User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Անարխիզմ

  1. #1
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անարխիզմ

    Անարխիզմի մասին կան շատ տարբեր կարծիքներ, վերջին ժամանակներս էլ նկատել եմ, որ ով ասես իրեն անարխիստ է «հռչակում»։ Գումարած սրան, անարխիզմը շատ դեպքերում բացասական երևույթ են համարում, հիմնականում՝ անարխիզմի մասին հեռու բարեկամից լսած լինողները։

    Ի՞նչու են անարխիզմը համարում բացասական երևույթ։ Անարխիզմն ինչպե՞ս կարող է ազդել հասարակության վրա։

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Progart-ի խոսքերից Նայել գրառումը

    Էդ Ձեր ասած «հեռու բարեկամից լսածները» ամենայն հավանականությամբ անարխիզմը նույնացնում են անարխիայի հետ, որը հիմնականում գործածվում է ամենաթողության, անտերության ու անօրենության վիճակի հետ։ Օրինակ, հաճախ ենք ասում, որ մեր երկրում անարխիա է տիրում՝ նկատի ունենալով, որ ամենաթողություն է, ով ինչ ուզում անում է, մեկը մյուսի հաշվին է գործում ու ապրում, ոչ պատիժ կա, ոչ պատասխանատվություն։ Բայց որ խորանանք, շատ չեն սխալվում էդպես ընկալողները, քանի որ անարխիզմն էլ հասարակական կարգ է, որ ենթադրում է պարտադրված օրենքի, իշխանության, այսպես կոչված «վերին ատյանների» բացակայություն, ինչն էլ ակամա ասոցիացվում է նույն էդ ամենաթողության, անկարգության ու քաոսային վիճակի հետ։ Բնականաբար, ոչ ոք չի պատկերացնում, թե անարխիզմի դեպքում բոլոր մարդիկ պուպուշ են ու իրար հետ պուպուշավարի համագործակցելով՝ համընդհանուր արդարության, բարեկեցության ու խաղաղության մթնոլորտ են ապահովում առանց վերևից կառավարվելու ու որոշակի պահվածքի պարտադրանքի, ինչպես որ ակնկալվում է։ Ու իզուր չի, որ անարխիզմով առաջնորդվող հասարակություններ գործնականում գոյություն չունեն ու որպես այդպիսին՝ կարծեմ գոյություն չեն էլ ունեցել երբևէ, քանի որ անարխիզմն, ըստ էության, չի համապատասխանում մարդ արարածի բնույթին. մարդիկ հիմնականում հակված են կա՛մ ղեկավարելու, կա՛մ ղեկավարվելու. հավասար կարգավիճակով համագործակցությունն, իհարկե, շատ սիրուն է հնչում, բայց կյանքը ցույց է տալիս, որ իրականում այն պարզապես չի գործում. նման փորձերը վաղ թե ուշ դատապարտված են ձախողման։ Ես չեմ պատկերացնում, որ որևէ հասարակության մեջ կամ համայնքում անարխիզմը կարող է երկար գոյատևել։ Մարդիկ, իրենց բնույթից ելնելով, ուղղակի թույլ չեն տա էդպիսի բան։

    Հ.Գ. Հուսով եմ՝ թեման քաղաքական քննարկման չի վերածվի, քանի որ հոգեբանության բաժնում է բացվել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (02.11.2016)

  4. #3
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդը, որպես բանական էակ, առանց տարբեր տեսակի իշխանությունների, կանոնների, պատվիրանների ու հոդվածների ունակ չէ՞ ղեկավարել ինքն իրեն, պատասխանատվություն կրել ինքն իր առաջ։

    ըստ էության, չի համապատասխանում մարդ արարածի բնույթին. մարդիկ հիմնականում հակված են կա՛մ ղեկավարելու, կա՛մ ղեկավարվելու.
    Չե՞ս կարծում, որ դրա պատճառը էնա, որ մարդուն «իշխանությունները» չեն տվել այլ հնարավորություններ, սահմանափակել են արհեստականորեն, ու մարդ կոչվող երևույթին թույլ չեն տվել տեսնել ապրելու մյուս կողմը՝ ղեկավարելուց ու ղեկավարվելուց էն կողմ։

    Հուսով եմ՝ թեման քաղաքական քննարկման չի վերածվի, քանի որ հոգեբանության բաժնում է բացվել։
    Ես նույնպես, որովհետև անարխիզմն ավելի շատ կապում եմ հոգեբանության հետ, քան քաղաքականության։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    S.L.V. (06.11.2016)

  6. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ Ձեր ասած «հեռու բարեկամից լսածները» ամենայն հավանականությամբ անարխիզմը նույնացնում են անարխիայի հետ, որը հիմնականում գործածվում է ամենաթողության, անտերության ու անօրենության վիճակի հետ։ Օրինակ, հաճախ ենք ասում, որ մեր երկրում անարխիա է տիրում՝ նկատի ունենալով, որ ամենաթողություն է, ով ինչ ուզում անում է, մեկը մյուսի հաշվին է գործում ու ապրում, ոչ պատիժ կա, ոչ պատասխանատվություն։ Բայց որ խորանանք, շատ չեն սխալվում էդպես ընկալողները, քանի որ անարխիզմն էլ հասարակական կարգ է, որ ենթադրում է պարտադրված օրենքի, իշխանության, այսպես կոչված «վերին ատյանների» բացակայություն, ինչն էլ ակամա ասոցիացվում է նույն էդ ամենաթողության, անկարգության ու քաոսային վիճակի հետ։ Բնականաբար, ոչ ոք չի պատկերացնում, թե անարխիզմի դեպքում բոլոր մարդիկ պուպուշ են ու իրար հետ պուպուշավարի համագործակցելով՝ համընդհանուր արդարության, բարեկեցության ու խաղաղության մթնոլորտ են ապահովում առանց վերևից կառավարվելու ու որոշակի պահվածքի պարտադրանքի, ինչպես որ ակնկալվում է։ Ու իզուր չի, որ անարխիզմով առաջնորդվող հասարակություններ գործնականում գոյություն չունեն ու որպես այդպիսին՝ կարծեմ գոյություն չեն էլ ունեցել երբևէ, քանի որ անարխիզմն, ըստ էության, չի համապատասխանում մարդ արարածի բնույթին. մարդիկ հիմնականում հակված են կա՛մ ղեկավարելու, կա՛մ ղեկավարվելու. հավասար կարգավիճակով համագործակցությունն, իհարկե, շատ սիրուն է հնչում, բայց կյանքը ցույց է տալիս, որ իրականում այն պարզապես չի գործում. նման փորձերը վաղ թե ուշ դատապարտված են ձախողման։ Ես չեմ պատկերացնում, որ որևէ հասարակության մեջ կամ համայնքում անարխիզմը կարող է երկար գոյատևել։ Մարդիկ, իրենց բնույթից ելնելով, ուղղակի թույլ չեն տա էդպիսի բան։

    Հ.Գ. Հուսով եմ՝ թեման քաղաքական քննարկման չի վերածվի, քանի որ հոգեբանության բաժնում է բացվել։
    Կարծում եմ՝ վառ օրինակը, որ անարխիզմն ուղղակի մարդու խելքի բանը չի ու ինչ-որ պահից դատապարտված ա ձախողման, Քրիստիանիան ա։ Էստեղ ամեն ինչ սկսվել ա օրենքների, կարգի ու ղեկավարների բացակայությամբ, բայց տարիների ընթացքում տեղի բնակիչները ստիպված են եղել մի քանի պարզ օրենք մտցնել, որովհետև քաղաքը վերածվել էր նարկոդիլերների կռվի դաշտի։ Ճիշտ ա՝ գոյություն ունեցող օրենքները պետությունների օրենքների համեմատ շատ ավելի պարզ են ու քանակով փոքր, բայց դե ամեն դեպքում կան:

    Ու պլյուս ազատ համարվող էս հասարակությունը եքա քննություններ-ինտերվյուներ ա անցկացնում, երբ իրենց մոտ տարածք ա ազատվում, ու նոր բնակչի պիտի թույլ տան գա: Նենց որ անարխիզմն ուղղակի աշխատող բան չի:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (02.11.2016)

  8. #5
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ մի մարդու վրա, անարխիզմը դրական կարո՞ղ է ազդել։

  9. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ՝ վառ օրինակը, որ անարխիզմն ուղղակի մարդու խելքի բանը չի ու ինչ-որ պահից դատապարտված ա ձախողման, Քրիստիանիան ա։ Էստեղ ամեն ինչ սկսվել ա օրենքների, կարգի ու ղեկավարների բացակայությամբ, բայց տարիների ընթացքում տեղի բնակիչները ստիպված են եղել մի քանի պարզ օրենք մտցնել, որովհետև քաղաքը վերածվել էր նարկոդիլերների կռվի դաշտի։ Ճիշտ ա՝ գոյություն ունեցող օրենքները պետությունների օրենքների համեմատ շատ ավելի պարզ են ու քանակով փոքր, բայց դե ամեն դեպքում կան:

    Ու պլյուս ազատ համարվող էս հասարակությունը եքա քննություններ-ինտերվյուներ ա անցկացնում, երբ իրենց մոտ տարածք ա ազատվում, ու նոր բնակչի պիտի թույլ տան գա: Նենց որ անարխիզմն ուղղակի աշխատող բան չի:
    Ես էլ էի գրառումն անելիս Քրիստիանայի մասին հիշել որպես մի հասարակություն, որտեղ անարխիզմի համար կարծես ամենաբարենպաստ պայմանները կային, բայց, փաստորեն, նույնիսկ նման ազատ ու փոքր համայնքում էլի չգործեց։

    Մեջբերում Progart-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ մի մարդու վրա, անարխիզմը դրական կարո՞ղ է ազդել։
    Մի մարդու վրան ո՞րն է, ես մի քիչ լավ չեմ պատկերացնում։ Անարխիզմը կարծես մի մարդ չի ենթադրում, այլ մարդկանց համակեցություն, համագործակցություն, չէ՞։ Կամ էլ սխալ եմ հասկանում հարցը։ Կպարզաբանե՞ք։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #7
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի մարդու վրան ո՞րն է, ես մի քիչ լավ չեմ պատկերացնում։ Անարխիզմը կարծես մի մարդ չի ենթադրում, այլ մարդկանց համակեցություն, համագործակցություն, չէ՞։ Կամ էլ սխալ եմ հասկանում հարցը։ Կպարզաբանե՞ք։
    Իսկ եթե անարխազմի «սահմանումներից» դուրս գա՞նք։ Օրինակ, պատկերացնենք, որ ես մարդ եմ, ով մտածելուց հետո եկել է եզրակացության, որ ոչ ոք՝ ծնողների, ամուսինը, երեխաները, ոստիկանությունը՝ ոչ ոք իրեն ոչինչ չի կարող պարտադրել, ոչ մի օրենք, կանոն իրեն չեն վերաբերում ու սկսի էդպես ապրել, ըստ իր կանոնների։
    Մի քիչ էլ ֆանտաստիկայի ժանրին մոտենամ՝ հետն էլ իր բարոյական նորմերը մեծ հաշվով օրենքներին չեն էլ հակասում։
    Աբու Լալա Մահարիոտ պատկեր ստացվեց։
    Նման մարդը, կարո՞ղ է գոյատևել հասարակության մեջ, իր վարքը, որն ըստ էության անարխիզմի դրսևորում է, իրեն դեպի կործանում ու մեկուսացում կտանի՞, թե՞ դրական կազդի իր, հետո էլ հասարակության վրա։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    S.L.V. (06.11.2016)

  12. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Progart-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե անարխազմի «սահմանումներից» դուրս գա՞նք։ Օրինակ, պատկերացնենք, որ ես մարդ եմ, ով մտածելուց հետո եկել է եզրակացության, որ ոչ ոք՝ ծնողների, ամուսինը, երեխաները, ոստիկանությունը՝ ոչ ոք իրեն ոչինչ չի կարող պարտադրել, ոչ մի օրենք, կանոն իրեն չեն վերաբերում ու սկսի էդպես ապրել, ըստ իր կանոնների։
    Մի քիչ էլ ֆանտաստիկայի ժանրին մոտենամ՝ հետն էլ իր բարոյական նորմերը մեծ հաշվով օրենքներին չեն էլ հակասում։
    Աբու Լալա Մահարիոտ պատկեր ստացվեց։
    Նման մարդը, կարո՞ղ է գոյատևել հասարակության մեջ, իր վարքը, որն ըստ էության անարխիզմի դրսևորում է, իրեն դեպի կործանում ու մեկուսացում կտանի՞, թե՞ դրական կազդի իր, հետո էլ հասարակության վրա։
    Չէ, որովհետև օրենքը խախտելու դեպքում սովորաբար պատժվում են

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (03.11.2016)

  14. #9
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դրա համար էլ նշեցի, որ «ֆանտաստիկայի ժանրին մոտենամ՝ հետն էլ իր բարոյական նորմերը մեծ հաշվով օրենքներին չեն էլ հակասում»

  15. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Progart-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար էլ նշեցի, որ «ֆանտաստիկայի ժանրին մոտենամ՝ հետն էլ իր բարոյական նորմերը մեծ հաշվով օրենքներին չեն էլ հակասում»
    Եթե բարոյական նորմերն օրենքին չեն հակասում, օրենքներին չենթարկվելու իմաստը ո՞րն ա։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (03.11.2016)

  17. #11
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նպատակը/ տարբերությունն էն ա, որ ինքն էդ «օրենքներին» հանգել ա բնականորեն, ինքնուրույն։ Ու իր օրինակով, կամ հետագայում ինչ֊որ ձև շատանում են նմանները, ու «անարխիզմը» բնականորեն տիրապետող ա դառնում։

  18. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Progart-ի խոսքերից Նայել գրառումը
    Նպատակը/ տարբերությունն էն ա, որ ինքն էդ «օրենքներին» հանգել ա բնականորեն, ինքնուրույն։ Ու իր օրինակով, կամ հետագայում ինչ֊որ ձև շատանում են նմանները, ու «անարխիզմը» բնականորեն տիրապետող ա դառնում։
    Էդպես չի կարող լինել: Օրենքներին տարբեր մարդիկ տարբեր պատճառներով են ենթարկվում: Ոմանք գիտակցում են, որ, ասենք, գողանալը սխալ ա, ոմանք էլ չեն գողանում, որովհետև գիտեն, որ կպատժվեն: Հիմա առաջինի դեպքում կարող ես ասել, որ մարդն ինքն ընտրել ա օրենքին չենթարկվել: Բայց օրենքին ենթարկվել-չենթարկվելը չի որոշվում նրանով, թե ինչ պատճառով մարդը չի խախտում օրենքը, այլ՝ խախտում ա, թե չի խախտում: Այսինքն, օրենքներին չենթարկվել նշանակում ա խախտել օրենքը:

    Իսկ «ինչ-որ ձևով» նման մարդկանց շատանալը չի կարող հանգեցնել անարխիզմի: Քրիստիանիայի օրինակը բերեցի: Երբ 70-ականներին հիպիներն էնտեղ տեղափոխվեցին ու որոշեցին առանց օրենքների ապրել, ամենալավ մտադրություններն ունեին: Բայց առիթից օգտվեցին նարկոբիզնես անողներն ու որոշեցին նարկոտիկ ծախել էնտեղ, որտեղ դա արգելված չի: Ստիպված նարկոտիկների մասին օրենք ընդունեցին:

  19. #13
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ կարողանում էսպես գրել հիմնական ասելիքս, երևի դա է պատճառը, որ ասածս անհասկանալի է մնում։ :/

  20. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Progart-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարողանում էսպես գրել հիմնական ասելիքս, երևի դա է պատճառը, որ ասածս անհասկանալի է մնում։ :/
    Ասածդ հասկանալի ա, բայց անիրատեսական ու ինչ-որ տեղ պարադոքսալ

    Sendt fra min E5823 med Tapatalk

  21. #15
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ ես ե՞մ անանիզմ կարդում էս թեմայի անունը։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •