Երեկ մի մոմենտ գրում էի, բայց հետո չհաստատեցի, որ օֆֆթոփ չանեմ, բայց քանի որ բոլորդ ասեցիք, ես էլ ասեմ
Ինչքան էլ որ հիմա շտապեք ասել որ տենց չի, իմ ջոկելով, ի տարբերություն էքստրովերտների, որոնք դեպի դուրս են նայում, արտաքին աշխարհով են տարված, ինտրովերտները դեպի իրենց ներսն են նայում, իրանց վրա շատ են կենտրոնացած ու չափից դուրս շատ են անհանգստանում, թե ուրիշները իրանց ոնց են ընկալում։ էդ պատճառով էլ շատ լարվում են մարդկանց հետ կենդանի ու հետևաբար սպոնտան շփումից, որովհետև թեկուզ երբեմն չգիտակցված ու խորը թաքնված, բայց շատ են անհանգստանում, թե մի բան էն չեն անի, մարդիկ ինչ ռեակցիա կտան և այլն։
Էդ պատճառով էլ ուրիշների հետ շփումը հոգնացնում ա, էներգիան քամում ա, ու ամեն տենց շփումից հետո շտապում են առանձնանալ ու լիցքավորվել։
Էդ պատճառով ա, որ ինտրովերտները նախընտրում են առանձին–առանձին շփումներ, որովհետև առանձին շփման ժամանակ ուրիշների իրանց ընկալումը իրանց ուզած լույսի տակ պահելը ավելի հեշտ ա։
Էդ պատճառով ա, որ մինչ էքստրովերտները դրսում են զվռնում, ոչ վիրտուալում են գործում, անում են էն, ինչ ուզում են, առանց խորանալու ով ինչ ա մտածում, ինտրովերտները տանը տաքուկ անկյունում նստած Ակումբում հանդարտ պայմաններում իրանց են ներկայացնում նենց, ոնց ուզում ենՈՒ հա, ինտրովերտները սովորաբար շատ են սիրում իրանցից խոսել, բայց ապահով պայմաններում )) էդ պատճառով էլ Ակումբցիների մեծ մասը ինտրովերտ են, ու զարմանալի չի, որ էս թեմայում գրողներն էլ մեծ մասամբ ինտրովերտներ են։
Բայց ինտրովերտ–էքստրովերտությունը պեչատ չի, որ մարդը կամ էս ա, կամ՝ էն․ դրանք տարբեր բևեռներ են, ու ամեն մարդ էդ երկու բևեռների արանքում ինչ–որ տեղ ա, ու էդ կարա փոփոխվի։
ՈՒ ոնց Բյուրը ասեց, էքստրովերտները ամեն տեղ չի որ մեծամասնություն են․ ըստ իմ դիտարկման տաք երկրներում ու ընդհանրապես տաք եղանակին մարդիկ ավելի էքստրովերտ են լինում, իսկ հյուսիսային ցուրտ երկրներում ինտրովերտությունը գերակշռում ա։
Էջանիշներ