանը մոռացած՝ գնացել եմ դպրոց՝ առանց կասկածելու, որ մի բան պակաս է։ Չափահաս տարիքում էլ տարբեր առիթներով այլ վայրերում եմ պայուսակս ու այլ իրեր մոռացել, գնացել։ Մի անգամ մեր տուն մտնելու փոխարեն անջատված մի հարկ վերև եմ գնացել ու հարևանի դուռը զանգել։ Էս առումով իմ ամենամեծ վախը կանգառս բաց թողնելն է, բայց ի մեծ զարմանս ինձ՝ դա մինչև օրս դեռ ոչ մի անգամ տեղի չի ունեցել։ Բայց փողոցով քայլելիս հաճախ եմ ինձ պետք եղած մասն անցնում, որոշ ժամանակ անց նոր գիտակցում, որ սխալ եմ գնում։

    15. Երբեք տնից դուրս չեմ գալիս առանց ականջօղերի։ Ընդհանրապես կրում եմ ամենատարբեր զարդեր, բայց ականջօղերի հետ կապված հատուկ բզիկ ունեմ. կարող եմ տնից դուրս գալ առանց մատանու, վզնոցի ու թևնոցի, բայց առանց ականջօղերի երբեք չեմ լինում. թեկուզ շատ փոքր ու աննկատ, բայց ինչ–որ ականջօղ պիտի անպայման լինի ականջիս։

    16. Որևէ հետաքրքիր ու հաճելի գործով (հատկապես ստեղծագործական) զբաղված ժամանակ իմ բոլոր ֆիզիկական պահանջմունքներն անջատվում են. ո՛չ սով եմ զգում, ո՛չ ծարավ, ո՛չ ցուրտ, ո՛չ քուն։ Բայց էդ բոլորը կտրուկ վրա են տալիս աշխատանքը դադարեցնելուն պես։

    17. Ես սիրում եմ, երբ ամեն ինչ սիրուն է լինում, նույնիսկ երբ համարվում է, որ դրա անհրաժեշտությունը բոլորովին չկա։

    18. Սխալներ ու վրիպակներ նկատելու և ուղղելու բզիկ ունեմ։ Դա ինձ շատ է խանգարում հանգիստ կարդալ ոչ միայն ինտերնետային գրառումներ ու նամակներ, այլև գրքեր։ Անընդհատ նկատածս լեզվական սխալներն ուղղելու պահանջ եմ ունենում, ու դա զգալի չափով հարամում է ընթերցանությունը։

    19. Ինձ հետաքրքրում են կերպարվեստի գրեթե բոլոր ճյուղերն ու ենթաճյուղերը՝ թե՛ դասական, թե՛ ժամանակակից։ Կուզենայի դրանցից բոլորով էլ զբաղվել կամ գոնե փորձել։

    20. Ես ինձ համարյա միշտ կա՛մ գերագնահատված եմ զգում, կա՛մ թերագնահատված։

    21. Շատ առումներով ես ինձ չեզոք սեռի ներկայացուցիչ եմ զգում։ Իմ կարծիքով, իգական մի շարք էական գծեր իմ մեջ կամ վառ արտահայտված չեն, կամ ընդհանրապես բացակայում են, բայց փոխարենը տղամարդկային գծեր էլ կարծես չկան։

    22. Միշտ զարմացել եմ, թե ոնց են մարդիկ սիրահարվում/ամուսնանում իրենցից տարիքով զգալիորեն մեծ տղամարկանց (հետ). ինձնից մի քանի տարուց ավելի մեծ տղամարդկանց ես որպես «ձյաձյա» եմ ընկալում։

    23. Ես մայրական զգացումներ եմ տածում բոլոր էն մարդկանց նկատմամբ, ում սիրում եմ՝ անկախ տարիքից, սեռից ու տվյալ մարդու հետ հարաբերության բնույթից։

    24. Ակումբի առաջին մի քանի թեմաները ես եմ բացել։

    25. Ակումբն իմ կյանքում շատ մեծ դեր է ունեցել և ունի։

    26. Փոքր ժամանակ ինձ հաճախ էին ծաղրում շատ նիհար լինելու համար, որի պատճառովու ես երազում էի չաղանալու մասին, իսկ դեռահասական տարիքում ուղղակի տառապում էի չաղանալու մոլուցքով, էն աստիճանի, որ սկսեցի լուրջ քայլեր անել էդ ուղղությամբ և հասա նպատակիս։ Ամեն օր չափում էի գոտկատեղս և ուրախանում ավելացող սանտիմետրերով։ Մի երկու տարի երազածս թմբլիկությունը վայելելուց հետո սկսեցի ինձ անդուր չաղ զգալ ու կոմպլեքսավորվել՝ հիմա էլ երազելով նիհարելու մասին։ Մի երկու տարի նիհարելու անհաջող փորձերից հետո ի վերջո մի հինգ կիլո նիհարեցի սիրահարվածության շնորհիվ, որից հետո արդեն տարիների ընթացքում քիչ–քիչ նիհարելով՝ հասա հիմիկվա քաշիս։ Հիմա նորից երազում եմ առնվազն 5 կգ չաղանալու մասին։

    27. Հիմա ես կշռում եմ 14-15 տարեկանում ունեցածս քաշի ուղիղ ¾–ը։

    28. Կյանքումս երկու անգամ միաժամանակ երկու հոգու եմ սիրել/սիրահարված եղել։ Առաջին դեպքում երկուսն էլ նույն անունն ունեին, ու դա իմ չսիրած անուններից էր։

    29. Ես չեմ կարող մտերմություն անել էնպիսի մարդու հետ, ով պատրաստ չէ իր թերությունների ու սխալների մասին լսելու։

    30. Ես շատ երկար եմ հավատացել Ձմեռ պապիկին, ու նրա՝ գոյություն չունենալու փաստը մանկությանս ամենամեծ հիասթափությունն է եղել։

    31. Ես հաճախ չարաշահում եմ «համենայնդեպս», «փաստորեն», «ընդհանրապես» բառերի գործածությունը։ Մի քիչ երկար տեքստ գրելու դեպքում սովորաբար հատուկ որոնում եմ էդ բառերը, որ մի մասը «խուզեմ», բայց, մեկ է, էլի ահագին մնում են։

    32. Շատ եմ սիրում –ուկ վերջածանցը և բազմաթիվ բառերի կցում եմ այն՝ հաճախ նոր բառեր ստեղծելով։

    33. Ահավոր լացկան եմ։ Ամեն ստից բանից կարող եմ հուզվել ու լացել, երբեմն էնպիսի բաներից, որ նույնիսկ ամաչում եմ։

    34. Գրկ(վ)ելն ինձ համար կենսական անհրաժեշտություն է։ Միշտ մտածում եմ՝ ո՞նց են ապրում էն մարդիկ, որոնք հաճախակի գրկելու, գրկվելու հնարավորություն չունեն։

    35. Ինձ երջանկացնում է մարդկանց սիրելը, օգնելը, մեկ էլ գեղեցիկը տեսնելն ու ստեղծելը։ Ընդհանրապես գեղեցիկի գիտակցումն ինձ շատ է օգնում ապրել ու վայելել կյանքը։

    36. Փոքր ժամանակ առանձնահատուկ հետաքրքրություն ունեի բնական աղետների նկատմամբ. երևի արկածային ֆիլմերի ազդեցությամբ երազում էի, որ մեր շենքը երկրաշարժից կամ հրդեհից փլվեր, ու մնայինք անօթևան։ Ինձ թվում էր՝ էդ դեպքում մենք ընտանիքով կմեկնենք շատ հետաքրքիր ու արկածներով լի շուրջերկրյա ճանապարհորդության՝ հետներս վերցնելով մեր ավերված տնից մազապուրծ մի երկու բոխչա իրեր։

    37. Ես լուրջ խնդիր ունեմ կարճ գրելու հետ կապված. ինչ գրում եմ, միշտ պետք եղածից կամ իմ ուզածից երկար է ստացվում, ու ինչքան էլ կրճատում, մեկ է, չեմ կարողանում ուզածիս չափ դարձնել։ Էս գրառմանս կետերն էլ վկա. սկսեցի գրել առանց համակարակալելու, վերջում մի հիսունից ավել էր ստացվել, ահագին տանջվեցի, մինչև էսքան կրճատեցի։

    Հաջորդը թող գրեն Բարեկամը, Sambitbabа–ն և CactuSoul–ը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (25.11.2016), CactuSoul (12.11.2016), Cassiopeia (08.11.2016), einnA (18.11.2016), GriFFin (10.11.2016), ivy (08.11.2016), John (08.11.2016), laro (08.11.2016), Mr. Annoying (08.11.2016), Progart (21.05.2019), Ruby Rue (09.11.2016), Sambitbaba (08.11.2016), Smokie (06.01.2017), unknown (27.11.2016), Աթեիստ (08.11.2016), Բարեկամ (08.11.2016), Գաղթական (10.11.2016), Զաքար (10.11.2016), Հայկօ (13.11.2016), Մուշու (08.11.2016), Նաիրուհի (08.11.2016), Նիկեա (08.11.2016), Շինարար (09.11.2016), Վոլտերա (09.11.2016)

  21. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդունելով Քույր Քերիի հրավերը:

    1. Քանի որ էսօր նոյեմբերի 8-ն է, էստեղից էլ սկսեմ ։)
    Ուղիղ երկու տարի առաջ՝ էս օրը, 24-ժամանոց date եմ ունեցել մի մարդու հետ, ում 13 տարի չէի տեսել:

    2. Ամուսնության ինստիտուտին մոտավորապես էնպես եմ վերաբերվում, ինչպես հոմսքուլերները՝ դպրոցին ։)

    3. Կրոնական կողմնորոշմամբ ագնոստիկ եմ:

    4. Մոտ տասը տարի բուսակերությունից հետո մի երկու ամիս առաջ նորից անցել եմ ամենակերության:

    5. Մարդիկ ինձ սովորաբար լավ են վերաբերվում, ու ես դա շատ թանկ եմ գնահատում:

    6. Գրելուց բացի ամենահաճելի գործն ինձ համար մարդկանց օգնելն է, քաջալերելը, ոգևորելն ու իրենց հոգսերը պակասեցնելը:

    7. Ես լավատես եմ ու էնտուզիազմով լի, կարծում եմ, աղջիկս էլ է էդպիսին:

    8. Երբեմն ունենում եմ «էքզիստենցիալ կրիզիսներ»՝ որն է ապրելու իմաստը, ինչի է էս ամենը կատարվում, ինչ է ընդհանրապես կյանքը թեմաներով:

    9. Իմ տեսած քաղաքներից Նյու Յորքը միակն է, որտեղ կուզենայի ապրել: Ու հենց էդպես էլ կանեի, եթե երեխա չունենայի. ԱՄՆ-ը լավ երկիր չեմ համարում երեխաների համար, հատկապես Գերմանիայի հետ համեմատության մեջ ԱՄՆ-ը, իմ կարծիքով, կարգին տուժում է երեխաների հարցում:

    10. Մեր գործի տեղը մի մարդ կա, ով ամբողջ օֆիսում միայն ինձ հետ է շփվում, ու ինքն իմ իմացած ամենատարած դեմքերից մեկն է:

    11. Ես համոզված եմ, որ չկա էնպիսի չափահաս մարդ, որ տարօրինակություններ չունենա՝ բացահայտ կամ թաքնված. կյանքը բոլորիս ինչ-որ ձևով խփնված է դարձնում, ամեն մեկին մի ուղղությամբ:

    12. Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ նախկին ամուսնուս հետ:

    13. Կուզենայի Հայաստանից երեխա որդեգրել, բայց դեռ ճանապարհ չեմ գտնում:

    14. Ամեն առավոտ մազերս լվանում եմ ու թաց մազերով վազում գործի. մինչև տեղ եմ հասնում, խուճուճներս չորացած են լինում:

    15. Ինձ համար վիրտուալ հարաբերություննեն ավելի հետաքրքիր են, քան ռեալը:

    16. Ես մոնոգամ չեմ, բայց կուզենայի էդպիսին լինել. էսքան մեծ սիրտ ունենալն էլ մի բան չի ։))

    17. Եթե մեկին սիրում եմ, սիրում եմ ընդմիշտ. սիրասթափվել չկա:

    18. Ես իմ ճանաչած ամենաշատակեր մարդն եմ, և իմ ամենամեծ վախերից մեկը չաղանալն է:

    19. Իմ աշխատանքը շատ եմ սիրում նախ և առաջ էն պատճառով, որ թույլ է տալիս շատ տարբեր տեսակի մարդկանց հետ հանդիպել, որոնց սովորական կյանքում գուցե և չհանդիպեի:

    20. Ճամփորդել շատ եմ սիրում, իսկ վերջերս էլ բացահատեցի, որ ճամփորդության ամենահաճելի ձևն ինձ համար մեն-մենակ ճամփորդելն է:

    21. Ես ինտրովերտ եմ, բայց օրվա ընթացքում երևի ավելի շատ ու ավելի ինտենսիվ կոնտակտներ եմ ունենում մարդկանց հետ, քան որևէ միջին վիճակագրական էքստրավերտ ։))

    22. Ես չափազանց հետաքրքրասեր եմ. բնական, երբևէ չպակասող հետաքրքրություն ունեմ բոլոր տեսակի մարդկանց հանդեպ: Երևի դա էլ է օգնում աշխատանքում:

    23. Տղամարդկանց մեծ ամենաՍԻՐԱԾՍ ԲԱՑԱՍԱԿԱՆ գիծը պարծենկոտությունն է. համ գիտեմ, որ լավ բան չի, համ մի տեսակ նենց է իրենց սազում, հաճույք եմ ստանում ունկնդրելուց ։))

    24. Իմ առաջին սերը մեր դասրանի Զառան էր, բայց ինքը հա ուրիշների կողքն էր նստում, ես էլ որոշեցի իրենից վրեժ լուծել, ինչի արդյունքում լրիվ ընկա աչքից ։(

    25. Երկրորդ սերս Էլենն էր, բայց էլ տրագիկ պատմություններ պատմելու հավես չկա ։))

    26. Տղամարդկանցով առաջին անգամ համալսարանում եմ հետաքրքրվել: Լավն են, բայց դե կանանց չեն հասնի ։))

    27. Կրտսեր դպրոցական տարիքում ահագին երկարատև ժամանակահատվածում բռնության եմ ենթարկվել, ինչի մասին ծնողներս չգիտեն: Բայց դա իմ կյանքում տրագիկ իրադարձություն չեմ համարում: Ուղղակի գիտեմ, որ էս աշխարհում պեդոֆիլներն ավելի շատ են, քան կարող է թվալ:

    28. Կողքիս ով լացի, ես հետը կլացեմ. լավ հատկանիշ չի, բայց թարգել չի լինում: Իսկ դեռ մուլտերում հերիք է մենակ, որ տխուր մեծ աչքերով էկրանից դուրս նայեն:

    29. Ինչ էլ լինի, ես կատվի նման չորս թաթով եմ գետնին ընկնում. չեմ կարծում, թե կյանքում որևէ բան կա կամ կարող է լինել, ինչի արդյունքում «կոտրվեմ» և էլ ուժ չունենամ առաջ գնալու:

    30. Ես երջանիկ եմ. ու դա իմ կայուն ներքին վիճակն է՝ անկախ արտաքին աշխարհից:

    Իմ ընտրած եռյակը՝ Արշակ, Աթեիստ, Հայկօ:

  22. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (25.11.2016), Arpine (08.11.2016), boooooooom (09.11.2016), CactuSoul (12.11.2016), Cassiopeia (08.11.2016), einnA (18.11.2016), GriFFin (10.11.2016), John (08.11.2016), laro (08.11.2016), LisBeth (08.11.2016), Mephistopheles (14.11.2016), Mr. Annoying (08.11.2016), Progart (12.01.2019), Ruby Rue (09.11.2016), Sambitbaba (08.11.2016), Smokie (03.03.2017), Tiger29 (08.11.2016), unknown (27.11.2016), Աթեիստ (08.11.2016), Գաղթական (10.11.2016), Զաքար (08.11.2016), Հայկօ (13.11.2016), Յոհաննես (13.11.2016), Նաիրուհի (08.11.2016), Նիկեա (08.11.2016), Շինարար (09.11.2016)

  23. #12
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ես էգոիստ ու սեփականատեր եմ, ինչ իմն ա ոչ մեկին չեմ տա:

    2. Դեմ եմ էն մտքին, որ կյանքում կարևորը փողն ա: Շատերը մտածում են տենց եմ ասում որովհետև փող ունեմ, բայց քչերը գիտեն որ աղքատ մանկություն եմ ունեցել ու ոչ մեկ չգիտի, որ առաջի կուրսում վարձս տալու հնարավորություն չունեի

    3.Իմ կուռքը պապաս ա: Լիքը չարված սխալներիս համար ես իրան եմ պարտավոր: Ինքը թողեց ամեն ինչ հանուն մեզ ու լիքը խոջընդոտներ հաղթահարեց հանուն մեզ (հիմա ես հաստատ համ վարձս տալու հնարավորություն ունեմ համ էլ կարող եմ ինձ թույլ տալ էն ամենը ինչ ուզում եմ)

    4.Մոտ ընկերուհիս էն մարդն ա ով մեծապես ազդել ա իմ ներկայիս Ես-ի կերտման մեջ, ինքը ուղղակի մոտ ընկերուհիս չի, ինքը քուրս ա մեծ

    5.Անցյալից կառչելու սովորություն ունեմ, ինչը խանգարում ա առաջ գնալ:

    6.Ես մեծ հանդիպումների ժամանակ հիմնականում կաշկանդվում եմ, չեմ կարողանում մարդկանց հետ շփվել, իմ համար 2 հոգուց ավելը համարվում ա մեծ հանդիպում:

    7.Սիրում եմ համեղ բաներ պատրաստել, դա ինձ հանգստացնում ա:

    8.Եթե բժիշկ չլինեի արվեստի հետ կապված ինչ որ բան կընտրեի, շատ եմ սիրում ինչ որ բան ստեղծել, ստեղծելու պրոցեսը լցնում ա ներսը:

    9.Թեյը և սուրճը պետք է խմել առանց շաքար, որ համը ամբողջությամբ վայելես:

    10.Շատ եմ սիրում բոլոր մարդկանց ու համարում եմ, որ իրանք բնության մեծագույն թերությունն են:

    11.Երազում եմ մեծ ընտանիքի մասին, ուզում եմ երեք տղա ու մի աղջիկ ունենամ:

    12.Կարիերիստկա չեմ ու չեմ եղել, բայց զգում եմ, որ ապագայում մասնագիտական աճից բացի ուրիշ ոչինչ չեմ ունենա:

    13.Չունեմ մանկության ընկերներ, փոքր ժամանակ չշփվող էի ու մտածում էի թե ինձ չեն սիրում մարդիկ:

    14.Շատ արագ եմ կապվում մարդկանց ու ծանր տանում բաժանումը:

    15.Ահավոր շատ չեմ սիրում ցուրտը, բայց երազում եմ Իսլանդիայում ապրելու մասին

    16.Գիտակից տարիքից սկսած ինձ օտար եմ զգում Հայաստանում, համարում եմ, որ սխալ տեղ եմ ծնվել:

    17.Պաշտում եմ աշունը, գարունը, ամառը, ձմեռը:

    18. Ես կարող եմ շատ հնգիստ ժամադրության կանչել էն մարդուն ում հավանել եմ, կարող եմ առաջինը խոսել զգացմունքներիս մասին ու համարում եմ շատ նորմալ հաշիվը փակել, կարևոր չի տղայի թե աղջկա հետ եմ (հիմնականում հայ աղջիկները սովոր են ու ակընկալում են, որ տղան հաշիվը կփակի, տանել չեմ կարողանում դա):

    19.Սիրում եմ սիրուն աղջիկներին ու համարում եմ, որ գեշ աղջիկ չկա:

    20.Մարդու մեջ կարևորում եմ մարդ տեսակը:

    21.Հոմոֆոբ չեմ ու չեմ սիրում հոմոֆոբներին, մի քիչ ռասիստ եմ:

    22.Կյանքում երբեք չեմ սիրահարվել իմ իդեալին համապատասխանող ոչ մեկին:

    23.Վերջի երկու տարվա մեջ հասցրել եմ կարգին մեծանալ ու լիքը բաների այլ կերպ նայել:

    24.Լիքը գծեր եմ ձեռք բերել որոնք անտանելի են իմ համար, բայց ազատվել ոչ ուզում եմ ոչ էլ փորձում:

    25.Եթե ցիկլոթիմիան բնավորության տեսակ լիներ, ապա ես ցիկլոթիմիկ կլինեի, շատ հաճախ եմ փոփոխվում՝ մեկ ահավոր երջանիկ եմ մեկ էլ ահավոր դժբախտ եմ դառնում:

    26.Առաջնորդվում եմ սրտով ոչ թե ուղեղով(դա խանգարում ա լուրջ որոշումներ կայացնելուն)

    27.Կարամ շատ հեշտ ու չգիտակցված վիրավորել դիմացինս ու ահավոր նեղվում եմ դրանից:

    28.Սկսել եմ սիրել մենակությունը ու համարում եմ դա դրական ձեռքբերում:

    29.Հավատում եմ որ կախարդանք կա աշխարհում ու որ մի օր հետս հրաշք տեղի կունենա:

    30.Հավատում եմ ձմեռ պապուն, բայց չեմ հավատում, որ աստված կա:

    Ուզում եմ Freeman-ի, GriFFin-ի ու CactuSoul-ի գրածները կարդալ:

  24. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.11.2016), Cassiopeia (08.11.2016), einnA (18.11.2016), GriFFin (10.11.2016), ivy (09.11.2016), John (08.11.2016), laro (08.11.2016), Mr. Annoying (08.11.2016), Progart (21.05.2019), Ruby Rue (09.11.2016), Sambitbaba (08.11.2016), Smokie (05.01.2017), unknown (27.11.2016), Աթեիստ (08.11.2016), Հայկօ (13.11.2016), Նաիրուհի (08.11.2016), Նիկեա (08.11.2016), Շինարար (09.11.2016), Ուլուանա (08.11.2016)

  25. #13
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Լավ թեմա է բայց շատ երկար եք գրում,ամեն մեկի մասին մի երկու փաստ հազիվ կարդացի
    1.Մեծագույն մազոխիստ
    2.Մեջքիս վրայի մեծ խալի համար ցնդում եմ
    3.Արդեն 14 տարի Ռեալ երկրպագու եմ,երակներովս սպիտակ արյուն է հոսում:
    4.Կրոնս եսապաշտությունն է
    5.Առաջի անգամ սիրահարվել եմ 2011թվի Սեպտեմբերի 21-ին
    6.Ամուսնանալ ընդհանրապես չեմ ուզում,մի հատ ուղղակի երեխա ունենամ,որ եղած-չեղածս իրան կտակեմ
    7.Ահավոր համեստ ցինիկ եմ
    8.Օրգազմից հետո սիրտս էնքան արագա աշխատում,որ խեղճ աղջիկը լսումա
    9.Մեքենա քշելուց ամեաշատը 170կմ/ժ արագություն եմ զարգացրել
    10.Անիրականանալի երազանքներից մեկը Հիտլերի հետ ծխելն է
    11.Առանց խոզի մսի կյանքս լիարժեք չի
    12.Դպրոցական տարիներին շորերս ու գրենական պիտույքներս ամենաթակը ու որակովն էին,մի տեսակ նեղվում էի,որ տարբերվում եմ
    13.Մի անգամ եմ փորձել կով կթել,ճիշտ է չստացվեց,բայց էնքան հավես էր պտուկների հետ խաղալը
    14.Տարվա մեջ ամենաշատը էն օրերն են սիրում,երբ գյուղի տանը մենակ եմ:
    15.Միջիս էներգիան անսպառ է
    16.Կյանքիս ամենահաճելի պահերից էր,որ փոքր ժամանակ պուպուլս տաք կաթի մեջ էին դնում էն ինչ հաճելի էր
    17.Լիրբ ու ստախոս մարդկանց չեմ կարող տանել
    18.Աստղով տղա եմ
    19.Տատսա բանավիճել սովորացրե
    20.Կուզեմ մահիցս հետո,մարմինս վառեն ու մոխիրս տանեմ սիրածս աղջկա գերեզմանին լցնեն,որ վերջը իրար հետ լինենք
    Էն մյուս տասն էլ հետո կգրեմ :Դ
    Ցանկանում եմ այս թեմայում տեսնել Մարդագայլուկի,Arpine-ի ու Դատարկի գրառումները

  26. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (08.11.2016), boooooooom (09.11.2016), CactuSoul (12.11.2016), Cassiopeia (08.11.2016), einnA (18.11.2016), GriFFin (10.11.2016), Thom (28.03.2019), unknown (27.11.2016), Մուշու (08.11.2016), Նաիրուհի (08.11.2016), Նիկեա (08.11.2016), Շինարար (09.11.2016)

  27. #14
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկդ Մեֆի ու Տրիբունի անունները գրեք էլի
    SWTS

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (08.11.2016), laro (08.11.2016), Mr. Annoying (08.11.2016), Sambitbaba (08.11.2016), Նիկեա (08.11.2016)

  29. #15
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ ինքնակենսագրություն ստացվեց, բայց դե սրանք էլ փաստեր են...


    1. Ծնվել եմ Կոնդի մի փորիկ բակում, որը քանդեցին, երբ հինգ տարեկան էի, բայց մինչև օրս, երբ մրսում եմ, մեր այդ տունն եմ հիշում ու սկսում եմ տաքանալ:

    2. Շատ մրսկան եմ:

    3. Մեկ տարեկանում. հարևանի դպրոցական տղան ձեռքս է խոթել արկղից պոկած ու ծայրին մեխ ունեցող փայտի կտորն ու ստիպել է հարվածել կատվի ձագին... Ես դա չեմ հիշում, բայց մեղքի զգացումը մինչև օրս հետս է:

    4. Երեք տարեկանում. այդ նույն դպրոցականի պապիկը, ձեռքերը մեջքին, ման էր գալիս մեր բակում, ձեռքի թիզբեհի վրա հաշվելով. "Տիսնաս կտիսնա՞մ Սամուելիս (ես եմ) խարսնիս, տիսնաս կտիսնա՞մ Սամուելիս խարսնիս..." Ես էլ, ձեռքերս մեջքիս, քայլում էի հետևից ու կրկնում. "Տիսնաս կտիսնա՞մ Սամուելիս խարսնիս..." Բայց չգիտեի, թե ինչ բան է խարսնիսը... Սա արդեն հիշում եմ:

    5. Հիշողությունից թույլ եմ:

    6. Երևի ութ տարեկանում. ինձ ու եղբորս տարան նկարահանվելու "Կարինե" ֆիլմում: Երևի թե սա պատճառ դարձավ, որ հետո ընտրեմ ռեժիսուրան:

    7. Չնայած մինչև դպրոցն ավարտելը համոզված էի, որ երաժիշտ եմ դառնալու: Նույնիսկ խմբում բաս եմ նվագել...

    8. Եղբայրս և շատ ընկերներս երաժիշտներ են:

    9. Տաս տարեկանում. ուզում էին դպրոցից հեռացնել: Տանից դպրոց գնալու ճանապարհին պատահաբար մասնակցեցի եղեռնի հիսունամյակի ցույցին, իսկ հետո եկա դասարան ու գրատախտակին նկարեցի Մասիսը՝ հակառակ կողմից:

    10. Տասնհինգ տարեկանում. ուզում էին հեռացնել դպրոցից: Խոշորացուցի օգնությամբ արևի շողով այրել էի գծագրության ուսուցչիս գլուխը. ամբողջ դասարանի աղջիկների համար գծագրեր էի անում, նրանց 5 էր դնում, ինձ՝ 3... Չհեռացրեցին, որովհետև հենց այդ գծագրության պատճառով էր, որ դադարեցի գերազանցիկ լինել:

    11. Տասնվեց տարեկանում. մտածում էի, ամուսնանա՞մ, թե՞ դառնամ հիպպի... Ընտրեցի երկրորդը, չնայած 1970-ին Երևանում այդ քայլին դիմելը հերոսության պես մի բան էր...

    12. Մինչև 17 տարեկան, լրջորեն սիրահարվել եմ 7 անգամ, վերջինը՝ հավերժ:

    13. Հավերժ, որովհետև այսօր արդեն գիտեմ, որ նախկին կյանքերում էլ մենք միասին ենք եղել:

    14. Տասնութ. Բոդլեր, Մայակովսկի և Անդրեյ Բելի

    15. Քսան տարեկանում. կարդացի Աստվածաշունչը և դարձա աթեիստ:

    16. Քսաներկու. ամուսնություն, Շոպենհաուէր, Նիցշե:

    17. Քսաներեք. Լիլիթս: Խելքս գնում է բոլոր երեխաների համար:

    18. Քսանվեց. Մատեան Ողբերգության: Սարտր, Կաֆկա: Դադարեցի լինել աթեիստ: Բայց հավատացյալ այդպես էլ չդարձա: Միգուցէ, Այվիի պես ագնոստի՞կ: Բայց այն ժամանակ չգիտեի, թե դա ինչ է:

    19. Ուլուանայի պես՝ երբեք չեմ ձանձրանում:

    20. Չնայած շատ բառեր ինքս եմ սխալ օգտագործում, բայց կատաղում եմ, երբ ասում են "նամանավանդ" (չկա՛ այդպիսի բառ), և "այսպիսի" բառին հոլովելիս երկու "ն" են կպցնում: Եվ այնքան շատ են նման դեպքերը, որ թվում է, թե դպրոցներում հենց այդպես էլ սովորեցնում են հիմա...

    21. Երբ ծանոթացա Ուոլշի գրքերին, սկսեցի անսահման սիրել ամբողջ մարդկությունը:

    22. Անծանոթ մարդկանցից ինձ ամենաշատն ապշեցրել է Այվին, իսկ ծանոթանալուց հետո կուզեյի, որ նա կրտսեր դուստրս լիներ:

    23. Սմոքին, Ռայն ու Զաքն էլ՝ տղաներս: Աթեիստն ու Սելավին՝ ընկերներս:

    24. Եթե Տեսիլքի չափ եռանդ ու խելք ունենայի, Իմփրեշնի պես սիրուն բանաստեղծություններ կգրեի:

    25. Ամենաշատն ուզում եմ գրկել Գալին:

    26. Քույր Քերիին ուզում եմ հրաշքներ նվիրել:

    27. Ավելի ու ավելի եմ համոզվում, որ հայերենը՝ նախալեզու է:

    28. Համոզված եմ, որ մենք միակը չենք Տիեզերքում, ինչպես նաև այն, որ մեզանից յուրաքանչյուրը գոյություն ունի միանգամից տարբեր տարածքներում:

    29. Չեմ ուզում հավատալ Աստծոն, ուզում եմ Աստծոն ճանաչել:

    30. Ես երջանիկ եմ:



    Հաջորդը՝ Մեֆ, Տրիբուն, Լիզբեթ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  30. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (09.11.2016), boooooooom (09.11.2016), CactuSoul (12.11.2016), Cassiopeia (08.11.2016), einnA (18.11.2016), GriFFin (10.11.2016), ivy (09.11.2016), John (09.11.2016), laro (08.11.2016), Mr. Annoying (09.11.2016), Progart (12.01.2019), Quyr Qery (10.11.2016), Ruby Rue (09.11.2016), Smokie (06.01.2017), unknown (27.11.2016), Աթեիստ (08.11.2016), Արէա (09.11.2016), Բարեկամ (09.11.2016), Գաղթական (10.11.2016), Զաքար (10.11.2016), Հայկօ (13.11.2016), Մուշու (10.11.2016), Նաիրուհի (09.11.2016), Նիկեա (09.11.2016), Շինարար (09.11.2016), Ուլուանա (09.11.2016), Վոլտերա (09.11.2016)

Էջ 1 24-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մի քիչ իմ մասին...
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 14.01.2013, 20:13
  2. իմ մասին քիչ քիչ
    Հեղինակ՝ Reh32, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.04.2011, 23:00
  3. Գրառումներ: 22
    Վերջինը: 21.01.2009, 19:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •