User Tag List

Էջ 2 24-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 360 հատից

Թեմա: 30 փաստ մեր մասին

  1. #16
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,703
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    1. Տարիուկեսից դառնում եմ 40 տարեկան, բայց պատրաստ չեմ դրան ։)

    2. Արմավիրում ծնվել մեծանալուց հետո որ ընկա Երևան, տեսա ինչ գեղ ա Արմավիրը։ Վանաձորից հետո որ հետ եկա Երևան, զգացի ինչ գեղ ա Երևանը։

    3. Կնքված եմ, կնքվել եմ գիտակից տարիքում։

    4. Մանկուց ես իրար հետ եմ եմ կապում «Կ» տառը, կանաչ գույնն ու 4 թիվը։ Չգիտեմ խի։

    5. Մի ամիս առաջ մեր տուն առանք, ու դեռ չեմ պատկերացնում, թե ինչքան երկար եմ էդ արածիս համար փոշմանելու։

    6. Միշտ սիրել եմ մաթեմատիկա, բայց 95 թվին մաթեմատիկները շուկայում կարտոֆիլ էին ծախում։ Մենակ իրավաբանականն ու բժշկականն էին հեռանկարային թվում, դրա համար գնացի բժշկական։

    7. Զզվում եմ «պատմություն» առարկայից, լեզուներ սովորելուց։

    8. Չեմ սիրում նվեր տալ, որտև ինքս սարքել ոչինչ չեմ կարում, ընտրելուց էլ զզվում եմ։

    9. Սիրում եմ մարդկանց օգնել, իսկ որոշ դեպքերում էլ զգում եմ, որ օգնելու դեպքում հաճույք չեմ ստանալու, կամ փոշմանելու եմ, բայց չեմ կարում մերժեմ։ Մերժել հա փորձում եմ սովորեմ։

    10. Վերջի անգամ անձակուրդ գնացել եմ 6 տարի առաջ, մեկ շաբաթով (Թուրքիա)։

    11. Բավականին ուշ եմ սովորել լողալ, բայց հանգստի այլ ձև չեմ պատկերացնում։ Եթե ասենք իմանամ, որ մի շաբաթ ազատ եմ, բայց ոչ լողափ, սկի պետքս էլ չի լինի։

    12. Չեմ սիրում «Նոր Տարի» տոնը (տես կետ 8.), բայց սիրում եմ էդ օրերը, որտև մի քանի օր չեմ աշխատում։

    13. Գիտակից տարիքում Հայաստանից դուրս մենակ էդ մի շաբաթ Թուրքիա գնալս ա եղել։ Նույնիսկ Վրաստանում չեմ եղել։

    14. Դպրոցական տարիքում հոգի եմ կանչել, բանակում էլ մասնակցել եմ ուրիշների կազմակերպած սեանսներին։

    15. Շատ եմ սիրում երաժշտություն, հիմնականում POP։ Ինձ որ մնա, գիշերներն էլ չեմ անջատի (բանակում տենց էլ անում էի)։

    16. Մինչև բանակ գնալը երբեք մենակով չեմ ապրել։ Բանակում երբեք ծնողներս չեն եկել տեսակցության, ես էի պարբերաբար տուն գնում։

    17. երազում եմ 1 շաբաթով հայտնվել կղզու վրա, ինտերնետով, տանիքով ու սննդով։ Կտրվել ամեն ինչից։

    18. Շատ եմ սիրում ամառ (տեսնենք Բանգլադեշի ամառվանից հետո ոնց կխոսամ), զզվում եմ ձմեռից ու ցրտից։

    19. Մանկուց ֆիզիկապես տանել չեմ կարում սառը։ Մարմնիս ցանկացած մասը սառը ջրի հետ շփումից սկսում ա ուժեղ ցավալ։ Նույնիսկ պաղպաղակ ուտելուց, կամ սառը հյութ խմելուց քիմքս լացելու աստիճան ցավում ա։ Երեխա տարիքում նույնիսկ սառը ջրով չէի լվացվում, հետո դրան սովորեցի։

    20. Դպրոցում սկաուտ եմ եղել։ Շատ լավ եմ հիշում բանակումները, որ գնում էինք Հանքավանի սարերում վրանների տակ քնապարկերում քնում, գիշերները հերթապահում, առավոտները մարզվում, պարապում, խաղում, սովորում։ Կարճ ասած, շատ լավ բան ա։

    21. Անցած տարի հեծանվով Արմավիր գնալուց վրաս շներ հարձակվեցին։ Մոտիս լապտերը փրկեց (լույսը շատ ուժեղ էր, մոտ չեկան), բայց հիմա մտածում եմ ատրճանակ առնելու մասին։ Եթե առա, ամենայն հավանականությամբ չեմ դիմանա գայթակղությանն ու Doghunting կանեմ։ Գժվում եմ թափառական շների խմբեր տեսնելիս։ Լիքը լսում եմ դրանց, երեխաների վրա հարձակվելու մասին դեպքեր, ու պատկերացնում եմ, հանկարծ դրանցից մեկը երեխաներիս մոտենա։

    22. Սննդի մեջ չեմ սիրում մորմազգիներ՝ լոլիկ, բադրջան, բիբար, կարտոֆիլ։ Լոլիկը եփած չեմ սիրում, հում ուտում եմ։ Բիբարի հոտը տանել չեմ կարողանում։ Մեր բուֆետում լիքը լավ բաներ են սարքում, բայց կամ հետը պարտադիր բիբար են եփում, կամ վերջում բիբարով զարդարում են։ Նենց են անում, որ չուտեմ։

    23. 94 թվին մահացան հորական պապս (շատ էի սիրում), մորական տատս ու պապս, հորաքույրս ու կարծես քեռիս էլ նույն տարի մահացավ։

    24. Էն մնացած հորական տատս դեռ կա, բայց 94-ից անհամբեր սպասում եմ դրա մեռնելուն։ Հոգեբանական վամպիրի դասական օրինակ ա, որ շատ վատ անձնավորություն։

    25. Շատ անջիգյար եմ, երբեք կարոտից չեմ նեղվել։ Չեմ սիրում մարդկանց անկապ զանգել, հարցնել ինչ կա չկա։

    26. Ամենասիրածս գիրքը «երեքը մի նավակում»-ն ա։ Լիքը առել եմ, ու նվիրել։

    27. Սիրածս գրողը՝ Էդգար Պո։

    28. Երկրպագում եմ ՕՐԵՆՔԸ։ Ու գիտակցում եմ, որ էս երկրում ես չեմ տեսնի օրենքի գերակայություն, դրա համար երազում եմ որևէ օրենքի երկիր գնալու մասին։ Ահավոր նեղվում եմ ստեղ։ Ամեն անգամ, երբ փողոցում արգելված տեղում կայանաց մեքենա եմ տեսնում, կամ խախտումով քշող վարորդ, պատկերացնում եմ, թե ինչ կանեի, եթե իմ ձեռը լիներ օրենքը պահպանելու գործը։ Վարորդների մի զգալի մասը մեքենաներից կզրկվեր (տենց մեքենան փողոց դուրս գալու իրավունք չպիտի ունենա), մյուս մասը՝ վարորդական իրավունքից։

    29. Շատ եմ սիրում ֆիլմեր։ Մինչև ամուսնանալն ու սեփական գործ ունենալս, ազատ ժամանակս անհամեմատ ավելի շատ էր, համ շատ էի կարդում, համ դիտում։ Հիմա ցավոք ոչ մեկին ժամանակ չի մնում։

    30. Հոգնել եմ։

    Ում պտի նշեի, Սամն արդեն նշեց ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (25.11.2016), Arpine (09.11.2016), boooooooom (09.11.2016), CactuSoul (12.11.2016), Chilly (09.11.2016), einnA (18.11.2016), enna (10.11.2016), GriFFin (10.11.2016), ivy (09.11.2016), John (09.11.2016), laro (09.11.2016), Mr. Annoying (09.11.2016), Progart (12.01.2019), Quyr Qery (30.01.2020), Ruby Rue (09.11.2016), Sambitbaba (09.11.2016), Smokie (03.03.2017), unknown (27.11.2016), Արէա (09.11.2016), Հայկօ (13.11.2016), Մուշու (09.11.2016), Յոհաննես (13.11.2016), Նաիրուհի (09.11.2016), Նիկեա (09.11.2016), Շինարար (09.11.2016), Ուլուանա (09.11.2016), Վոլտերա (09.11.2016)

  3. #17
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որոշել էի ասել ու մոռացա… Բայց, քանի որ շատ կարևոր բացթողում եմ համարում, չեմ կարող չնշել:
    Այնպես որ՝

    31. Չեմ սիրում մոնոլոգներ: Ինձ համար դրանց են պատկանումում օրագրերի և նման բաժինները, ինչպես նաև հենց այս թեման:
    Շատ եմ սիրում դիալոգներ: Ու շատ ուրախ կլինեի, որ ակտիվանար հարցազրույցների թեման: Բայց հարցազրույցների թեման էլ իր ներկա վիճակով ավելի շատ մոնոլոգի է նման. մեկը հարցնում է, մյուսը պատասխանում, և ամեն ինչ դրանով էլ ավարտվոում է: Կուզենայի, որ մեզանից ամեն մեկն իր համար բացված հարցազրույց ունենար, որտեղ մնացած բոլորը կկարողանային հարցեր ուղղել մեզ ու մենք կպատասխանեինք, ու դա կարող էր անվերջ շարունակելի լինել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.11.2016), einnA (18.11.2016), GriFFin (10.11.2016), Mr. Annoying (09.11.2016), Progart (12.01.2019), Զաքար (10.11.2016), Նիկեա (09.11.2016)

  5. #18
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմը գրեմ, նոր ձերը հերթով կկարդամ։
    Նաիրուհի ջան, հրամանդ ի կատար

    1. Ես ընդմիշտ 21 տարեկան եմ։
    2. Մանկապարտեզից մեր խմբի Կարճիկյան Տիգրանը, լինելով իմ հասակակիցը, մի անգամ ինձ մեկ ոտքի վրա անկյուն է կանգնեցրել։
    3. Ես աչքիս աթեիստ եմ։
    4. Եթե ես երգիչ լինեի, հաստատ կսիրեի իմ մասնագիտությունը։
    5. Ես շուտ եմ հարբում ու էդ վիճակում ավելի չաչանակ եմ դառնում։
    6. Երբեք չեմ խաղացել համակարգչային խաղեր (չհաշված դպրոցական տարիների սուպեռ մարիոն, կոնտռան ու մոռթալ կոմբատը ) ու չի էլ ձգում։
    7. Չեմ ծխում, թմրանյութ չեմ փորձել (բացառությամբ վիրահատության ժամանակ)։
    8. Երբեք խաղատուն չեմ գնացել, չի էլ ձգում։
    9. Ունեմ մեկ երիկամ իծնե, բայց առողջ եմ։
    10. Առաջին գիրքը, որ կարդացել եմ, "Քաջ Նազար"-ն էր (ձեր իմացածը չէ, ինչ որ երկար վերսիա էր)։
    11. Սիրում եմ, երբ մի երկար պրոցես մի անգամից ճիշտ է ստացվում։
    12. Ես միշտ ինչ որ տեղից ուշանում եմ։
    13. Դե՞ղձ, ինչի դա հնարավո՞ր է ուտել։
    14. Ես դեռ իսկական ծեծ չեմ "կերել"։
    15. Երբեք հրազենից չեմ օգտվել (սա ուղղել ա պետք),
    16. Դասական հագուստի մեջ ինձ վատ եմ զգում․ ոչ մի անգամ իմ հագով կոստյում չի հաջողվել ունենալ․ կամ մեծ ա եղել, կամ փոքր։
    17. Սիրում եմ սար բարձրանալ, իջնել՝ էդքան էլ չէ։
    18. Ձուկ որսալու կայֆը տենց էլ չհասկացա։
    19. John-ը ասում ա, որ ես շատ բարձր եմ խոսում ու իմ ձայնը անտանելի տհաճ ա
    20. Ես ահավոր մեծ "համբերության բաժակ" ունեմ․ այն հազվադեպ է լցվում։
    21. Սիրում եմ դիմացինիս գլխի մեջ իմ տառականներից նկատել։
    22. Սիրում եմ դեղին, չոր, շատ տերևների մեջ խշխշացնելով քայլել։
    23. Սիրում եմ հավաքել, լցվել-լցվել աննկատ ու միանգամից "պայթել"։
    24. Չեմ սիրում մեքենա վարել․ գերադասում եմ ոտքով քայլել։
    25. Սիրում եմ թաքուն հետևել։
    26. Բախտիցս դժգոհ չեմ ( գրին քարտը, որ ուզենա էլ ավելի գոհ կլինեմ)։
    27. Ուտելիքի հարցում շատ կարևորում եմ քարից փափուկ լինելը։
    28. Շատ հարցերում հանդուրժող եմ ձևանում, իրականում անտարբեր եմ։
    29. Հեծանիվ։
    30. Իրականում շատ եմ սիրում պարել։

    Շինարար, Քանոն, Սկեպտիկ
    Կարճ
    Կոնկրետ

  6. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (09.11.2016), CactuSoul (12.11.2016), einnA (18.11.2016), enna (10.11.2016), GriFFin (10.11.2016), ivy (09.11.2016), John (09.11.2016), laro (09.11.2016), Meme (27.11.2019), Mr. Annoying (09.11.2016), Progart (12.01.2019), Ruby Rue (09.11.2016), Sambitbaba (09.11.2016), Smokie (03.03.2017), unknown (27.11.2016), Աթեիստ (09.11.2016), Հայկօ (13.11.2016), Մուշու (10.11.2016), Յոհաննես (13.11.2016), Նաիրուհի (09.11.2016), Նիկեա (09.11.2016), Շինարար (09.11.2016), Ուլուանա (09.11.2016), Վոլտերա (09.11.2016)

  7. #19
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ալարկոտ եմ, ահավոր, սարսափելի ալարկոտ։
    2. Ես սիրում եմ, որ տունը միշտ մաքուր լինի, բայց հավաքել-մաքրելուց րոպեներ անց արդեն էնտրոպիան ձգտում ա հասնել մաքսիմալ արժեքին։
    3. Երբ հակագիտական կամ կեղծ գիտական բաներ եմ կարդում, լսում, տեսնում, ոնց որ գլխիս Թորի մուրճով տան։
    4. Փորձում եմ նախորդ կետում նշվածներին հավատացող մարդկանց գիտականը բացատրել, ու եթե չի ստացվում, ուզում եմ մոլորակից արտագաղթել։
    5. Ես միշտ ամեն ինչից դժգոհ եմ։ Ավելի ճիշտ՝ հենց սկսում եմ մտածել, միշտ դժգոհելու առիթներ գտնվում են։
    6. Երբ որ ես տեսությամբ էի զբաղվում, ուզում էի փորձ անել, երբ փորձարարությամբ՝ տեսություն եմ ուզում։
    7. Ես շատ չկողմնորոշված եմ։ Երբ փորձում եմ որոշ հարցերում ինձ հասկանալ, ինչ-որ պահի ձեռք եմ քաշում, որովհետև խճճվում եմ։
    8. Ինձ որ մնա, կարող եմ ամբողջ օրն անկողնուց վեր չկենալ՝ գիրք կարդալ, սերիալ նայել, ու իդեալական դեպքում մեկն էլ ուտելիք կբերի։
    9. Ատում եմ, երբ աշխատավարձս ավելի շուտ են տալիս, քան հասցրել եմ գործն անել։
    10. Չեմ հասկանում՝ պատասխանատու եմ, թե չէ։ Երբ 1-ին կետի պատճառով չեմ հասցնում գործերս ժամանակին ու պատշաճ անել, ոնց որ փշերի վրա լինեմ։
    11. Ուզում եմ պատիս Վիկինգների Լագերտայի նկարը կպցնել՝ կռվելիս, որ մոտիվանամ թաեքվոնդոյի գնամ։
    12. Ես ուզում եմ ֆիզիկապես ուժեղ լինել։ Բայց տես կետ 1-ը։
    13. Շատամարդ տեղեր, փարթիներ ու քեֆեր չեմ սիրում։ Բայց հենց ինձ հետաքրքրող թեմաներից խոսակցություն ա լինում, երկար կխոսեմ, կբանավիճեմ, կակտիվանամ։
    14. Վիրտուալում ու ռեալում իմ հիմնական տարբերությունն էն ա, որ գրելիս հավես չեմ ունենում բանավեճի մեջ մտնել, միշտ կեսից ձանձրանում եմ, գնում։ Իսկ ռեալում, խոսքի տակ չեմ մնա։
    15. Հոմոֆոբների, ռասիստների ու ընդհանրապես ինչ-որ խմբի նկատմամբ ատելությամբ տրամադրվածների շրջապատում ինձ վատ եմ զգում։ Ու միշտ փորձում եմ փոխել իրենց կարծիքը
    16. Առաջին երկու կուրսերում ատում էի բոլոր կուրսեցիներիս, բացի երկու աղջիկներից։ Բայց ժամանակին ատելի կուրսեցիներից մեծ մասին սկսեցի սիրել, ու իրար հետ ֆիզֆակում մի տեսակ թարմություն մտցրինք։
    17. Mr. Annoying-ին, որին էլի վախտին չէի սիրում, հիմա համարում եմ ամենալավ գործընկերս ու մեր միասին աշխատելու ՕԳԳ-ն շատ մեծ ա։ Մենք միասին երեխա ունենք՝ «Ֆիզիկան բոլորի համար է» բլոգը, ու դրան հետևած դասընթացները, դպրոցները, ճամբարը։
    18. Մազերս կտրելուց հետո փողոցում ինձ հաճախ «ապեր» էին կամ փորձում հասկանալ սեռս։ Ես էլ եմ սիրում, որ մարդու արտաքինից սեռը միանշանակ որոշելի չի։
    19. Հաշվարկների նկատմամբ թուլություն ունեմ։ Oրինակ՝ առևտուր անելիս հենց ապրանքը դնում եմ զամբյուղս, գներն ինքստինքյան գումարում եմ իրար։
    20. Ես հակված եմ տրամադրության կտրուկ անկումների ու բարձրացումների։ Սինուսոիդ, մի խոսքով։
    21. Երջանիկ կարգավիճակն իմ համար ոչ կայուն վիճակ ա։ Շատ կարճ եմ մնում էդ վիճակում։
    22. Որոշումներ ընդունելիս շատ եմ քցում-բռնում։ Ցուցակներ եմ կազմում՝ նշելով ինչ-որ բանի դրական ու բացասական կողմերը, ըստ դրա էլ՝ ընտրում։
    23. Ինձ թվում ա՝ զգացմունքները կառավարելի են։ Կարամ անկապ սիրահարվեմ, բայց ընտրում եմ ում սիրել՝ կոնկրետ պայմանների բավարարելու դեպքում։
    24. Կարիերիստ եմ։ Եթե նպատակներիս չհասնեմ, կյանքս ձախողված կհամարեմ։
    25. Ահավոր վախենում եմ ձախողվելուց։ Որևէ բան չեմ անի, եթե 50%-ից ավել ձախողվելու հավանականություն կա։
    26. Շուտ եմ ընկնում կախվածության մեջ, հիմնականում՝ սերիալներից, գրքերից ու խաղերից, երբեմն՝ մարդկանցից։ Դրա համար՝ ինչ խաղ սկսում եմ խաղալ, մի երկու օրից ջնջում եմ։
    27. Ատում եմ ակումբային երաժշտությունը, ատում եմ պարելը։ Եթե պարել՝ ուրեմն մի քանի լիտր պիվա խմած, սեղանների վրա, ֆոլկ երաժշտության տակ։
    28. Վերջերս փարթիի ժամանակ ինձ դուր եկած աղջիկը երկար համոզում էր, որ հետը պարեմ։ Մինչև հիմա փոշմանում եմ, բայց եթե էլի նույն պահը լիներ, էլի չէի պարի։
    29. Երջանկության ամենամեծ զգացողությունն ունենում եմ, երբ էն խնդիրը, որի վրա աշխատում եմ, վերջապես կարողանում եմ լուծել։
    30. Սիրում եմ պլաններ ու դրանք կատարելը։ Եթե նույնիսկ մի կարևոր գործողություն արդեն արել եմ, օրացույցումս մեկ ա նշում եմ, որ պտիչկա դնեմ։

    Հ.Գ. Թույն թեմա ա։ Թվում ա մարդկանց գիտես, բայց լիքը նոր բաներ ես իմանում իրենց մասին։
    Կուզեի՝ Ռուֆուսը, Ռամշն ու Վեռան գրեն։


  8. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (09.11.2016), boooooooom (09.11.2016), CactuSoul (12.11.2016), einnA (18.11.2016), GriFFin (10.11.2016), ivy (09.11.2016), John (09.11.2016), kitty (09.11.2016), laro (09.11.2016), Mr. Annoying (09.11.2016), Progart (12.01.2019), Sambitbaba (09.11.2016), Smokie (03.03.2017), unknown (27.11.2016), Աթեիստ (09.11.2016), Դատարկություն (10.11.2016), Զաքար (12.11.2016), Հայկօ (13.11.2016), մարիօ (09.11.2016), Մուշու (10.11.2016), Նաիրուհի (31.01.2017), Նիկեա (09.11.2016), Շինարար (09.11.2016), Ուլուանա (09.11.2016), Վոլտերա (09.11.2016)

  9. #20
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    21.Առաջի Սեպտեմբերի մեկին ձեռքս գիպսի մեջ եմ դասի գնացել։
    22.Սնահավատ էի,հիմա էլ կա մի քիչ
    23.Վերջերս հասկացա,որ սաղ արժեքները ինքնախաբեության համար են ու դրանք ինձ համար իրանց նշանակությունը փոխեցին,լիակատար ազատությունը երկար դադարից հետո զուգարան գնալնա
    24.Գովազգ.Մալբորո-միանգամից ծխիր 1տուփ կարմիր Մալբորո և ձեռք բեր երկնային արքայություն տանող տոմս
    25.Ի դեպ գովազդներ շատ էի սիրում նայել,մի ժամանակ ԹՎ-ով մենակ գովազդ էի նայում
    26.Փաստեր չկան։
    27.Առիթից օգտվելով ցանկանում եմ ողջունել կոմունիստներին
    28.Ձեռքիս վրա 5 մատ կա,միգուցե՞ մեռնեմ
    29.Մի 4-5 տարի առաջ էնքան էի պատուհանից նայել դիմացի շենքին,որ բոլոր հարևաններիս լիֆերի համարները անգիր գիտեի
    30.Զվել եմ,լրիվ լուրջ էս մեկը

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.11.2016), CactuSoul (12.11.2016), einnA (18.11.2016), Progart (12.01.2019), unknown (27.11.2016), Մուշու (10.11.2016), Նիկեա (09.11.2016)

  11. #21
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. 16 տարի ա արդեն ոչինչ չեմ նկարել:
    2. Չնայած երրորդ տարին ա արաբերեն եմ դասավանդում, քերականություն սովորացնում, նույնիսկ լեզվակիր ուսանողներ ունեմ, ում սխալները ուղղում եմ ու չեմ թողնում ինձ ֆռռացնեն, ամենաշատը հենց էդ լեզվով եմ կարդում, արաբ բանասերների հետ արաբական գրականությունից վիճում եմ, ամաչում եմ արաբերեն խոսամ: Հենց գիտեմ խայտառակ վատ կլինի: Խոսում եմ մենակ էն մարդկանց հետ, ում հետ այլ լեզվով խոսալու տարբերակ չկա: Դրա համար Եգիպտոսում հիմնականում տաքսով էի ֆռֆռում, որ ստիպված շատախոս տաքսիստների հետ արաբերեն խոսամ:
    3. 34 տարեկան եմ:
    4. Պարել ես էլ եմ սիրում, բայց չեմ կարողանում:
    5. Շաբաթը ամենաքիչը չորս անգամ ջիմ եմ գնում, արդեն սիքս փեքերս լօլ նշմարվում են:
    6. Ես ինձ դուր եմ գալիս՝ և արտաքնապես և ներքուստ, մենակ կուզեի ոտքերս մի քիչ ավելի երկար լինեին, ինձ թվում ա նորմալից կարճ են:
    7. Ակումբից հոգնել եմ: Անկեղծ: Ինձ թվում ա՝ էլ էն չի, ինչ-որ բան դուրս չի գալիս:
    8. Հայաստանի առաջադեմ երիտասարդների ծաղրած լիքը բաներ անում եմ: Ֆեյսբուքում էն մեծ սմայլներով քոմենթներ եմ անում, Արամ Ասատրյանին գուսան եմ համարումԴԴ, գրում եմ՝ լօլ, մի խոսքով լիքը թիթիզություններ ունեմ:
    9. Թեզս հավանաբար էս տարի չեմ ավարտի:
    10. Հոկտեմբերի վերջին իմ առաջին անգլիալեզու հոդվածս տպվեց:
    11. Էս երկու տարվա մեջ էնքան բան եմ կազմակերպել, որ հավատս չի գալիս, որ էդ ես եմ արել՝ կինոփառատոն, վորքշոփ, սիրիս օֆ վորքշոփս, սիմպոզիում, եռօրյա միջազգային կոնֆերանս, ֆիլմաշար, մի խոսքով հոդվածս էլ հետը սիվիիս մենակ կոչումս ա պակասում: Ասեմ, որ մեզ մոտ ես ու իմ կոլեգան ենք մենակ սենց ակտիվ: Նենց չի, որ ամեն մեկն անում ա:
    12. Գուցե գլուխգովան եմ, բայց սուտ չեմ խոսում: Գլուխս գովալիս նկատի ունեմ:
    13. Սիրում եմ, երբ ինձ գովում են, բայց հետն էլ ամաչում եմ:
    14. քննադատությունը շատ ծանր եմ տանում: էնպես չի,որ քննադատությունից հետևություններ եմ անում ու սխալներս ուղղում: բայց նենց էլ չի, որ ես իմ արածով գոհ եմ ու չեմ փորձում կատարելագործվել, բայց քննադատությունը ցավացնում ա:
    15. դրա համար ինքս նախընտրում եմ հնարավորինս չքննադատել, դրա համար թեզիս մեջ քննարկածս պիեսների որակական հատկանիշներին չեմ կպնում, դրանից թեզս չի տուժում, որովհետև այլ հարց եմ ուսումնասիրում:
    16. կարամ սարսափելի պանիկայի մեջ ընկնեմ, բայց հազվագյուտ մարդկանց եմ ցույց տալիս պանիկաս՝ ծնողներիս, եղբորս, Հայաստանի ղեկավարիս, եթե մասնագիտական հարց ա:
    17. երբեք չեմ կոտրվում, չնայած կարող ա ինչ-որ գործից, բան անելուց հետ կանգնեմ, բայց կյանքում չեմ կոտրվում, ուրիշ բան եմ գտնում, որով կտարվեմ:
    18. չեմ սիրում, որ ինձ ասեն, թե ինչ անեմ: բայց ինքս էլ իշխող չեմ, մի տեսակ հավասար հարաբերություններ եմ սիրում, որում յուրաքանչյուրը կնախաձեռնի, ու բանը չի հասնի իրար ասելուն, շատ դժվար ա էդպիսի միջավայր ստեղծելը, դեռ չեմ գտել
    19. մենակ բանակից հետո ա, որ ընտանիքիցս դուրս միջավայրում զգացել եմ, որ ինձ սիրում են՝ երկու աշխատավայրերումս, ակումբում, հիմա նաև, իսկ դպրոցում, նկարչականում, ուսանողական տարիներին, բակում, բանակում այսպես ասած երեկոյի թագավորը ինձ չէի զգում, ոչ թե այսպես ասած, այլ մեղմ ասած:
    20. փոխարենը ուսանող ժամանակ ավելի լավ էի ընկերություն անում իմ ընկերների համար, հիմա մի քիչ ավելի հեռու եմ ինձ պահում մարդկանցից, մտածված չէ, ուղղակի տենց ա ստացվում:
    21. օնլայն չաթեր չեմ սիրում, մի ժամանակ շատ էի դրանց մեջ, հիմա զահլաս գնում ա, եթե մի քիչ երկարում ա, առաջարկում եմ անցնել սկայպի:
    22. բուսակեր եմ սկզբունքայնորեն:
    23. Վերջերս տաքություն ունեի, գնացի անալիզներ հանձնեցի, պարզվեց շատ առողջ եմ, ամեն բան տեղում ա :լօլ
    24. էստեղ ամենաշատը մի թուրքմեն աղջիկ կա իրան եմ հավանել, մի այլ կարգի շատ, չնայած եսիմինչքան մոտ չենք:
    25. ինձ թվում ա ինձ մոտ մարդաճանաչությունը շատ ա զարգացած:
    26. եթե մի բանը անքաղաքավարի ա Հայաստանում համարվում, ինչքան ուզում ա ստեղ նորմ լինի, ինձ դուր չի գալիս, ասենք երբ մարդկանց տանից գնում ես, չեն գալիս դռների մոտ ճանապարհելու, ասենք մոտ ընկերներ ունեմ, որ եթե հրավերք են անում, չորս հինգ հոգու ընդամենը, էդ նեղ խմբի մեջ պիտի լինեմ, բայց էլի մի տեսակ վատ եմ զգում, որ չճանապարհեցին:
    27. եթե մարդու մեջ մի բան հավանում եմ, անպայման ասում եմ, եթե սիրում եմ, ասում եմ, եթե հիանում եմ, ասում եմ, բայց որոշ բաներ եթե դուրս չեկավ, աշխատում եմ մեջս պահեմ, որովհետև իմ բացասական կարծիքը ոչ մեկի պետքը չի:
    28. կինո նայելուց ծիծաղալու տեղերը ծիծաղում եմ, էս վերջերս սկսել եմ նաև լացելու տեղերը լացել, էս առումով հորս եմ քաշել: պապան լացելու պահերը միշտ սենյակից դուրս ա գալիս, որ մենք չտեսնենք հուզմունքը, բայց դե սաղս արդեն գիտենք, թե խի ա դուրս գալիս: ես մտածում եմ, որ տեսնում են, տեսնեն:
    29. իմ հանդեպ բացասական վերաբերմունքը անմիջապես զգում եմ, ամենաթաքնված կծոցին անգամ, ու հիշաչար եմ, այսինքն, ոչ թե վրեժ կլուծեմ, այլ էդ մարդու հետ դրանից հետո շատ սառը կլինեմ
    30. հարաբերություններում հավատարիմ չեմ կարողանում լինել, էդ առումով շատ թույլ եմ, դրա համար հարաբերություն չեմ կարողանում երևի առայժմ կառուցել, միևնույն ժամանակ ահավոր խանդոտ եմ, դե ամեն մարդ իրանով ա չափում:

    Տառոսը Արփինեին
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 09.11.2016, 03:01:

  12. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (25.11.2016), Arpine (09.11.2016), boooooooom (09.11.2016), CactuSoul (12.11.2016), einnA (18.11.2016), GriFFin (10.11.2016), ivy (09.11.2016), John (09.11.2016), kitty (09.11.2016), laro (09.11.2016), Mr. Annoying (09.11.2016), Progart (12.01.2019), Sambitbaba (09.11.2016), Smokie (03.03.2017), unknown (27.11.2016), Աթեիստ (09.11.2016), Դատարկություն (10.11.2016), Զաքար (12.11.2016), Հայկօ (13.11.2016), Մուշու (09.11.2016), Յոհաննես (09.11.2016), Նաիրուհի (10.11.2016), Նիկեա (09.11.2016), Ուլուանա (09.11.2016), Վոլտերա (09.11.2016)

  13. #22
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ինձ միշտ թվացել ա, թե էս կյանքը ֆիզիկա ա, ամեն ինչի մեջ ֆիզիկա եմ փնտրում, կամ նմանացնում հայտնի ֆիզիկական երևույթի:

    2. Հաճախ եմ բարձրաձայն մտածում: Կամ սկսում եմ ինչ-որ բան բացատրել ու ընթացքում հասկանում եմ ինչ էի բացատրում:

    3. էս տարի Հայաստանում ուրիշ Հայաստան եմ բացահայտելը: Կայֆ էր ավտոստոպելը, սարերում կորելը, ճանապարհներին արևի տակ տժժալը, չնախատեսված գյուղեր մտնելը ու մարդկանց պատմությունները լսելը: Վերջին մի տարվա մեջ Հայաստանի բոլոր մարզերում եղել եմ, բացի Արցախից:

    4. Երբ ինչ-որ բան անում եմ ամբողջ էներգիաս մեջն եմ դնում: Դա վերաբերվում ա պարելուն, ֆուտբոլ խաղալուն, ինչ-որ միջոցառում կազմակերպելուն, ելույթ ունենալուն: Վերջում կիսամեռ եմ լինում, մեկ-մեկ էլ մահանում եմ: Ամիսը մեկ կարիք եմ ունենում էներգիաս ինչ-որ կերպ սպառելու:

    5. Սիրում եմ ծրարներ սարքել: Ու թղթի վրա նամակներն եմ շատ սիրում թե՛ ստանալ, թե՛ նվիրել:

    6. Երբեմն կարող եմ օրերով տնից դուրս չգալ, ոչ մեկի հետ չշփվել, երբեմն հակառակը՝ հավաքներ, միջոցառումներ, մարդաշատ վայրերի կարիք եմ ունենում:

    7. Կյանքում առաջինը սեր չեմ խոստովանել: Հենց նոր նկատեցի: Այ քեզ բան:

    8. Չեմ սիրում գիտությանը հակասող նյութերը: Վատանում եմ, երբ գիտնականներն էլ տարածում են:

    9. Չեմ սիրում, որ իմ նկարած լուսանկարները կամ գրած նյութերը օգտագործում են առանց իմ վրա հղում անելու: Սատկեք, սատկեք, սատկեք

    10. Մեքենա քշել չեմ սիրում, կամ ավելի ճիշտ վախենում եմ: Եթե խիստ անհրաժեշտություն չլինի դեռ երկար ժամանակ հետիոտն կլինեմ:

    11. Փոքր ժամանակ սիրում էի պատմություն: Կարդում էի, ուսումնասիրում, քարտեզներ գծում, դրանց վրա զորքերի դասավորությունը նկարում: Մէ համով երեխա:

    12. Երկար ժամանակ ա ոչ մի ֆիլմ չեմ նայել: Էլ չեմ կարողանում ֆիլմ նայել, քունս տանում ա:

    13. Հաճախ եմ ստում: Հիմնականում փոքր, ոչ էական փաստերի մասին: Ու մինչև վերջ հավատում եմ ասածներիս:

    14. Ինձ տարբեր ասպարեզներում եմ փորձել՝ ներկայացումներում եմ խաղացել, ասմունքի մրցույթների եմ մասնակցել, երկար ժամանակ կառատեի եմ գնացել, առնետ եմ դիահերձել: Եթե ֆիզիկայի հետ կապ չունենայի կենսաբան կամ դերասան կդառնայի:

    15. Ելույթ ունենալուց առաջ շատ եմ հուզվում: Որ ցրվեմ սկսում եմ պատկերացնել, որ էդ ես չեմ, իմ կյանքը չի, ուղղակի ուրիշի՝ ինչ-որ ճանաչված մեկի դերն եմ խաղում, ու ամեն ինչ լավ ա լինում սովորաբար, որոշ բացառություններով:

    16. Լարված ժամանակ Զազ, Ռամշտայն ու Էմինեմ եմ լսում:

    17. Էլի նոր նկատեցի. բոլոր նրանք ում մի ժամանակ սիրահարված եմ եղել, այժմ Հայաստանում չեն, երևի մշտական:

    18. Սիրում եմ ուշադրության կենտրոնում լինել: Բայց բոլոր էն դեպքերում, երբ ճիշտ տեղում եմ լինում. տանել չեմ կարողանում ուրիշի դափնիները ստանալը: Ու ահավոր շատ եմ սիրում հարցազրույց տալ: Կայֆ ա, երբ մարդիկ հավես հարցեր են տալիս:

    19. Մեսչյանի երգերը շատ եմ սիրում: Բացի երգերը, հավանում եմ իրա վերաբերմունքը գործին, զբաղեցրած ծավալին, ստեղծագործելուն:

    20. Վաղուց եմ հասկացել, որ ինձ գրավում ա ոչ էնքան փորձ անելը, որքան փորձին նախապատրաստվելը՝ փորձեր ու խնդիրներ մտածելը, սարքեր ու հարմարանքներ պատրաստելը, համակարգերը ստուգելը, աղմուկները հաշվարկելը, մաքրելը: Երբ ինչ-որ փորձ եմ անում, օրերով պատրաստվում եմ, երբեմն անհարկի երկար:

    21. Փոքր ժամանակ երբ ինչ-որ մրցանակ էի ստանում տնեցիք սկզբից շնորհավորում էին, հետո հասկացնում, որ տեղում չպիտի մնալ: Էդ շատ ա օգնել ու օգնում ա:

    22. Բյուրականի աստղադիտարանում շատ եմ ապրել, շատ աստղագետ ծանոթներ ունեմ: Մի ժամանակ էլ երազում էի աստղագետ դառնալու մասին, կարդում էի, քննարկում ծանոթ գիտնականների հետ: Ով իմանա, կարող ա մի օր էլ որոշեմ փոխել ուղղությունս

    23. Անցնող տարին իմ կյանքում շատ բան փոխեց. սկսած գիտական, վերջացրած անձնական տեսանկյուից: Դեռ շուտ ա եզրակացությունների համար, բայց կարծում եմ կյանքիս ամենավճռորոշ տարին ա:

    24. Դպրոցական ժամանակ շատ երազանքներ ունեի: Հիմա կամաց իրականացնում եմ դրանք, ափսոս որ ես չեմ մասնակցում: Օրինակ երազում էի մասնակցել գիտական ճամբարի: Էս տարի կազմակերպեցինք:

    25. Շատ եմ սիրում ակումբի վարկանիշների հետ ստացվող կարճ հաղորդագրությունները: Նենց տարօրինակ ա ստանալ վարկանիշ առանց գրառման

    26. Աշխատում եմ նվերները իմ ձեռքով սարքել: Ու երբեք չեմ ափսոսացել էդ ժամանակը, որ ծախսել եմ պատրաստման վրա:

    27. Ամենալուրջ պահերին անգամ կարող ա ցանցառանամ. ժողովներ, ղեկավարի հետ հանդիպում, հարցազրույց:

    28. Մարդկանց սովորաբար լավ եմ համոզում, որ իմ ուզածները անեն: Վատ ղեկավար եմ, բայց կամաց սովորում եմ ճիշտ ղեկավարելը:

    29. Փոքր ժամանակ տարբեր մարդկանց ձևերը անելու համար խելքս իմը չէր: Հատկապես հայտնի քաղաքական գործիչների:

    30. Սիրում եմ էն միջավայրը որտեղ ապրում եմ ու աշխատում: Լիքը խնդիրներ կան, որոնց լուծման վրա աշխատում եմ ու աշխատելու եմ:

    Կուզեի կարդալ Տրիբունի, Ռուֆուսի ու Kitty-ի գրառումները:

    Հ.Գ. Շնորհակալություն Ուլուանային էս թեմայի ու իմ անունը նշելու համար: Ես ձեզ սենց հեռվից-հեռու սիրում եմ
    Վերջին խմբագրող՝ Mr. Annoying: 09.11.2016, 04:36:

  14. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.11.2016), einnA (18.11.2016), GriFFin (10.11.2016), ivy (09.11.2016), John (09.11.2016), kitty (09.11.2016), laro (09.11.2016), Progart (12.01.2019), Sambitbaba (09.11.2016), Smokie (03.03.2017), unknown (27.11.2016), Աթեիստ (09.11.2016), Բարեկամ (10.11.2016), Զաքար (12.11.2016), Մուշու (09.11.2016), Նաիրուհի (31.01.2017), Նիկեա (09.11.2016), Շինարար (09.11.2016), Ուլուանա (09.11.2016), Վոլտերա (09.11.2016)

  15. #23
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան, խնդրեմ էլի ․․․ գրելուց որպես առաջին փաստ նշեք գրեք, աղջիկ, տղա ․․․ առանց կատակի։ Ես մինչև հիմա ահագին մարդու մասին չգիտեմ ինչ սեռի ա։ Չեմ ասի կոնկրետ ում հետ կապված, բայց բացահայտումներ եմ անում։

    Հա, մեկ էլ որտեղ եք ապրում, կամ հիմա գտնվում ․․․
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 09.11.2016, 13:27:

  16. #24
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ սիրուն թեմա է

    Ենթարկվում եմ Լարոյին Շնորհակալություն ինձ հիշելու համար ^-^

    Վերջերս նմանատիպ գրառում էի արել բլոգումս, ինչ լավ ա ստիպված չեմ լինի նոր փաստեր հիշել: Մի երկու շաբաթվա մեջ շա՜տ փոխված չեմ լինի

    1. Երազում եմ ունենալ մի տուն, որը կունենա համ նկուղ, համ ձեղնահարկ

    2. Վախենում եմ մեր տան պատշգամբի դռնից

    3. Ես ինտրովերտ մեռնում եմ, բայց հենց սիրահարվում եմ, անմիջապես վերածվում եմ լպրծուն էքստրովերտի

    4. Կարող եմ կարոտել ինչ-որ մեկին, բայց ամիսներով չգրել կամ չզանգել իրեն

    5. Ամենաքիչը մարդկանց կարիք եմ ունենում

    6. Կարող եմ ամիսներով սենյակում փակված մնալ ու դուրս գալու կարիք չունենալ՝ եթե սենյակում գրքեր ու նոթբուք լինի՝ ֆիլմեր նայելու համար

    7. Վրաս շատ են ազդում ավտովթարների մասին լուրերը

    8. Ինձ համար անսպասելի մահն ամենավատ բանն է, որ կարող է պատահել

    9. Բաց տարածությունից էլ եմ վախենում, փակից էլ: Առհասարակ, տարածություններից վախենում եմ ու մեկ էլ սարսափում եմ վերելակի տակ մնալուց (մեջ չէ, այլ տա՜կ :բռռ)

    10. Ինձ համար դժբախտ կյանքը ասոցացվում է գրել չկարողանալու հետ

    11. Եթե օրվա անելիքներս նախորդ օրը չեմ պլանավորում, կարելի է համարել օրս կորած

    12. Կամ ոչինչ, կամ ամեն ինչ մոլախոտային սկզբունքից ազատվել չի ստացվում

    13. Բնական երևույթներից ամենաշատը Մառախուղն եմ սիրում: Նույնիսկ էնքան շատ, որ էստեղ մեծատառով գրեցի

    14. Իմ ներաշխարհի գույնը, կարծում եմ, դեռ մինչև օրս սև է

    15. Ես կարողանում եմ հասկանալ, թե ով կամ ինչը երբ ու ոնց մտավ իմ ենթագիտակցություն

    16. Երազներս 2011 թվականից սկսած ամեն օր գրում եմ

    17. Դեպրեսիվ գրքերը, ֆիլմերն ու երաժշտությունն իմ թուլությունն են

    18. Կուզեի Իսլանդիայում երեք ամիս ապրել, իսլանդական որևէ Փարոսում էլ կամավոր աշխատել

    19. Ես կարող եմ շատ հանգիստ մեռնել՝ եթե մի քանի ժամ շարունակ ծովի կատաղած ալիքներին նայեմ: Ուղղակի շունչս կկտրվի տեսարանից ու կմեռնեմ

    20. Շատ եմ վախենում ստվերներից

    21. Ժամանակին կերազեի տղա ծնվելու մասին, հիմա մարմանդ կրակի վրա եփեն էլ ինձ՝ չեմ ուզի

    22. Ինձ երբևէ պատահած բոլոր ծանոթներիս ձայները հիշում եմ

    23. Սիրում եմ ինձնից մեծերի հետ շփվել

    24. Եթե մեկ միլիոն դրամ շահեի պատահմամբ, ամբողջ գումարը գրքերի վրա էի ծախսելու: Թե հետո ինչ կլիներ՝ չեմ ուզում պատկերացնել

    25. Ոչ մի երաժշտական գործիքի վրա նվագել չգիտեմ, չնայած շատ կուզեի՝ հատկապես երգեհոն կամ թավջութակ

    26. Շատ հաճախ ինձ թվում է՝ ես անմահ եմ: Ու լրիվ լուրջ է թվում

    27. Բայց մեկ ա ես ամենաշատն իմ ապագայից եմ վախենում ու չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչեր են ինձ սպասվում

    28. Որոշ դասախոսների գժի պես սիրում եմ ու նույնիսկ սիրահարվում. էն աստիճանի, որ ուզում եմ իրենց ինչ-որ խցում մի քանի ժամ պահել ու լիքը զրուցել հետները

    29. Ահավոր-սարսափելի-չափից դուրս շատ կատվասեր եմ: Փողոցում ինչ կատու պատահի, պիտի անպայման մոտենամ ու ձեռք գցեմ

    30. Աբսենթ երբեք չեմ փորձել, բայց ինձ թվում է՝ եթե փորձեմ, էդ օրվանից ալկաշ կդառնամ


    Ուզում եմ, որ Impression-ը, Արէան ու Ալֆան գրեն հաջորդը

    Տրիբու՜ն- իմ սեռը, ըստ վերջին տվյալների, իգական է
    Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 09.11.2016, 17:40:
    Blessed the poison which brings the end

  17. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.02.2017), Arpine (09.11.2016), boooooooom (09.11.2016), CactuSoul (12.11.2016), einnA (18.11.2016), GriFFin (10.11.2016), ivy (09.11.2016), John (09.11.2016), kitty (09.11.2016), laro (09.11.2016), Meme (27.11.2019), Mr. Annoying (09.11.2016), Progart (12.01.2019), Sambitbaba (09.11.2016), Smokie (03.03.2017), unknown (27.11.2016), Աթեիստ (09.11.2016), Դատարկություն (10.11.2016), Զաքար (09.11.2016), Հայկօ (13.11.2016), Մուշու (09.11.2016), Նաիրուհի (10.11.2016), Նիկեա (09.11.2016), Շինարար (09.11.2016), Ուլուանա (09.11.2016), Տրիբուն (09.11.2016)

  18. #25
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հին ու նոր, անկեղծ ու անհերքելի հայտնի և անհայտ փաստեր (ապրի laro-ն)


    1.
    Որոշ քարտերով խաղերում ինձ համարյա միշտ ընկնում է չարագործ Assassin-ի կերպարը ու ես դրանից շատ եմ ուրախանում: Հատկապես սիրում եմ խաղի վերջում քարտը պարզել ու բուռն էմոցիայով բացականչել «A-ssa-ssiiin»:
    2.
    Ուզում եմ, որ բացի ինձանից բոլորն էլ իմանան թերություններիս մասին: Իսկ վերջերսհանուն դրաիրականությանը չհամապատասխանող բան ասացի: Միևնույնն է չէին հավատում՝ կարծում էին թերագնահատում եմ ինձ: Շոկային և անսպասելի էր երբ ինքս բացահայտեցի սուտս: Զարմացեի էին, որ ընդունակ եմ դրան՝ բայց և ուրախ էին, որ ճիշտ չէր այն ինչ առաջ էին լսել:
    3.
    Ես հիմա երկար հեքիաթ եմ գրում: Վստահ եմ, որ այս տարի չեմ ավարտի: Գուցե հաջորդ տարի՝ եթե շարունակեմ օրեկան ամենաքիչը 20 րոպե դրան տրամադրել: Օրեցօր ավելի ու ավելի լավ է ստացվում՝ հուսով եմ երևակայությունս չի սպառվի: Եւ կուզեի, որ ունենար պլանավորածս շարունակությունը:
    4.
    Չեմ ձգտում աշխատանք գտնել: Քիչ եմ խորանում այդ հարցում, որքան էլ այն ինձ պետք է: Ու ընդհանրապես՝ քիչ եմ աշխատում: Ժամանցի սիրահար եմ:
    5.
    Չեմ կարող շատ երկար մտածել: Երբ տեսնում եմ, որ խնդիրը, կամ հանելուկը չեմ կարողանում լուծել, շուտ եմ հանձնվում՝ ճիշտ պատասխանը նայում:
    6.
    Ինքնազարգացման հետ կապված շատ գործողություններ եմ հետաձգում՝ տվյալ պահին ուրիշ բան անելով: Վերջերս պատասխանատվությանս զգացումը քչացել է՝ խոստումներ եմ տալիս ինքս ինձ, բայց ոչ միշտ եմ կատարում, կամ վերջին պահին եմ հասցնում: Հաճախ եմ ժամանակս ծախսում կողքից անիմաստ թվացող բաների վրա... Շարունակելի:
    7.
    Կարող եմ լինել հիշաչար, նեղացկոտ, կռվարար, բայց այդ մասին իմանամ միայն ես: Թաքուն նեղանամ, մեջս պահեմ ու դրանից չտանջվեմ, ընդհակառակը՝ զգամ դրա անհրաժեշտությունը: Գոնե ինքս ինձ հետ լեզու գտնեմ:
    8.
    «Երբեք մի ասա երբեք»՝ իմ կյանքի նշանաբանը:
    9.
    Բայց կա մի երբեք, որը հաստատուն է, անփոփոխ ու շաա՜տ վաղուց է որոշված՝ 8-րդ, թե՞ 9-րդ դասարանում: Սմոքին երբեք չի ծխի: Ոչ մի անգամ
    10.
    Հաճախ եմ պնդել ու ինքս էլ համոզվել, որ շատ դեպքերում ոչ թե մարդն է իր կյանքը ղեկավարում, այլ կյանքը մարդուն: Դա կարող է լինել բախտը, ճակատագիրը, զուգադիպությունը, պատահականությունը՝ կարող են լինել կյանքի այլ օգնականներ ու ծառաներ: Մի խոսքով, ինչ լինում է մեծամասամբ իզուր չի լինում:
    11.
    Շատ եմ կենտրոնանում ինքս իմ վրա: Ամեն մի իրավիճակում, ամեն մի մարդու, ամեն մի պատմության մեջ կարող եմ ինձ տեսնել՝ նույնացնել որոշ բաներ: Կամ հակառակը՝ կզգամ թե որքանով է ինձանից, կամ ինձ հետ կատարվածից տարբերվում: Նույնն էլ ֆիլմ դիտելուց, կամ գիրք կարդալուց: Ինձ հետ ընդհանուրներ եմ տանում:
    12.
    Եթե մի բանը չուզեմ, եթե դրա անհրաժեշտությունը չզգամ՝ չեմ անի: Սա էլ 6-ի շարունակությունը: Կիմաստավորեմ անիմաստը և հակառակը:
    13.
    Երբեմն տեղից խոսում եմ՝ ակամայից դիմացինին ընդհատում: Երբեմն էլ ասածս բանը բոլորովին տեղին չի լինում, կարող է դիմացինը ուրիշ թեմայից խոսա, իսկ ես հանկարծ ուրիշ բան հիշեմ:
    14.
    Փողոցով քայլելուց նայում եմ անցորդներին՝ հույս ունենալով ծանոթ դեմք տեսնել: Բայց երբ հանդիպում են, կարող է սկզբից տեղը չբերեմ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  19. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (25.11.2016), boooooooom (09.11.2016), CactuSoul (12.11.2016), Chilly (23.12.2016), einnA (18.11.2016), GriFFin (10.11.2016), ivy (10.11.2016), John (09.11.2016), kitty (09.11.2016), laro (09.11.2016), Mr. Annoying (09.11.2016), Progart (12.01.2019), Sambitbaba (09.11.2016), Զաքար (09.11.2016), Հայկօ (13.11.2016), Մուշու (10.11.2016), Նիկեա (09.11.2016), Ուլուանա (09.11.2016)

  20. #26
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    15. Facebook-ս ու Piano Tiles-ս իտալերեն եմ դարձրել վերջերս՝ գուցե օգնի ավելի լավ տիրապետել լեզվին: Երևի ուրիշ կայքերի լեզուն էլ փոխեմ մոտ ժամանակներս:
    16.
    Չեմ սիրում փողը՝ ավելի ճիշտ դրա թողած ազդեցությունը: Փողը կարող է լինել անհրաժեշտություն կյանքում, բայց ոչ կյանքի նպատակ: Չեմ սիրում, որ մարդկանց փոխում է՝ սովորեցնում է ստել, խորամանկել, ժլատանալ ու գողանալ:
    17. Կբարկանամ երբ ինձ ծաղրեն՝ դիտավորյալ, զայրացնելու նպատակով հոգուս հետ խաղան: Բայց ընկերներիս մոտ ինքս եմ իմ ու հետս կատարված միջադեպերի վրա ծիծաղում էն էլ ո՜նց:
    18.
    Բառերի հետ խաղալու տաղանդ ունեմ: Օրինակ՝ վերելակ=վարիջակ, Виноват=գինովցած, կատվիկ=кошкенок/кошенок, շնիկ=кощенок
    19.
    Էնքան էլ շատ չեմ սիրում թեյ: Առավոտները խմելը հիմնականում ինձ լիովին հերիք է՝ բայց ոչ միշտ:
    20.
    Միամիտ եմ: Ինձ խաբելը, հավատացնելն ու հարիֆացնելը հեչ բան ա:
    21.
    Հաճախ եմ կյանքի ուրախ, զվարճալի պահերը մանրակրկտորեն հիշում, ինչպես նաև նոր բաներ հորինում ու ուրախանում: Սիրում եմ նույն բարի, ուրախ տեսանյութը, կամ գովազդը n-երորդ անգամ դիտել: N-ը ձգտում է անվերջի:
    22.
    Ես էլ եմ սիրում քնել ու հատկապես վերջերս՝ հաճախ եմ հոգնում ու դրա կարիքը զգում: Իսկ մի ժամանակ, բացի դրանից սիրում էի գիշերները արթնանալ ու մտքերով ընկնել խավարի ու լռության մեջ:
    23. Շատ անգամ ուշադիր չեմ լինում երբ խոսում են: Բաց եմ թողնում զրույցի որևէ կտոր ու կենտրոնանում եմ դրա վրա՝ առաջ չեմ գնում: Իսկ երբ դիմացինին եմ խնդրում կրկնել՝ ջղայինացնում եմ: Նույնն էլ գիրք կարդալուց՝ մինչև չհասկանամ ողջ նախադասությունը առաջ չեմ գնում:
    24. Ժամանակին փորձեցի ընդունվել թատերական ինստիտուտ: Հիմա շատ ուրախ եմ, որ չստացվեց: Ավելի ճիշտ ու համապատասխան ուղի եմ ընտրել՝ երաժշտությունը:
    25. Շատ եմ սիրում հեծանիվ քշել, բայց գիտեմ, որ այն երբեք չի լինի իմ հիմնական փոխադրամիջոցը: Ինչքան էլ շատ ես ուզեմ՝ երբեք քաղաքով քշելու հնարավորություն չեմ ունենա: Ավելի լավ է մոռանամ այդ մասին:
    26. Եթե պատահաբար, որևէ տեղ ծանոթանայի որևէ մարդու հետ ու եթե հետաքրքիր անձնավորություն լիներ՝ հավանաբար այնպես կանեի, որ կապը չկորեր՝ հարկ եղած դեպքում էլի շփվեինք: Կարծես սովոր չեմ գտնել ու հաջորդ պահին կորցնել: Չնայած նույնքան հեշտությամբ էլ կարող է գալ պահը, երբ ինձ համար արդեն մեկ կլինի՝ կշփվե՞նք, թե՞ չէ:
    27. Սիրում եմ կանգնել հայելու առաջ ու ինքս ինձ ժպտալ: Հատկապես երբ թրաշված եմ:
    28. Երբ որևէ կարևոր վայրում կամ հոգնածությունից, կամ լարվածությունից հորանջելս գալիս է՝ ստիպված ժպտում եմ: Առանց ատամների: Մի անգամ նույնիսկ երբ հնչյունային ռեժիսուրայի դասախոսս դաս էր բացատրում, հանկարծ կանգ առավ ու կիսածիծաղելով հարցրեց՝ «ինչու՞ ես ժպտում»: Բախտս բերեց էդ պահին մյուս պարապող ընկերս եկավ՝ թեմայից շեղվեցինք:
    29. Եթե ունեմ մի հատկություն, որով կարելի է ասել հպարտանում եմ՝ դա երաժշտական ճաշակս է:
    30.
    Ժամանակին սիրահարված եմ եղել մի ակումբցու: Հետո հասկացել եմ, որ դա կարող էր լինել ներշնչանք, համակրանք, կամ սիրելու ցանկություն, որովհետև իրեն ռեալում համարյա չեմ ճանաչում:



    Անչափ շնորհակալ եմ Ուլուանայից այս թեման բացելու համար: Մեկը մյուսից հավես փաստաինքնակենսագրականներ են
    Նախագահ Չու՞կ, աթեիստ Աթեի՞ստ ձեր անոււններն արդեն տվե՞լ էին: Այդ դեպքում...
    «Assassin» Gayl, Yelow Raven
    Վահիկ և հարգարժան Զաքար դու՞ք ինչ կասեք:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  21. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (25.11.2016), Arpine (09.11.2016), boooooooom (09.11.2016), CactuSoul (12.11.2016), einnA (18.11.2016), GriFFin (10.11.2016), ivy (10.11.2016), John (09.11.2016), kitty (09.11.2016), laro (09.11.2016), Mr. Annoying (09.11.2016), Progart (21.05.2019), Sambitbaba (09.11.2016), unknown (27.11.2016), Աթեիստ (09.11.2016), Զաքար (09.11.2016), Հայկօ (13.11.2016), Նաիրուհի (10.11.2016), Նիկեա (09.11.2016), Շինարար (09.11.2016), Ուլուանա (09.11.2016)

  22. #27
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ իմ անունն էլ ա պահանջվել, ես էլ մասնակցեմ։

    1. Ես ձաձա եմ․Շինարարից մի քիչ մեծ եմ, բայց Սամից ահագին փոքր եմ։

    2. Փաստացի քաչալ եմ, բայց հոգուս խորքում ջահել եմ, մազերս խիտ են ու գանգուր։

    3. Ապրում եմ Երևանում, բայց աշխատանքի բերումով Հայաստանում եմ լինում տարվա մեջ լավագույն դեպքում 3 ամիս՝ փոքր կտորներով։ Աշխարհագրությունս լայն ա – ջունգլիներից մինչև հիմալայան լեռներն ու արաբական անապատները։

    4. Ես ունեմ մոտ կես միլիոն հավաքած մղոն տարբեր ավիաընկերություններով։ Հայաստան մտնելուց սահմանապահների կոմպերը մի երկու անգամ կախվել են հատումներիս քանակի պատճառով, առանց կատակի։

    5. Սկսել եմ վերջերս շատ հոգնել, ու վախենում եմ արագ սպառվելուց։ Ուզում եմ շատ քնեմ, բայց չեմ կարում, ժամանակ չկա։

    6. Մսակեր եմ։ Ուտում եմ մեծ քանակությամբ կարմիր միս, խմում եմ լիքը գինի։ Չեմ հրաժարվում լավ օղուց, պատահում ա շատ։

    7. Տարի ու կես առաջ թողել եմ ծխելը՝ 17 տարի ահավոր շատ ծխելուց հետո։ Ինձ մնար չէի թողնի, մեղավորը տրոպիկական մալարիան էր։

    8. Սնոբ եմ, ու ինձ չեմ սիրում դրա համար, բայց վրես չեմ կարում։

    9. Չեմ հիշում հեռախոսի ու ավտոյի համարներ։ Իմ սեփական մեքենայի համարն ու սերիան մոռանում եմ։

    10. Չեմ հիշում մարդկանց անունները ու չեմ կարում ծանոթ դեմքերը կցեմ անուններին։ Սրա պատճառով հաճախ զավեշտալի իրավիճակներում եմ հայտնվում։

    11. Բայց լավ հիշողություն ունեմ ուրիշ լիքը հարցրերում։ Հիշում եմ դեպքերը, տվյալները, կարդացածս, տեսածս, ճանապարհները, կարտերը՝ կարտ խաղալուց, և այլն։

    12. Վաղ տարիքից մեքենա եմ վարում ու սիրում եմ վարել, հաճախ շատ արագ։ Մի անգամ գլուխս ուտելուց պրծել եմ երջանիկ պատահականությամբ։

    13. Վաղ տարիքից լողում եմ ու շատ լավ։ Բայց վերջին մի երկու-երեք տարիներին սկսել եմ վախենալ բարձր տեղերից թռնելուց ու շատ հեռու լողալուց։ Բլին, մեծանում եմ ․․․

    14. Պաշտում եմ ծովը․․․

    15. Լիքը մարդ մտածում ա, որ ես շատ ռացիոնալ եմ, զրո էմոցիաներով։ Ու կարող ա հաճախ իրոք տենց տպավորություն թողնեմ, բայց ․․․

    16. Ահավոր էմոցիոնալ եմ, սրտիս շատ մոտ եմ ընդունում նույնիսկ մանրուքները։

    17. Լացելու կինոյին կլացեմ, կոմեդիային ինձ կոտորելով կհռհռամ, երկուսն էլ առանց քաշվելու։

    18. Բարի եմ։

    19. Իմ ակնոցները վարդագույն են։ Իմ համար բոլոր մարդիկ լավն են։ Մարդ կա, ասում ա, որ սա թերություն ա, իսկ ես համոզված եմ, որ էս իմ լավագույն հատկանիշներից մեկն ա՝ միշտ տեսնել լավը։

    20. Վերին աստիճանի հանդուրժող եմ ու միշտ սենց եմ եղել։ Ես հանդուրժող եմ եղել նույնիսկ էն ժամանակ, երբ մարդիկ չգիտեին թե ինչ ա հանդուրժողականությունը։ Բայց, enough with the bullshit, դրա համար էլ Թրամփը կրեց։

    21. Ահավոր շփվող եմ։ Իմ համար մարդկանց հետ շփվելը, քննարկելը, զրուցելը, կիսվելը կենսական անհրաժեշտություն ա, բայց...

    22. Ֆեյսբուք չունեմ ու ոչ մի այլ սոցիալական ցանցում գրանցված չեմ, քանի որ enough with the bullshit։

    23. Ակումբը միակ տեղն ա, որտեղ ես մարդկանց հետ շփվում եմ վիրտուալ։ Սիրում եմ Ակումբը ու իրա բոլոր անդամներով, առանց բացառության։ Իմ մնացած բոլոր շփումները ռեալ են։

    24. Ես գիտեմ, որ յազվա եմ, ու կարամ մարդկանց նեռվերը ուտեմ մինչև վերջին կաթիլը։ Բայց վրես չեմ կարում ․․․

    25. Փոխարենը հասնող եմ, ընկերներս գիտեն, որ հա կարան դիմեն լիքը հարցերով ու ես միշտ կասեմ՝ հա։ Չէ ասելը իմ համար ահավոր դժվար ա, ու էտ հաճախ չարաշահվում ա։

    26. Ամենասիրածս զբաղմունքերից մեկը կնոջս ու երեխեքիս հետ կինո գնալն ա։ Աշխատում ենք ոչ մի նոր ֆիլմ բաց չթողնել, նույնիսկ ախմախ բաները։ Վերջինը Suicide Squad-ն էր։ Դրանից հետո ցրվել ենք, ես գործի, աղջիկս ուսման, մինչև դեկտեմբերի վերջ, երբ տոներին էլի իրար գլխի կլինենք։

    27. Տարին մի անգամը մենք պիտի չորսով մի տեղ ճանապարհորդենք – արդեն 10 տարի պահում ենք էս ավանդույթը, թու թու թու ․․․ Ես ընտրում եմ վայրը, ասում եմ կնոջս, երեխեքից աշխատում ենք գաղտնի պահել մինչև վերջին պահը։

    28. Էս պահին կյանքիս գլխավոր նպատակը երեխեքիս լավ կրթություն ստանալն ա։ Սկզիբը ոնց որ լավ ենք դրել, մնում ա շարունակել նույն տեմպով։

    29. Ես շուն ունեմ, սիբիրական հասկի, անունը՝ Բարի։ Ինքը ինձ ա շատ սիրում, ես՝ իրան, չնայած իմ երկար բացակայություններին։ Ինքը մեծ ա, մազոտ ա, բայց քնում ա իմ սենյակում։

    30. Ես սիրում եմ կենդանիներին ու բնությունը։ Եթե լիքը փող ունենայի, որ էլ աշխատելու կարիք չլիներ, կյանքս կնվիրեի բնության ու կենդանիների պաշտպանությանը։

    Լավ թեմայա։ Ես ոչ մեկին չեմ նշում, բոլորի գրածները հաճույքով կարդում եմ, ու ավելի շատ եմ սիրում բոլորին։

  23. Գրառմանը 33 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (25.11.2016), Arpine (09.11.2016), boooooooom (09.11.2016), CactuSoul (12.11.2016), einnA (18.11.2016), GriFFin (10.11.2016), ivy (10.11.2016), John (09.11.2016), kitty (09.11.2016), LisBeth (09.11.2016), Mephistopheles (14.11.2016), Mr. Annoying (09.11.2016), One_Way_Ticket (09.11.2016), Progart (12.01.2019), Quyr Qery (10.11.2016), Sambitbaba (09.11.2016), Smokie (03.03.2017), unknown (27.11.2016), Աթեիստ (09.11.2016), Անվերնագիր (09.11.2016), Բարեկամ (10.11.2016), Գաղթական (10.11.2016), Զաքար (09.11.2016), Հայկօ (13.11.2016), մարիօ (09.11.2016), Մուշու (09.11.2016), Յոհաննես (10.11.2016), Նաիրուհի (10.11.2016), Նիկեա (09.11.2016), Շինարար (09.11.2016), Ուլուանա (09.11.2016), Վիշապ (10.11.2016), Վոլտերա (09.11.2016)

  24. #28
    Մշտական անդամ kitty-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2011
    Գրառումներ
    170
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն Ուլուանա, Վարդան ^^

    1. Երբ ինչ-որ հարցում չեմ կողմնորոշվում գլուխս ներքև, ոտքերս վերև դիրքով «կանգնում եմ»: Թվում ա՝ էդ դիրքում մտքերս ճիշտ են դասավորվում գլխիս մեջ:
    2. Լրագրությունը էն քիչ մասնագիտություններից ա, որում ինձ երբեք չեմ պատկերացրել: Հիմա ժուռֆակում եմ սովորում:
    3. Ես 2 ծնունդ ունեմ: Ամենայն լրջությամբ ընդունում էի «կեղծ» ծնունդիս շնորհավորանքները:
    4. Մինչև 9-րդ դասարան ատել եմ դպրոցը:
    5. Փոքր ժամանակ ամենադաժան հարցերը եղել են պապիկիս վերաբերվող հարցերը: Մեռնելիք էր «Ինքը քա՞նի տարեկան ա», «ո՞ղջ ա, թե՞ չէ» հարցերին պատասխանելը: Չգիտեի: Հիմա որ փողոցում տեսնեմ իրան՝ չեմ ճանաչի:
    6. Ու ընդհանրապես, 6-8 տարեկաններիցս ոչ մի լավ հիշողություն չկա:
    7. Գիշերը, երբ բոլորը քնած են լինում, երբեմն վեր եմ կենում ու անպետք բաներից ինչ-որ դեկորներ սարքում, մինչև առավոտ կամ վերացնում եմ, կամ ապահով թաքցնում, որ հետո վերացնեմ: Չեմ սիրում ձեռքիս աշխատանքները որևէ մեկին ցույց տալ:
    8. Նկարել նորմալ չեմ կարողանում, բայց երեք տասնյակից ավելի նկարներ ունեմ, էլի գաղտնի:
    9. Ամենափոքր բանից կարամ լացեմ, բայց երբ լուրջ դեպք ա պատահում, մի կաթիլ արցունք անգամ չի գնա:
    10. Ատում եմ կոմպլիմենտները:
    11. Ատում եմ, երբ մարդիկ ինձ օգնում են:
    12. Փոքր ժամանակ հրաժարվել եմ շուն պահելու մտքից մենակ նրա համար, որ ինքը կարող ա մի օր սատկեր:
    13. 12 տարեկանից միայն ապակե պատերով վերելակից եմ օգտվում: Օր ա էղել, որ 4 անգամ ոտքով բարձրացել եմ 9-րդ հարկ, իջել, բայց վերելակին մոտ չեմ գնացել:
    14. Առաջին անգամ սիրահարվել եմ ինձնից 5 տարի մեծ տղայի, ու ընդհանրապես, ում սիրահարվել եմ՝ ինձնից նվազագույնը 2 տարի մեծ են եղել:
    15. Մինչև 6 տարեկան ընդհանրապես յուբկա չեմ հագել, առաջին օրվանից դպրոցը ատելուս պատճառներից մեկը հենց սև յուբկան էր:
    16. Ես չունեմ ոչ մի ընկեր ու ոնց հիշում եմ՝ չեմ էլ ունեցել: Փոխարենը ունեմ վատ, լավ, շատ լավ ծանոթներ:
    17. Դասընկերուհիներիս հետ համարյա երբեք լավ հարաբերություններ չեմ ունեցել, տղաների հետ լեզու գտնելը անհամեմատ հեշտ էր:
    18. Ցանկացած առարկա, որը իմ գլխի համար կարա հենման կետ լինի, ես օգտագործում եմ որպես բարձ: Որտեղ գլուխս դնեմ միանգամից կքնեմ, նվազագույնը 1-2 րոպե:
    19. Ամենափոքր բանից կարամ աշխարհի ամենաերջանիկ մարդը դառնամ, ու ամենափոքր բանից տրամադրությունս ձգտում ա մինուս անվերջության:
    20. Համարյա միշտ կիսատ եմ խոսում: Դժվարությամբ եմ հիշում նենց դեպքեր, որ ուզածս ամբողջությամբ ասած լինեմ:
    21. Ես ոնց որ երազանքներ չունեմ:
    22. Մանկապարտեզում ու դպրոցում ահավոր չար երեխա եմ էղել: Մինչև 4-9-րդ դասարաններում սովորել եմ ինչ-որ մարդկանց ինադու, դրա շնորհիվ էլ խուսափել եմ լուրջ նկատողություններից: Հիմա էդ մարդկանց շնորհակալ եմ:
    23. Հիշում եմ ամենաանիմաստ բաները բոլոր մանրամասներով, օրինակ՝ մանկապարտեզի ավարտական հանդեսի ժամանակ մեր շորերը կարող դերձակը չափսերը վերձնելիս ինչ գույնի նասկիներ էր հագել, ինչ կոնֆետ կար սեղանին դրած, մկրատի մի կողմին ինչ կտոր էր կապած, ու տենց ախմախ բաներ:
    24. Բայց ամենակարևոր ինֆորմացիան երբեք ժամանակին չեմ հիշի, մտքիցս թռնում ա ու վերադառնում էն ժամանակ, երբ արդեն պետք չի:
    25. Մի ժամանակ ով ինձ կոնֆետ էր նվիրում ուտելուց հետո թղթի հետևի մասում գրում էի տվողի անունն ու ամսաթիվը, լիքը հավաքել էի: էս ամառ վերացրի:
    26. Ոտաբոբիկ քայլելը ու գետնին նստելը էն քիչ սովորություններից են, որոնցից չեմ կարողանում հրաժարվել: Մեկ էլ գիրք կարդալուց ինչ մանր բան ընկնում ա ձեռքս՝ էջերի արանքում եմ դնում, ու կապ չունի գիրքը իմն ա, թե չէ: Վերջացնելուց հետո չեմ հանում դրածներս:
    27. Հաճախ զգում եմ, թե ոնց են մարդիկ ինձնից էներգիա խլում ու ոնց եմ նույնը ես անում: Էդ պահերին գլխի վրա կանգնելս գալիս ա /1-ին կետ/:
    28. 1-3 դասարաններում ասում էին «լավ սովորի, որ լավ մարդ դառնաս»: Չէի լսում, որովհետև իմ իմացած լավ մարդիկ լավ չէին սովորել:
    29. Ամենաշատը ուզում եմ ժեստերի լեզուն սովորել, անգլերենին նորմալ տիրապետելուց հետո հաջորդը երևի դա կլինի:
    30. Ինձ լուրջ նյարդայնացնել մենակ ազգանունս սխալ արտասանողը կարա:

    Ում ուզում էի նշել, արդեն գրել են :Ճ
    Ես մոլորվեցի ու հոգնեցի ներքև տանող աստիճանով բարձրանալուց...

  25. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (10.11.2016), CactuSoul (12.11.2016), einnA (18.11.2016), GriFFin (10.11.2016), ivy (10.11.2016), John (09.11.2016), laro (09.11.2016), Mr. Annoying (09.11.2016), Progart (12.01.2019), Sambitbaba (09.11.2016), Smokie (04.03.2017), unknown (27.11.2016), Հայկօ (13.11.2016), մարիօ (09.11.2016), Մուշու (10.11.2016), Նաիրուհի (10.11.2016), Նիկեա (09.11.2016), Շինարար (09.11.2016), Վոլտերա (09.11.2016)

  26. #29
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ իմ պեղած փաստերը, բայց 30 չեն հասնի․․ էդ ոչինչ եղածները երկար են

    1. Ծագումնաբանություն – X-ոյի դասի 7-րդ սերունդի կարկառուն ներկայացուցիչ, մեջս կրում եմ նաև Y-ոյի արյունը։ Իսկ ո՞վ են Իրանք։ Չորս եղբայր, որ բացված ձեռքի ափ հիշեցնող լեռների մեջտեղում հիմնեցին ծննդավայրs /էն երկուսի անունն էլ ա ո-ով ա վերջանում/։

    2․ Աղջկական սեռ։

    3. Մի անգամ ջրհեղեղի ժամամակ, երբ ջուրը մեր տուն էր լցվում, գոռման լացում էի, ասում էի բերեք գնանք փողոցի մեջտեղը կանգնենք, էնտեղ ջուր չկա։ Տենց էլ արեցինք։ Հիմա փողոցում կանգնած եմ, ու ուզում եմ գնամ մտնեմ բղդոր ջրի մեջ ու ջհանդամը թե խեղդվեմ։

    4. Սիրում էի Նունեի կրծքերը, պիրկ ու բարձր, կապտավուն երակները, որ կայծակի նման ճեղքում էին սպիտակը դեպի մուգ շականակագույն պտուկները, բայց համբուրվել իրա հետ չէի սիրում։

    5. Առաջին գլյուկները բռնել եմ, երբ գոսպիտալում պառկած էի։ Ոչ մի հետաքրքիր բան։ Ինչ որ անորոշ կերպար էր, որ երևի շան գլուխ ու մարդկային մարմին պետք ա ունենար, բայց միայն սև աչերն եմ հիշում։ Փնտրում եմ իրան ամեն մի նորի մեջ։ Ուզում եմ գա գրկի ինձ։

    6. Սուսը ասում էր որ արյան տեսքից հանգստանում ա, կտրում էր մատները ծալքերի տեղում ու նայում էր։ Ես հիշում էի հոգեբուժարանի պացիենտներից մեկին, որ փորի վրայի խորը սպիները ցուցադրում ու ասում էր նույնը։ Գեղեցիկ էր արյան գույնը, բայց Սուսի նմամ լուծվեց, ջրիկացավ ու կորցրեց բույրը։

    7. Լավն են տղաները․ չկա բողոք, բարբաջանք, ավելորդ բարդացումներ։ Սեքսից հետո կարելի ա քննարկել, ասենք, թե ինչ ուռճեցված պերսոնաժ ա Բեթմենը։

    8. Իրականությունը շատ տաղլա բան ա։ Միակ մարդը, որին լիովին հասկանում եմ Ֆիլիփ Կ․ Դիքն ա։ Ubiq․․․ ուղեղի ֆարշ ուզո՞ւմ եք։

    9. Պապս, ասում ա․
    - Ես ամեն մի տեսածս կնոջը գնահատում եմ, Տանյան, օրինակ, 50 տոկոս, տատդ՝ 99 տոկոս, դու՝ 100 տոկոս, մենակ ես, ինձ կհիասթափեցնես։
    Մեկ էլ դառնում ու սկսում ա պատմել։ Սիրում եմ իրա պատմությունները, հատկապես էս մեկը՝ պոչատ աղվեսը։ Ասում ա․
    - Գյուղ գնալու ճամփին աղվեսի բույն գտա, գնացի ընկերներիս հավաքեցի եկանք, փորինք, փորինք, մի հատ լաբիրինթ խո չէ հողի տակ ու վերջը չկա։ Հետո, - ասում ա, - խրշ ու խլի մեջ նշմարեցինք վեց ձագ, ամեքս մի հատ վերցինք, մնաց Վալոդն։ Ձեռ թալեց, որ վերցնի, աղվեսի ձագը բթի ու ցուցամատի արանքի թութաքից բռնեց։ Ատամները խաչել, պոկ չէր գալիս։ Քաշինք քաշինք, պոչը կտրավ, բայց մի կերպ պրծուցինք, բերինք, պահինք, մի քանի ամսից, սաղ սատկեցին, բացի պոչատից։ Ինքը փախավ, խաբեց Վալոդին, փախավ։ Առակս ինչ կցուցանե։ Աշխարհը ինձ են տալիս երբ գալիս ես։

    10. Կտուրների հմայքը փոշու մեջ ա։ Երբ փորում ես անպետք ու անտեսված իրեր։ Ու բավականությունը գալիս ա երբ գտնում ես ամենատակի, ամենակողտոտ իրը ու ժամերով զննում։ Զալերի շուքի ու փայլի երկերսայնությունից ծնված միզանտրոպիայի նոպաները նահանջում են, երբ հայտվում ես տենց մի տեղ։

    11. Պատերազմ տեսած տատիկը պատմում ա, որ իրենք նեմեցների դիակների վրայից շորեր էին հանում, առնետների, կատուների ու շների միս էին ուտում, երբ հայրը հենց առաջի զորահավաքի մեջ լինելով, լքում ա իրանց։ Տասը երեխայից մենակ ինքն ու եղբայրն էին ողջ մնացել, ու եղբայրը մի ամիս առաջ մեռել ա։ Սենց բաներ ներերակ ա պետք, ռեզինից ժգուտը թևերդ լողկռտելով կապում ես, կտոցից հետո դանդաղ սեղմում ես ներս ու մի ամբողջ օր շրջանառում, մատներիդ ծայրից մինչև մազարմատները։

    12. Ի՞նչ ա վախը։ Երբ կատուդ կատաղած իրան պատեպատ ա տալիս, բարեհաջող զուգարան գնալու առիթով, մեկ էլ ռեզկի կանգնում ա ու պլշած նայում ա թիկունքիդ հետևը ու բբերը սկսում են լայնանալ։ Ոչ մի անգամ գլուխս շրջած չկամ։

    13. Բեթը նոր երգ ա գրում, ցնդում եմ, չի գրում հներն եմ լսում ու հալվում։

    14. Ինչի՞ եմ սենց խուճուճ գրում։ Որովհետև, երբ ուղիղ տեքստով գրվում ա "ես հոռետես մարդ եմ", ինձ զգում եմ բյուրեղյա ապարանքում հայտնված Բիլքիսի պես, հա՜ն, փեշս բարձրացրի, նայե՛ք փռչոտ ոտքերիս։

    15. Եթե էսօր ասեցի, որ վաղը ձյուն կգա, զոնտիկ վերցրեք ու կարճ շոռտիկ հագեք։ Սենց պայմաններում պետք ա հնարամիտ լինել, իսկ էդ տաղանդը ինձ շրջանցել ա մնացածների ձեռքը բռնած։

    16. Հիշողությանս միջից էպիզոդներ են պակասում, ու երբ էդ ինֆորմացիան պահող բջիջները ուշքի են գալիս, վռազ տապոռի կարիք եմ զգում։

    էսքամը․․ մնացածն էլ էս դուխի մեջ ա։ Մեֆին դեռ սպասում եմ, Saggitarius, Անվերնագիր։

    Սամ, շնորհակալություն խնդրանքս կատարելու համար։
    SWTS

  27. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (09.11.2016), boooooooom (10.11.2016), CactuSoul (12.11.2016), Chilly (09.11.2016), einnA (18.11.2016), ivy (10.11.2016), Mephistopheles (13.11.2016), Progart (12.01.2019), Quyr Qery (30.01.2020), Sambitbaba (10.11.2016), unknown (27.11.2016), Անվերնագիր (10.11.2016), Գաղթական (10.11.2016), Հայկօ (13.11.2016), մարիօ (09.11.2016), Մուշու (10.11.2016), Յոհաննես (09.11.2016), Նաիրուհի (10.11.2016), Նիկեա (09.11.2016), Վոլտերա (24.11.2016), Տրիբուն (10.08.2017)

  28. #30
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի բան, խնդրեմ էլի ․․․ գրելուց որպես առաջին փաստ նշեք գրեք, աղջիկ, տղա ․․․ առանց կատակի։ Ես մինչև հիմա ահագին մարդու մասին չգիտեմ ինչ սեռի ա։ Չեմ ասի կոնկրետ ում հետ կապված, բայց բացահայտումներ եմ անում։

    Հա, մեկ էլ որտեղ եք ապրում, կամ հիմա գտնվում ․․․
    Ինձ թվում ա սխալ բացահայտումներ ես արել
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Էջ 2 24-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մի քիչ իմ մասին...
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 14.01.2013, 20:13
  2. իմ մասին քիչ քիչ
    Հեղինակ՝ Reh32, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.04.2011, 23:00
  3. Գրառումներ: 22
    Վերջինը: 21.01.2009, 19:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •