Հին ու նոր, անկեղծ ու անհերքելի հայտնի և անհայտ փաստեր (ապրի laro-ն)
1. Որոշ քարտերով խաղերում ինձ համարյա միշտ ընկնում է չարագործ Assassin-ի կերպարը ու ես դրանից շատ եմ ուրախանում: Հատկապես սիրում եմ խաղի վերջում քարտը պարզել ու բուռն էմոցիայով բացականչել «A-ssa-ssiiin»:![]()
2. Ուզում եմ, որ բացի ինձանից բոլորն էլ իմանան թերություններիս մասին: Իսկ վերջերսհանուն դրաիրականությանը չհամապատասխանող բան ասացի: Միևնույնն է չէին հավատում՝ կարծում էին թերագնահատում եմ ինձ: Շոկային և անսպասելի էր երբ ինքս բացահայտեցի սուտս: Զարմացեի էին, որ ընդունակ եմ դրան՝ բայց և ուրախ էին, որ ճիշտ չէր այն ինչ առաջ էին լսել:
3. Ես հիմա երկար հեքիաթ եմ գրում: Վստահ եմ, որ այս տարի չեմ ավարտի: Գուցե հաջորդ տարի՝ եթե շարունակեմ օրեկան ամենաքիչը 20 րոպե դրան տրամադրել: Օրեցօր ավելի ու ավելի լավ է ստացվում՝ հուսով եմ երևակայությունս չի սպառվի: Եւ կուզեի, որ ունենար պլանավորածս շարունակությունը:
4. Չեմ ձգտում աշխատանք գտնել: Քիչ եմ խորանում այդ հարցում, որքան էլ այն ինձ պետք է: Ու ընդհանրապես՝ քիչ եմ աշխատում: Ժամանցի սիրահար եմ:
5. Չեմ կարող շատ երկար մտածել: Երբ տեսնում եմ, որ խնդիրը, կամ հանելուկը չեմ կարողանում լուծել, շուտ եմ հանձնվում՝ ճիշտ պատասխանը նայում:
6. Ինքնազարգացման հետ կապված շատ գործողություններ եմ հետաձգում՝ տվյալ պահին ուրիշ բան անելով: Վերջերս պատասխանատվությանս զգացումը քչացել է՝ խոստումներ եմ տալիս ինքս ինձ, բայց ոչ միշտ եմ կատարում, կամ վերջին պահին եմ հասցնում: Հաճախ եմ ժամանակս ծախսում կողքից անիմաստ թվացող բաների վրա... Շարունակելի:
7. Կարող եմ լինել հիշաչար, նեղացկոտ, կռվարար, բայց այդ մասին իմանամ միայն ես: Թաքուն նեղանամ, մեջս պահեմ ու դրանից չտանջվեմ, ընդհակառակը՝ զգամ դրա անհրաժեշտությունը: Գոնե ինքս ինձ հետ լեզու գտնեմ:![]()
8. «Երբեք մի ասա երբեք»՝ իմ կյանքի նշանաբանը:
9. Բայց կա մի երբեք, որը հաստատուն է, անփոփոխ ու շաա՜տ վաղուց է որոշված՝ 8-րդ, թե՞ 9-րդ դասարանում: Սմոքին երբեք չի ծխի: Ոչ մի անգամ![]()
10. Հաճախ եմ պնդել ու ինքս էլ համոզվել, որ շատ դեպքերում ոչ թե մարդն է իր կյանքը ղեկավարում, այլ կյանքը մարդուն: Դա կարող է լինել բախտը, ճակատագիրը, զուգադիպությունը, պատահականությունը՝ կարող են լինել կյանքի այլ օգնականներ ու ծառաներ: Մի խոսքով, ինչ լինում է մեծամասամբ իզուր չի լինում:
11. Շատ եմ կենտրոնանում ինքս իմ վրա: Ամեն մի իրավիճակում, ամեն մի մարդու, ամեն մի պատմության մեջ կարող եմ ինձ տեսնել՝ նույնացնել որոշ բաներ: Կամ հակառակը՝ կզգամ թե որքանով է ինձանից, կամ ինձ հետ կատարվածից տարբերվում: Նույնն էլ ֆիլմ դիտելուց, կամ գիրք կարդալուց: Ինձ հետ ընդհանուրներ եմ տանում:
12. Եթե մի բանը չուզեմ, եթե դրա անհրաժեշտությունը չզգամ՝ չեմ անի: Սա էլ 6-ի շարունակությունը:Կիմաստավորեմ անիմաստը և հակառակը:
![]()
13. Երբեմն տեղից խոսում եմ՝ ակամայից դիմացինին ընդհատում: Երբեմն էլ ասածս բանը բոլորովին տեղին չի լինում, կարող է դիմացինը ուրիշ թեմայից խոսա, իսկ ես հանկարծ ուրիշ բան հիշեմ:
14. Փողոցով քայլելուց նայում եմ անցորդներին՝ հույս ունենալով ծանոթ դեմք տեսնել: Բայց երբ հանդիպում են, կարող է սկզբից տեղը չբերեմ:
Էջանիշներ