Էտ ո՞ր մրղույթն ա...
ivy (19.08.2017)
Ինձ կասեք որ մրցույթի մասին ա խոսքը?
Vitam regit fortuna, non sapientia.
LisBeth (19.08.2017)
Վաու, էս ի՞նչ կրքեր են մրցույթների կուլիսում։ Մի հատ մեզ էլ ասեք էլի որ մրցույթի մասին ա խոսքը։
SWTS
Փաստ 41.
Իմ կինն իմ ընկերն ա ու մենք՝ անամոթներս, սեռական հարաբերություններ ենք ունեցել/ունենք/կունենանք։ Մնացած ընկերներիս հետ չի եղել տենց բան։ Բայց դե մտքներիս տեղ ըլնի...
Կարճ
Կոնկրետ
30-ն իմ պես անհետաքրքիր մարդու համար չափազանց ա, ուստի կբավարարվեմ 10 կետով:
1. Անվանս նշանակությունը [<հպրսկ. aršaka/«արջուկ» <նվազ. arša/«արջ»] ինչ-որ իմաստով դարձել ա իմ «ես»-ի մի մասը, ինձ հաճախ արջուկ էլ զգում եմ:
2. Սիրում եմ խոհանոցը: Հազվադեպ, բայց տրամադրություն ունենալու ժամանակ համով (ասում են) բաներ եմ սարքում:
3. Տանը տարբեր լեզուներով Ղուրանների փոքր հավաքածու ունեմ (էս պահի դրությամբ՝ 8 լեզվով 39 կտոր):
4. Բացարձակ գրական տաղանդ չունեմ, բայց մի անգամ 6 էջանոց անհաջող (ես ասեմ անհաջող, դուք հասկացեք համարյա խայտառակ) պատմվածքիս համար 2000 դոլար պարգևավճար եմ ստացել:
5. Ազատ ժամանակ բզբզում եմ սեփական շախմատային շարժիչի վրա: Անում եմ սեփական հավեսի համար ու երբեք չեմ հրապարակայնացնելու (չնայած գոնե հիմա նենց թույլ ա, որ ոչ մեկին չի էլ հետաքրքրի):
6. Շատ փոքր ժամանակ հակում ունեի խաչերի նկատմամբ, մոտս անգամ խաչագողության միտումներ էին նկատվում:
7. Ինչ-որ պատասխանատու մտավոր աշխատանք կատարելիս ժամացույցի թկթկոցի ձայն եմ միացնում ականջակալներով:
8. Մեծ հույս ունեմ աշխատանքային գործունեությանս որոշ մասն ապագայում անցկացնել ասիական մշակույթ ունեցող երկրներից մեկում:
9. Իմ սիրած կենդանին խոզն ա: Մեծ, չաղ ու վարդագույն խոզը:
10. Ապուշ սովորություն ունեմ. նոր խոսել սովորող երեխեքին համոզում եմ ասել «թասավվուֆ» ու տեսագրում եմ: Ամենասիրածս արդյունքը, որ ստացվել ա «ցասաֆօ»-ն ա:
boooooooom (02.09.2017), CactuSoul (05.09.2017), Cassiopeia (02.09.2017), Chuk (02.09.2017), GriFFin (02.09.2017), Mr. Annoying (02.09.2017), Progart (02.09.2017), Sambitbaba (02.09.2017), Smokie (03.09.2017), Tiger29 (02.09.2017), Աթեիստ (02.09.2017), Հայկօ (02.09.2017), Հարդ (02.09.2017), Յոհաննես (28.03.2019), Նաիրուհի (02.09.2017), Շինարար (02.09.2017), Ուլուանա (02.09.2017), Տրիբուն (02.09.2017)
@Apsara Ավելի քան 2 տարի ուշացրած պատասխան: Այո, գրել եմ:
Իսկ ո՞վ չի գրել, չեմ հիշում:
Վերջին խմբագրող՝ Smokie: 12.01.2019, 14:51:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Հավես թեմա էր, եկեք թարմացնենք:
1. Ուտելիքը գերադասում եմ ամեն ինչից: Երբեմն իրոք ապրում եմ ուտելու համար:
2. Բարյացակամ եմ: Մարդկանց ուզում եմ օգնեմ, բայց հենց տեսնում եմ, որ էդ օգնության ժամանակ տվյալ մարդն էնպես ա իրեն պահում՝ իբր ի՛նքն ա ինձ ծառայություն մատուցում՝ իմ օգնությունն ընդունելով, ահավոր ատելություն ու ջղայնություն ա արթնանում մեջս:
3. Դեմքին ասող եմ: Դրա համար չունեմ շատ ընկերներ: Երևի թե էդպես էլ պետք ա:
4. Հավատացյալ եմ: Հավատում եմ տիեզերքը ստեղծողի ուժին (լույս, ուժ, «Աստված», Լյուցիֆեր, մեծ ճարտարապետ կամ ինչ ուզում ա լինի. մեկ ա ինքը կա ու ներկա ա) ու իր միջամտությանն իմ կյանքի ուղուն ու ընթացքին:
5. Սիրում եմ ամերիկյան ու լատինոամերիկյան պոպսա երգեր: Լսում եմ պարբերաբար ու կայֆ բռնում:
6. Ունեմ ընտանիք, որ ներվերիս վրա ազդում ա հաճախ: Բայց սիրում եմ իրենց ու առանց իրենց չեմ պատկերացնում կյանքս:
7. Հաճախ մտածում եմ. եթե 16 տարեկանում ասենք երկու երեխա ունեցած լինեի՝ հիմա իրենք կլինեին 12 տարեկան: Հետները կկարողանայի ընկերություն անել, տանել ճամփորդության, կինոթատրոն… զրուցել տարբեր թեմաների շուրջ և այլն… մի խոսքով… իսկական ընկերներ կունենայի: Բայց հետո հասկանում եմ, որ անկապ միտք ա: Երեխեք չեմ ուզում իրականում, որովհետև պատրաստ չեմ էդ պատասխանատվությանը:
8. Սիրում եմ սարսափ ֆիլմեր: Ամեն տեսակի: Նույնիսկ հոլիվուդյան անաբելային հաճախ արդեն կլասիկ դարձած կլիշեներով: Հա՛ կնայեմ:
9. Տատանվում եմ ռեժիսոր կամ կինոդերասան դառնալու միջև: Երբեմն թվում ա՝ երկուսն էլ հավասարապես սիրում եմ ու փայփայում, բայց ենթագիտակցորեն միշտ հակված եմ կինոդերասանի մասնագիտությանը: Չգիտեմ… փոքր ժամանակվանից միշտ մեջս գերակշռել ա էդ կիրքը:
10. Չեմ սիրում գլուխ գովացող մարդկանց: Ատում եմ (նամանավանդ երբ էդ գլուխգովանությունը թրոլլինգի կամ որևէ հումորային սիտուացիայի շրջանակներից դուրս ա):
11. Շատ եմ սիրում սուր հումորով մարդկանց:
12. Երևանն ու Հայաստանը բացարձակապես չեմ կարոտում: Կարոտում եմ հայ խոսքն ու գիրը, հայ ծանոթներիս, հայկական միջավայր՝ Երևանից ու Հայաստանից դուրս:
13. Պատրաստ եմ դիմել անօրինական քայլերի՝ (նույնիսկ էքստրեմալ) օրենքով կատարված անարդարությունն ուղղելու համար:
14. Գժվում եմ golden retriever տեսակի շների համար: Իրանք իմ ուրախությունն են:
15. Հաճախ մեծամտի տպավորություն եմ թողնում: Բայց դա նրա համար ա, որ դիմացի՛նս մեծամիտ չլինի իմ հանդեպ:
16. Ահավոր նվիրվող եմ:
17. Միշտ ռոմանտիկ եմ եղել ու կլինեմ:
18. Էն մարդիկ, որ ասում են՝ փողը երջանկություն չի բերում… իրանց ուզում եմ ծեծեմ: Որովհետև տենց բան ասողները հիմնականում փող ունեցողներն են: Փողը երջանկություն կարո՛ղ ա շատ միանգամից չբերի: Նա բերում ա որոշակի անկախություն ու ազատություն, որոնք էլ իրենց հերթին նպաստում են երջանկության:
19. Ռուբեն Հախվերդյանից զզվում եմ որպես մարդ, բայց պարբերաբար լսում եմ իրա երգերը:
20. Գնացքներ եմ սիրում: Ժամերով գնացքով ճամփորդել ու պատուհանից նայել բնությանը՝ հաճախ ոչինչ չմտածելով: Գիշերային գնացքներ բախտ վիճակվել ա նստել. էդ զգացողությունն ինձ համար ռոմանտիզմի գագաթնակետն ա: Գիշեր, գնացքի կուպե, երկաթգծի ձայն…
21. Ջրիկ մարդ եմ շատ: Սիրում եմ իմ ջրիկությունը:
22. Երբ ինչ-որ մեկն ինձ վիրավորում ա՝ առաջին հերթին հակահարված տալու փոխարեն փորձում եմ հասկանալ, թե ինչու արժանացա էդ վիրավորանքին: Հետո՛ նոր հակահարվածի մասին եմ մտածում:
23. Զզվող եմ: Ահավոր: Փոքր ժամանակ նույնիսկ մի քանի ժամ առաջվա ինքս իմ խմած բաժակից հարյուր անգամ հարցնում էի մարդկանց՝ հո ոչ մեկ չի՞ խմել: Ու նույնիսկ ինքս իմ խմած բաժակը լվանում եմ, հետո նոր խմում: Հիվանդագին կասկածամտության արդյունք:
24. Փոքր ժամանակվանից ունեմ տագնապի զգացում (anxiety disorder), որը կարող ա շաբաթներ շարունակ չդրսևորվի ու մեկ էլ տեսար՝ հայտնվի: Երբեմն դա կարա լինի անկառավարելի ու ինձ ստիպի xanax խմել:
25. Ծախսող եմ ու շռայլող: Համարում եմ մեծ թերություն: Եթե մի բան սիրտս ուզեց էդ օրը՝ (ու նույնիսկ իմանալով, որ հաջորդ օրը կարող ա մնամ անփող ու սոված) մեկ ա կծախսեմ մինչև վերջ՝ պահի հաճույքի համար: Ինձ թվում ա սա անուղղելի թերություն ա ինձ մոտ:
26. Սկսում եմ վախենալ ու ուզում եմ ինքնասպան լինեմ, երբ մարդիկ ասում են, որ մարդը ոչ հոգի ունի, ոչ էլ: Ու որ կենդանիների ու մյուս կենդանական օրգանիզմների պե՛ս ենք մենք… այսինքն՝ վայրկյանական անջատման ու հավերժ անհետացման ենթակա: Աթեիզմն ինձ դեպրեսիայի մեջ ա գցում:
27. Գիրք շատ չեմ կարդացել համաշխարհային գրականությունից: Կինո՛ եմ շատ նայել: Բայց դա բավական չի՝ նորմալ (ոչ տեխնո) ռեժիսոր լինելու համար:
28. Վերջին 10 տարում դարձել եմ կրոնների ու տարբեր էզոտերիկ խմբերի մեծն ուսումնասիրող ու հետազոտող: Կրոնա-էզոտերիկաբան: Վերջում միշտ գալիս եմ էն եզրակացության, որ շանս հետ երեկոները զրուցելը, երկնքին նայելն ու թեյ խմելն ինձ ավելի՛ ա հոգևոր սնունդ տալիս, քան որևէ կրոն կամ էզոտերիկ խումբ:
29. Մեկ-մեկ մտածում եմ՝ լա՛վ ու հեշտ փող խփելու համար՝ բռնեմ պոռնո բիզնեսի մեջ մտնեմ: Սկսեմ պոռնո նկարել, на фиг: Բայց հետո ուշքի եմ գալիս ու հասկանում, որ դա տիեզերական մակարդակով հավերժ կփակի իմ բոլոր դռները՝ որևէ լուրջ բանի հասնելու համար:
30. Չափից դուրս, հիվանդագին աստիճանի հասնող կասկածամիտ եմ: Բայց կարող եմ ասել, որ ինչքան էլ զարմանալի թվա, դա ինձ ավելի շատ օգնել ա, քան խանգարել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ