User Tag List

Էջ 3 24-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 360 հատից

Թեմա: 30 փաստ մեր մասին

  1. #31
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նիկեա շնորհակալ եմ։
    1.Ակումբի մասին իմացել եմ Ռուբիի շնորհիվ ու մոտ երեք ամիս թաքուն կարդում էի, հետո նոր գրանցվեցի։
    2.Սկզբում ամենաշատը Արամի օրագիրն էի սիրում, հետո սկսեցի բոլոր օրագրերը կարդալ։
    3.Հայկօ-ի գրառումները շատ եմ սիրում, ինչքան պատահի կարդում եմ։ Ինքն իմ համար աֆտարիտետ ա։
    4.Ռամշի մոդերատորականները բոց են։
    5.Բյուրի երկար գրառումները համարյա միշտ կարդում եմ, նենց հետաքրքիր ա կարդալ իրա երկար-բարակ տեսակետները ինչ-որ լուրջ հարցի շուրջ։ Չնայած մեկ-մեկ համաձայն չեմ լինում հետը, բայց մեկ ա կարդում եմ։
    6.Ուլուանայի ու Այվիի մամա գրառումները նե՜նց եմ սիրում։
    7.Չուկի հետ ծանոթացել եմ երբ դեռ չգիտեի ակումբի մասին, ինքը իրանից անկախ խթանել ա, որ ես լրագրող դառնամ։
    8.Ներվայնանում եմ Գայլի ամեն ինչին մեջ ընկնելու սովորությունից։ Նամավավանդ էն թեմաներում, որտեղ Բյուրի հետ իրար են տալիս։
    9.Ամենաշատը ճամփորդական օրագրերն եմ սիրում ակումբում, երբ ինչ-որ երկրից մանրամասներ կարելի է իմանալ։
    10.Մարդագայլուկն ու Ռուֆուսն առանձին-առանձին ավելի լավն են, քան իրար հետ։
    11.Ջոնի ներկայությունից նենց եմ ամաչում, չեք պատկերացնի։
    12.Ակումբի էն հին գրառումները որ քչփորում եմ, համարյա սաղ հոմոֆոբ են եղել։ Բացում ա։
    13.Տրիբուն-Մեֆ խոսակցությունները մենակ ես չեմ, որ սիրում եմ, չէ՞։
    14.Ակումբի երկու հանդիպման եմ գնացել էսքան ժամանակ, երկուսին էլ Յոհանն ա համարյա ստիպել, որ գնամ։
    15.Դատարկը միակ ակումբցին ա, որի հետ լավ ընկերներ ենք դարձել ակումբի շնորհիվ ծանոթանալուց հետո։ Մնացածների հետ մնացել ենք ուղղակի լավ ծանոթներ։ Չնայած մենակ Դատարկի համար ակումբից մինչև կյանքիս վերջը շնորհակալ կլինեմ։
    16.Լիքը ընկերներիս համոզել եմ, որ գրանցվեն ակումբում, բայց երկու գրառումից ավել չեն արել։
    17.Ակումբցիների շնորհիվ լիքը գրքեր ու կինոներ եմ բացահայտել և ոչ միայն։
    18.Ակումբցիները իմ ամենաինտելեկտուալ ծանոթներն են։
    19.Ես ահավոր ծանր եմ տանում, երբ ակումբցիներից մեկին գրառումս դուր չի գալիս կամ սխալ են հասկանում։
    20.Տխրում եմ, որ կինոյի բաժինը չի ակտիվանում։
    21.Քույր Քերին մի անգամ ասել էր, որ կուզենար ծանոթանայինք, էդպես էլ չհանդիպեցինք։
    22.Շինարարի հետ կուզեի ծանոթանալ, Գալաթեայի ու Տրիբունի։
    23.Նիկեա-Լարո զույգը նենց ա դզում, կայֆ ա իրանց հետ։
    24.Ես մեկ-մեկ չեմ հասկանում տվյալ ակումբցուն չեմ սիրու՞մ, թե՞ ուղղակի ամաչում եմ, կամ քաշվում իրա ներկայությունից։
    25.Մի քանի ակումբցիներ կան, որ շատ ուրախ եմ իրենց ճանաչելու համար, օրինակ Նաիրուհին, Արամը, Impression-ը, Բումը։ Խոսքը իրական կյանքում ճանաչելու մասին է։
    26.Հավաքածուներին կարոտում եմ, հավես կլիներ եթե նորից սկսվեին։
    27.Անընդհատ մտածում եմ Կինոյի թեմաները ակտիվացնեմ, բայց ալարում եմ։
    28.Էն օրը ծանոթներիցս մեկն ասեց, թե իբր ես հին եմ, որ հլը ակումբ եմ մտնում, ինքը չգիտեր, որ ես ակումբում հավերժ նորեկ եմ։
    29.Ես ակումբի վարկանիշային աղյուսակին միշտ նայում եմ, տեսնեմ ով որ տեղում ա։
    30.Ավատարս ինչքան ժամանակ ա ուզում եմ փոխեմ։

    Եթե ինչ-որ մեկին իրոք հետաքրքիր են իմ մասին փաստեր խնդրում եմ կարդալ այս գրառումը, որտեղ 30-ի փոխարեն 100 փաստ կա իմ մասին, էս վերջերս էի գրել, եթե միայն ես իմանայի, որ ակումբում սենց թեմա կբացվի։

    Չամիչ ու Գորտուկ եթե երբևէ տեսնեք էս գրառումս, դուք էլ գրեք։
    i wanted to destroy something beautiful

  2. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (09.11.2016), boooooooom (10.11.2016), CactuSoul (12.11.2016), einnA (18.11.2016), Gayl (09.11.2016), GriFFin (10.11.2016), ivy (10.11.2016), John (09.11.2016), kitty (10.11.2016), laro (11.11.2016), Mr. Annoying (09.11.2016), Progart (12.01.2019), Sambitbaba (10.11.2016), unknown (27.11.2016), Աթեիստ (10.11.2016), Դատարկություն (10.11.2016), Հայկօ (13.11.2016), Մուշու (10.11.2016), Նիկեա (09.11.2016), Շինարար (10.11.2016)

  3. #32
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իգական

    Երբ առաջարկն անցկացրի մտովի, հազիվ կարողացա 2-3 կիսատ-պռատ ՛՛փաստ՛՛ պեղել ինքս իմ մասին: Որքա՞ն լավ եք ճանաչում ինքներդ ձեզ: Ես համարյա ոչինչ չգիտեմ իմ մասին, ի դեպ: Կարող ենք խոսել անվերջ, բայց այդպես էլ չասել էականը: Անգամ կենսագրական փաստերը կարող են շուռ գալ գլխիվայր: Սկսենք թեկուզ առաջինից…

    1. Ծնվել եմ ձմեռվա կեսին, հունվարյան մի ցուրտ կիրակի առավոտ, երբ գիշերն առատ ձյուն էր եկել, և Մարգարյան ծննդատան սառն, անհրապույր միջանցքներով շտապ վազեցնում էին մորս՝ ընթացքում ոտքերից պոկելով և այս ու այն կողմ նետելով ձմեռային երկարաճիտ կոշիկները, քանի որ լույս աշխարհ դուրս գալու ճանապարհին էի արդեն սրընթաց, իսկ դեռ քիչ առաջ մայրս հանգիստ քնած էր անխռով՝ դեռ մի ամբողջ ամիս կար ծնվելուս: Ինչպես արագ ծնունդներից շատերն են, մայրս տանջվում էր ահագին, և մի բարի մանկաբարձուհի ինչ-որ մի հրաշք տեղ սեղմեց փորի վրա և ես միանգամից դուրս թռա՝ մորս բարձր ու կտրուկ ճիչի հետ միասին, ինչին ծնունդն ընդունող բժիշկը դանդաղ արտաբերեց. ՛՛Ափսոս հոգնած եմ, թե չէ մի հատ նենց կապտակեի…՛՛: Վերջինս իհարկե փաստ չէ, այլ պատմություն, բայց այ փա՛ստը, որ ծծնդյանս օրը ձմռանն է, վավերական չէ այլևս, քանի որ 13 տարի առաջ, 180 աստիճան բևեռայնորեն շրջվելով, հայտնվել է ամռան ուղիղ կեսին, շոգ ու տապի արևադարձային գոտում: Այնպես որ, նույնիսկ այն պարզ հարցին, թե երբ է ծննդյանս օրը, միանշանակ պատասխան չունեմ:

    2. Փոքր ժամանակ ծայրահեղ ամաչկոտ էի. ինքնագնահատականս բարձր էր երևի, և վախենում էի չդրսևորվել լավագույնը, երբ հայացքներ են սևեռված վրադ: Հիմնային հարցերում դեռևս այդպես է:

    3. Փոքր ժամանակ ամենից շատ պաղպաղակ էի սիրում: Ցավոք, 1-2 հատից ավելի չէր կարելի օրական, և ես սառնանուշն այդ վայելում էի դանդաղ երանությամբ, որպեսզի շուտ չվերջանա: Եվ երբ այլևս կարելի չէր լինում, սկսում էի մտովի երևակայել, թե ուտում եմ, փորձում էի զգալ համը քիմքիս՝ իրական մակարդակում: Տատիկս կատակում էր, թե պաղպաղակ վաճառողի հետ պիտի ամուսնանամ: Չգիտեմ երբ և ինչպես պատահեց, բայց արդեն շատ վաղուց է, ինչ պաղպաղակ չեմ սիրում, համարյա երբեք չեմ ուտում, իսկ եթե ստացվում է այնպես, որ ուտում եմ, շտապում եմ արագ վերջացնել այդ անհաճո խիտ խաղցրանյութը: Ահա ևս մեկ՝ երբևէ անհավանական թվացող, բայց փաստացիորեն գլխիվայր շուռ եկած փաստ:

    4. Բնածին շատախոս եմ. խոսել սկսել եմ ավելի վաղ, քան քայլել և միանգամից նախադասություններով: Դպրոցական օրագրերս լիքն էին վարքի մասում ՛՛շատախոս է՛՛ բողոքներով, իսկ մանկապարտեզում անընդհատ պատժվում էի դրա համար: Հիմա էլ, երբ ինչ-որ ոչ մտավոր աշխատանք եմ անում, ասենք՝ տնային գործեր, պիտի զանգեմ մեկին և զրուցեմ ընթացքում, չձանձրանալու համար:

    5. Չնայած վերը նշածին, ընտրածս մասնագիտություններից և աշխատանքներցս և ոչ մեկը, ցավոք, կապ չեն ունեցել/չունեն խոսելու հետ

    6. Նստաջան եմ, աշխատասեր, սիրում եմ գործն անել տեղը-տեղին, պետանդիկ մանրակրկիտությամբ:

    7. Ինձ ամենից շատ խանգարում է անհաբերությունս. “pause” կոճակն ասես բացակայում է իմ համակարգում: Նորից վախն է, բայց այս անգամ ուրիշ բանից. ինչ-որ տեղ չհասցնելու անել, կանխել, փոխել, վերցնել, տալ, իրագործել ինչ-որ բան, որը հանկարծ կարող է կրել իր վրա ժամանակի ազդեցությունը և հետո այլևս անհնար կլինի շտկել դա: Այդ ժամանակ ասես կանգնած եմ լինում աշխարհի վերջի եզրին…

    8. Վատ ձեռագիր ունեմ. միտքս ավելի արագ է աշխատում, քան մատներիս մոտորիկան, գումարած՝ չունեմ համբերություն:

    9. Ապաշնորհ եմ ձեռքի աշխատանքներից: Անգամ հասարակ կոճակ կարելը հազիվ եմ գլուխ բերում: Անհամբերությունս էլ երևի պատճառներից մեկն է:

    10. Դպրոցում մականունս ՛՛ճապոն՛՛ էր՝ շեղ աչքերիս համար, իսկ համալսարանում՝ ՛՛խոզ՛՛՝ համակուրսեցիներիցս խուսափելու համար:

    11. Ունեմ երկու իսկական ընկեր, որոնց հետ եթե նույնիսկ տարիներով չշփվեմ /առանց որևէ պատճառի/, հանդիպելիս՝ ասես երեկ ենք հանդիպել ու ոչինչ: Հարազատ են ինձ անպայմանականորեն: Այդպես էլ կա. ամիսներով/տարիներով չենք շփվում, որովհետև կարիքը չունենք, բայց երբ հանդիպում ենք, երջանկություն է: Իմ կարծիքով, իսկական ընկերը նա է, ում ազատ կարող ես ցանկացած բան խնդրել՝ առանց հատուցման պարտավորվածության:

    12. Շատ եմ սիրում ճամփորդել, ընդ որում առանձնապես նշանակություն չունի, թե ուր. մեգապոլիսից մինչև խարխուլ գյուղն ինձ համար հավասարապես հետաքրքիր են, կարողանում եմ հետաքրքրություն գտնել ամենուր. գլխավորը միջավայրի փոփոխությունն է: Վերջին հինգ տարում 17 երկիր եմ այցելել, որոշները՝ մի քանի անգամ:

    13. Էքստրիմ սպորտի/զգացողությունների սիրահար եմ: Որոշ բաներ փորձել եմ, որոշ բաներ՝ դեռ ռիսկ չեմ անում, ու գնալով ավելի ռիսկ չեմ անում…

    14. Ավելորդ քաշ չունենալն իմ ինքնազգացողության համար /թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան/ առաջնային նախապայման է. 50-51 կգ-ն չպետք է գերազանցեմ: Անգամ մի քանի ավել գրամներն առաջացնում են շարունակաբար խանգարող դիսկոմֆորտ և շուտափույթ թոթափում պահանջում:

    15. Իմ ներքին ներդաշնակությունը մեծապես կապված է իմ տան, իրերի, պատկանելիքների մաքրության և հավաքվածության հետ:

    16. Նյութի հանդեպ հիվանդագին մինիմալիստ եմ. սիրում եմ նետել իրեր, և ուրախացած շտապում եմ իրագործել, երբ գտնում եմ դրա համար անգամ չնչին պատճառ: Սիրում եմ մինիմալիզմը, քանի որ քիչը կառավարելի է և բացառում է քաոսը:

    17. Հագուստ գնելիս ընտրությունս մուգ գույների ուղղությամբ է:

    18. Խենթանալու չափ սիրում եմ թաց պատերի հոտը, շինարարության հոտը, ավազի խրթխրթոցը ոտքերի տակ, կավիճ եմ սիրում, հատկապես երբ ախորժելի փշրվելով թափվում է՝ գրատախտակին գրելիս, սիրում եմ ՛՛փոշի՛՛ բառը, նստած պատմություն կա էդ բառի մեջ, թաքնված կյանք:

    19. Սիրում եմ չփաթեթավորված, ՛՛մերկ՛՛ օճառներ՝ ամենատարբեր ձևերի, գույների և բուրմունքի: Սիրում եմ պտտվել օճառների խանութներում, շոշափել-հոտոտել գունավոր գնդերն ու խորհանարդները. այդ ամենից մաքրության հոտ եմ առնում և կանացի ինչ-որ զգայական թրթիռի:

    20. Ես ընդհանրապես չեմ լսում երաժշտություն:

    21. Սիրում եմ գրականություն, բայց չեմ սիրում պոեզիա:

    22. Երբեք չեմ նետում ստացածս բացիկները. դրանք մարդու պատմությունն են ինձ համար, իսկ դիզայնը՝ մանկությունից դուրս եկած բարի արվեստ:

    23. Ես անընդհատ երազ եմ տեսնում, միշտ ու անընդմեջ, քնի ցանկացած պահին, և կարող եմ պատմել հենց արթնացնես: Երբեմն արթնանում են հոգնատանջ, հյուծված, և վերականգնվում-հանգստանում ՝ վերադառնալով արթմնի վիճակ:

    24. Նախընտրում եմ տղամարդկանց շրջապատը: Կանանց հետ ձանձրալի է, ոչ շիտակ, մակերեսային և կանխատեսելի-միօրինակ:

    25. Իգական սեռն իմ մեջ արթնանում է, երբ տղամարդկանց շրջապատում եմ: Երբ մենակ եմ, սեռ չեմ զգում:

    26. Կենդանիների հանդեպ անտարբեր եմ: Եթե այդքան էներգիա/քնքշանք պիտի արտադրեմ նրանց հանդեպ, մարդիկ դրա կարիքն ավելի ունեն:

    27. Սոցիալական ցանցերն ու վիրտուալ աշխարհը վաղուց սպառել են իրենց ինձ համար, չեն գրավում, բայց սիրում եմ իմ բլոգը, թեև գրառումներ ներկայումս հազվադեպ եմ անում:

    28. Ակումբցիներից հանդիպել եմ յոթ հոգու, վեցին՝ պայմանավորված, մեկին՝ պատահաբար: Վերջին անգամ՝ Ուլուանային և Վազգենին, մոտ մեկ տարի առաջ, Նյու-Յորքում:

    29. Սիրում եմ մարդկանց:

    30. Վերջին կետը թողնում եմ բաց. գուցե մի բան, որ կուզենայի գրել, դեռ մտքովս չի անցել:


    Էստաֆետը փոխանցում եմ One_Way_Ticket ‎, Ներսես_AM, Սասուն
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 10.11.2016, 12:11:

  4. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (25.11.2016), boooooooom (10.11.2016), CactuSoul (12.11.2016), einnA (18.11.2016), GriFFin (10.11.2016), ivy (10.11.2016), John (10.11.2016), Mr. Annoying (10.11.2016), One_Way_Ticket (11.11.2016), Sambitbaba (10.11.2016), Smokie (04.03.2017), Tiger29 (10.11.2016), unknown (27.11.2016), Գաղթական (10.11.2016), Դատարկություն (10.11.2016), Զաքար (10.11.2016), Հայկօ (13.11.2016), Մուշու (10.11.2016), Ներսես_AM (10.11.2016), Նիկեա (10.11.2016), Շինարար (10.11.2016), Ուլուանա (10.11.2016)

  5. #33
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1․ Ես ապրում եմ մարդկանցով․ նոր մարդկանց հետ ծանոթանալով ու հանդիպելով, հներին սիրելով ու մեկ-մեկ մոռանալով։
    2․ Չեմ սիրում, որ ինձ ցավացնում են, բայց երբ ցավացնում են՝ ամենաշատն եմ զգում, որ ապրում եմ ու ամենաշատն եմ փոխվում։ Մեկ-մեկ ինքս ինձ եմ ցավացնում։
    3․ Ցուրտն եմ սիրում․ ցրտին չեմ շոգում, հետո էլ բոլորը կարմրում են, իմ կարմիր լինելը ոչ մեկ չի նկատում։
    4․ Գիշերն եմ սիրում․ Օրիոն համաստեղությունն եմ սիրում ամենաշատը։
    5․ Շատ մարդկանցով քննարկումներ, հանդիպումներ չեմ սիրում։ Մեծ քննարկումներին ոչ մի բան չեմ խոսում։ Սիրում եմ մի 2-4 հոգու հետ խաղաղ զրույց։
    6․ Չեմ սիրում, որ ինձ ուզում են փոխել, ես էլ, դրա փոխարեն, առավելագույնս հասկացող ու ընդունող եմ փորձում լինել։
    7․ Համաչափություն շատ եմ սիրում։
    8․ Մարդկանց սեռականությամբ ու ընդհանրապես սեռականությամբ շատ եմ հետաքրքրվում։ Ես ինձ սովորաբար անսեռ եմ պատկերացնում։
    9․ Տառեր, լեզուներ, խորհրդանիշներ շատ եմ սիրում։ Գեղագրություն, տառաստեղծում ու տպագրական արվեստ եմ սիրում։
    10․ Բորխեսին եմ սիրում։
    11․ Շատ եմ սիրում քնել։ Երազները կարևորում եմ։ Ամենավատ երազներում կամ պատշգամբն ա փլվում, կամ ատամներս են փշրվում։
    12․ Գուշակության տարբեր ձևերը շատ եմ սիրում ու մեկ-մեկ զբաղվում (հատկապես տարոյի քարտերով), բայց չեմ հավատում։
    13․ Թերարժեքորեն եմ վերաբերվում ինքս ինձ։
    14․ Աշխատում եմ հնարավորինս մինիմալիստական ու պարզ կյանք վարեմ։
    15․ empty.am-ը իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումներից եմ համարում։
    16․ Ծերանալուց ավելի շատ եմ վախենում, քան մահից։ Նաև շատ եմ վախենում սխալ հասկացված լինելուց ու խեղդվելուց։
    17․ Որ ծանր վիճակում եմ լինում, երազում եմ մորու դաշտում մենակ պառկելու ու քամու մասին։
    18․ Շատ եմ սիրում մարդկանց գրկել ու համբուրել։
    19․ Ես մանկությունից միանգամից երիտասարդություն եմ անցել։ Պատանեկություն չեմ ունեցել։ Վերջին 1 տարում ավելի շատ եմ փոխվել, քան նախկին 10 տարիների ընթացքում։
    20․ Մեծ նպատակներով ու ձեռքբերումներով չեմ ապրում։ Բարձր պաշտոնի չեմ ձգտում։ Փառքից վախենում եմ։
    21․ Խմած ժամանակ ահավոր փոխվում եմ։ Լիքը մարդ ինձ խմած ավելի շատ են սիրում։ Խմած ժամանակ ինչ ուզում անում եմ:
    22․ Դժվար եմ նեղանում, բայց շատ երկար ժամանակով։ Ցույց չեմ տալիս, որ նեղանում եմ։
    23․ Ես ինձ նիհիլիստ եմ համարում, բայց օրը հազար անգամ խախտում եմ իմ արժեքները։
    24․ Երբ որ մեկը, հատկապես մի արտասահմանցի, գալիս ա ու ասում՝ ուզում եմ մի բան ասել, բայց երևի քեզ հազար անգամ ասել են, ուրեմն ինձ ինչ-որ դերասանի են էլի նմանացրել։
    25․ Չէի պատկերացնի, որ էսքան դժվար ա 30 փաստ ինձնից գրելը։
    26․ Հայելիներից վախենում եմ։ Նկարներվել չեմ սիրում։ Նկարներում ինձ նայել չեմ սիրում։
    27․ Աշխարհը, կյանքը, մարդկանց, անցյալը, ներկան ու ապագան դիտարկում ու ընկալում եմ որպես սիմվոլների ամբողջություն։
    28․ Ֆիլմեր չեմ կարում նայեմ։
    29․ Անծանոթ մարդկանցով շատ եմ հրապուրվում, ծանոթանալուց հետո հրապուրանքի մեծամասնությունը կորում ա։
    30․ Ամենանախընտրածս մարդկային հարաբերությունը, էն որ ծանոթ լինելուց մի քիչ ավելի շատ եք մոտիկ, բայց մոտ ընկերներ չեք ու պատասխանատվություն չեք զգում, բայց կարաք, օրինակ, սեքս անեք։

    Ում ուզում եմ ասեմ, որ լրացնի, բոլորին արդեն նշել եք։
    Վերջին խմբագրող՝ Դատարկություն: 10.11.2016, 15:45:

  6. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (10.11.2016), boooooooom (10.11.2016), einnA (18.11.2016), GriFFin (10.11.2016), ivy (10.11.2016), Mr. Annoying (10.11.2016), Progart (12.01.2019), Sambitbaba (10.11.2016), Smokie (04.03.2017), unknown (27.11.2016), Հայկօ (13.11.2016), մարիօ (10.11.2016), Մուշու (10.11.2016), Նաիրուհի (10.11.2016), Նիկեա (10.11.2016), Շինարար (10.11.2016), Ուլուանա (10.11.2016), Վոլտերա (10.11.2016)

  7. #34
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարեկամը աղջիկա?
    Բարեկամ քո գրածը իզուր էլ կարդացի։ճճճ

  8. #35
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկամը աղջիկա?
    Բարեկամ քո գրածը իզուր էլ կարդացի։ճճճ
    ինչու՞

  9. #36
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչու՞
    Ավելի լավա դու իմ համար տղա մնաս։ճճճ

  10. #37
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի լավա դու իմ համար տղա մնաս։ճճճ
    Կարող ա ես տղա՞ եմ
    Ախր տասը տարի առաջ տասը ամիս պետք եղավ մարդկանց համոզելու, որ աղջիկ եմ։ Լավ հիշում եմ, մեկն էլ ասաց՝ մեկ ա, դու իմ համար կմնաս քառասունն անց սպիով տղամարդ

    Բայց էդ հեչ, դու մենակ տղաների գրածներն ես կարդու՞՞՞մ․․․ Ու կարելի ա իմանալ՝ թե ինչու՞։

  11. #38
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց էդ հեչ, դու մենակ տղաների գրածներն ես կարդու՞՞՞մ․․․ Ու կարելի ա իմանալ՝ թե ինչու՞։
    Իսկ ով ասաց, որ ես միայն տղաների գրածներն եմ կարդում?
    Ազնիվ խոսք էդպիսի բան չեմ ասել։

  12. #39
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ով ասաց, որ ես միայն տղաների գրածներն եմ կարդում?
    Ազնիվ խոսք էդպիսի բան չեմ ասել։
    Բա ինչու՞ իզուր կարդացիր

  13. #40
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա ինչու՞ իզուր կարդացիր
    Որովհետև կուզեի, որ սխալված չլինեի։

  14. #41
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև կուզեի, որ սխալված չլինեի։
    Ինչու՞մ․ որ աղջի՞կ եմ։ Եվ ինչու՞։

  15. #42
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու՞մ․ որ աղջի՞կ եմ։
    Չեմ սիրում, երբ սխալվում եմ։

  16. #43
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ սիրում, երբ սխալվում եմ։
    Տարօրինակ գայլ արարած․․․

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (10.11.2016), Gayl (10.11.2016), Meme (27.11.2019), Sambitbaba (10.11.2016), Զաքար (20.11.2016)

  18. #44
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարեկամ ջան հարցը տալիս ես ու դեռ պատասխանը չլսած երկրորդ հարցն ես տալիս։ Պատասխանս կարդա ու կարող ա երկրորդ հարցը տալու իմաստը չլինի։

  19. #45
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկամ ջան հարցը տալիս ես ու դեռ պատասխանը չլսած երկրորդ հարցն ես տալիս։ Պատասխանս կարդա ու կարող ա երկրորդ հարցը տալու իմաստը չլինի։
    Միևնույն ա, տարօրինակ ա։ Ու պատասխանն էլ անհասկանալի։
    Ինչևէ, արդեն ուշ ա, կարդացել ես, մի կերպ հաշտվի։

Էջ 3 24-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մի քիչ իմ մասին...
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 14.01.2013, 20:13
  2. իմ մասին քիչ քիչ
    Հեղինակ՝ Reh32, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.04.2011, 23:00
  3. Գրառումներ: 22
    Վերջինը: 21.01.2009, 19:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •