User Tag List

Էջ 5 24-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 360 հատից

Թեմա: 30 փաստ մեր մասին

  1. #61
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ աղջիկները չեն
    Տրիբունն էլ ա լացում, հլը մնացածներն էլ՝ հաստատ թաքուն
    Տեղին լացելը շատ օգտակար բան ա։ Հազար հատ յոգա ու վալերիանկա արժի։

    Տեղին ծիծաղելն էլ ․․․

    Ու ընդհնարպաես, էմոցիաները պետք ա արտահայտել։ Էտ լիքը պոզիիվ ա տալիս շրջապատին։

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.11.2016), Cassiopeia (12.11.2016), Mr. Annoying (11.11.2016), Progart (08.07.2017), Sambitbaba (11.11.2016), Աթեիստ (11.11.2016), Գաղթական (11.11.2016), Յոհաննես (11.11.2016), Նաիրուհի (12.11.2016), Նիկեա (11.11.2016), Ուլուանա (12.11.2016), Վոլտերա (11.11.2016)

  3. #62
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էս ամեն ինչից հասկացա, որ բոլոր կանայք իրոք ահավոր շատ են լացում :Դ

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (14.11.2016), Progart (25.05.2019)

  5. #63
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստ 31. Փոքր ժամանակ էս կինոն նայում էի ու նյարդայնանում, որտև իրանք չէին լացում։ Մամայիս ասում էի՝ նայի ոնց պիտի անեն ու սկսում էի լացել։ ։Դ
    Vitam regit fortuna, non sapientia.

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (11.11.2016), CactuSoul (12.11.2016), Cassiopeia (12.11.2016), kitty (11.11.2016), laro (11.11.2016), Mr. Annoying (11.11.2016), Progart (12.01.2019), Sambitbaba (11.11.2016), Աթեիստ (11.11.2016), Գաղթական (11.11.2016), Նաիրուհի (12.11.2016), Տրիբուն (11.11.2016)

  7. #64
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստ 31. Փոքր ժամանակ էս կինոն նայում էի ու նյարդայնանում, որտև իրանք չէին լացում։ Մ..
    Բայց ուժեղ ա նկարած ․․․ էս կինոն իմ համար հայ կինոյի գլուխգործոցն ա ․․․

  8. #65
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ էլ ուզում էի ասել, որ չնայած անուններ տալու պահանջը հանվեց, բայց ցանկացած ակումբցի՝ անկախ իր մասին գրել–չգրելուց, ցանկության դեպքում կարող է նշել էն ակումբցիների անունները, որոնց մասին կուզենար կարդալ 30 փաստ։
    շատ կուզենայի Chilly-ի ու MyWorldMySpace-ի մասին կարդալ,
    մեկ էլ LisBeth-ինը կիսատ մնաց ամենահետաքրքիր պահին )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.11.2016), Chilly (11.11.2016), Յոհաննես (11.11.2016)

  10. #66
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ուժեղ ա նկարած ․․․ էս կինոն իմ համար հայ կինոյի գլուխգործոցն ա ․․․
    Համաձայն եմ։ Ես հին հայկական ու ռուսական կինոներ էդքան էլ չեմ սիրում, բայց էս մեկը ուրիշ ա։
    Vitam regit fortuna, non sapientia.

  11. #67
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Enna Adoly ժամանակ գտի ու արի գրատախտակի մոտ դասդ պատմելու, թե չէ, 2-ը մատյանի մեջ կստանաս
    Կարճ
    Կոնկրետ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (11.11.2016)

  13. #68
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրի Գաղթականը, նստած սպասում էի մեկը հրավիրի

    արական

    1. Խառն եմ, հակասական, անընդհատ իմ հետ կռվի ու չհասկացվածության մեջ
    2. Ես զարմանում եմ, թե ոնց են մարդիկ կարողանում իրենց մասին 30 բան գրել
    3. Էգոիստ եմ, եսակենտրոն, մոտս մեկը պետք ա որ անընդհատ հետ բերի ասի հանգստացի, դու թույն դեմք չես
    4. Շատ եմ երաժշտություն լսում ու ալիքներով, կարողա ասենք` լինի Նինա Սիմոնի ալիք ու տևի մի շաբաթ, հետո գա Բեթ Հարթի ալիքն ու տևի մի ամիս, ու էդ ամբողջ ընթացքում ուրիշ ոչ մի բան չլսեմ
    5. Ստեղ թող լինեն էն բաները որ կասեի, բայց չարժի ալամ աշխարհի առաջ խայտառակ լինել
    6. Անընդհատ երազի մեջ եմ ապրում, հաճախ լինում ա լուրջ կասկածների մեջ եմ ընկնում էս պահին երազ ա թե իրականություն
    7. Շրջապատումս շրջանակներ կան, որոնց թվում ա թե ինձ լավ ճանաչում են, ասենք, որպես կայուն ու ծանրումեծ մարդու, կամ հակառակը, ու իրենց մոտ որ մի ուրիշն իմ մասին խոսի, կարողա error տա :Դ
    8. Սիրում եմ կապույտ տուփով դորիտոս չիպսերը, ու էդ սերը տարիքի հետ չի մարում
    9. Ժամանակին ինձ թվում էր հրաշալի գրում եմ, հետո հասկացա, որ սխալվում եմ ու սխալվելուս գլխավոր մեղավորն Ակումբն էր
    10. Չնայած շատ եմ աշխատում ու մի քանի տեղ, ահագին քիչ եմ հոգնում, որտև միշտ անում եմ բացառապես էն, ինչն ինձ հետաքրքրում ա, չհետաքրքրող գործերից փախչում եմ, դրա համար էլ մինչև հիմա էնքան չեմ վաստակում ինչքան կարող էի
    11. Վատ ընկեր եմ ու չեմ հավատում ընկերության ինստիտուտին, չնայած հանուն ընկերության լիքը բաներ եմ անում
    12. Զոռբա եմ հաճախ
    13. Ոչ մեկի ու ոչ մի բան չեմ ատում
    14. Չգիտեմ սիրելն ինչ ա, բայց ճուտիս ու կնոջս երևի սիրում եմ
    15. Ամենաանհետաքրքիր խաղընկերն եմ, ոչ մի խաղ խաղալ չգիտեմ, սկսած շաշկուց ու թղթախաղից, վերջացրած ֆուտբոլով ու թենիսով
    16. Ես էլ եմ մատերիս մսերը կրծում, կնոջս հետ առաջին հանդիպմանը մատերիս սանտավիկ փաթաթած եմ գնացել
    17. Մի օր հաստատ արթնանալու եմ ու մի ինչ-որ բան ա լինելու
    18. Ֆիլմեր նայելուց/գիրք կարդալուց հաճախ եմ լացում, սովորաբար էն պահերին երբ ոչ մեկի լացը չի գալիս, բայց տնեցիները որ ասում են, ոչ մի դեպքում չեմ խոստովանում
    19. Փաստորեն իմ մոտ էլ ա ստացվում իմ մասին գրել
    20. Չգիտեմ դրան ինչ են ասում, բայց հավատում եմ, որ մի տեղ մի մեծ էներգիա կա, որին մարդիկ Աստված են ասում, կրոններ չեմ սիրում
    21. Ջրիկ եմ, ավելի հաճախ ջրիկանում եմ որտև չեմ իմանում ինձ ոնց պահեմ, ջրիկանալուս ընթացքում ինքս ինձնից զզվելով, բայց պարտաճանաչորեն շարունակելով
    22. Կյանքում հեծանիվ քշած չկամ, մեքենա քշել չգիտեմ, բայց որ գնում ենք քարթինգի բոլորին հաղթում եմ
    23. Հաջողակ եմ, բախտն ինձ սիրում ա, չնայած շատ հաճախ արժանի չեմ լինում
    24. Սարսափելի փնթի ու եմ ու ծույլ, գործի տեղը ստաժորներ էին եկել մի տարի առաջ, առաջադրանք տվեցի որ սեղանիս դարակները դասավորեն, հիմա սպասում եմ նոր ստաժորներ ընդունվեն, էլի ամբողջությամբ խառնվել ա իրար
    25. Ամաչում եմ մեծ փորիցս, բայց փոքրացնելու համար ոչ մի բան չեմ անում
    26. Ասում են, որ իմ թերություններից մեկն ա ամեն ինչին "ամենա" կպցնելը
    27. Ակումբ ամեն օր համարյա մտնում եմ
    28. Ուզում եմ մեռնել, որտև ալարում եմ ապրել, բայց չեմ մեռնում, որտև բա տենց ո՞նց կլնի
    29. Էն ակումբցիները, ում մասին կուզեի 30 կետ կարդալ, կամ էս գրածս չեն տեսնի, կամ արդեն գրել են էդ 30 կետը
    30. Գոհ եմ կյանքիցս

  14. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (12.11.2016), boooooooom (12.11.2016), CactuSoul (12.11.2016), einnA (18.11.2016), John (11.11.2016), kitty (11.11.2016), Mr. Annoying (11.11.2016), Progart (08.07.2017), Sambitbaba (11.11.2016), Smokie (04.03.2017), unknown (27.11.2016), Աթեիստ (11.11.2016), Բարեկամ (11.11.2016), Գաղթական (11.11.2016), Հայկօ (13.11.2016), Նաիրուհի (12.11.2016), Նիկեա (11.11.2016), Վոլտերա (11.11.2016)

  15. #69
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրի Գաղթականը, նստած սպասում էի մեկը հրավիրի
    մերսի )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (11.11.2016)

  17. #70
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Srtik և Գաղթական, դուք էլ ձեր մասին գրեք ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.11.2016), Chilly (11.11.2016), GriFFin (11.11.2016), Գաղթական (12.11.2016), Տրիբուն (11.11.2016)

  19. #71
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկա
    Հիմա քանի եկել եմ, գրեմ, հետո նոր կկարդամ ուրիշների գրածները, թե չէ կարող ա էսօր էլ չհաջողվի գործը գլուխ բերել: Չնայած ակումբցիների համար երևի առանձնապես նորություն չեմ ասի, որովհետև ինչ կա, որևէ թեմայում հաստատ գրած կլինեմ:
    Սկսեցինք.

    1. Դե գիտեք՝ "մեր թվերին" երբ ծնվում էինք, երեխեքին մայրերի մոտ չէին թողնում, հավաքում էին մի ընդհանուր սենյակում, որոշակի ժամերի բերում, որ կերակրեն, էլի հետ տանում: Էդ ընթացքում, մաման պատմում ա, որ հիվանդանոցով մեկ երեխաների լացի ձայների միջից առանձնանում էր մի բադիկի ձայն: Բոլոր նորաթուխ մայրերը զարմացած հետաքրքրվում էին՝ տեսնես՝ ում երեխան կլինի այդ բադիկը: Հետո, մաման ասում ա, «բերեցին, տվեցին գիրկս, պարզվեց՝ իմն էր...» )) Հա, ու շեկ եմ ծնվել ու կապույտ աչքերով, մամաս կարծել ա՝ իր երեխան չեմ, ինձ փոխել են, շփոթել ուրիշի հետ ))
    2. Սեռս գաղտնի թող մնա, սեռս յարիս պես... Մանավանդ, որ հիմա դա ընտրովի կատեգորիա ա դառել, իսկ ես փոքր ժամանակ ծնողներիս հետ կռիվ էի անում, թե ինչու ինձ տղա չեն «ծնվացրել»
    3. Երեք տարեկանից դաշնամուր էի նվագում, լսողությամբ: Մեծացա, 7-ում ընդունվեցի երաժշտական դպրոց, դասատուս ասաց՝ խորհուրդ չեմ տալիս լսողությամբ նվագել, ես էլ իրեն շատ էի սիրում, թարգեցի: Դպրոցն ավարտելուց հետո ընդհանրապես նվագելն էլ թարգեցի, ցավոք:
    4. Չեմ սիրում խաղեր: Երբեք չեմ սիրել: Զոռով ու համոզելով էին ինձ բակ ուղարկում, էն էլ իջնում էի, կողքից նայում, թե ոնց են ուրիշ երեխեքը խաղում:
    5. Սարսափելի կոմպլեքսներ եմ ունեցել փոքր ժամանակ: Չեմ բացառում, որ դեռ էլի ունեմ կամ որ ինչ-որ պահի նորից կարող են գլուխ բարձրացնել:
    6. Ռադիոն իմ կյանքում չափազանց կարևոր դեր ա ունեցել, հատկապես ՀայFM-ը: Դրա միջոցով ես կարողացա կոտրել կոմպլեքսներիս զգալի մասը:
    7. Ռադիո ասեցի, հիշեցի: Սիրել եմ, սիրում եմ ու վստահ եմ՝ սիրելու եմ Backstreet Boys խումբը:
    8. 12 տարեկանից սկսած ավելի քան 10 տարի շրջազգեստ հագած չկամ, միայն շալվար: Չհաշված վերջին զանգի օրը, երբ մի քանի ժամով հագել եմ:
    9. Մի ամբողջ օր լացել եմ, երբ վերջին զանգից առաջվա՝ առաջին դասարանցիների պատրաստած միջոցառմանը Անուլիկիս նվիրած վարդը ամենամոտ ընկերուհիս, առանց ինձ նույնիսկ հարցնելու, վերցրեց ու նվիրեց մեր դասղեկին: Էդ երևի մենակ ես ու Անուլիկը գիտեինք, թե էդ վարդը մեզ համար ինչ նշանակություն ուներ: Հետո ընկերուհիս ասում էր՝ «իմ վարդը քեզ վերցրու», բան, մի քանի օր հետո ներողություն էլ խնդրեց, բայց դե ինչ-որ բան մեկ ա կոտրվեց մեջս իր հանդեպ: Մաման էլ տանն ասում էր՝ մի լացի, մեծանալու ես, հիշես ու ինքդ քեզ վրա ծիծաղես, որ նման բանի համար լացել ես: Բայց չէ. մինչև հիմա դեռ բան չի փոխվել մեջս էդ առումով՝ կարևոր էր, լացում էի, լավ էի անում:
    10. Մանկուց, պարբերաբար, տարբեր տարիքներում, բավականին հաճախ աչքովս են ընկնում փողոցում/դրսում միզող տղամարդիկ: Նույնիսկ մի քանի օրով Բեռլինում գտնվելուս ժամանակ «հասցրի» մեկին տեսնել:
    11. Երբեք չեմ ունեցել իմ սենյակը:
    12. Չոր տեղ եմ քնում՝ թախտի վրա, առանց ներքնակի ու փոքր բարձով:
    13. Սիրում եմ 100%-անոց դառը շոկոլադ:
    14. Շատ մարդիկ կան, ում հիշում եմ, կարոտում եմ, մտածում եմ իրենց մասին, բայց էդպես էլ տարիներով չեմ զանգում/գրում, մի հատ հարցնեմ՝ ոնց ես:
    15. Արտակարգ շատ եմ սիրում գրենական պիտույքներ: Չեմ կարողանում անտարբեր անցնել գրախանութների ու գրենական պիտույքների խանութների կողքով: Սուպերմարկետներում հաճախ ոտքս կախ եմ գցում այդ բաժնում, բլոկնոտները տնտղում, գրիչները... Բարեբախտաբար մեծ մասամբ ստացվում ա բանականությանս լսել ու չգնել, քանի որ առանց այդ էլ որոշ գնած բաներ ունեմ, որ տարիներով հերթը չի հասնում՝ օգտագործեմ:
    16. Իմ սիրտը Համշենում է: Մի ուրիշ տեսակ ձգում են ինձ Համշենի բնությունը, համշենահայերը, նրանց կենցաղը, մշակույթը, լեզուն, երաժշտությունը... Երազանք ա գնալ ու [գոնե] մի 6 ամիս ապրել էնտեղ:
    17. Երաժշտությունը չափազանց կարևոր ա ինձ համար: Գլխավոր հոգևոր սնունդն ա:
    18. Մի ժամանակ մաքրամե անել եմ սովորել: Մի պայուսակ գործեցի սովորելու ընթացքում, ինչը հենց նպատակս էր, հետո էլ չեմ զբաղվել դրանով երբևէ: Մատներիս վրա կոշտուկներ էր առաջացնում:
    19. Մի ժամանակ տանը խխունջներ էի պահում: Սկզբում երկուսն էին՝ Յոնչն ու Զավրիկը, որոնց մի օր ոմն ագռավ տարավ, մինչ նրանց անձրևից հետո դուրս էի հանել զբոսանքի: Մի քանի ամիս անց հայրս ինձ 8 նոր խխունջ բերեց: Դրանցից մեկին, որ փոքր էր, էլի Յոնչ անվանեցի, ամենաշատ հավանածիս էլի Զավր անվամբ կքեցի, մեկի խեցին վնասված էր ու կարծես կարկատան արված լիներ, դրա անունն էլ Կարկատիկ դրեցի: Մյուսներինն էլ դե տարբեր՝ Վալոդ, Վաղինակ, Վաղարշակ...
    20. Չեմ սիրում, որ երկու հաջորդական հանդիպումների ժամանակ մարդիկ ինձ նույն հագուստով տեսնեն: Նույնիսկ եթե ամիսներ անց պիտի որևէ մարդու տեսնեմ, անպայման աշխատում եմ հիշել, թե նախորդ անգամ ինչ հագուստով եմ եղել, երբ հանդիպել ենք, որ նույնը չհագնեմ:
    21. Նյարդայնանում եմ շոփինգից: Հատկապես եթե որևէ կոնկրետ բանի համար ես գնացել: Պտտվում եմ ժամերով, վերջը ոչինչ չառած հետ գալիս: Իհարկե, բացառություններ լինում են երբեմն:
      Դրա փոխարեն վերջերս զգացել եմ, որ օնլայն շոփինգ հավեսով եմ անում:
    22. Ամեն անգամ բարձրակրունկներով քայլելիս մտքումս շնորհակալ եմ լինում դասական պարի դասատուիս, չնայած որ շուտով արդեն 3 տարի կլինի, ինչ այլևս չեմ գնում:
    23. Անցյալ տարի՝ 30-ամյակիս տարբեր մարդիկ գումար էին նվիրել, որ միասին վերցրած զգալի գումար էր կազմում: Մինչև հիմա նվեր չեմ գնել դրանով: Մտածում էի՝ գոնե հիմա ծախսեմ, որոշել էի Համշեն գնալ էդ փողով, էն էլ չեղարկվեց ուղևորությունը:
    24. Մինչև նորմալ աշխատանք գտնելը մի քանի օր աշխատել եմ սուպերմարկետում՝ իբրև օղիների կոնսուլտանտ: Գովազդ էի անում, էլի:
    25. Շատ եմ սիրում անձնական հիգիենայի պարագաներ:
    26. Հիմա, երբ մոդա ա դարձել մազերը կապույտ ներկելը, մի տեսակ խանդում եմ այդ աղջիկներին, քանի որ կապույտն իմ գույնն ա (գոնե մազերի առումով): Հետո ասում եմ՝ դե լավ, թող մի քիչ իրենց յուրահատուկ զգան, միևնույն ա, երբ ես էի կապույտ մազերով ֆռֆռում, դեռ ոչ ոք նման բան չէր անում:
    27. Խառը ու խիստ հակասական մարդ եմ:
    28. Կյանքումս 2 անգամ ուշաթափվել եմ: Չնայած երկրորդը երևի ավելի շուտ ոտի վրա քնել էր, քան ուշաթափվել:
    29. Դարակներս ինձ նման խառն են ու հազար ու մի անպետք իրերով լեցուն: Զահլա չեմ անում՝ նայեմ, մաքրություն անեմ, թողնեմ մենակ պետքական բաները:
    30. Անընդհատ ամեն ինչ հետաձգում եմ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  20. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (25.11.2016), Arpine (12.11.2016), boooooooom (12.11.2016), Chilly (12.11.2016), einnA (18.11.2016), John (12.11.2016), kitty (13.11.2016), Mr. Annoying (12.11.2016), One_Way_Ticket (12.11.2016), Progart (23.05.2019), Sambitbaba (27.11.2016), Smokie (05.03.2017), unknown (27.11.2016), Աթեիստ (12.11.2016), Հայկօ (13.11.2016), Մուշու (12.11.2016), Յոհաննես (12.11.2016), Նաիրուհի (12.11.2016), Ներսես_AM (12.11.2016), Նիկեա (12.11.2016), Շինարար (12.11.2016), Ուլուանա (12.11.2016)

  21. #72
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    5. Ստեղ թող լինեն էն բաները որ կասեի, բայց չարժի ալամ աշխարհի առաջ խայտառակ լինել
    Սա որ չլիներ, իմ կետերն էլ ավելի հետաքրքիր կստացվեին. մի 10 փաստ հեչի պես կգրեի
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (12.11.2016), Chilly (14.11.2016)

  23. #73
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՈՒլուանա ջան, շնորհակալ եմ հրավերի համար
    փորձեմ..


    1. էդ գիշեր աչքս չկպավ.. էդ գիշերը շատ ծանր ու պատասխանատու որոշում էր պետք կայացնել.. էդ օրը կյանքս բաժանվեց մինչև էդ օր ու հետո.. էդ առավոտ աչքերս սրբեցի ու զանգեցի տուն, որ ասեմ ինձ չսպասեք.. էդ օրը ինքնաթիռս Երևան հասավ առանց ինձ.. 21 տարեկան էի...

    2. - դու հայրենասեր չես, դու ֆանատ ես - մի առիթով ասեց մանկությանս ընկերը.. երևի ճիշտ էր.. անչափ սիրում եմ իմ ազգն ու հայրենիքը, բայց դա ինձ չի խանգարում հարգանքով ու հետաքրքրությամբ վերաբերվել այլ մշակույթներին ու մեկ-մեկ մտածել - կյանքն ինչքան ավելի հեշտ կլիներ, եթե էս կամ էն այլ ազգի լինեյի...

    3. սիրում եմ երաժշտությունն ու երգը, առանց դրա չեմ կարող.. կլսեմ` ըստ տրամադրության, ջազից ու շանսոնից մինչև փոփ, էթնիկ ու դասական: թեև հիմնականում գերադասում եմ երգեր ինձ հասկանալի լեզուներով, բայց երգադարանումս ունեմ նաև հազար ու մի այլ լեզուներով հավաքածուներ:

    4. անընդհատ աշխատում եմ ինքնակատարելագործվել` փորձելով ձեռք բերել այնպիսի սովորություններ, որոնք կուզենայի ունենալ, ու ազատվել այնպիսիքից, որոնք ինձ խանգարում են:

    5. խոսկապ արած մի աղջիկ ունեյի Երևանում.. արդեն մի քանի տարի էր, ինչ իրար սիրում էինք ու հանդիպում..
    մի օր Երևանից ընկերս զանգեց մեր ընդհանուր ընկերոջը ու հայտնեց նորություն, որը ռիսկ չէր արել անձամբ ինձ հայտնելու.. էդ օրը էդ աղջկա հարսանիքն էր...
    չափազանց ծանր տարա ու սկսեցի գահավիժել.. ամեն կերպ փորձում էի բթացնել ցավը.. խմիչք.. լիքը խմիչք.. հոլանդական պլան.. անհասկանալի շրջապատ..
    հետո` մի օր արթնացա մի խուճուճ իրավիճակում ու զգացի, որ պրծնելու վրա եմ..
    ազգիս` ցեղիս հանդեպ պարտքի զգացումը ստիպեց բնականոն կյանք վերադառնալ:

    6. ցեղս շատ հայտնի էր ու շատ մեծ Էրգրում.. համարյա բոլորը կոտորվել էին Եղեռնի տարիներին.. այժմյան Հայաստանում 3 արու զավակ էին մեծացել, 3-ն էլ մեկնել II-րդ համաշխարհային.. 2-ը հետ էին եկել..
    հետո մենակ ես էի մնացել ցեղի շարունակող.. Փառք Աստծո էսօր 2 որդի ունեմ:

    7. մոտ 10 տարի էր չէինք հանդիպել հորս հետ.. նստած խմում էինք.. իր անունը կրող թոռանն էր առաջին անգամ գրկել, թեև ծնվելուց արդեն 1.5 տարի անցել էր..
    հարցրեց` շատ ես ափսոսում, որ սենց ստացվեց.. ասեցի` նյութական առումով երևի սենց ավելի լավ էր, բայց հոգեկան առումով շատ շատ եմ տառապել..

    8. պապս էլ էր պրոֆեսոր, հայրս էլ..
    ընդունելության քննությունների համար` ֆիզիկա, մաթեմ, պապուս հետ էի պարապում..
    երբ իմացավ, որ 20 բալ եմ հավաքել, ասեց` այ որ ավելի լավ պարապած լինեյիր, էսքան երկար չէիր մնա քննությանը..
    երկրորդ որդուս անունը հենց պապուս պատվին է

    9. հաճախ եմ դատավորի դեր տանում..
    2 ախպեր ամբողջ օրն իրար միս են ուտում..
    դե քչերն են, որ կարող են գլուխ գովալ, թե, փոքր հասակում, եղբոր կամ քրոջ հետ յոլա են գնացել..
    սրանք էլ` կռվում-կռվում ու գալիս են մոտս բողոքի..
    ստիպված ես էդ հարցը դու լուծել ու, ամենակարևորը, արդար..
    քանի որ օրինակ ես ծառայում..
    բայց ամենախնդալուն էնա, որ մի 10-15 րոպե հետո իրանք էլի բարիշած են ու իրար հանդեպ ամեն ինչ մոռացած,
    բայց իրանցից մեկը, որ ավելի մեղավոր էր ու ավելի խիստ պատիժա կրել,
    անպայման վրադ մուռա պահել...

    10. մեծ ընկերական շրջապատ ունեյինք ու հաճախ էինք քեֆի սեղան բացում.. ու մեր մոտ ընդունված էր ծնողների ու հայրենիքի կենացը ոտնկայս խմել:

    11. տանս սրբի անկյուն ունեմ` հայկական խաչ, Եռագույնը ու մեր բակից մի բուռ հող

    12. դեկտեմբերին սպասում ենք մեր 3-րդի ծնվելուն.. անհամբեր ենք սպասում դստրիկին

    13. մեր ընտանիքում ավանդույթ կա ծնունդներն ու Նոր Տարին սկսել նշել Հայաստանի ժամանակով (տեղի ժամանակով` երեկոյան 21:00-ին)

    14. անցած տարին հաջողված եմ համարում, եթե տարեսկիզբը, նախորդի հետ համեմատելով, մի քանի դրական տեղաշարժ եմ արձանագրում

    15. տանել չեմ կարողանում էգոիստներին ու նագլի մարդկանց, բայց թաքուն նախանձում եմ իրենց այդպիսին լինելու ունակությանը..

    16. չեմ սիրում երազանքներ մոտս երկար պահել.. վերածում եմ դրանք նպատակների` գծագրելով, հաշվարկելով ու նոթատետրում գրանցելով դրանց հասնելու համար անհրաժեշտ քայլերը

    17. պահում եմ տարբեր հաստության ու մեծության նոթատետրեր` տարաժամկետ նպատակների համար, ու, ժամանակ առ ժամանակ, վերլուծում դրանք ու նոր նշումներ ավելացնում

    18. երկարաժամկետ նպատակներիս հիմնաքարը` ընտանիքս Հայաստան վերադարձնելն է...

    19. շրջապատում ինձ ճանաչում են որպես միշտ կատակող, կենսախինդ ու գործունյա ակտիվ մարդու..
    բայց կա նաև երկրորդ ես-ը, որը հազվագյուտներին է ծանոթ..
    խոսքը մեր մեջ` մի անտանելի ու տխուր դեմքա էդ երկրորդը..

    20. մեկ կամ երկու շիշ լավ վիսկի
    բոլորի աչքից հեռու խորը գիշեր
    երգադարանիս <Ոսկե Հավաքածու>-ն` իր հայրենասիրական բովանդակությամբ
    կամ էլ` տեսադարանիս <Հայրենիքիս>-ը
    մի կուշտ հուզմունք
    ու մարտկոցը նորից պատրաստ է շահագործման

    21. գեղեցիկ սեռի ներկայացուցչից կյանքումս առաջին ու, էս պահի դրությամբ, վերջին ստացած ապտակը եղել է 4-րդ դասարանում..
    դասամիջոց էր..
    դասարանում նստած արագ-արագ տնայինն էի արտագրում..
    սենյակում, ինձնից բացի, մի քանի աղջիկներ էլ կային ու երկու տղա, որոնք ակտիվորեն ինչ-որ կարևոր հարց էին քննարկում..
    վերջը սրանք սկսին աղմկել, իրար քաշքշել ու քրֆել
    տեղիցս վեր թռա, թե` արա ուր եք քրֆում, չեք տենում աղջիկ կա..
    մեկը վրա տվեց` խփեցի ընկավ..
    մյուսը անորոշ վճռականությամբ կանգնած մնաց..
    նստած աղջիկներից հավանաբար ամենախիզախը տեղից վեր կացավ ու սկսեց դանդաղ ու ցուցադրական ժպիտով մոտենալ դեպքի վայրին...
    արդեն մտովի պատրաստվել էի ընդունել հերոսի դափնին..
    սենյակում գտնվողներից բոլորը` բացի ձվածեղը գրկած գետնին գալարվողից, ուշադիր հետևում էին աղջկա սեթևեթությանը..
    հասավ ինձ.. ժպտացի.. ապտակեց...
    լուրջ ապտակեց... հենց տենց` լուռ ու ժպիտը դեմքին...
    պահի ազդեցությունը նենց ծանր էր, որ լեզուս կապ ընկավ..
    ինքն էլ շուռ եկավ ու նույն հանգիստ ու ցուցադրական հանդարտությամբ դասարանից դուրս եկավ...
    տարիներ անցան, բայց տենց էլ պատճառը մոտս մութ մնաց..
    ֆբ-ում էս աղջկան վերջերս հարցրեցի, ասեցի` լավ, բայց խի...
    ասեց......
    ասեց` պապայի արև չեմ հիշում.......

    22. սենց հիմար ու անհասկանալի դեպքեր էլի շատ են եղել կյանքումս...
    ու բոլորն իմ կամքից անկախ...
    բայց` էն որ ասում են էս մեկը սաղ էշ խելքիցա է...
    փարթի էր.. հավեսով մասսա..
    բեսամբ պայթած վիճակ...
    ամբողջ երեկո մի ուկրաինուհու էի սիրահետում..
    սլացիկ մարմնով ու երկար ոտքերով մի բլանձինկա..
    վերջը կպավ... բոլորը ցրվեցին, ես էլ` էս մեր հերոսուհուն բերեցի իմ սենյակ...
    դանդաղ երաժշտություն, մոմեր ու հոգեպահուստիս վերջին շիշ գինին...
    սկսեց հանվել....
    ու.... ու առավոտյան արթնացա...
    ոչ մի բան չեմ հիշում, ինքն էլ զանգերին չի պատասխանում...
    պարզվեց` սկզբում սկսելա ինձ օրալ հաճույք պատճառել ու, գործողության էն ամենաթեժ պահին, խռռոցա լսել.....

    23. չնախատեսված հայտնվել էի մի կնունքի արարողությանը..
    լավ մոտիկներիցս մեկը զանգեց, թե որտեղ ես, հեսա մեքենա եմ ուղարկում հետևիցդ..
    սրտակից մի մարդու հետ էր ծանոթացել ու, խոսքից խոսք, պարզվել էր, որ երկուսին էլ ես եմ ծանոթ..
    սոված փորին բաժակ դեմ տվին..
    տենց արդեն լավ տաքացել էինք, մեկ էլ 2 ախպեր մոտեցան մեր սեղանին..
    ինձ թե` անունդ էսպեսա, - հա, - էսինչ թվերին Ամստերդամում ես ապրել, - հա,
    - իյաա, բա գիտես ինչքան ենք քեզ ման եկել, որ արարքիդ պատասխանը տանք.. էն պատի տակ կանգնած աղջիկը կինսա.. տեղը բերում ես?
    նայում եմ` դեմքն անծանոթա.. հետն էլ` ժպտումա.. դժվար թե վատ բան արած լինեմ...
    - ահ, ոնց չես հիշում է.. ախչի լա մի դեսը եկ...
    էս աղջիկը մոտեցավ ու թուշս համբուրեց..
    վաբշե խառնվա իրար.. բայց դե ամուսինը` ախպոր հետ, բարեհամբույր ժպտում են..
    եթե չհիշացներ, իրոք տեղը չէի բերի..
    դրանից մի քանի տարի առաջ աղջիկ երեխա էր ու հղի..
    խիստ հսկվող ճամբարում էինք.. իրեն պիտի դեպորտ անեյին..
    սիրտը լցվել էր` լաց եղավ.. ծնողները չկան, նորաթուխ ամուսինը չիգտի էլ, թե իրեն ուր են տարել..
    ոչ իր ծննդավայր Թիֆլիսում, ոչ էլ` առավել ևս, Հայաստանում, մարդ չունի..
    - օգնի, - խնդրեց, - մենակ դու ես էստեղ հայ.. հայը հային ընկեր ու բարեկամ...
    օգնեցի` գիշերով փախավ.. ոչ հեռախոս ուներ, ոչ գումար.. չգիտեյի թե ուր կհասնի, կամ ինչքան կհասցնի..
    տարրալուծվեց խավարի մեջ ու հետևից խաչակնքեցի..
    ուրախացա իր համար, որ հասելա իր բախտին..

    24. հոգեկան մեծ բավականություն եմ ապրում մարդկանց օգնելիս..
    լինի ծանոթ թե անծանոթ..
    ու երբ մարդիկ հարցնում են, թե ոնց փոխհատուցեն,
    միշտ պատասխանում եմ, որ կանցնեն տարիներ.. անունս էլ կմոռանաս, դեմքս էլ..
    ուղղակի հիշի, որ մի հայ քեզ լավությունա արել..
    էդքանը հիշես` ծովա..

    25. Երևանում` Կոնսերվատորիայի դիմաց մի ծիծիկներով ծառ կար..
    գեղեցիկ ու սլացիկ կանացի կուրծք կար էդ ծառի վրա <քանդակված>..
    բնական` ոչ ձեռակերտ..
    հուսով եմ մի օր էլի անցնել էդ ծառի մոտով..

    26. կար ժամանակ, որ ամեն գիշեր Երևանում էի.. հիմա մի տեսակ երազները անէական են դարձել.. հեռու ու անգույն.. վերջին անգամ պապս եկավ.. լուռ նայեց ու հեռացավ... երևի վաղուց արդեն ժամանակնա...

    27. որակյալ հումորով մարդկանց համար խելքս իմս չի..

    28. առաջին անգամ աղջկան սեր եմ խոստովանել 3-րդ դասարանում.. ասեց` հա.. որոշեցինք ընԳերություն անել.. դասից հետո ճամփու-մամփու էի դնում..

    29. մանկապարտեզում վարքիս համար ծնող էին կանչել..
    հարց կար, թե ով ինչ է ուզում դառնալ..
    բոլոր նորմալ երեխաները բժիշկ ու ոստիկան էին պատասխանում..
    ու բացատրում, որ դա օգտակար մասնագիտությունա..
    ես էլ թե` տանկիստ.. - (ժպիտով) ինչու?
    - որ տանկովս գնամ Մասիս սարը հետ բերեմ... - (ժպիտը սառեց)
    ..Սովետ..

    30. երեկ իմացանք, որ վիզաները ստացվել են..
    էլի ամբողջ ընտանիքով միասին ենք Նոր Տարին դիմավորելու..
    պետք է ամեն ինչ անել, որ սա բարի ավանդույթ դառնա...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  24. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (12.11.2016), CactuSoul (13.11.2016), Chilly (12.11.2016), einnA (18.11.2016), John (12.11.2016), kitty (13.11.2016), Life (16.11.2016), Mr. Annoying (12.11.2016), Progart (13.01.2019), Sambitbaba (12.11.2016), Smokie (26.07.2017), unknown (27.11.2016), Հայկօ (13.11.2016), Մուշու (12.11.2016), Յոհաննես (12.11.2016), Նաիրուհի (12.11.2016), Նիկեա (12.11.2016), Ուլուանա (12.11.2016)

  25. #74
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրում եմ One_Way_Ticket-ի պատվերով, ու ես իր մասին շատ բարձր կարծիքի եմ` բացարձակապես ոչ նրա համար,
    որ իր գրած բլոտը ահագին շատ խաղացել եմ, ու ինքը սրանց մասին նոր է իմանում էս տողերը կարդալիս, բայց շատ երկարացրի հա՞ ոնց որ...

    1. Տրիբունից ուղիղ մեկ տարի (դե մի 4 օրվա տարբերությամբ) փոքր եմ («Ես այն աղվեսն եմ, որի անունը Ադամը դրեց»),
    ամեն տարի իր ծննդյան օրը մտքիս մեջ շնորհավորում եմ Տրիբունին ու իրեն երկար ու անփորձանք կյանք եմ ցանկանում` հույս ունենալով, որ ինքը մի օր
    կդառնա Հայաստանի ԱԺ նախագահը կամ վարչապետը (նոր սահմանադրությամբ), թե ինչու մտքիս մեջ՝ կարդա հաջորդիվ
    2. Մարդկային հարաբերություններում փաստորեն նման եմ Chilly-ին (ափսոս, չեմ կարողանում ինձ եզակի ցույց տալ)՝ հակասական ու անկանխատեսելի,
    այդ իսկ պատճառով չեմ սիրում շատ մարդկանց հետ շփվել (խուսափում եմ անախորժություններից)
    3. Բայց պատահական հյուր եկած ծանոթ-անծանոթների նկատմամբ կարող եմ չափազանց ջերմ ու ծառայասեր լինել, այնպես որ նրանց կթվա, թե ես չափազանց շփվող եմ:
    Օրինակ ասենք հաճույքով կտանեմ ցույց կտամ տեսարժան վայրեր, կնկարեմ, կհյուրասիրեմ (թաքուն գրեք, ես ինքս առաջին քայլը չեմ անելու)
    4. Ծնողներիս միակ զավակն եմ, մանկությանս զգալի մասն անցել է ծնողներիս բեմադրած անիմաստ ողբերգությունների ու դրամաների միջով (որտեղ նաև ցավոտ դեր էր խաղում ծնողիս հոգեկան առողջությունը),
    որտեղ ես մեծամասամբ հետին պլանի անիմաստ դերակատարներից էի, հետևաբար մինչ օրս պայքարում եմ անձիս թերաժեքության, հոռետեսության, կամ եզակիությունը ցույց տալու, չափից ավելի ինքնաքննադատության ու այլ հիմար բարդույթների դեմ
    5. Արտաքնապես թվում եմ սթափ, հավասարակշռված, մակերեսային, ձանձրալի, այնինչ ներսումս բուռն իրադարձություններ են՝ փոթորիկ, պայքար, էմոցիաներ,
    որոնց ես գրեթե միշտ հաջողությամբ ճնշում եմ օգտագործելով իմ հաշվարկներ ու վերլուծություններ անելու կարողությունները (ՏՂԱ եմ)՝ երկրային կյանքիս մեջ պրոբլեմներ չավելացնելու վախից (ոնց որ՝ էդքան էլ չէ)
    6. Մելոման եմ, հիմնականում լսում եմ էլեկտրոնային երաժշտություն՝ հաուս, ջանգլ, չիլլ, հաճախ մեքենայիս ռադիոյով ինչ-որ նոր բան եմ լսում, անմիջապես հեռախոսով նկարում եմ թրեքի անունը (անուններ հիշելու պրոբլեմ ունեմ), որ
    այն յութուբով գտնեմ ու լսեմ մի տասհազար անգամ՝ մինչև կշտանամ (քեզ թվում է քեզ նմանը չկա, հիմմարի գլուխ)
    7. Երևի հիշում եք առաջին FM ռադիոներից FM 105.5-ը, ցնդում էի այդ ալիքի համար, ինքս ռադիոընդունիչ էի հավաքել բայց այդքան հզոր չէր (կայանը մեր տնից հեռու էր),
    տարբեր անտենաների փորձեր էի անում ընդունման որակը բարձրացնելու համար, մինչև կարողացա քչից շատից բարձրորակ ռադիոմագնիտոֆոն գնել
    8. Շատ ժամանակ ռադիոն միացրած եմ թողել քնելուց առաջ, որ կիսաքնած լսեմ ողջ գիշեր ու լավ երաժշտությունները բաց չթողնեմ
    9. Այդ այդ ժամանակ միակողմանի ծանոթացա StrangeLittleGirl-ի հետ, որը պատեհ-անպատեհ զանգում էր 105.5, ընդհատում իմ սիրած երաժշտությոունները ու ինչ-որ «բառադի» բաներ պատվիրում, ինձ ներվայացնելով :Ճ
    10. Երաժշտությունից բացի կիրք ունեմ բնության ու կենդանիների ձայների նկատմամբ՝ ամպրոպի, քամու, անձևի, ձյան, գորտերի, բադերի, բոլորի, քնելիս սենյակիս լուսամուտը կամ օդանցքը պետք է բաց լինի ձայներ լսելու համար
    11. Մաքսիմալիստ եմ ու չափի զգացողություն չունեմ՝ աշխատել, ուտել, մարզվել, թափառել, անցյալ տարի գերծանրաբեռնված աշխատելու ու զուգահեռ մարզվելու պատճառով համարյա մեռնում էի, մինչև հիմա ուշքի չեմ գալիս
    12. Փոքր ժամանակ գրքամոլ էի, գրքի հետ քնում էի, գրքի հետ արթնանում, գրքի հետ ճաշում, զուգարան գնում էի գրքով (կարդալու, ուրիշ բան չմտածեք), ամենասիրածս շարքը Արկածային Գրադարանն էր, հիմա շատ շատ հասցնում եմ ակումբ.ամ կարդալ, մեկ մեկ հրաշալի պատմվածքներ են հանդիպում :Ճ
    13. Ծնողներս ինձ ստիպողաբար ուղարկել են դաշնամուրի, միակ հաճելի բանը սոլֆեջոյի դասերն էին, որտեղ ես գրեթե ողջ ժամանակ դասարանի միակ տղան էի
    14. Միակ երաժշտական տաղանդս փայլուն լսողություննս էր, բոլոր թելադրություններից 5 եմ ստացել, երբ դասատուն դուրս էր գալիս սենյակից, դասարանի աղջիկները մոտենում էին ինձնից արտագրելու
    15. Ամաչկոտությանս պատճառով կորցրել եմ անհամար շանսեր ամենատարբեր սիրունիկ աղջիկների հետ սիլիբիլի անելու, էնքան հիմարն էի ես, էնքան հիմարը
    16. Ուսանողական տարիներս իմ կյանքի ամենաթշվառ ժամանակաշրջանն էր, հաճախ գրոշ չէի ունենում ավտոբուսի վարձը տալու, ավտոբուսում մանևրում էի տոմսավաճառից, որ ինձ չնկատի, երբեմն ոտքով կտրել եմ 15կմ, որ հասնեմ տուն
    17. Ամենաթշվառ ժամանակաշրջանս համընկավ ծնողներիցս մեկի կորստի՝ մյուսի հիվանդության խորացման հետ, հետո գնացի բանակ, կյանքը կամաց կամաց սկսեց պայծառանալ, որովհետև աշխատավարձ էի ստանում, գումարած սահմանում ծառայելու համար հավելյալ գործուղման գումարը, հենց դրանով էլ առա էն ռադիոմագնիտոֆոնը
    18. Զորացրվելուցս հետո ուզում էի իբր մի երկու ամիս հանգստանալ, բայց այնպես ստացվեց մի շաբաթից անցա աշխատանքի ու էդտեղից սկսվեց իմ համեմատաբար ձանձրալի ու կայուն կյանքը, չհաշված մի քանի սիրային արկածներն ու մի քանի ճակատագրական կանայք
    19. Էս արդեն դառավ հիմար կենսագրություն արդեն, վե՛րջ
    20. Քաղաքականության նկատմամբ իմ հետաքրքրությունները զուտ անձնական/բնազդային են, իմ շրջապատն ու ծանոթ-ազգականները այնքան են հեռու քաղաքականությունից, ինչքան ես հիմա՝ Հայաստանից
    21. Երբ ամառային արձակուրդներին (դպրոցական) գնում գյուղում քեռիներիս օգնում էի խոտահավաքին, հաճախ երկինքն այնքան կապույտ էր, ու այսպես սիրուն լողացող ամպի ծվեններ կային, ու ես նայում էի երկնքին ու հայացքս ձգվում էր դեպի հորիզոնը ու հորիզոնի հետևում ես զգում էի, ես վստահ էի, որ այնտեղ ծով կա՝ կամ էլ երևի օվիկիանոսը, սիրտս խլրտում էր
    22. Ճակատագրական կանանցից մեկին սիրային շարադրություն էի գրել՝ կրքոտ ու դաժան օվկիանոսի մասին
    23. Սիրտս ճիշտ էր խլրտում, ես հիմա օվկիանոսինց մի ժամ քշելու հեռավորության վրա եմ, շուտ շուտ այցելում եմ, ամեն հանդիպելիս այն սառնորեն գրկում է ոտքերս, ես ավելի խորը չեմ գնում՝ սերս սառն է և անողորմ
    24. Լևոնի շարժման ժամանակներում անընդհատ ինտերնետում նորություններ ու հոդվածներ էի փնտրտում ու ներվայնանում էի բուլշիթից ու ինչ-որ պահից սկսեցի քոմենթներ գրել հոդվածների տակ, հետո մի հատ ֆորումում բացահայտեցի Տրիբունին ու միասին սկսեցինք պայքարել հողմաղացների դեմ :Ճ Հետո փնտրտուքներում ես հայտնաբերեցի Ակումբը, ու վապշե Ակումբի տեղը ես եմ ասել Տրիբունին
    25. Ես One_Way_Ticket-ի նման հաճախ թաքուն ու աննկատելի կարդացողներից եմ, ակումբը լավ լուծում է իմ պեսների համար, որ մարդկանց հետ չես շփվում, բայց մարդկանցից չես էլ կտրվում :Ճ
    26. Քանի որ լացելուց շատ եք խոսում, հա, ինչ թաքցնեմ, ես էլ եմ լացում, ավելի շուտ զսպում եմ զռռոցս, երբ Բախի կամ Հենդելի սյուիտներից եմ լսում, կամ երբ մասնավորապես լսում եմ Լուսինե Զաքարյանի «ուր ես մայր իմ»-ը, դրա համար էլ աշխատում եմ չլսել, բայց հուզիչ կինոյից չեմ լացում, այ տենց եզակի եմ ես
    27. Անդրդվելի հանդարտ կին ունեմ, որը թեթև է վերաբերվում իմ հիմար ապրումներին, ի բախտավորություն ինձ
    28. Գոյի հարցերը միշտ ֆռֆռացել են ու ֆռֆռում են գլխումս՝ գրողը տանի, ինչի՞ համար է այս ամենը, ինքս ինձ խոսում եմ, տխրում եմ, հետո ինչ-որ տխրելը սկսում ա դուր գալ, տանում ա, հետո մի ձև խելքի եմ գալիս, հիշում եմ գործ ունեմ անելու, մարդկանց բան եմ խոստացել, նզովում եմ վատնածս ժամանակը և այլն
    29. ԱՄՆ տեղափոխվելուս առաջին ամիսներին Հայաստանի նկատմամբ կարոտից ցնդում էի, մտնում էի http://www.myyerevan.am/en/webcams/ ու
    տխրամած նայում թե ինչ սիրուն ձյուն է նստել Կեչարիս եկեղեցու բակում, հետո կամաց-կամաց մոռացա, ընկա Օվկիանոսի գիրկը՝ էգոիստ սրիկայի պես
    30. Ինչ-որ տարօրինակ բան կա էս ամենի մեջ (ծեծված խոսքեր, պա՛հ զարմացրիր)

    Դուք գրեք, ես թաքուն կկարդամ, հա՞
    Si vis pacem, para bellum

  26. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.11.2016), Chilly (12.11.2016), einnA (18.11.2016), insider (12.11.2016), John (12.11.2016), kitty (13.11.2016), laro (13.11.2016), Life (16.11.2016), Mr. Annoying (12.11.2016), One_Way_Ticket (12.11.2016), Progart (13.01.2019), Sambitbaba (12.11.2016), unknown (27.11.2016), Արէա (12.11.2016), Բարեկամ (12.11.2016), Գաղթական (12.11.2016), Հայկօ (13.11.2016), Մուշու (12.11.2016), Յոհաննես (12.11.2016), Նաիրուհի (12.11.2016), Ներսես_AM (12.11.2016), Նիկեա (12.11.2016), Ուլուանա (12.11.2016), Տրիբուն (12.11.2016)

  27. #75
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա պտի սպասեմ որ ինձ կանչեն, նո՞ր...

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (27.11.2019)

Էջ 5 24-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մի քիչ իմ մասին...
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 14.01.2013, 20:13
  2. իմ մասին քիչ քիչ
    Հեղինակ՝ Reh32, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.04.2011, 23:00
  3. Գրառումներ: 22
    Վերջինը: 21.01.2009, 19:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •