Վերջերս յութուբում մի վիդեո տեսա, որտեղ տեսանյութերի շարք վարող մեկը «բազմաթիվ հեռուստադիտողների» խնդրանքով էդ մի տեսանյութում որոշել էր պատմել իր մասին, ավելի կոնկրետ՝ «50 փաստ իմ մասին» ֆորմատով։ Մտածեցի՝ հետաքրքիր կլիներ Ակումբում նմանատիպ թեմա ունենալ, որտեղ ամեն մեկը կետ առ կետ իր մասին փաստեր կներկայացներ։ Կարծում եմ՝ 50–ը մի քիչ շատ է. երևի ոչ բոլորը կկարողանան էդքան փաստ գրել իրենց մասին, 30–ն ինձ ավելի խելքին մոտ թվաց։ Նախ, կարծում եմ, հետաքրքիր կլինի էդ ֆորմատով ինֆորմացիա կարդալը, բացի դրանից, նաև հետաքրքիր է, թե ամեն մարդ ինչն է հետաքրքիր ու կարևոր համարում իր հետ կապված։ Ես, օրինակ, հաճույքով կկարդամ ցանկացած ակումբցու մասին 30՝ իր կարծիքով հետաքրքիր և/կամ կարևոր փաստեր ։
Մի խոսքով՝ էստեղ ամեն մեկս մեր մասին 30 փաստ ենք գրում։ Փաստերը կարող են լինել ամենաառօրեական–կենցաղայինից մինչև մտածելակերպին ու կենսագրականին վերաբերող տվյալներ, որոնք, ձեր կարծիքով, ինչ–որ առումով հետաքրքիր է իմանալ։ Փաստերը պետք է հնարավորինս համառոտ լինեն՝ ցանկալի է՝ ամեն մեկը մի նախադասություն, բայց անհրաժեշտության դեպքում կարելի է մի քանի նախադասություն էլ գրել։
Ամեն մեկն իր մասին գրելուց հետո պետք է նշի, թե որ ակումբցին գրի հաջորդը։ Եթե դրանից հետո 1 շաբաթվա ընթացքում նշված ակումբցին չի գրում թեմայում, վերջին գրողը պետք է ուրիշի անուն տա։
Քանի որ թեման ես եմ բացել, իմ մասին չեմ գրի։ Ուզում եմ StrangeLittleGirl–ը գրի իր մասին։
Հ.Գ. Խնդրում եմ անուններ նշելիս ընտրեք հնարավորինս ակտիվ ակումբցիների, շաբաթներով ու ամիսներով Ակումբից կորած ակումբցիների անուններ աշխատեք չգրել, որ թեման չլռվի։
Թեմայի կանոնների թարմացում
Որոշվեց, որ թեմայում ով երբ ուզում է, կարող է գրել՝ սահմանափակումներ չկան, այսինքն՝ գրելիս պարտադիր չէ նշել ինչ–որ ակումբցիների անուններ, եթե չեք ուզում, ինչպես նաև գրելու համար պարտադիր չէ, որ ձեր անունը նշած լինեն։ Ցանկացած մարդ ցանկության դեպքում կարող է իր մասին 30 փաստ գրել։ Բոլորի մասին կարդալն էլ հետաքրքիր է։ Գրեք ։
Ցանկացողները կարող են մեկ անգամ գրելուց հետո էլի փաստեր գրել իրենց մասին՝ ևս 30 կամ ավել՝ ըստ ցանկության։ Նաև կարող եք առաջարկել, որ ձեր ուզած այն ակումբցիները, որոնք արդեն գրել են իրենց մասին, էլի գրեն։
Էջանիշներ